Ինչո՞վ է «Անվտանգ սնունդ»-ը տարբերվում տեղեկատվության մյուս աղբյուրներից: - «Անվտանգ սնունդը» Հայաստանում առաջին և միակ մասնագիտացված հարթակն է՝ նվիրված պարենային անվտանգության և հանրային առողջության հարցերին։ Մենք առաջարկում ենք ձեզ ստուգված տեղեկություններ, փաստարկված ապացույցներ, փորձագիտական եզրակացություններ և ոլորտի այլ պատասխանատուների ներգրավվածություն։
Իսկ ի՞նչ փորձ և նախապատմություն ունի «Անվտանգ սնունդ» կայքը - Մեր թիմն ունի սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության թեմաները լուսաբանելու մեծ փորձ։ Դուք, հավանաբար, լսել կամ կարդացել եք կաթնաշոռի, թթվասերի, նրբերշիկի, հավի մսի, պաղպաղակի, մանկական ջրի և այլ սննդատեսակների վերաբերյալ լաբորատոր փորձաքննությունների, դրանցում հայտնաբերված աղիքային ցուպիկների, մանրէների և հակաբիոտիկների մասին. այ դա արել է մեր թիմը։
Այն ստեղծվել է 2016թ.ից ի վեր ձեռք բերված փորձի շնորհիվ, ևhetq.am-ում իրականացված «Անվտանգ սնունդ» նախագծի տրամաբանական շարունակությունն է։
Կարո՞ղ եմ վստահել այս կայքում հրապարակված տեղեկություններին -Այո’, մենք հավատարիմ ենք լրագրողական էթիկայի բոլոր նորմերին և չափանիշներին։ Կայքի բովանդակությունը հիմնված է ոչ միայն մեր տարիների փորձի, այլև փաստերի ստուգման և աղբյուրների ընտրության կարողության վրա:
Ինչպե՞ս կարող եմ կապվել «Անվտանգ Սնունդ»-ի թիմի հետ առաջարկների կամ համագործակցության համար: - Մեզ հետ կարող եք կապ հաստատել «Կապ մեզ հետ» բաժնի միջոցով կամ կարող եք նամակ ուղարկել info@anvtangsnund.am, contact@anvtangsnund.am էլ. հասցեներին: Բացի այդ, կարող եք գրել մեր ֆեյսբուքյան«Անվտանգ սնունդ» խմբում։ Մենք բաց ենք նոր գաղափարների և համագործակցության հնարավորությունների համար:
Իսկ ինչպե՞ս եք ապահովում իմ անձնական տվյալների գաղտնիությունը
- Մենք խստորեն պահպանում ենք գաղտնիության քաղաքականությունը։ Ձեր տվյալները կօգտագործվեն միայն ձեզ հետ շփվելու համար և երբեք չեն փոխանցվի երրորդ կողմերին՝ առանց ձեր համաձայնության: