

Մանկական նստատեղերի (car seat) օգտագործումը 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների վնասվածքներ ստանալու ռիսկը: Առողջապահության նախարարությունը նշում է, որ անվտանգության գոտիների օգտագործումը կիսով չափ է նվազեցնում մեծ տարիքի երեխաների և մեծահասակների լուրջ վնասվածքների ռիսկը:
Ավտոմեքենայում մանկական նստատեղերի ճիշտ օգտագործումը պարտադիր պահանջ է երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Անհրաժեշտ նստատեղի ճիշտ ընտրությունը կախված է մի քանի գործոնից, այդ թվում՝ երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:
Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան առաջարկում է, որ բոլոր նորածիններին նստեցնեն դեմքով դեպի հետ ուղղությամբ` սկսած ծննդատնից տուն տեղափոխման պահից, մինչև 2-3 տարեկան, քանի որ դեմքով դեպի առաջ դիրքում վթարի պահին հարվածող ուժերը կենտրոնանում են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վրա` մեծացնելով գանգուղեղային և ողնաշարի վնասվածքների հավանականությունը: Իսկ դեմքով դեպի հետ դիրքում հարվածող ուժերը համաչափ բաշխվում են ամբողջ ողնաշարի երկայնքով` նվազեցնելով վնասվածքի ռիսկը:
Դեմքով դեպի առաջ նստատեղը խորհուրդ է տրվում օգտագործել 3-7 տարեկանների համար:
Հայաստանում գործող օրենսդրության համաձայն` մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար մեքենայում պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղի միջոցով:
Իսկ 7-ից 12 տարեկան երեխաներինը՝ երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական նստատեղերի կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով:
Հիշեցում՝