l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Լրահոս
  • Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային
«Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
07.11.2025
Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում
08.11.2025
Ցույց տալ բոլորը

Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

08.11.2025
Բաժիններ
  • Լրահոս
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Փորձագետներ
Թեգեր
  • Առողջապահություն
  • հավելյալ սնունդ
  • հավելյալ սնուցում
  • մանկաբույժ
  • մանկական սնունդ

● Հասմիկ Բալեյան

«Երբ երեխաս արդեն 6 ամսական էր, առաջին անգամ նրան խնձոր տվեցի։ Միրգը, բնականաբար, խյուս էի դարձրել։ Երեխան շատ սիրով կերավ այն։ Ուրախացա, մտածեցի՝ մայրական կաթից ու կերակրախառնուրդից հետո, փոստորեն, հեշտությամբ նաև այլ սնունդ է ընդունում այսքան սիրով։ Տեղյակ էի, որ պետք է փոքր չափաբաժնով կերակրել երեխային, բայց քանի որ զգացի, որ էլի է ուզում ուտել, երեք, ապա չորս գդալ տվեցի։ Կարճ ժամանակ անց երեխան սկսեց փսխել, ործկալ։ Շատ անհանգստացա ու  երեխային միանգամից տարա մանկաբույժի մոտ»,- հիշելով իր առաջնեկին հավելյալ սնունդ տալու առաջին օրը՝ պատմում է Ամալյա Զոհրաբյանը։

Մանկաբույժը զննել է երեխային, զրուցել մայրիկի հետ, բացատրել, թե ինչ սխալ է արել նա երեխային կերակրելիս.

«Մանկաբույժը բացատրեց, որ միրգը նոր սնունդ է նրա համար, և եթե անգամ նա սիրով է ուտում այն, չի կարելի սկզբնական շրջանում մեկ-երկու գդալից ավելի տալ։ Ամեն նոր սնունդ պետք է տալ փոքր չափաբաժնով, նույնսիկ այն դեպքում, երբ երեխան էլի՛ է ուզում ուտել։ Իսկ երբ երկրերդ անգամ մայրացա, կրտսեր երեխայիս հավելյալ սնունդ տալիս արդեն փորձառու էի»,- պատմում է Ամալյա Զոհրաբյանը։

 

Երբ սկսել հավելյալ սնունցումն ու ինչ հետևանքներ կարող է ունենալ վաղ սկսելը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս  երեխայի հավելյալ սնուցումը սկսել 6 ամսականից։  Սա այն ժամանակահատվածն է, երբ մայրական կաթը կամ կերակրախառնուրդը չեն բավարարում աճող երեխայի օրգանիզմի պահանջներին, ուստի հարկավոր է նրան հավելյալ սնունդ տալ։ Վեց ամսականում երեխան արդեն կարողանում է նստել։ Հորիզոնական դիրքից բացի՝  կարողանում է նաև նաև ուղղահայաց դիրք ընդունել, ուստի արդեն կարող է ավելի պինդ սնունդ ընդունել։ 

4-6 ամսականում երեխայի օրգանիզմում ձևավորվում է լեզուն ճիշտ շարժելու ռեֆլեքս, հետևաբար, նա  կարողանում է լեզուն ճիշտ շարժելով՝ սնունդը բերանի առաջին հատվածից տեղափոխել դեպի հետին հատված։ Վեց ամսականից ավելի շուտ երեխայի օրգանիզմում ծծելու և կլման ռեակցիաները լիարժեք ձևավորված չեն, և խեղդվելու ռիսկ կա, քանի որ նա պատրաստ չէ կոշտ, չոր կամ խիտ սնունդ ընդունելու։ Երեխայի կլման ակտը դեռ պատրաստ չէ, նա սովոր է միայն հեղուկը կուլ տալուն։

Ահա թե ինչու են միջազգային կազմակերպությունները խորհուրդ տալիս հավելյալ սնուցումը սկսել հենց վեց ամսականից։  

«Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Գայանե Սահակովան նշում է՝ բոլոր մանկական ասոցիացիաները իրենց հետազոտություններով ապացուցել են, որ մինչև 6 ամսականը երեխային հավելյալ սնունդ տալը կարող է վնասել նրա առողջությունը։ Կարիք չկա դրանից ավելի շուտ սկսել հավելյալ սնուցումը․ էական չէ՝ երեխան կրծքի կաթով է կերակրվում,  կերակրախառնուրդով, թե խառը սնուցում (մայրական կաթ և կերակրախառնուրդ) է ստանում։ 

Թե՛ կրծքի կաթը, թե՛ կերակրախառնուրդը, թե՛ խառը սնուցումը լիովին բավարարում են մինչև 6 ամսական երեխայի օրգանիզմի պահանջները։ Այսինքն՝ սպիտակուցային, ճարպային, ածխաջրատային, վիտամինային, միներակային բոլոր պահանջները լրացնում են։

Հավելյալ սնուցումը վաղ սկսելու դեպքում ռիսկ կա, որ կրծքով կերակրումն ավելի վաղ կդադարեցվի, քանի որ կրծքի կաթը կնվազի։ Մասնագետը բացատրում է՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ վեց ամսականից շուտ հավելյալ սնուցումը մեծացնում է երեխայի՝ աղիքային ինֆեկցիաներով վարակվելու, նյութափոխանակության, ալերգիկ խնդիրներ ունենալու հավանականությունը։ Պատճառն այն է, որ մինչև վեց ամսականը երեխայի օրգանիզմը դեռևս լիովին պաշտպանված չէ, բավականաչափ ռեսուրսներ չունի հավելյալ սնունդ մարսելու և դրանում առկա սպիտակուցները, նյութերը յուրացնելու համար․ օրգանիզմում դեռ չեն արտադրվում բավարար քանակությամբ ֆերմենտներ։ Աղիներն էլ դեռ չեն ունենում այն միկրոֆլորան, որը կկարողանա երեխային պաշտպանել.

«Ապացուցված է, որ այն երեխաները, որոնք ավելի վաղ են սկսել հավելյալ սնուցումը, ավելի հակված են  աղիքային ինֆեկցիաներով հիվանդանալու»,- մանրամասնում է մանկաբույժը։ 

Վեց ամսականից ավելի շուտ երեխային հավելյալ սնունդ տալու դեպքում կարող են սնուցման խանգարումներ ի հայտ գալ․ կարող է լինել գերսնուցում, թերսնուցում, կամ օրինակ՝ փոքրիկը կարող է հավելյալ սննդի նկատմամբ մեծ հետաքրքրություն դրսևորել, բայց կարճ ժամանակ անց  հետաքրքրությունը կորցնել։

Երբեմն տատիկները մայրերին հորդորում են չսպասել մինչև երեխայի 6 ամսական դառնալը և ավելի շուտ հավելյալ սնունդ տալ փոքրիկին՝ պատմելով, որ իրենք իրենց երեխաներին այդպես են կերակրել, և ոչ մի խնդիր չի առաջացել։ Խոսելով նման դեպքերի մասին՝ Գայանե Սահակովան ասում է՝ այն ժամանակ ևս խնդիրներ եղել են․ աղիքային ինֆեկցիաները, սնուցման խանգարումները շատ են եղել։ Ավելին՝ չի բացառվում, որ մեծահասկների շրջանում տարբեր նյութափոխանակային խնդիրների այսչափ շատ լինելը  պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նրանք հավելալ սնունդ սկսել են ստանալ մինչև 6 ամսականը.

«Անշուշտ, պետք է ամենայն հարգանքով վերաբերվել տատիկներին ու պապիկներին, հասկանալ, որ նրանք այդ խորհուրդները տալիս են հոգատարությունից ելնելով, իհարկե, չեն ցանկանում վնասել, բայց հարկավոր է նրանց ասել՝ այսօր մանկաբույժները, գիտությունը խորհուրդ չեն տալիս հավելյալ սնուցումը սկսել 6 ամսականից ավելի շուտ։ Հիշե՛ք, որ դուք եք պատասխանատու ձեր երեխայի առողջության համար»,- բացատրում է մասնագետը։

.

Ինչպես և որ սննդատեսակից սկսել հավելյալ սնուցումը

Մանկաբույժը խորհուրդ է տալիս մինչև վեց ամսական դառնալը փոքրիկին նախապատրաստել հավելյալ սննդին։ Օրինակ, երբ ընտանիքը նստում է ճաշասեղանի մոտ, երեխային էլ պետք է մոտ նստեցնել, որպեսզի նա տեսնի, նրա մեջ հետաքրքրություն առաջանա բազմազան, գունավոր սննդի նկատմամբ։ 

Մասնագետը բացատրում է՝ այն երեխաները, որոնք սկզբում հավելյալ սնուցում ստանում են քաղցրահամ մրգերով, երբեմն տհաճությամբ են հետո անհամ թվացող բրոկոլի կամ ծաղկակաղամբ ուտում, հետևաբար, խորհուրդ է տրվում երեխային նախ ծանոթացնել բանջարեղենի համերին, ապա անցնել մրգերին։ Ցանկալի է հավելյալ սնուցումը սկսել մի սննդից։ Մեկ-երկու օր պետք է տալ միևնույն սնունդը, երեխային ընտելացնել այդ համին, համոզվել, որ ալերգիա չունի այդ սննդից։ Հետո կարելի է ավելացնել երկրորդ սնունդը և այսպես շարունակ։

Աստիճանաբար պետք է բազմազան դարձնել երեխայի սեղանը։ Կարելի է արդեն մեկ-երկու բանջարեղեն տալուց հետո պատրաստել դրանց խառնուրդը, օրինակ՝ գազարի և խնձորի կամ բրոկոլիի և գազարի խառնուրդներ։ Ցանկալի է երեխային առավոտյան մի սնունդ առաջարկել, հետո՝ այլ։ Օրինակ՝ կարելի է առավոտյալ շիլա տալ, երեկոյան՝ բանջարեղենային խյուս։ 

«Պետք է սկսել մեկ-երկու գդալիկից։ Երբ երեխայի ախորժակը լավանա, կարելի է սննդի չափն էլ աստիճանաբար ավելացնել։ Այսինքն՝ պետք է սկսել 10-15 գրամից, հետո քայլ առ քայլ դարձնել 100-150 գրամ, այսինքն՝ այսպես դինամիկ ավելացնել երեխայի աճին զուգահեռ։ Երբ երեխան նյարդայնացած է, կարելի է սկզբում մի փոքր կրծքի կաթ տալ, բայց ոչ այնքան, որ կշտանա, պարզապես այնքան, որ հանգիստ լինի, այունուհետև առաջարկել հավելյալ սնունդը»,- բացատրում է  մասնագետը։ 

Հավելյալ սնունդը սկզբում պետք է լինի խյուսանման։ Ժամանակի ընթացքում փոքրիկին պետք է ավելի խիտ սնունդ տալ։ 9 ամսականից սկսած՝ սնունդը պիտի պարունակի նաև մանր կտորներ։ Ժամանակի ընթացքում կարելի է աստիճանաբար ավելի մեծ կտորներ տալ, օրիինակ՝ մի կտոր խնձոր։

.

Ինչ չի կարելի անել երեխային հավելյալ սնունդ տալիս

Չի կարելի երեխային ստիպել, որ ուտի կամ ծծակով հավելյալ սնունդ ընդունի։ Հավելյալ սննդի համար նախատեսված գդալիկներ կան, որոնցով կարելի է կերակրել։ Մանկաբույժը հորդորում է երեխային չարգելել դիպչել սննդին. պետք է թույլ տալ, որ նա ձեռք տա, ծանոթանա սննդի կառուցվածքին։ Ինչո՞ւ ոչ, սկզբում կարող է սնունդը սխալմամբ ոչ թե բերանը տանել, այլ դեմքի այլ հատվածներ, բայց հետո նա աստիճանաբար կսովորի սնունդը դեպի բերանը տանել։

Բացի այդ, նոր սննդատեսակը չի կարելի տալ երեկոյան․ պետք է տալ առավոտյալ, որպեսզի հետևեք՝ արդյո՞ք չունի ցանավորում, ալերգիա, փորկապություն, փորլուծություն։ 

Տարածված սխալներից է երեխային էկրանի առջև նստեցնելն ու կերակրելը։ Թե՛ հոգեբանական, թե՛ սննդի հիգիենայի տեսանկյունից սա կոպիտ սխալ  է։ Մանկաբույժը բացատրում է՝ նման դեպքերում երեխան չի սովորում կառավարել իր հույզերը, քանի որ նրան ստիպում են, «խաբելով» կերակրում։ Սա վատ է անդրադառնում ծնող-երեխա փոխհարաբերությունների վրա։ Երեխան չի զգում, թե ինչքան կերավ, կշտացա՞վ, թե՞ ոչ, ուտելիքը համե՞ղ էր, թե՞ ոչ, քանի որ մուլտ նայելով, էկրանին նայելով է ուտում։ 

«Երեխային պետք է սովորեցնել՝ ինչպես ուտել։ Էկրանին նայելով սնվող երեխան չի սովորում ինչպես ուտել, երբ ուտել, որքան ուտել, որ սնունդը որի հետ ուտել, զգալ համերը։ Երեխային խաբելով կերակրելով՝ նրան կսովորեցնեք խաբել․ սա լուրջ խնդիր է։ Եվ ամենակարևոր խնդիրը՝ էկրանի առաջ նստած ուտող երեխան գերսնուցվում է․ նա առանց զգալու շատ է ուտում, ծնողն էլ չի կարող կարգավորել՝ ինչքան պիտի ուտի երեխան»,- բացատրում է մանկաբույժը։

Էկրանին նայող երեխան ուտում է, ուտում, ծնողն էլ նրան մի ամբողջ ափսե տալիս է այն դեպքում, երբ, օրինակ, պետք է կես ափսե տար և ոչ ավելի։ Հետագայում երեխան դառնում է շատակեր։ Կարող է նաև հակառակը չինել․ երբ մեծանում է, ու հնարավոր չի լինում նրան էկրանի առջև նստեցնել ու խաբելով կերակրել, նա սկսում է հրաժարվել որոշ սննդատեսակներից, սննդի նկատմամբ ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում։

Մասնագետը հիշեցնում է՝ մինչև 2 տարեկանը ցանկալի չէ, որ երեխան լինի էկրանի առջև։ Մինչև 1,5 տարեկանն ընդհանրապես չպետք է էկրանին նայի, իսկ դրանից հետո օրական 15-30 րոպեից ոչ ավելի։ Ուստի, պետք է գիտակցել՝ երեխային  էկրանի առաջ նստեցնելով ու կերակրելով վնասում եք նաև փոքրիկի նյարդային համակարգը։

Վերջում մասնագետը հիշեցնում է՝ երեխայի հավելյալ սնուցումը սկսելուց առաջ պարտադիր պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ.

«6 ամսականի այցը պոլիկլինիկա պարտադիր այցերից է․ դա նախատեսված է նաև նրա համար, որ ծնողը հավելյալ սնուցման վերաբերյալ խորհուրդներ ստանա։ Մասնագետից ստացե՛ք անհրաժեշտ բոլոր խորհուրդները և նոր միայն սկսեք երեխային հավելյալ սնունդ տալ»,- եզրափակում է մանկաբույժը։

Share
12

Տես նաև

08.11.2025

Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում


Կարդալ

1 Comment

  1. Կարինե:
    08.11.2025 в 11:50

    Պետքա սա բոլոր մամաներին ու տատիկների ցույց տալ;;

    Ответить

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն դեղագործության և առողջապահական ոլորտում
    08.11.2025
  • 1
    Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային
    08.11.2025
  • 1
    «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
    07.11.2025
  • 0
    Բրիտանացի մասնագետները կօգնեն Հայաստանին զարգացնել դոնորական փոխպատվաստման համակարգը
    05.11.2025
  • 1
    Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
    05.11.2025
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

  • 07.11.2025

    Արմինե commented on «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզում» սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել

  • 05.11.2025

    Սահակ commented on Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ ԵՄ Լոռի Խմելու ջուր Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն աղետ անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունավորում թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պանիր պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում վեոլիա ջուր տաշիր պիցա քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2025 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co