Архивы ձու - anvtangsnund.am

Ինչպես ընտրել թարմ և որակյալ ձու, ինչպես ճիշտ լվալ և պահել այն․խորհուրդ մասնագետից
● Հասմիկ Բալեյան

Զատիկին ընդառաջ՝ մարդիկ մեծ քանակով ձու են գնում ու ներկում։ Հատկապես վերջերս ձվի շուկայում իրականացված ստուգումներից ու հայտնաբերված խախտումներից հետո կարևոր է հասկանալ՝ ինչպես ընտրել թարմ ու որակյալ ձու, երբ և ինչպես այն ճիշտ լվանալ, ինչպես խաշել՝ առանց ճաքերի, ինչքան պահել եփած ձուն և ինչ անել, որ այն մնա անվտանգ։

Ինչո՞վ է ձուն օգտակար, ինչի՞ մասին է վկայում դեղնուցի գույնն ու ինչպես են ստանում «յոդացված» ձուն։

Այս բոլոր հարցերի մասին խոսել ենք անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի հետ։

— Ինչպե՞ս կարելի է որակյալ ու թարմ ձու ընտրել խանութում, ադյո՞ք ձվի չափը կամ կարգը (1-ին, 2-րդ և այլն) ազդում են դրա որակի կամ սննդային արժեքի վրա։

— Առաջնակարգ ձուն, եթե տնական չէ, ունենում է նշումներ․ դրա վրա արտադրանքի ժամկետն է և կոդերը։ Կոդերը, սովորաբար, ձվի քաշն են արտացոլում, այսինքն՝ սա որակի հետ որևէ կապ չունի, ձվի մեծության մասին է։ Խանութում ձու գնելիս դրա թարմությունը կարելի է ստուգել հետևյալ կերպ։ Առաջին հերթին ձվի կեղևը չպետք է լինի փայլուն․ դա թարմության նշան է, իսկ հնանալու պարագայում ժամանակի ընթացքում ձուն ստանում է փայլուն մակերես։

Երկրորդ՝ թափահարելու միջոցով կարելի է թարմությունը ստուգել․ եթե ձուն թարմ է, ականջի մոտ պահելով թափահարելիս ձայն չի լսվում, իսկ հին ձվի դեպքում միջի պարունակությունը շարժվում է ու ձայն ենք լսում։

Տանը չկոտրած ձուն կարելի է ստուգել ջրի միջոցով․ թարմ ձուն իջնում է ջրի հատակը․ եթե այն, այսպես ասած, «պառկած վիճակում է» (հորիզոնական դիրքով է, հեղ․), նշանակում է՝ շատ թարմ է, իսկ եթե հատակին կանգնած վիճակում է (ուղղահայաց դիրքով, հեղ․), նշանակում է՝ այն մի թեթև ավելի հին է, իսկ փչացած ձուն բարձրանում է ջրի մակերեսի վրա։

Ձուն կոտրելուց հետո ևս կարելի է հասկանալ՝ այն թարմ է, թե ոչ․ թարմ ձվի դեղնուցը կլոր է, սպիտակուցն էլ ջրիկ չէ, ու, բնականաբար, ձուն տհաճ հոտ չի ունենում։ Իսկ եթե ձուն կոտրելուց հետո դեղնուցի ձևը փոխվում է, սպիտակուցն էլ՝ ծորում, նշանակում է՝ այն շատ թարմ չէ։

Դեղնուցի գույնը պետք է լինի մուգ նարնջագույն։ Իհարկե, այդ գույնը կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ է կերել հավը, ուստի, օրինակ, տնական ձվի դեղնուցը նարնջագույն է, ավելի մուգ է, քանի որ հավն ամեն ինչ կերել է։ Թռչնաֆաբրիկաների ձվերի դեղնուցն ավելի բաց գույն ունի։ Եվ պետք է հիշել՝ որքան մուգ է դեղնուցի գույնը, այնքան ձուն թարմ ու որակյալ է։

— Կեղտոտ կճեպով ձուն վտանգավո՞ր է, թե՞ դա նորմալ երևույթ է։

— Ցանկացած ձու օգտագործելուց առաջ նախընտրելի է լվանալ, քանի որ գոյություն ունի սալմոնելոզ հիվանդություն, որը կեղտի միջոցով կարող է անցնել ձվի կեղևին։ Կարող է նույնիսկ կեղևը կեղտոտ չլինել, բայց այն սալմոնելոզ պարունակի, և եթե, օրինակ, ձվածեղ պատրաստեք ու այն հայտնվի ուտելիքի մեջ ու պատշաճ  ջերմային մշակում չանցնի, կարող է դառնալ հիվանդության հարուցիչ։ Իսկ ահա եռացնելու, խաշելու պարագայում 10-15 րոպեի ընթացքում բարձր ջերմաստիճանի պայմաններում հարուցիչը վերանում է։

Ցանկալի է ձուն լվանալ օգտագործելուց առաջ այսպես՝ 5-10 րոպե թողնել սոդայաջրի մեջ, իսկ հետո հանել ու հոսող ջրի տակ մաքուր սպունգով լվանալ։

— Որքա՞ն ժամանակ կարելի է պահել ձուն և ի՞նչ պայմաններում։

— Թարմ ձուն մոտ 2 ամիս կարելի է պահել սառնարանում։ Ճիշտ է, այն իր օգտակարությունը ժամանակի ընթացքում մի փոքր կորցնում է, բայց թունավարում չի լինի։ Սովորաբար, փչացած ձուն ակնհայտորեն տարբերվում է։ Եթե ձուն կոտրեք ու մեջը պղտոր լինի, դեղնուցը կլոր չլինի ու  հոտ ունենա, չի կարելի այն օգտագործել. կարող է թունավորում առաջացնել։

— Ի՞նչ է նշանակում «յոդացված ձու» և ինչպե՞ս է ստացվում այն։

— Յոդացված ձու ածող թռչունը կերակրվում է յոդ պարունակող կերով։ Կարծում եմ՝ դա առանձնապես մեծ տարբերություն չի տա, քանի որ ձվի մեջ եղած յոդի պարունակությունը շատ մեծ չէ, բայց յոդացված ձուն ավելի օգտակար է, մանավանդ, մեր երկրում, որ բոլորս ունենք յոդի խնդիր։

— Ի՞նչ օգտակար նյութեր է պարունակում ձուն։

— Ձուն պարունակում է սպիտակուց, որը մեր օրգանիզվի համար շատ կարևոր է։ Սա կենդանական սպիտակուց է։ Իհարկե, կան մարդիկ, որ դրա հանդեպ ալերգիա ունեն։ Ձուն՝ հիմնականում դեղնուցը, պարունակում է նաև միկրոէլեմենտներ, A, B, C, E վիտամիններ, հակաօքսիդանտներ, որոնք շատ օգկտակար են տեսողության համար։

Ձուն պարունակում է նաև երկաթ, ֆոլաթթու, ֆոսֆոր, սելեն, ցինկ։ Այն նաև այսպես կոչված՝ օգտակար, լավ խոլեստերին է պարունակում, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։ Այսուամենայնիվ, ձուն նաև դիետիկ է։ Նիհարել ցանկացողների համար հիանալի սնունդ է․ սպիտակուցի աղբյուր է։

— Զատկին մարդիկ հաճախ մեծ քանակով ձու են գնում․ արդյո՞ք դա կարող է ազդել շուկայի վրա կամ արտադրության որակի վրա։

— Հավը չի կարող իր հնարավորություններից ավելի մեծ քանակությամբ ածել։ Սովորաբար, ձվի ինչ-որ քանակ թռչնաֆաբրիկաները պահեստավորում են նախապես, որպեսզի պահանջարկը լրացնեն։

— Ինչպե՞ս ճիշտ եփել ձվերը, որպեսզի դրանք չճաքեն և անվտանգ լինեն օգտագործման համար։

