

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 7-ին` ժամը 10:00-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը` ժամը 22:00-ը, կդադարեցվի Շիրակի մարզի ք. Մարալիկ, Քեթի, Արեւիկ, Այգաբաց, Ազատան, Բենիամին, Սարատակ, Լուսակերտ, Հոռոմ, Հայրենյաց, Ձորակապ գյուղերի ջրամատակարարումը:
Նաև նշվում է, որ Գյումրի քաղաքում ջրի ճնշումը զգալի կնվազի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: