l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • 3 մլրդ դրամ՝ «Խելացի» անասնաշենքերի և տավարաբուծության զարգացման համար. նախագիծ
«Ապարանի պանրի գործարանը» վերացրել է խախտումները
08.10.2024
Եղանակը կցրտի 2-4 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպ
14.10.2024
Ցույց տալ բոլորը

3 մլրդ դրամ՝ «Խելացի» անասնաշենքերի և տավարաբուծության զարգացման համար. նախագիծ

12.10.2024
Բաժիններ
  • Լրահոս
  • Հոդվածներ
Թեգեր
  • անասնաշենք
  • գյուղատնտեսություն
  • նախագիծ
  • Տնտեսություն

● Տաթև Խաչատրյան 

Անասնապահության և տավարաբուծության զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության՝ 2024թ. օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ։

Մասնավորապես, 2025-2028թթ.ին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ․ 8 մլն․ ՀՀ դրամ, իսկ 2025-2029թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի համար՝ 1 մլրդ․ 22 մլն․ ՀՀ դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշում է, որ 2019-2023թթ. դեկտեմբերի 31-ը դժվարություններ են ի հայտ եկել «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքում. դրանք կապված էին անասնաշենքերի կառուցման ֆինանսավորման սահմանափակումների, ծախսերի համահարթ գնահատման, ինչպես նաև՝ նախատեսվածից քիչ գլխաքանակ ունեցող տնտեսավարողների ծրագրից դուրս մնալու հետ։

Իսկ 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի իրականացման ժամանակ խնդիրներ են առաջացել տվյալների, տոհմային կենդանիների անկման, սանիտարական սպանդի և արտասահմանից ներմուծվող կենդանիների կարանտինի ժամկետների մասով:

«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում անասնագոմ կառուցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարություն դիմել է 411 տնտեսվարող: Նրանց հետ կնքվել է 98 պայմանագիր, շահագործման հանձնվել է 51 անասնաշենք, իսկ 51 փոխհատուցում տրամադրվել է՝ ընդհանուր 821,4 միլիոն ՀՀ դրամի չափով։ 

Կառուցված անասնաշենքերից 37-ը (73%) եղել են 3-րդ մոդելի, 9-ը (17%)՝ 2-րդ մոդելի, և 5-ը (10%)՝ 1-ին մոդելի։ 234 քաղաքացի ստացել է հավաստագիր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացների արդյունքում։

2019-2024թթ. տավարաբուծության զարգացման պետական ծրագրի շրջանակում ներկրվել են կաթնային և կաթնամսային ուղղվածության տոհմային երինջներ՝ հոլշտին, շվից, սիմենթալ և ջերսեյ ցեղերից: Այս կենդանիներից և նրանց սերունդներից, ըստ նախագծի հիմնմավորման, ամեն տարի ստացվում է ավելի քան 2400 գլուխ բարձրարժեք սերունդ, որը թեև սահմանափակ է, բայց կարևոր գենոֆոնդ է հանդիսանում Հայաստանում բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման համար։ 

Ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողը պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ներառում են՝ էլեկտրոնային դիմում, պետական ռեգիստրի վկայական, անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական, նոտարական վավերացմամբ համասեփականատերերի համաձայնություն, անհրաժեշտության դեպքում՝ վերակառուցվող գույքի լուսանկարներ և բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տվյալներ։ Նախարարությունը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում և իրականացնում մոնիթորինգ։ Ընդհանուր գործընթացը ներառում է պայմանագիր կնքելու փուլը և երեքփուլային փոխհատուցման մեխանիզմ։

Դիմել կարող են այն տնտեսավարողները, որոնք հանդիսանում են իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր և իրականացնում են ոլորտային գործունեություն։

Որպես ակնկալվող արդյունք՝ նշվում է, որ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի արդյունքում կավելանա շահառուների թիվը, կկառուցվեն ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքեր։

Իսկ տավարաբուծության զարգացման պետական ծրագրի միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ այդ ընթացքում պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները ձեռք կբերեն շուրջ 3430 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ՝ տարբեր սեռահասակային խմբերում։

Այս ամենը, ըստ նախագծի, կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:

Share
66

Տես նաև

11.07.2025

«Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co