

2026թ. հունվարի 22-ից Հայաստանը, Բելառուսն ու Ղրղզստանը կստանան մաքսային արտոնություն էլեկտրական տրանսպորտային միջոցների ներմուծման համար։
Մասնավորապես, ուժի մեջ է մտնելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025թ. դեկտեմբերի 5-ի N 111 որոշումը, որով այս երեք երկրները էլէկտրոմոբիլներ ներմուծման ժամանակ կազատվեն մաքսատուրքից։
Արտոնությունը տարածվում է՝
մաքուր էլեկտրամոբիլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ կոդ՝ 8703 80 000 3),
«հետևողական հիբրիդների» (sequential / series hybrid) վրա (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ կոդ՝ 8703 80 000 5)։
Ներմուծումը կատարվում է սահմանված քվոտաների շրջանակում։ Հայաստանի և Ղրղզստանի համար նախատեսված է մինչև 15 000 հատ մեքենա ամեն երկրին, Բելառուսի համար՝ 20 000 հատ մաքուր էլեկտրամոբիլների համար։
Նշենք, որ քվոտայի շրջանակում ներմուծվող տրանսպորտային միջոցները կազատվեն ներմուծման մաքսատուրքից միայն այն պայմանով, որ դրանք օգտագործվեն և հաշվառվեն տվյալ երկրի տարածքում։
Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնեն Հանձնաժողովի ակտերը, որոնք փոփոխություններ են մտցնում Եվրասիական տնտեսական միության որոշակի տեսակի տրանսպորտային միջոցների համար նախատեսված Տրանսպորտային միջոցների կանոնակարգում (ԵՏՀ խորհրդի 2025թ. դեկտեմբերի 23-ի N 110 որոշում և ԵՏՀ խորհրդի 2025թ. սեպտեմբերի 23-ի թիվ 81 որոշում):