

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՍԱՌՄ ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Երևանի N 100 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Նանսենի 22):
ՍԱՏՄ արագ արձագանքման բաժնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:
Մասնավորապես,
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: