l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել
Հայաստանը՝ բարձր ռիսկային գոտում․ մեկնարկել է ժանտախտի շճահետազոտության ծրագիրը
26.12.2025
Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը չի փոխվի
29.12.2025
Ցույց տալ բոլորը

Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

26.12.2025
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
  • Մակնշումներ
  • Պարենային ապրանքներ
  • Փորձաքննություններ
Թեգեր
  • ԱՑԽՄ
  • թթվասեր
  • կաթնամթերք
  • կարագ
  • Հասարակություն
  • յոգուրտ
  • Փորձաքննություն

● Տաթև Խաչատրյան

anvtangnsnund.am կայքի առաջարկով և նախաձեռնությամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմի հետ համատեղ իրականացել ենք ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված և սահմանային հսկողության չենթարկված (չփորձաքննված) արտադրանքների լաբորատոր փորձաքննություն։

Հաշվի առնելով հնչած կարծիքներն ու ապրանքների ռիսկայնության աստիճանը՝ ընտրել ենք կաթնամթերքի շուկան և նոյեմբերի 28-ին ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ փորձաքննության ենք ներկակացրել ներմուծված 12 տեսակի ապրանք։

Մասնավորապես, ընտրել ենք շուկայում լայն սպառում ունեցող՝ յոգուրտներ, թթավսեր, մանկական կաթնաշոռ, կարագներ, որպես պանրային արտադրանք ներկայացված մթերքներ։

Ապրանքները փորձաքննության ենք ներկայացրել 2 տարբեր լաբորատորիա. մենք՝ «Ստանդարտ Դիալոգ», ՍԱՏՄ-ն` իր ենթակայության տակ գտվնող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») լաբորատորիա։

Տեսանյութը՝ վերջում

։

։

Հոկտեմբերի 17-ին «Անվտանգ սնունդ» մեր ֆեյսբքւոյան խմբում հարցում էինք անցկացրել՝ խնդրելով մեր ընթերցողներին մասնակցել ընտրությանն ու առաջարկել ներմուծվող այն սննդատեսակները, որոնք կցանկանան փորձաքննել։ 

Արդյունքում, ընտրել էինք կաթնամթերքի շուկան և հատկապես լայն սպառում ունեցող 12 ապրանք, որոնց մի մասի վերաբերյալ «Անվտանգ սնունդ» խմբում խախտման ահազանգեր են եղել։

Ընտրվել են ռուսական, բելառուսական, ուկրաինական, նոր զելանդական կաթնամթերք։

Կաթնամթերքին ներկայացվող պահանջներն ու անվտանգության նորմերը կարգավորվում են ՄՄ ՏԿ 033/2013`«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին», ինչպես նաև՝ ՄՄ ՏԿ 022/2011՝ «Սննդամթերքը դրա մակնշման մասով» տեխկանոնակարգերով։

Հետևաբար, լաբորատոր փորձաքննությունից բացի, ուսումնասիրել ենք նաև ապրանքների մակնշումները։

Գնումները կատարել ենք Երևանի «Կայզեր»  (Մարգարյան փող., 23/6) և «Երևան սիթի» (Մեսրոպ Մաշտոց 5) սուպերմարկետներից։

Արդյունքները ներկայացնելու պահին որոշ ապրանքների ժամկետներն արդեն լրացած են

։

Նմուշ N1

Առաջին համարի տակ (ՍԱՏՄ մոտ 7-րդ համարի նմուշն է) փորձաքննության ենք ներկայացրել ռուսական «President» 20% (Պրեզիդենտ) 350գ թթվասերը (պիտանելիության ժամկետը՝ 26.10.25-05.12.25)։ Արտադրող «Ефремовский маслосыродельный комбинат» («Лакталис Восток» ընկերության պատվերով)։ 

Այս ապրանքը Հայաստան է ներմուծում «Լակտալիս Արմա» ընկերությունը։

Օրիգինալ և հայերեն մակնշումները համապատասխանում են, առկա է EAC (Eurasian Conformity / Եվրասիական համապատասխանության) նշանը։

EAC նշանը (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է անհրաժեշտ ստուգումները, hամապատասխանում է իր համար սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջներին ու կարող է հայտնվել շուկայում։ 

Սննդամթերքի դեպքում այս նշանի դերն էլ ավելի է կարևորվում, քանի որ փաստում է` այն անվտանգ է, փորձաքննվել է, համապատասխանում է անվտանգության սահմանված  նորմերին։ 

EAC-ի նշանի պարտադիր լինելու մասին որոշումն ընդունվել է դեռևս 2011թ օոգոստոսի 16-ին՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին»   (ՄՄ ՏԿ 005/2011), ինչպես նաև՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել. այն համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 և ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգերին։ 

։

Նմուշ N2

Երկրորդ համարի տակ (ՍԱՏՄ՝ 8-րդ) փորձաքննության է ներկայացվել նույն՝ ռուսական ընկերության արդեն «President» 30% (Պրեզիդենտ) 350գ թթվասերը (պիտանելիության ժամկետը՝ 04.11.25-14.12.25)։ Արտադրող «Ефремовский маслосыродельный комбинат» («Лакталис Восток» ընկերության պատվերով)։

Օրիգինալ և հայերեն մակնշումները համապատասխանում են, նույնպես առկա է EAC (Eurasian Conformity / Եվրասիական համապատասխանության) նշանը։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել. այն համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 և ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգերին։ 

։

Նմուշ N3

Երրորդ համարի տակ (ՍԱՏՄ՝ 2-րդ) փորձաքննության է ներկայացվել ռուսական «Fruttis 5%» (Ֆրուտիս) յոգուրտային պաստերացված արտադրանքը՝ դեղձի համով (պիտանելիության ժամկետը՝ 25.09.25-24.03.26)՝ 290գ։ Արտադրող՝ «Эрманн Ступино» (Էրման Ստուպինո)։ 

Ապրանքը Հայաստան է ներմուծում «Դերժավա» ընկերությունը։

Յոգուրտային արտադրանքը յոգուրտի տեխնոլոգիայով պատրաստվող արտադրանք է, որը կարող է պարունակել խտացուցիչներ, կաթնայուղի փոխարինիչներ, սննդային հավելումներ, ինչի հաշվին և ունենալ պահպանման ավելի երկար ժամկետ։

Ըստ մակնշման՝ ապրանքը պարունակում է E1422 և E1442 սննդային հավելումներ։

E1422 եգիպտացորենից կամ կարտոֆիլից ստացված մոդիֆիկացված օսլա է և օգտագործվում է որպես՝ խտացնող, կայունացնող, դոնդողացնող նյութ, էմուլգատոր։ 

E1442-ը նույնպես մոդիֆիկացված օսլա է, օգտագործվում է սննդի կառուցվածքը բարելավելու համար՝ որպես խտացուցիչ, Այն անվտանգ է և թույլատրված է օգտագործման համար, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում տալ մինչև 3 երեխաներին։ 

Լաբորատոր փորձաքննության համաձայն՝«Fruttis 5%» յոգուրտային արտադրանքում կաթնաթթվային մանրէների թիվը եղել է սահմանվածից 10 անգամ քիչ (1×10⁶` 1×10⁷-ի փոխարեն)

Կաթնաթթվային մանրէները (լակտոբակտերիաները) պատասխանատու են կաթնամթերքի բնական թթվայնացման համար և մեծացնում են ապրանքի սննդային արժեքն ու օգտակար հատկանիշները, մասնավորապես, մարսողության վրա։

Եթե մանրէների քանակը նորմայից ցածր է (մինչև 1 × 10⁶ ԳԱՄ/գ-ից), դա կարող է վկայել այն մասին, որ արտադրության ինչ-որ փուլում խախտվել են տեխնոլոգիական կամ պահպանման պայմանները։ Արդյունքում՝ ապրանքը «թերհաս» է և չունի այն օգտակար հատկանիշները, որոնք  պետք է ունենար։

Այսպիսով, «Fruttis 5%» յոգուրտային արտադրանքը չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013 տեխկանոնակարգի սահմանված պահանջներին։

;

Նմուշ N4


Չորրորդ համարի տակ (ՍԱՏՄ՝ 3-րդ) փորձաքննության է ներկայացվել նույն՝ «Эрманн Ступино» (Էրման Ստուպինո) ընկերության ռուսական «Нежный» (Նեժնի) ելակի հյութով 1,2% յուղայնությամբ յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (պիտանելիության ժամկետը՝ 28.09.25-25.02.26)՝ 320գ։

Ապրանքը Հայաստան է ներմուծում «Դերժավա» ընկերությունը։

Այս արտադրանքը նույնպես պարունակում է սննդային հավելումներ՝  E1422, E1442 (վերը նշված խտացուցիչները, հեղ.) և E331։

E331 — նատրիումի ցիտրատ, կիտրոնաթթվի նատրիումի աղ, որն օգտագործվում է թթվայնությունը կարգավորելու, համը բարելավելու և պահպանելու համար։

Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ այս յոգուրտային արտադրանքում նույնպես կաթնաթթվային մանրէների թիվը եղել է սահմանվածից 10 անգամ քիչ (1×10⁶` 1×10⁷-ի փոխարեն)

Այպիսով, «Нежный» 1,2% յոգուրտային արտադրանքը չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013 տեխկանոնակարգի սահմանված պահանջներին։

։

Նմուշ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Danone» 1.2% («Դանոն») յուղայնությամբ ելակի համով յոգուրտային արտադրանքը (պիտանելիության ժամկետը՝ 01.11.25-26.12.25)՝ 100գ։ Արտադրող՝ «Danone Berkut», Ղազախստան։ 

Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել. այն համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 և ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգերին։ 

 

Նմուշ N6

Վեցերորդ համարի տակ (ՍԱՏՄ՝ 6-րդ) փորձաքննության է ներկայացվել «Агуша» 3,9% յուղայնությամբ մանկական մրգային կաթնաշոռը (պիտանելիության ժամկետը՝ 10.11.25-07.12.25)՝ տանձի համով, 100գ։ Արտադրող՝ «Вимм-Билль-Данн» (Վիմ Բիլ Դան) ընկերություն։

Ապրանքը հատուկ նշանակության սնունդ է և ունի պետական գրանցում։ Հայաստան է ներմուծում «Ադամիում» ընկերությունը։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել. այն համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 և ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգերին։ 

։

Նմուշ N7

Յոթերորդ համարի տակ (ՍԱՏՄ՝ 1-ին) փորձաքննության է ներկայացվել բելառուսական «Брест Литовск» 15% յուղայնությամբ թթվասերը (պիտանելիության ժամկետը՝ 04.11.25-04.12.25)` 300գ։ Արտադրող «Савушкин Продукт» (Սավուշկին պրոդուկտ) ընկերություն։ 

Ապրանքը Հայաստան է ներմուծում «Լ.Դ.Լ.» ընկերությունը։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ «Брест Литовск» թթվասերում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանվածից 10 անգամ քիչ (1×10⁶)։

Այպիսով, ապրանքը չի համապատասխանում ՄՄ ՏԿ 033/2013 տեխկանոնակարգի սահմանված պահանջներին։

։

 

Նմուշ N8

Ութերորդ համարի տակ (ՍԱՏՄ՝ 4-րդ) փորձաքննության է ներկայացվել ուկրաինական «Չիզ Լայֆ» (Cheese life) ապրանքանիշի «Mozzarella» (Մոցարելլա) սպիտակուցայուղային արտադրանքը՝ (արտադրության ամսաթիվը՝  16.10.2025)` 45% յուղայնությամբ և 491գ քաշով։ Արտադրող՝ «Андрушевский маслосырзавод» («Անդրյուշևսկի մասլոսիռզավոդ»)։ 

Ապրանքը Հայաստան է ներմուծում «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ընկերությունը։ 

«Մոցարելան» պանրի տեսակի անվանում է, «Չիզ Լայֆի» «Mozzarella»-ն, ըստ մակնշման, «սպիտակուցաճարպային արտադրանք» է, մինչդեռ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նման հասկացություն պանրի և պանրային արտադրանքների համար սահմանված չէ։

Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ այս ապրանքը պարունակում է ընդամենը 1,8 % կաթնայուղ, այնինչ նույնիսկ պանրային արտադրանքի դեպքում կաթնայուղի պարունակությունը պետք է լինի առնվազն 50%.

