

«Զովետի» ՍՊ ընկերությունում (ք. Երևան, Լեոյի փողոց) իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կաթնաթթվային մթերք Նարինե» արտադրատեսակի նմուշը «Խմորասնկեր» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը:
«Խմորասնկեր» ցուցանիշը մթերքի մանրէաբանական անվտանգության ցուցանիշներից է։
Դրա բարձր մակարդակը կարող է վկայել պահպանման կամ արտադրական պայմանների խախտման մասին և արագացնել մթերքի փչացումը։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: