

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։
Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Մասնավորապես՝
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին, ՍԱՏՄ-ն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:
Առողջապահության նախարարությունը նույն օրը հայտնել էր, որ սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է:
ՍԱՏՄ Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցայից:
Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն: