

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Հայաստանին, ինչպես նաև՝ Ղազախստանին և Ղրղզստանին, 2026թ. համար տվել է մաքսատուրքից ազատման արտոնություն՝ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված եղեգնաշաքարի հումքի ներմուծման համար։
Սահմանված քվոտայի համաձայն՝
Հայաստան կարող է ներմուծվել ոչ ավելի, քան 20 հազար տոննա եղեգնաշաքարի հումք,
Ղազախստան՝ մինչև 100 հազար տոննա,
Ղրղզստան՝ մինչև 20 հազար տոննա։
Արտոնությունը գործելու է ամբողջ 2026 թվականի ընթացքում։
«Այս որոշումը կայացվել է Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներքին շուկաներում մրցակցային գներով շաքարի և շաքար պարունակող արտադրանքի կայուն մատակարարումն ապահովելու, այդ ապրանքների պակասը կանխելու և շաքարի վերամշակման գործարաններում աշխատուժը պահպանելու համար», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Միևնույն ժամանակ, ընդգծվել է, որ ներմուծված եղեգնաշաքարի հումքի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարը չի կարող արտահանվել Եվրասիական տնտեսական միության այլ անդամ երկրներ։