l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Մայիսից սեպտեմբեր ջրամատակարարումը կդառնա 17-ժամյա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
23.02.2026
Ցույց տալ բոլորը

Մայիսից սեպտեմբեր ջրամատակարարումը կդառնա 17-ժամյա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը

25.02.2026
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • Հասարակություն
  • Մարզեր
  • ջրանջատում
  • վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակել է 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Հայաստանի բնակավայրերի գերակշիռ մասում ջրամատակարարումը կլինի 17-ժամյա՝ 07:00-ից 24:00-ն։

Սա վերաբերում է ինչպես Երևանին, այնպես էլ տարբեր մարզերի խոշոր քաղաքներին՝ Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ և այլն։ 

Ջրամատակարարման գրաֆիկին՝ ըստ բնակավայերի կարող եք ծանոթնանալ այստեղ։

Նշվում է, որ անցյալ տարիների տվյալներին, 2025-ին վաճառված ջրի ծավալը կազմել է մոտ 178.13 մլն խորանարդ մետր, ինչը 8 մլն մ³‑ով ավելի է 2024 թվականի համեմատ, իսկ արտադրությունը մոտ 0.8%‑ով նվազել է:

Սա ցույց է տալիս, որ չնայած ընդհանուր արտադրության փոքր նվազմանը, սպառման պահանջները դեռ շարունակում են մեծ մնալ։

Այս առումով «Վեոլիա ջուր» ընկերությունն այսօր նաև պարզաբանում է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև՝

—————

Այս օրերին մամուլում  «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026թ. ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման  կանոնների» 134 –րդ կետի պահանջի համաձայն՝  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր պաշտոնական կայքում (veolia.am) հրապարակում է Բաժանորդի հաջորդ տարվա Ջրամատակարարման գրաֆիկը, որը կազմվում է հասցեական, այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր Ջրամատակարարման գրաֆիկին:

Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցը, տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացման հաշվին, տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության ենթարկվում է փոփոխության (հիմնականում ամռան ամիսներին), ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից, ջրամատակարարման համակարգի տեխնիկական հնարավորություններից, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24%-ով նվազումից և կառուցապատումների արդյունքում նոր ջրասպառողների թվի կտրուկ աճից:  Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությունը նպատակ ունի նաև կանխել գիշերային ժամերին ջրի  կորուստները, ինչը նպաստում է ցերեկային ժամերին սպառողներին կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովելուն: 

ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի հետ ձեռք  բերված պայմանավորվածության շրջանակներում նախատեսված է հավելյալ շուրջ 3 անգամ ավելացած ծավալով ներդրումային կապիտալ ծրագրերի շարունակական իրականացում, որը կնպաստի ֆիզիկական կորուստների նվազեցման, ինչն էլ առաջիկա տարիներին կավելացնի Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները: Իսկ մինչ ներդրումային ծրագրերի ավարտը՝ Ընկերությունն ունի կանոնակարգված պարտավորություն՝ տարեկան առնվազն երկու անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների սեզոնային տատանումների մասին, որն իրականացվել է 2025 թվականի նոյեմբերին և 2026 թվականի փետրվարին:

Հարկ ենք համարում նշել, որ բաժանորդների ջրամատակարարման ժամանակացույցերի առումով Վարձակալության պայմանագրի մեկնարկից ի վեր որևէ պայմանագրային պարտավորություն  չի խախտվել:

Share
4

Տես նաև

23.02.2026

Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Մայիսից սեպտեմբեր ջրամատակարարումը կդառնա 17-ժամյա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
    25.02.2026
  • 0
    Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
    23.02.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Էվրի Դեյ» խմելու ջրի արտադրամասում
    20.02.2026
  • 0
    Աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ «Քարֆուրի» որոշ ապրանքներում
    19.02.2026
  • 0
    14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի որոշ փողոցներում
    19.02.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված հավի միս ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co