— Ձուն պետք է սառնարանից հանել, մեկ ժամ թողնել, որ այն սենյակային ջերմասիճանի լինի, ապա խաշել սառը, խիտ աղաջրի մեջ։ Իսկ եթե մեծ քանակով ձուն են խաշում, ապա, որպես խորհուրդ, կարող եմ ասել՝ կաթսայի մակերեսին կարելի է կտոր դնել, որ խաշվելիս ձվերի շարժը շատ չլինի ու դրանք, իրար դիպչելով, չկոտրվեն։ Բայց, խաշելիս անգամ ճաքելու կամ պայթելու դեպքում ձուն վտանգավոր չէ, քանի որ այն 10-15 րոպե խաշվում է, և դա բավական է, որ այդ ընթացքում վնասազերծվեն, վերանան բոլոր վնասատու բակտերիաները ձվի մակերեսից։

— Որքա՞ն ժամանակ կարելի է պահել արդեն եփված և ներկված ձվերը։

— Եթե ձուն օրվա կեսը  դնելու են սեղանին ու հետո դնեն սառնարանը, ապա այն կարելի է 2-3 օր պահպանել։ Իսկ եթե ձուն  խաշեն ու սառնարանում պահեն,  5 օր կարելի է պահպանել։

Сообщение Ինչպես ընտրել թարմ և որակյալ ձու, ինչպես ճիշտ լվալ և պահել այն․խորհուրդ մասնագետից появились сначала на anvtangsnund.am.

11-ից 4-ի կարգը չի համապատասխանել նշվածին. ստուգումներ ձվի շուկայում
Զատիկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացվել է վերահսկողություն, ներկայացնում ենք արդյունքների երկրորդ մասը:

ՄԱՍ 1  Ստուգումներ ձվի շուկայում. 16-ից 10-ում խախտում է հայտնաբերվել

Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների նշված խմբաքանակներից։

Բոլոր նմուշները թարմություն ցուցանիշով համապատասխանել են ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին։

Արձանագրվել են «թարմ սեղանի ձու» ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ:

Այսպես. կարգի (մակնշման) խախտումներ են ունեցել «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 27․03, 28․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքատեսակաները։

Կարգի անհամապատասխանություններով խմբաքանակների համար տրվել են կարգադրագրեր՝ արտադրանքի իրացումը կասեցնելու և մակնշումը օրենսդրության պահանջին համապատասխանեցնելու վերաբերյալ։

Сообщение 11-ից 4-ի կարգը չի համապատասխանել նշվածին. ստուգումներ ձվի շուկայում появились сначала на anvtangsnund.am.

Ստուգումներ ձվի շուկայում. 16-ից 10-ում խախտում է հայտնաբերվել
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն իրականացրել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում:

Դիտարկման շրջանակներում նմուշառում և հսկիչ գնում է իրականացվել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Գնթունիք» ՍՊԸ, «Վարիանտ Գրուպ» ՍՊԸ, «Գնդեվազ Ֆարմ» ՍՊԸ, «Հագա» ՍՊԸ, «Արարատ» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Լուսակերտի «Էլիտ»» ՍՊԸ, Արթուր Հարությունյան ԱՁ, «Արամուս» ՍՊԸ ձվի արտադրական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի իրացման մի շարք խոշոր օբյեկտներում։

Ձվի արտադրական կազմակերպությունների դիտարկման արդյունքում խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում. համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին:

Իրացման կազմակերպությունների դիտարկման շրջանակներում հսկիչ գնում է իրականացվել «Աշտարակ», «Արաքս», «Արզնի», «Արզնի յոդացված», «Գնթունիք», «ԵԹՖ», «Էլիտ», «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Նատուր ֆուդ», «Շիրակ», «ՈԹՖ», «Ոսկեհատ» «Ստեփանյան Ֆարմ», «НОВОРОССП/Ф» արտադրողների սեղանի թարմ ձու ապրանքատեսակների տարբեր խմբաքանակներից:

Լաբորատոր հետազոտության արդյունքում` «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)։

Արձանագրվել են նաև սեղանի թարմ ձու ապրանքատեսակի կարգի անհամապատասխանություններ:

Ըստ այդմ՝ «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 24․03, 26․03 և 27․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Գնթունիք» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթիվ՝ 17․03), «Թաարմ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 14․03, 26․03, 22․03, 18․03 և 24․03) և «ՈԹՖ» (արտադրման ամսաթիվ՝ 26․03) ապրանքնիշերի ձվի կարգը չի համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։

Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

Վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

Տես նաև՝

Մոլորեցնող ներդիրներ և ոչ թարմ ձու. խախտումներ «Արզնի» ընկերությունում

«Արզնի»-ն «տպագրական վրիպակ» է անվանել ներդիրների խախտումը, ՍԱՏՄ-ն պատասխանել է

Сообщение Ստուգումներ ձվի շուկայում. 16-ից 10-ում խախտում է հայտնաբերվել появились сначала на anvtangsnund.am.

Մոլորեցնող ներդիրներ և ոչ թարմ ձու. խախտումներ «Արզնի» ընկերությունում
Սուրբ Զատկի տոնին ընդառաջ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն սկսել է վերահսկողություն ձվի արտադրության և իրացման շուկայում, որի ամփոփ արդյունքերը կհրապարակվեն առաջիկայում:

Մինչ այդ, սակայն, ՍԱՏՄ տեսուչները վերահսկողության ընթացքում իրացման ցանցում վաճառվող «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկա ԲԲԸ-ի արտադրության «հավկիթ «Արզնի» յոդացված» ապրանքանիշի ձվերի տուփերում (24.03.2026թ, 02 կարգ) հայտնաբերել են ներդիրներ՝ Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված փորձաքննության արձանագրության արտատպմամբ, առ այն, որ ձուն իսկապես պարունակում է յոդի թույլատրելի զանգվածային մաս:

Տեղեկացնում ենք, որ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ին «Արզնի» ձվի որևէ քանակություն «յոդի զանգվածային մաս» ցուցանիշի հետազոտության համար 2026 թվականին չի ներկայացվել և նմանատիպ արձանագրություն արտադրողին չի տրվել: Ավելին՝ սպառողին մոլորեցնելուն միտված այդ ներդիրում առկա «արձանագրությունը» իբրև ստորագրված է լաբորատորիայում 2023 թվականի մայիսից չաշխատող անձի կողմից:

«Յոդի զանգվածային մաս» ցուցանիշով հետազոտության արձանագրություն տնտեսավարողին տրվել է 2025 թվականի նոյեմբերի 19-ին՝ մի խմբաքանակի համար, որը հիմա, ակնհայտորեն, արդեն սպառվել է կամ ժամկետանց է:

Ավելին, տնտեսավարողներին տրամադրվող բոլոր արձանագրությունների վերջնամասում հստակ գրվում է, որ դրանք չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել: Նման թույլտվության դիմում չի ներկայացվել և արձանագրությունը հրապարակելն ապօրինի է:

Նշված ներդիրով խմբաքանակից (24.03.2026թ, 02 կարգ) կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր հետազոտության՝ «յոդի զանգվածային մաս» ցուցանիշով: Արդյունքները կհրապարակվեն:

Բացի այդ, «Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել։

Ձվի նկատմամբ վերահսկողական միջոցառումների շրջանակներում, ՍԱՏՄ տեսուչների կողմից «Արզնու տոհմային ԹՏԽ» թռչնաֆաբրիկայում իրականացված դիտարկման ընթացքում նմուշառված ձվերի փորձաքննության արդյունքում (23.03.2026թ. արտադրության, 01 կարգի, պահման ժամկետը 25 օր՝ 0-20 Co աստիճանում)՝ նմուշները «թարմության որոշում» ցուցանիշով չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ):

Տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

Сообщение Մոլորեցնող ներդիրներ և ոչ թարմ ձու. խախտումներ «Արզնի» ընկերությունում появились сначала на anvtangsnund.am.

300 000 ժամկետանց ձվի ոչնչացման մասին կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման
Գլխավոր դատախաղազությունը տեղեկացնում է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը, ով կազմակերպել է սննդային ձվի արտադրությամբ զբաղվող «Մյաս» ՍՊ ընկերության՝ պիտանելիության ժամկետն անցնելու պատճառով Հայաստան վերադարձված մեկ բեռնատար՝ շուրջ 300.000 ձուն սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը՝ դրա դիմաց ստանալով 250 հազար դրամ կաշառք, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված և մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան հանձնված քրեական գործով պարզվել էր, որ ՍԱՏՄ նույն Կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գուրգեն Պետրոսյանն իր ստորագրությամբ հաստատել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերաբերյալ կազմված ակտ, որի համաձայն, իբր ոչնչացվել է պիտանելիության ժամկետն անցած շուրջ 300.000 ձու, իսկ «Մյաս» ՍՊ ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանն օժանդակել է այդ ակտի կազմմանը: Գուրգեն Պետրոսյանը կեղծ ակտը փոխանցել է նույն Կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանին՝ տեղեկացնելով, որ ոչնչացման ենթակա ձվի ամբողջ խմբաքանակը փաստացի չի ոչնչացվել:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի դատավճռով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նույն Կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գուրգեն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ 1 միլիոն 174 հազար դրամի չափով, «Մյաս» ՍՊ ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել և տուգանքի՝ 750 հազար դրամի չափով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение 300 000 ժամկետանց ձվի ոչնչացման մասին կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան դատապարտվել է ազատազրկման появились сначала на anvtangsnund.am.

4 խորհուրդ՝ ինչպես ճիշտ պահել ներկած ձուն
Զատիկին ընդառաջ՝ ներկայացնում ենք մի քանի խորհուրդ՝ ինչպես ճիշտ պահել ներկած ձվերը։

Ներկած ձուն խորհուրդ է տրվում չթողնել սենյակային ջերմաստիճանում 2 ժամից ավելի։ Դրանից հետո այն պետք է դնել սառնարան՝ կանխելու բակտերիաների աճը և պահպանելու արտադրանքի թարմությունը:

Ներկած ձուն սառնարանում պահեք առանձին տարայի կամ փաթեթի մեջ՝ այլ ապրանքների հետ շփումից խուսափելու համար՝ +2°C-ից +4°C ջերմաստիճանում։

Ներկված ձուն սառնարանում կարելի է պահել մինչև 7 օր։ Այս ժամանակահատվածից հետո պետք է խուսափել դրա օգտագործումից՝ սննդային հիվանդություններով վարակվելու վտանգը կանխելու համար։

Ուտելուց առաջ ուշադիր ստուգեք ներկած ձվի կեղևը. խուսափեք ճաքճքած/վնասված կեղևով ձուն օգտագործելուց, քանի որ դրա ներսում կարող են բակտերիաներ հայտնվել և սենյակային ջերմաստիճանում՝ արագ բազմանալ։

Сообщение 4 խորհուրդ՝ ինչպես ճիշտ պահել ներկած ձուն появились сначала на anvtangsnund.am.

ՍԱՏՄ-ն ձվի շուկայում վերահսկողություն կիրականացնի
2024 թվականի մարտի 31-ի Սուրբ Զատիկին ընդառաջ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 20-ից վերահսկողական միջոցառումներ կանցկացնի ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում՝ առկա ռիսկերը գնահատելու և ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը բացառելու նպատակով:

Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն:

«Հորդորում ենք բոլոր սպառողներին իրացման ցանցում կասկածելի թարմությամբ ձու կամ այլ խախտումներ (մակնշման անհամապատասխանություն, սառնարանային ոչ պատշաճ պայմաններ, սանիտարահիգիենիկ խախտումներ և այլն) նկատելու դեպքում զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով կամ գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մեր էջին»,- նշում է ՍԱՏՄ-ն։

Сообщение ՍԱՏՄ-ն ձվի շուկայում վերահսկողություն կիրականացնի появились сначала на anvtangsnund.am.