
Մեր «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում Էլլադա Սարգսյանը հունվարի 30-ին ահազանգել էր, որ գնել է «ԷսԷռ Ֆուդ» ընկերության «Homeland» ապրանքանիշի խավիարում միջատանման բան է հայտնաբերել։
«Պահածոն ժամկետի մեջ է, եփվելուց հետո մատուցման ամանի մեջ լցնելուց սա եմ տեսնում։ Չգիտեմ՝ մեղու է, թրթուր է ինչ է, բայց հաստատ շատ զզվելի էր»
Ըստ մակնշման՝ պահածոյի արտադրման ժամկետն է 16.09.2024, ապրանքը ժամկետի մեջ է 2 տարի՝ մինչև 2026թ. սեպտեմբերի 16-ը։
Արտաքին զննությամբ, ամենայն հավանականությամբ, դա կարող է լինել գյուղատնտեսական վնասատու միջատի թրթուր կամ նրա հատված, որը, հնարավոր է, հայտնվել է բանջարեղենի մեջ դեռևս աճեցման փուլում։
Նման միջատները կարող են ձվադրել պտղի ներսում, և այն արտաքինից կարող է լինել չվնասված։
Վերամշակման ընթացքում նման դեպքերը կարող են չհայտնաբերվել տեսողական զննության ժամանակ։
Թեև միջատը ոչնչացվում է ջերմային մշակման ժամանակ, սակայն նրա մնացորդները կարող են պահպանվել պատրաստի արտադրանքի մեջ, ինչը համարվում է արտադրական թերություն։