

«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել, և ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափով։ Այս մասին հայտնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը։ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի նկատմամբ տուգանք է կիրառվել սպառողների շահերը խախտող գործելակերպի համար։
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ ընկերության «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում կաթնային յուղի զանգվածային մասը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Մասնավորապես, նշված ապրանքներում կաթնային յուղի զանգվածային մասը համապատասխանաբար կազմել է 2% և 1.2% այն դեպքում, երբ կանոնակարգի պահանջներով այն պետք է կազմեր 50%-ից ոչ պակաս։
«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կեղծված է համարվում այն սննդամթերքը՝
Ընկերությունն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը՝ հայտնելով, որ վերացրել է դրա հետևանքները։