l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Ջրի համի փոփոխություն Երևանի և Մասիսի որոշ բնակավայրերում. «Վեոլիա ջուրը» պարզաբանում է
24 ժամ ջուր չի լինի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում
01.05.2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի որոշ բնակավայրերում
15.05.2024
Ցույց տալ բոլորը

Ջրի համի փոփոխություն Երևանի և Մասիսի որոշ բնակավայրերում. «Վեոլիա ջուրը» պարզաբանում է

04.05.2024
Բաժիններ
  • Լրահոս
Թեգեր
  • խմբի ահազանգ
  • Խմելու ջուր
  • վեոլիա ջուր

Վերջերս մեր ընթերցողներից ահազանգում էին, որ նկատել են ջրի համային փոփոխություններ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների ծորակի ջրում և ցանկանում էին հասկանալ՝ որն է պատճառը։

Հնարավո՞ր է ճշտել, թե ինչու՞ է փոխվել Էրեբունի համայնքի ջուրը։ Համը անտանելի է և, նույնիսկ երկար հոսելուց հետո գրեթե չի սառում
#վեոլա_ջուր
«Անվտանգ սնունդ» խմբից

Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանում է, որ ջրի համի, հոտի (զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկանիշների) փոփոխության պատճառն այն է, որ ջրի պահանջն ամռան ամիսներին մեծանում է, Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը չի բավարարում, և Երևանի որոշ վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ) և Մասիսի որոշ բնակավայրերի ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից։

Ընկերության պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում ջրամատակարարումն իրականացվել է բացառապես Արարատյան խորքային հորերից, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար:

2017 թ.-ի հունվարից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն, ստանձնելով ՀՀ ամբողջ տարածքի ջրամատակարարումը, որոշակի տեխնիկական լուծումներ տալով, փորձել է բարելավել տվյալ և հարակից տարածքների ջրամատակարարումը և սկսել է այստեղ իրականացնել ջրամատակարարում Գառնու, Արզականի աղբյուրներից, որոնք իրենց զգայորոշական ցուցանիշներով տարբերվում են խորքային հորերի ջրերի որակական ցուցանիշներից:

Սակայն ամռան ամիսներին շոգ եղանակի և ջրապահանջի ծավալների աճով պայմանավորված՝ մեծանում է ջրասպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրը պարզապես չի բավարարում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար, ուստի Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, ինչպես նաև Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է Արարատյան խորքային հորերից:

Վերջինս իր զգայորոշական և ֆիզիկաքիմիական հատկություններով զիջում է լեռնային աղբյուրների ջրերին, սակայն այնուամենայնիվ, համապատասխանում է սանիտարական նորմերիին:

Ամռան վերջին, ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարվում Գառնու, Արզականի ջրաղբյուրներով ջրամատակարարմանը:

Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս առաջին իսկ հնարավորության դեպքում Արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում են Գառնու և Արզականի աղբյուրների ջրերը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համար խմելու ջրի որակն առաջնային խնդիրներ է, և հնարավոր ամեն քայլ ձեռնարկվում է այն ՀՀ-ում գործող սանիտարական նորմերին և պահանջներին համապատասխան պահելու համար»,-նշված է հայտարարության մեջ։

Share
17

Տես նաև

17.03.2026

«Էվրի Դեյ» խմելու ջրի արտադրամասը վերացրել է խախտումները


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    «Էվրի Դեյ» խմելու ջրի արտադրամասը վերացրել է խախտումները
    17.03.2026
  • 0
    Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
    16.03.2026
  • 0
    Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի
    11.03.2026
  • 0
    Grill.am-ում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
    11.03.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Արարատի և Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում
    10.03.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր Ջուր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co