
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում՝ «Արտ լանչ»-ում («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն), իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Կասեցվել է նաև «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության Երևանի Բաբաջանյան 40/1 հասցեում գործող հանրային սննդի կազմակերպության՝ ընդհանուր կենտրոնական խոհանոցի, արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրությունը. այստեղ արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
Այսպես՝ լաբորատոր փորձաքննությունն արձանագրել է, որ այդ արտադրատեսակը «մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են:
Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:
ՄԱՖԱՄ- ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։