

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի որոշ վարչական շրջաններում հայտնաբերվել են ջրագողության դեպքեր։ Ապօրինությունները հայտնաբերվել են, մասնավորապես, Մալաթիա Սեբաստիա, Աջափնյակ վարչական շրջաններում, ինչպես նաև՝ Քանաքեռավանում, Աբովյան քաղաքում (Կոտայքի մարզ):
Բոլորն ապամոնտաժվել և խցափակվել են:
«Ապօրինությունները ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեությունը խաթարող գլխավոր գործոններից են: Դրանց հետևանքով է խաթարվում այս կամ այն բնակավայրի ջրամատակարարումը, առաջանում է ջրի ճնշման անկում, ջրաքանակի խնդիր, ինչն էլ հանգեցնում է սոցիալական անարդարության, երբ բարեխիղճ սպառողը տուժում է այլոց անպատասխանատվության պատճառով»,-հայտնել է «Վեոլիա Ջուրը»։
Ընկերությունը նշում է, որ պայքարում է այդ երևույթի դեմ ամբողջ տարին: