
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ահազանգ է ստացվել է դեղի կեղծ սերիայի վեաբերյալ։
Մասնավորապես, 2026թ. մարտի 6-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված թիվ 01/1232-26 գրության համաձայն՝ «Հոֆման-Լա Ռոշ» ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել «Հերցեպտին» (տրաստուզումաբ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 440մգ, ապակե սրվակ և լուծիչ սրվակում 20մլ (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Ֆ․Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Շվեյցարիա), դեղի N7741B04 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
«Հարգելի´ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել N7741B04 սերիայով դեղի օգտագործումից»
ԱԱՏՄ
Նշենք, որ «Հերցեպտին» (տրաստուզումաբ) դեղամիջոցը կիրառվում է հիմնականում կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար։ Այն գործում է HER2 կոչվող սպիտակուցի վրա, որը որոշ ուռուցքային բջիջների մակերեսին չափազանց շատ է արտադրվում և նպաստում է դրանց արագ աճին։
Դեղը օգնում է արգելակել այդ գործընթացը և կիրառվում է ինչպես հիվանդության վաղ փուլերում, այնպես էլ՝ տարածված ձևերի բուժման ժամանակ։