l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • ԵԱՏՄ
  • Դեղեր, բժշկական սարքեր, դիմակներ․ ինչ է փոխվում ԵԱՏՄ պետգնումների կանոններում
Միջատի մնացորդ Homeland-ի խորոված բանջարեղենում
02.02.2026
Ձնախառն անձրև և ցածր տեսանելիությունը. եղանակի կանխատեսումը
09.02.2026
Ցույց տալ բոլորը

Դեղեր, բժշկական սարքեր, դիմակներ․ ինչ է փոխվում ԵԱՏՄ պետգնումների կանոններում

06.02.2026
Բաժիններ
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Տնտեսություն
Թեգեր
  • Առողջապահություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն

● Արամ Սահակյան

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում հունվարի 22-ից ուժի մեջ են մտել փոփոխություններ, որոնք վերաբերում են պետական գնումների նպատակով որոշ ապրանքների ծագման երկրի սահմանման կանոններին։ 

Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել պետական գնումների համար նախատեսված որոշ դեղագործական և բժշկական արտադրանքների նկատմամբ գործող կանոններում։

Ընդունված փոփոխությունները տարածվելու են 2026թ. հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ։

Ըստ փոփոխությունների՝ հնարավոր կլինի Եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում ընդգրկել 56 ապրանքային անվանում։ Դրանցից 31 ապրանք, այդ թվում՝ սինթետիկ մանրաթելեր, բժշկական ասեղներ, պրոթեզներ, ուրոստոմիկ պարկեր, ուլտրաձայնային սարքեր, դեղեր և դեղագործական սուբստանցիաներ, կներառվեն ռեեստրում՝ արտադրական պայմանների և տեխնոլոգիական գործողությունների որոշակի ցանկի կատարումն ապահովելու դեպքում։

Մնացած 25 ապրանքները, որոնց թվում են՝ բժշկական դիմակներ, վիրակապեր, ներարկիչներ, վիրաբուժական նյութեր, լսողական սարքեր և կրակմարիչներ, ռեեստրում կներառվեն СТ-1 ձևի սերտիֆիկատի ներկայացման հիման վրա։

Բացի այդ, մինչև 2026թ. վերջը երկարաձգվել է կանոնների հավելված N 11-ի գործողությունը, որը սահմանում է այն ապրանքների ցանկը, որոնք Եվրասիական արդյունաբերական ռեեստրում ընդգրկվում են СТ-1 սերտիֆիկատի հիման վրա։

Միաժամանակ, որոշ արտադրատեսակների համար այդ ժամկետը երկարաձգվում է միայն մինչև 2026թ. հունիսի 30-ը։

Նշվում է, որ Եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրի վարումը նպատակ ունի ապահովել ԵԱՏՄ երկրների պետական գնումներին հասանելիությունը՝ այն պայմաններում, երբ գործում են արտոնություններ, սահմանափակումներ կամ արգելքներ այլ անդամ պետությունների կամ երրորդ երկրների արտադրանքի նկատմամբ։

Ռեեստրում ընդգրկվելու համար արտադրողները պետք է առաջնորդվեն սահմանված հստակ ալգորիթմով։

Share
6

Տես նաև

23.02.2026

Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Եղանակը կցրտի 8-10 աստիճանով, սպասվում են տեղումներ
    23.02.2026
  • 0
    Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ «Էվրի Դեյ» խմելու ջրի արտադրամասում
    20.02.2026
  • 0
    Աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ «Քարֆուրի» որոշ ապրանքներում
    19.02.2026
  • 0
    14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի որոշ փողոցներում
    19.02.2026
  • 0
    Կեղծված կաթնամթերք. խախտում «Արզնի» ընկերության արտադրանքում
    18.02.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված հավի միս ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co