l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • ԵԱՏՄ
  • Կանաչ հորիզոններ. ինչպե՞ս կզարգանա կայուն գյուղատնտեսությունը ԵԱՏՄ-ում
«Լայք» բար-սրճարանում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
12.03.2025
Սպասվում է անձրև և ամպրոպ
17.03.2025
Ցույց տալ բոլորը

Կանաչ հորիզոններ. ինչպե՞ս կզարգանա կայուն գյուղատնտեսությունը ԵԱՏՄ-ում

15.03.2025
Բաժիններ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
Թեգեր
  • գյուղատնտեսություն
  • ԵԱՏՄ
  • Տնտեսություն

● Արամ Սահակյան

Եթե դիտարկենք գյուղատնտեսության զարգացման միտումները վերջին 30 տարիների ընթացքում, ապա պարզ կդառնա, որ կայուն գյուղատնտեսությունը ոչ թե նորաձև միտում է, այլ անհրաժեշտություն։ Համաշխարհային մակարդակով կլիմայական փոփոխություններն ու ագրոարդյունաբերական արտադրության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ստիպում են տարբեր երկրներին վերանայել իրենց գյուղատնտեսական քաղաքականությունը։

Մարտի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) կայացել է «Կանաչ հորիզոններ. կայուն գյուղատնտեսության զարգացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» կլոր սեղանը։ Միջոցառմանը քննարկվել են ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության ոլորտում կայուն զարգացման հիմնական մարտահրավերները և հնարավորությունները։

 

 

Կլոր սեղանի առանցքային թեմաներն էին՝

  • Գյուղատնտեսության մեջ ածխածնային հարկի ներդրման հետևանքների վերլուծությունն ու մոդելավորումը 

  • «Կանաչ» գյուղատնտեսության դերը ածխածնային հետքի նվազեցման գործընթացում,

  • Օրգանական արտադրության միջպետական համագործակցության հեռանկարները,

  • Պարարտանյութեր կիրառելիս ջերմոցային գազերի արտանետումների կարգավորումը

Ածխածնային հարկը (carbon tax) պետական կարգավորման միջոց է, որը կիրառվում է ջերմոցային գազերի՝ հատկապես ածխաթթու գազի (CO₂) արտանետումների նվազեցման համար։ Այն նշանակում է, որ ընկերությունները կամ անհատները պետք է վճարեն որոշակի գումար այն վնասի համար, որը հասցնում են շրջակա միջավայրին՝ արտադրության կամ այլ գործունեության արդյունքում արտանետելով ածխաթթու գազ։

Այս հարկը խթանում է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը՝ նպաստելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին։

 

Համագործակցություն և միջազգային փորձ

ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը, ով նախագահում էր կլոր սեղանը, նշել է, որ ժամանակակից աշխարհում գյուղատնտեսության կայուն զարգացումը դառնում է ավելի ու ավելի արդիական, քանի որ այս ոլորտը սերտորեն կապված է բնական պաշարների օգտագործման հետ և զգալի ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ՝ հիմնված համաձայնեցված գործողությունների և ոլորտի հարմարվողականության վրա։

«ԵԱՏՄ-ում հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ են գյուղատնտեսական և պարենային համակարգերի վերափոխումներ՝ հիմք ընդունելով համաձայնեցված գործողությունները և ոլորտի հարմարեցումը ընթացիկ իրողություններին», — ընդգծել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենը։

Կլոր սեղանին մասնակցել են Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության, Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Ռուսաստանի որակի համակարգի, Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ, FAO), ՌԴ նախագահին առընթեր ՌԱՆԽիԳՍ կիրառական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի, ոլորտային բիզնեսի ներկայացուցիչներ:

 

 

Հայաստանի փորձը և հնարավորությունները

Հայաստանում «կանաչ» գյուղատնտեսության զարգացումը դեռ նոր փուլում է, մինչդեռ Եվրոպայում և ԱՄՆ-ում այն լայնորեն կիրառվում է՝ միաժամանակ խթանելով շրջակա միջավայրի պաշտպանությունը և արտադրանքի մրցունակության բարձրացումը։

Չնայած օրգանական արտադրության մեծ ներուժին` ոլորտի զարգացմանը Հայաստանում խոչընդոտում են պատշաճ կարգավորող իրավական դաշտի բացակայությունը, սերտիֆիկացման բարդությունները և ենթակառուցվածքային խնդիրները։

ԵԱՏՄ-ի շրջանակում կայուն գյուղատնտեսությանն ուղղված քննարկումներն ու համագործակցությունը կարող են ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ խթանելով արտահանման շուկաների ընդլայնումն ու «կանաչ» արտադրության զարգացումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Հայաստանի նման փոքր երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը մեծապես կախված է բնական պաշարներից, կայուն ագրոմոդելների ներդրումը կարող է ոչ միայն նվազեցնել ածխածնի արտանետումները, այլև բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը։ Մասնավորապես, օրգանական գյուղատնտեսությունը կարող է դառնալ ռազմավարական ուղղություն, որը կբացի նոր արտահանման շուկաներ Եվրոպայում և Ասիայում։

Այս համատեքստում, ԵԱՏՄ երկրների համագործակցությունը պետք է կենտրոնանա գիտական նորարարությունների ու տեխնոլոգիական առաջընթացի խթանման վրա, քանի որ միայն արդյունավետ կառավարման միջոցով հնարավոր կլինի հասնել երկարաժամկետ կայուն զարգացման։

Share
17

Տես նաև

11.07.2025

«Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    «Բեկոնի» 2 արտադրատեսակում խախտումներ են հայտնաբերվել
    11.07.2025
  • 0
    Սալմոնելա և աղիքային ցուպիկ «Biella»-ի կոտլետում. խմբաքանակը հետ է կանչվել
    11.07.2025
  • 0
    Թուրքական նիհարեցնող միջոցը փորձաքննվել է միայն 2 ցուցանիշով՝ որպես սովորական թեյ
    09.07.2025
  • 0
    «Ժամկետի բացակայությունն անթույլատրելի է». «Դիլի»-ն արձագանքել է ահազանգին՝ խոստանալով լինել «էլ ավելի հետևողական»
    09.07.2025
  • 0
    ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը
    09.07.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

    Թեգեր

    ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Հետաքննություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղագիրք դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք հավի միս ձու մանկական սնունդ մաֆամ մսամթերք նախագիծ չանախ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա
    Բաժանորդագրվե՛ք

    Subscribe
    Հետևեք կայքին և եղեք առողջ
    • Մեր մասին
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Լրագրողական էթիկա
    • Կապ մեզ հետ
    • FAQ
    © 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
    Website Development: KhachatryanR.Co