

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Գ․ Նժդեհ 34) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:
Այսպես՝
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Հիշեցնենք, որ վերջերս սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ էին հայտնաբերվել նաև Երևանի Թումանյան 19 հասցեում գտնվող «Կարաս»-ում, որի գործունեությունը նույնպես կասեցվել էր։