

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Երիտասարդության, Վ. Համբարձումյան, Ռոմանի, Ազգալդյան, Կամոյի և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։