l_5975l_5975l_5975l_5975
  • Գլխավոր
    • Հոդվածներ
    • Հարցազրույցներ
    • Անվտանգ սնունդ
    • Առողջապահություն
    • Փորձագետներ
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
    • Լրահոս
    • Podcast
  • Հոդվածներ
    • Հասարակություն
    • Տնտեսություն
    • Գիտություն
    • ԵԱՏՄ
  • Փորձաքննություններ
    • Պարենային ապրանքներ
    • Ոչ պարենային ապրանքներ
    • Փորձագետներ
    • Տեսանյութեր
    • Լուսանկարներ
  • Անվտանգ սնունդ
    • Սննդային հավելումներ
    • Մանկական սնունդ
    • Սպորտային սնունդ
    • Մակնշումներ
    • Մասնագետներ
    • Խորհուրդներ
  • Առողջապահություն
    • Հանրային առողջություն
    • Կենսաբանական ակտիվ հավելումներ
    • Հատուկ սնունդ
    • Հարցազրույցներ
  • Տեսանյութեր
✕
  • Գլխավոր
  • Բլոգ
  • Անվտանգ սնունդ
  • «Արտադրական խախտում չէ». «Աշտարակ կաթը» հետազոտություն է իրականացրել՝ պարզելու բորբոսի պատճառը
Դեղերի գրանցման բարդ և երկար գործընթացը. ինչու հայկական շուկան չի գրավում դեղարտադրողներին
10.11.2025
Գազավորված ըմպելիքների արտադրամասում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել
12.11.2025
Ցույց տալ բոլորը

«Արտադրական խախտում չէ». «Աշտարակ կաթը» հետազոտություն է իրականացրել՝ պարզելու բորբոսի պատճառը

11.11.2025
Բաժիններ
  • Անվտանգ սնունդ
  • Լրահոս
Թեգեր
  • աշտարակ կաթ
  • բորբոս
  • խմբի ահազանգ
  • կաթնամթերք

Վերջերս մեր «Անվտանգ սնունդ» ֆեսյբուքյան խմբում հրապարակում էինք արել այն մասին, որ «Աշտարակ կաթի»՝ ժամկետի մեջ (14.10.25-23.10.25) գտնվող թթվասերային արտադրանքում բորբոս է եղել։

«Աշտարակ կաթը» (արտադրող՝ «Աշատարակ Միլկ» ՍՊԸ) պարզաբանում է ուղարկել` նշելով, որ իրականացրել է հետազատություն՝ պարզելու արտադրանքի հնարավոր փոփոխության պատճառները, ինչպես նաև՝ հրավիրել է ընկերություն՝ իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքներին ծանոթանալու,  կատարված ուսումնասիրությունների մանրամասները քննարկելու համար։

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

.

.

Ընկերությունը, հավատարիմ մնալով «արտադրությունից մինչև սպառումը» սկզբունքին, մշտապես վերահսկում է իր արտադրանքի որակը բոլոր փուլերում։ Սպառման ժամկետի ավարտից հետո ընկերության որակի բաժնի կողմից իրականացվել է հետազոտություն՝ պարզելու նշված արտադրանքի հնարավոր փոփոխությունները։ Սպառման ժամկետի ավարտից հետո արտադրանքի մի մասը պահվել է Ընկերության պահեստում ևս յոթ օր՝ նույն ջերմային պայմաններում։ Վերադարձված նմուշներից միայն երկու տարա էին բաց վիճակում, իսկ մնացած բոլոր տարաները՝ փակ և չվնասված։ Տարաների բացումից հետո կատարվել է արտաքին զննում և լաբորատոր փորձարկում։ 

Արդյունքում՝

  • Փակ տարաներից միայն մեկում արձանագրվել են փոփոխության սկզբնական նշաններ 
  • Բաց տարաներից մեկում նկատվել է դեղնագորշավուն բորբոս 
  • Իսկ մյուս բաց տարայում որևէ շեղում չի արձանագրվել 

Նկատված երևույթները բնորոշ են բնական միկրոֆլորայի փոփոխություններին, որոնք հնարավոր են պահման ժամկետի ավարտից հետո և չեն հանդիսանում արտադրական բնույթի խնդիր։ 

«Աշտարակ Կաթ»–ի արտադրանքը թողարկվում է լաբորատոր վերահսկման պայմաններում՝ օգտագործելով պաստերիզացված հումք, ստերիլ փաթեթավորում և պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ պահանջները։ Այս հիմքով բացառվում է, որ արձանագրված փոփոխությունները կապված լինեն արտադրական կամ տեխնոլոգիական գործընթացների խախտման հետ։ 

Բացի այդ, հրապարակված տեսանյութում ներկայացված նմուշում արձանագրված փոփոխությունները ֆիզիկապես չեն կարող առաջանալ նման կարճ ժամանակահատվածում՝ պահպանման ժամկետի սահմաններում, ուստի դրանք չեն կարող վերաբերել «ԱՇՏԱՐԱԿ ՄԻԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրանքին։

Հետևություն. Տեսանյութում ներկայացված դեպքը չի կարող դիտարկվել որպես արտադրական բնույթի թերություն կամ մեր արտադրանքի որակի ցուցանիշ։ Եթե տեղի ունեցածը լիներ արտադրական խախտման արդյունք, ապա Ձեր կողմից ներկայացված տեսանյութում արձանագրված փոփոխությունները կդիտվեին տվյալ արտադրանքի ամբողջ խմբաքանակում, ոչ թե միայն աոանձին նմուշում։ 

Ընկերությունը շարունակում է գործել հաստատված տեխնոլոգիական կանոնակարգերի և որակի կառավարման միջազգային ստանդարտների (HACCP, ISO) պահանջներին համապատասխան և մշտապես պատրաստ է համագործակցել սպառողների հետ՝ ապահովելով որակի կառավարման գործընթացների լիարժեք թափանցիկություն։

Share
21

Տես նաև

16.03.2026

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ


Կարդալ

Մեկնաբանել Отменить ответ

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Բաժիններ

  • Անվտանգ սնունդ
  • Առողջապահություն
  • Գիտություն
  • ԵԱՏՄ
  • Լրահոս
  • Խորհուրդներ
  • Կենսաբանական ակտիվ հավելումներ
  • Հանրային առողջություն
  • Հասարակություն
  • Հարցազրույցներ
  • Հոդվածներ
  • Մակնշումներ
  • Մանկական սնունդ
  • Մասնագետներ
  • Ոչ պարենային ապրանքներ
  • Պարենային ապրանքներ
  • Սննդային հավելումներ
  • Տեսանյութեր
  • Տնտեսություն
  • Փորձագետներ
  • Փորձաքննություններ
Font Awesome Icons

Վերջին նյութերը

  • 0
    Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
    16.03.2026
  • 0
    Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի
    11.03.2026
  • 0
    Grill.am-ում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
    11.03.2026
  • 0
    24 ժամ ջուր չի լինի Արարատի և Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում
    10.03.2026
  • 0
    Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ
    09.03.2026
Աջակցել նախագծին
DONATE

Մեկնաբանություններ

  • 27.12.2025

    Արփինե commented on Ներմուծված կաթնամթերքը. 12 նմուշից 5-ում խախտում է հայտնաբերվել

  • 15.11.2025

    Արմինե commented on Melo Grano՝ արդեն նոր փաթեթավորմամբ

  • 08.11.2025

    Կարինե commented on Հավելյալ սնուցում. երբ և ինչպես ճիշտ սկսել, ինչ տալ ու ինչպես չվնասել երեխային

Թեգեր

efsunform NAN ԱՑԽՄ Առողջապահություն ԵԱՏՄ Խմելու ջուր Խորհուրդ մասնագետից Կասեցումներ Հասարակություն Մանկապարտեզ Մարզեր Պանիր ՍԱՏՄ Սնունդ Տնտեսություն Փորձաքննություն անբարեխիղճ մրցակցություն արտահանում բնապահպանություն գյուղատնտեսություն դեղամիջոց դեղեր եղանակ թունաքիմիկատներ խմբի ահազանգ կաթնամթերք կեղծված ձու մանկական մանկական սնունդ մաֆամ նախագիծ նիհարեցնող միջոցներ պաղպաղակ պեստիցիդներ ջրանջատում սալմոնելա սանիտարահիգիենիկ նորմեր սիգ սննդային թունավորում սպանդանոց սպառողների իրավունք վեոլիա ջուր տեխկանոնակարգ քաղցկեղածին
Բաժանորդագրվե՛ք

Subscribe
Հետևեք կայքին և եղեք առողջ
  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լրագրողական էթիկա
  • Կապ մեզ հետ
  • FAQ
© 2023-2026 anvtangsnund.am I Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է
Website Development: KhachatryanR.Co