

Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել, որով մինչև 2028թ. դեկտեմբերի 31-ը շիի, շորեայի, սալային ընկույզի (shea nuts, shorea nuts, sal nuts), հնդկական գարցինիայի սերմերի (ԵԱՏՄ ԱՏԳ կոդ 1207 99 960 1) և մանգոյի հատիկների (ԵԱՏՄ ԱՏԳ կոդ 1212 99 950 1) ներմուծման մաքսատուրքերը սահմանել մաքսային արժեքի 0%-ի չափով։
«Այս միջոցառումը նպատակ ունի աջակցել էկզոտիկ հումք վերամշակող ընկերություններին, որոնք արտադրում են հատուկ ճարպեր, ստեարիններ, կակաոյի յուղի համարժեքներ և փոխարինիչներ, որոնք օգտագործվում են ճարպայուղային, հրուշակեղենի և կոսմետիկայի արդյունաբերություններում», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային, սակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Նշվում է, որ մաքսային բեռի նվազեցումը կնպաստի վերամշակող ոլորտի կայուն աշխատանքին և մրցունակ արտադրանքի թողարկմանը ԵԱՏՄ շուկայում։