
Այսօր Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքաում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել և 6 հոգի հոսպիտալացվել է։ Այս պահին նմուշառումներ և լոբարատոր փորձաքննություններ են իրականացվում պատճառները հասկանալու համար։
«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել այս թեմայի մասին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
։
Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։
Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին՝ չճշտված տեղեկությունների տարածումից և անհարկի անհանգստությունից խուսափելու համար։