Այսինքն՝ տվյալ ապրանքը չի նույնականացվում ո’չ որպես պանիր և ոչ էլ ո’չ որպես պանրային արտադրանք, սակայն մակնշված է «մոցարելա» պանրի անվանմամբ, հետևաբար, ապրանքը կեղված է և մոլորեցնում էսպառողին։ 

Բացի այդ, ապրանքը չունի պարտադիր EAC՝ Եվրասիական համապատասխանության նշան, ինչը մակնշման խախտում է։

։

Նմուշ N9

Իններորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Parmalat» (Պարմալատ)՝ առանց լակտոզի յոգուրտը՝ 130գ (պիտանելիության ժամկետը՝ 08.11.25-13.12.25)։ Արտադրող՝ «Белгородский молочный комбинат» («Բելգորոդի կաթնամթերքի գործարան»)։ 

Հայաստան է ներմուծում՝ «Լակտալիս Արմա» ընկերությունը։

Հայերեն մակնշումը դժվարընթեռնելի է և փակցված է օրգինալ մակնշման վրա՝ փակելով արտադրողի, բացելուց հետո օգտագործման պայմանների մասին տեղեկություն։ Սա ՄՄ ՏԿ 022/2011 խախտում է։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում այս ապրանքում խախտումներ չեն հայտնաբերվել. այն համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 տեխկանոնակարգին։

։

Նմուշ N10

Տասներորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել նորզելանդական «Anchor» սերուցքային կարագը՝ 82.9% կաթնայուղով 200գ (պիտանելիության ժամկետը՝ 07.01.25-08.07.26)։ Արտադրող՝ «Fonterra» (Ֆոնտերա) ընկերություն։ 

Լաբորատոր փորձաքննությամբ՝ «Anchor» կարագում խախտումներ չեն հայտնաբերվել. այն համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 և ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգերին։ 


։

Նմուշ N11

Տասնմեկերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել նորզելանդական մեկ այլ՝ «Доярушка» («Դոյարուշկա») 73,2% կաթնայուղով սերուցքային կարագը՝ 200գ տուփով (պիտանելիության ժամկետը՝ 20.01.25-21.07.26)։ Արտադրող՝ «Fonterra» (Ֆոնտերա) ընկերություն։ Հայաստան է ներմուծում «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունը։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ «Доярушка» կարագում ևս խախտումներ չեն հայտնաբերվել. այն համապատասխանում է ՄՄ ՏԿ 033/2013 և ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգերին։ 

։

Նմուշ N12



Տասներկուերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել (այս ապրանքը փորձաքննվել է միայն «ՀԱԲԼԾԿ» լաբորատրիայում) ուկրաինական «Вершковий Рай» («Վերշկովիյ Ռայ») ապրանքանիշի «Голландец» սպիտակուցաճարպային արտադրանքը (պիտանելիության ժամկետը 01.10.2025 — 30.03.2026)։ Արտադրող՝ «Хмельницкая маслосырбаза» («Խմելնիցկայա մասլոսիռբազա») ընկերությունը։

Ապրանքը Հայաստան է ներմուծում «Մեգաֆուդ» ընկերությունը։ 

Ըստ մակնշման՝ ճարպի/յուղի ընդհանուր զանգվածը չոր հումքում պետք է լինի 45%։  Այս ապրանքի վրա կա EAC նշան, սակայն հայերեն և օրիգինալ մակնշումները չեն համընկնում. օրինակ, օրիգինալ մակնշման համաձայն, այս ապրանքի բաղադրության մեջ կա E471, E322, E320, E321 սննդային հավելումները, որոնք, սակայն, չկան հայերեն մակնշման մեջ. օրիգինալ մակնշումը, ըստ տեխկանոնակարգերի և «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, համարժեք են, հետևաբար, ապրանքը համարվում է կեղծված, քանի որ բաղադրությունները չեն համընկնում:

Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ «Голландец» արտադրանքում հայտնաբերվել են նաև աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ)։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:

Ուշագրավ է, որ այս արտադրանքը ևս, ինչպես, «Չիզ Լայֆի» «Mozzarella»-ն,  ըստ մանշման, նույնպես սպիտակուցաճարպային արդադրանք է, և վաճառվում է պանրի բաժնում, սակայն նույնպես չի նույնականացվում ո’չ որպես պանիր է և ոչ էլ՝ որպես պանրային արտադրանք։

Ըստ լաբորատոր փորձաքննության՝ այն պարունակում է ընդամենը 1% կաթնայուղ (նույնիսկ պանրային մթերքի համար առնվազն 50% է)։

Թեև ունի EAC նշան, սակայն հայերեն և օրիգինալ մակնշումները չեն համընկնում, ինչը, ըստ տեխկանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, նշանակում է, որ ապրանքը կեղծված է։

։

Այսպիսով…

Փորձաքննված 12 նմուշներից 5-ում խախտումներ են հայտնաբերվել։ Մասնավորապես՝ 3 նմուշում (յոգուրտային և պանրային արտադրանքներ և թթվասեր) «Fruttis» 5%, «Нежный» 1,2% յոգուրտային արտադրանքներում, «Брест Литовск» 15% թթվասերում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանվածից 10 անգամ քիչ։

Նմուշներից մեկում՝ «Голландец» արտադրանքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Նմուշներից 2-ի ուսումնասիրության արդյունքում մենք բացահայտել ենք ապրանքների կեղծման, նույնականացման և մակնշման հետ կապված խնդիրներ։  

Մասնավորապես, «Mozzarella» ապրանքը ներկայացված է՝ որպես «սպիտակուցաճարպային արտադրանք», մինչդեռ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նման հասկացություն պանրի և պանրային արտադրանքների համար սահմանված չէ։

«Մոցարելան» պանրի տեսակի անվանում է, սակայն, ըստ լաբորատոր փորձաքննության, այս ապրանքը պարունակում է ընդամենը 1,8 % կաթնայուղ, այնինչ նույնիսկ պանրային արտադրանքի դեպքում կաթնայուղի պարունակությունը պետք է լինի առնվազն 50%.

Այսինքն՝ տվյալ ապրանքը չի նույնականացվում ո’չ որպես պանիր և էլ ո’չ որպես պանրային արտադրանք, սակայն մակնշված է «մոցարելա» պանրի անվանմամբ, այսինքն՝ ապրանքը կեղված է և մոլորեցնում է սպառողին։ 

Բացի այդ, ապրանքը չունի պարտադիր EAC՝ Եվրասիական համապատասխանության նշան, ինչը մակնշման խախտում է։ 

«Голландец» արտադրանքը, ըստ մանշման, նույնպես սպիտակուցաճարպային արդադրանք է, ու չնայած որ վաճառվում է պանրի բաժնում, ոչ պանիր է և ոչ էլ պանրային արտադրանք։ Ըստ լաբորատոր փորձաքննության՝ այն պարունակում է 1% կաթնայուղ։

Թեև ունի EAC նշան, սակայն հայերեն և օրիգինալ մակնշումները չեն համընկնում, ինչը, ըստ տեխկանոնակարգի և «Սննդամթեիք անվտանգության մասին» օրենքի, նշանակում է, որ ապրանքը կեղծված է։

Նշենք, որ նյութի հրապարակման պահին ՍԱՏՄ-ն արդեն իսկ վերահսկողություն է իրականացնում խախտումներ ունեցող ապրանքները ներմուծող «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Դերժավա» և «Մեգա Ֆուդ» ընկերություններում։

 

։

Տեսանյութն ու լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

 

 




Share
22

Տես նաև

19.01.2026

Սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն


Կարդալ

1 Comment

  1. Արփինե:
    27.12.2025 в 14:53

    շնորհակալության այս տեղեկության համար

    Ответить

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
    19.01.2026
  • 0
    Խմորասնկեր և աղիքային ցուպիկ «Սոֆյա» թթվասերում
    16.01.2026
  • 0
    Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր բժշկական զննության պահանջը
    13.01.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Ֆլորենս» ռեստորանում
    13.01.2026
  • 0
    Զրոյական մաքսատուրք Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների համար. ԵԱՏՄ որոշումը
    12.01.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co