

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխել է ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող և պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա ապրանքների կարգը։
Փոփոխությունները վերաբերում են հատկապես «բոնդային» պահեստներով ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքներին և որոշակի սահմանափակումներ են նախատեսում անվավոր տրանսպորտային միջոցների համար։
Նյութում կարդացեք՝
ինչ է փոխվելու ներմուծման կարգում,
որ երկրներում ինչ սահմանափակումներ են գործելու,
երբ են փոփոխություններն ուժի մեջ մտնելու,
և ինչ առանձնահատկություններ կան ավտոմեքենաների մասով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է փոփոխություններ, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող և պարտադիր համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքին։
Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային տարածք և պետք է անցնեն տեխնիկական կարգավորման պահանջների համապատասխանության գնահատում։
Փաստաթղթով սահմանվել է, թե ինչպես պետք է հաստատվի տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումն այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են էլեկտրոնային առևտրի օպերատորների «բոնդային» պահեստների միջոցով։
«Բոնդային» պահեստը մաքսային հատուկ ռեժիմով գործող պահեստ է, որտեղ ներմուծված ապրանքները կարող են ժամանակավորապես պահվել՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման մինչև դրանք ձևակերպվեն և շրջանառության մեջ դրվեն։
Էլեկտրոնային առևտրի դեպքում նման պահեստները, սովորաբար, օգտագործվում են օնլայն հարթակների միջոցով վաճառվող ապրանքների համար․ ապրանքը, նախ, ներմուծվում է պահեստ, ապա, պատվերի հիման վրա ձևակերպվում և հանձնվում գնորդին։
Այս ձևաչափը թույլ է տալիս արագացնել առաքումներն ու պարզեցնել լոգիստիկան, սակայն միաժամանակ պահանջում է հստակ վերահսկողություն՝ տեխնիկական կարգավորման պահանջների պահպանման մասով։
։
Փոփոխություններով հատուկ կարգ է սահմանվել «բոնդային» պահեստներով ներմուծվող անիվավոր տրանսպորտային միջոցների (շասսիների) համար։
Այդպիսի տրանսպորտային միջոցները կարող են առանց սահմանափակումների ներմուծվել և շրջանառության մեջ դրվել միայն երեք երկրում՝
Հայաստան,
Բելառուս,
Ղրղզստան։
Մինչդեռ
Ղազախստանում և
Ռուսաստանում
այդ տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել միայն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների նպատակով, ինչպես նաև ՝այլ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից (մասնավոր ուղևորությունների և նմանատիպ նպատակներով), եթե տվյալ տրանսպորտային միջոցը գրանցված է այդ երկրում։
Ներմուծման կարգում կատարված փոփոխություններն էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով կկիրառվեն այն պահից, երբ ուժի մեջ մտնի 2023թ դեկտեմբերի 25-ին ստորագրված արձանագրությունը, որով փոփոխություններ են կատարվել 2017թ. ապրիլի 11-ի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում։
Նախնական գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
Բացի այդ, 2026թ. մարտի 13-ից ուժի մեջ կմտնի առանձին դրույթ, ըստ որի՝ արգելում է Ղազախստանի տարածքում շրջանառության մեջ դնել անիվավոր տրանսպորտային միջոցներ (շասսի), որոնց մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններին տրամադրվել են տրանսպորտային միջոցների տեսակի հաստատումների (շասսիի տեսակի հաստատումների) պատճեններ՝
Միևնույն ժամանակ, այդ սահմանափակումը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ նման տրանսպորտային միջոցները օգտագործվում են Ղազախստանում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների նպատակով, ինչպես նաև՝ ԵԱՏՄ այլ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից՝ մասնավոր նպատակներով, եթե դրանք գրանցված են համապատասխան երկրում։
Փոփոխությունները հստակեցնում են, թե ինչպես պետք է վերահսկվի տեխնիկական կարգավորման պահանջների պահպանումը էլեկտրոնային առևտրի միջոցով ներմուծվող ապրանքների դեպքում։
Միաժամանակ, ավտոմեքենաների ներմուծման հարցում սահմանվում է տարբերակված մոտեցում՝ կախված ԵԱՏՄ անդամ պետությունից։
Այսպիսով, նոր կարգավորումները մի կողմից միասնականացնում են ընթացակարգերը ամբողջ միության տարածքում, մյուս կողմից՝ որոշ ոլորտներում պահպանում ազգային առանձնահատկություններ։