l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Առողջապահություն
  • Ջրազրկում. որոնք են նշանները, ինչ վտանգներ ունի և ինչպես խուսափել
24 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք բնակավայրերում
01.08.2024
Ընկերությունը հողի տակից հանել է ոչնչացված 13,5 տոննա հավի միսը
09.08.2024
Ցույց տալ բոլորը

Ջրազրկում. որոնք են նշանները, ինչ վտանգներ ունի և ինչպես խուսափել

05.08.2024
Բաժիններ
  • Առողջապահություն
  • Լրահոս
  • Հոդվածներ
Թեգեր

● Աննա Սարգսյան

Ջրազրկումը (դեհիդրատացիա) առաջանում է, երբ օրգանիզմը կորցնում է ավելի շատ ջուր, քան ընդունում է, ինչը կարող է հանգեցնել օրգանների բնականոն գործունեության խաթարման և առողջական լուրջ խնդիրների: Ըստ  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ ջրազրկումը տարեկան առնվազն 2.2 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում ամբողջ աշխարհում։

Որո՞նք են ջրազրկման հիմնական նշանները, ինչպե՞ս խուսափել դրանից և ի՞նչ հետևանքներ կարող է դա առաջացնել. կարդացեք նյութում։
 

 

Ինչ է ջրազրկումը և որքան ջուր խմել

Մարմնի 60%-ից ավելին բաղկացած է ջրից, որը շատ կարևոր դեր ունի օրգանիզմի կենսական գործառույթների, օրինակ՝ նյութափոխանակության, թթվածնի փոխադրման և մարմնի ջերմաստիճանի կարգավորման մեջ:

Ջրազրկման աստիճանը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ մարմնի քաշից, ակտիվության մակարդակից, օդի ջերմաստիճանից և սննդակարգից:

Ջրազրկումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ մարդու առողջության վրա. ջրի պակասը կարող է հանգեցնել գլխապտույտի, թուլության, հոգնածության, ինչպես նաև՝ նվազեցնել կենտրոնացվածության և մտավոր գործունեության արդյունավետությունը: Իսկ եթե չկանխել ջրազրկումը, այն կարող է բերել ավելի լուրջ հետևանքների, ինչպիսիք են՝ երիկամային անբավարարությունը, ջերմային հարվածը և նույնիսկ՝ մահը:

Ջերմային հարվածը օրգանիզմի գերտաքացման հետևանք է։

Ջերմության ժամանակ օրգանիզմն ի վիճակի չէ պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը, համապատասխան ջերմակարգավորման անհնարինությունը հանգեցնում է լուրջ առողջական վտանգների։

Ջերմային հարվածը կարող է վտանգավոր լինել այն մարդկանց համար, որոնք տառապում են սիրտ-անոթային հիվանություններով (կարող է առաջացնել ընդհուպ մինչև սրտի կանգ)։

Ջրազրկումն սկսվում է, երբ մարմինը կորցնում է ջրի իր բնականոն պարունակության 2%-ը կամ ավելին: Օրինակ, Ամերիկյան ֆիզիոլոգների միության (American Physiological Society) հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ 1-2% ջրազրկումը կարող է լրջորեն նվազեցնել ֆիզիկական և մտավոր կարողությունները։

ԱՄՆ Բժշկության ազգային գրադարում (National Library of Medicine) հրապարակված հետազոտության (The Hydration Equation: Update on Water Balance and Cognitive Performance) համաձայն՝ ջրազրկումը կարող է հանգեցնել կենտրոնացվածության վատացման, գլխապտույտի և հոգնածության, ինչպես նաև՝ նվազեցնել ֆիզիկական ամրությունն ու մտավոր գործունեության արդյունավետությունը։

ԱՀԿ տվյալներով՝ ջրազրկումը մեծացնում է սրտի հիվանդությունների, երիկամային անբավարարության և այլ քրոնիկական հիվանդությունների ռիսկը։

Օրվա ընթացքում անհրաժեշտ ջրի քանակը կախված է տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից և շրջակա միջավայրից: Օրինակ, ԱՀԿ-ն և Մայո կլինիկան (Mayo Clinic, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, աշխարհի խոշորագույն մասնավոր բժշկական և հետազոտական ​​կենտրոններից մեկը) խորհուրդ են տալիս, որ կանայք օրական պետք է խմեն մոտ 2.7 լիտր (11.5 բաժակ) ջուր, իսկ տղամարդիկ՝ մոտ 3.7 լիտր (15.5 բաժակ)։

Սակայն, այս թվերը միասնական նորմեր չեն և պետք է հարմարեցվեն յուրաքանչյուր անձի առանձնահատկություններին՝ հաշվի առնելով քաշը, ակտիվության մակարդակը, ինչպես նաև այն, թե արդյոք կան այնպիսի առողջական խնդիրներ, որոնք պահանջում են ավելի շատ կամ քիչ ջրի օգտագործում:

 

Ջրազրկման հիմնական նշանները

Ջրազրկումը կարող է դրսևորվել տարբեր նշաններով, որոնք կախված են ջրազրկման աստիճանից:

  1. Ծարավ:
    Ծարավի զգացումը առաջին և ամենատարածված նշանն է, որը ցույց է տալիս, որ օրգանիզմին անհրաժեշտ է ջուր: Եթե չեք բավարարում այս պահանջը, ջրազրկման մակարդակը կարող է ավելանալ:
  2. Մուգ մեզ:
    Մեզի գույնը նաև կարևոր ցուցանիշ է: Ջրազրկման դեպքում մեզը կարող է դառնալ մուգ դեղին կամ նույնիսկ նարնջագույն, քանի որ օրգանիզմը փորձում է պահպանել հնարավորինս շատ ջուր:
  3. Չոր մաշկ և շուրթեր:
    Ջրազրկման հետևանքով մաշկը կարող է կորցնել իր խոնավությունը, դառնալ չոր և ճաքճքված: Սա հատկապես տեսանելի է շուրթերի վրա, որոնք կարող են հեշտությամբ վնասվել:
  4. Սրտխառնոց և գլխապտույտ:
    Օրգանիզմի ջրազրկումը կարող է հանգեցնել արյան ճնշման իջեցմանը, ինչը առաջացնում է սրտխառնոց, գլխապտույտ և անգամ ուշագնացություն:
  5. Ջերմային հարվածի վտանգ:
    Ծանր ջրազրկումը կարող է հանգեցնել ջերմային հարվածի, որը պահանջում է անհապաղ բուժօգնություն: Սա առավել վտանգավոր է տաք եղանակին և ֆիզիկական ակտիվության ժամանակ:

Ինչպես խուսափել ջրազրկումից

Ահա մի քանի կետ՝ ջրազրկումից խուսափելու համար՝

  1. Խմե’ք բավարար քանակությամբ ջուր:
    Թեև վերևում նշվեց, որ ջրի նորման շատ անհատական է, սակայն ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս, որ միջին վիճակագրական չափահաս մարդը օրական պետք է մոտ 2-3 լիտր ջուր խմի (քանակը կարող է տարբեր լինել՝ կախված մարմնի քաշից, ակտիվության մակարդակից և միջավայրային պայմաններից): Ֆիզիկական ակտիվության ժամանակ և տաք եղանակին կարևոր է ավելացնել ջրի օգտագործումը:
  2. Կերե’ք «ջրով հարուստ» մթերքներ:
    Մրգերն ու բանջարեղենը, ինչպիսիք են՝ ձմերուկը, վարունգը, նարինջը, հարուստ են ջրով և կարող են օգնել պահպանել օրգանիզմի ջրային բալանսը (հավասարակշռությունը):
  3. Խուսափե’ք ավելորդ աղից և շաքարից:
    Աղի և շաքարի ավելորդ օգտագործումը կարող է արագացնել օրգանիզմի ջրի կորուստը, ուստի անհրաժեշտ է սահմանափակել դրանց օգտագործումը:
  4. Ճի’շտ պատրաստվեք ֆիզիկական ակտիվություններին
    Երբ պատրաստվում եք ֆիզիկական ակտիվության կամ ճանապարհորդության, միշտ ձեզ հետ ջուր ունեցեք: Սա կօգնի խուսափել ջրազրկումից՝ հատկապես տաք եղանակային պայմաններում:
  5. Հետևե’ք ձեր օրգանիզմին
    Հիվանդության, տենդի, փսխման կամ փորլուծության ժամանակ օրգանիզմը շատ ջուր է կորցնում, ինչը կարող է արագացնել ջրազրկումը: Այդպիսի պայմաններում պետք է առավելագույնս ավելացնել ջրի օգտագործումը:

 

 

Նյութը պատրաստվել է ԱՀԿ-ի, Mayo Clinic-ի, National Library of Medicine-ի պաշտոնական խորհուրդների և գիտական հետազոտությունների հիման վրա

Օգտագործված նյութերից՝

  1. American Physiological Society. «Dehydration and Cognitive Function.»
  2. National Academies of Sciences, Engineering, and Medicine. «Dietary Reference Intakes for Water, Potassium, Sodium, Chloride, and Sulfate.»
  3. World Health Organization. «Guidelines for Drinking-water Quality.»
  4. National Institutes of Health. «Hydration and Health.»
  5. World Health Organization. «Drinking-water.»

Share
79

Տես նաև

Լուսանկարը՝ արխիվային

04.12.2025

Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Ամանորին ընդառաջ՝ ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնելու սպանդանոցներում
    04.12.2025
  • 0
    3 տարով զրոյացվել են ընկույզի, սերմերի և կորիզների որոշ տեսակների մաքսատուրքերը
    02.12.2025
  • 0
    Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և մանրէներ «Արզնի» ընկերության 3 արտադրատեսակում
    01.12.2025
  • 0
    Եղանակը կցրտի 2-4 աստիճանով
    01.12.2025
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
    01.12.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպառողների իրավունք վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co