2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար ներդրվելու է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․
- կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
- հիգիենայի միջոցներ,
- հեծանիվ,
- ծխախոտի փոխարինիչներ,
- կենցաղային ապրանքներ,
- լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
- դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
- կոշկեղեն, խաղալիքներ,
- ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
- բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
- բնական մորթուց հագուստի առարկաներ, դրոշմավորում։
Փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։
Կփորձարկվեն նաև ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումն օպերատորի տեղեկատվական համակարգի հետ։