

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 17-ը` ժամը 10:00-ը կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ քաղաքի, Ոստան և Շահումյան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: