

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 07:00-ն կդադարեցվի՝
Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Ծաղկունք, Վարսեր համայնքների, ինչպես նաև Բուսաբանական այգու տարածքի, Կառավարական առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Սևան և հարակից այլ իրավաբանական սպառողների,
Կոտայքի մարզի՝ Ջրառատ համայնքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»: