Архивы ալցհայմեր - anvtangsnund.am

Նոր դեղամիջոցները դանդաղեցնում են Ալցհայմերը, բայց դեռ անհասանելի են հազարավոր հիվանդների համար
● Աննա Սարգսյան

Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայությունը (National Health Service, NHS) որոշել է չֆինանսավորել Ալցհայմերի հիվանդության դեմ նորարարական երկու դեղերը՝ «Eli Lilly»-ի Donanemab-ը և «Eisai»-ի lecanemab-ը։ Այս մասին հոդված է հրապարակել բրիտանական BBC լրատվամիջոցը։

Առողջապահական և խնամքի գերազանցության ազգային ինստիտուտը (National Institute for Health and Care Excellence, NICE) եզրակացրել է, որ այս դեղամիջոցներն իրենց բարձր արժեքին համարժեք արդյունավետություն չեն ապահովում։ Չնայած այն հանգամանքին, որ դրանք առաջին դեղերն են, որոնք կարող են դանդաղեցնել հիվանդության ընթացքը և թույլ տալ մարդկանց որոշ ժամանակով պահպանել ինքնուրույնությունը՝ NICE-ը նշել է, որ դրանք չեն վերացնում և չեն կանգնեցնում Ալցհայմերը, այլ միայն դանդաղեցնում են հիշողության և մտածողության կորուստը։

Ալցհայմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ (նյարդային համակարգը քայքայող) հիվանդություն է, որը զարգանում է դանդաղ, բայց անդառնալի ընթացքով։ Այն սկսվում է հիշողության թուլացումից՝ հատկապես վերջին շրջանի դեպքերի և իրադարձությունների նկատմամբ, հետագայում ավելանում են մտածողության, խոսքի, կողմնորոշման, որոշումներ ընդունելու և առօրյա գործողություններ կատարելու դժվարությունները։

Հիվանդության ընթացքում ուղեղում կուտակվում է մի սպիտակուց՝ բետա-ամիլոիդ, որը վնասում է նեյրոնները՝ բջջային մակարդակով խաթարելով ուղեղի աշխատանքը։ Ալցհայմերի հիվանդությունն ամենատարածվածն է դեմենցիայի (թուլամտության) խմբում և հիմնականում հանդիպում է տարեց մարդկանց մոտ. այն կազմում է դեմենցիայի դեպքերի շուրջ 60-70%-ը։

Առողջապահության չափումների և գնահատման ինստիտուտի (IHME) տվյալներով՝ 2022թ.ին Հայաստանում դեմենցիայով ապրում է շուրջ 31 890 մարդ (Կենտրոնական Ասիայում՝ 436,494 մարդ, իսկ մինչ 2050թ. այդ թիվը կարող է հասնել 1,501,050-ի, Հայաստանում՝  մինչև 70 000 — 90 000-ի)։ Թեև այս թվերը արդեն տպավորիչ են, «Ալցհայմերի խնամք Հայաստան» (Alzheimer’s Care Armenia)-ն նախազգուշացնում է, որ իրական պատկերը կարող է ավելի սուր լինել՝ հաշվի առնելով, որ COVID-19-ը կարող է մեծացնել դեմենցիայի առաջացման ռիսկը, իսկ «Հայաստանում և մի շարք այլ երկրներում հիվանդության վաղ ախտորոշման մակարդակը շարունակում է մնալ շատ ցածր»։

Ալցհայմերի հիվանդությունը ներկայումս համարվում է անբուժելի, սակայն որոշ դեղամիջոցներ կարող են դանդաղեցնել հիշողության և մտածողության անկման ընթացքը հիվանդության վաղ փուլերում։

ԱՄՆ-ում դեղամիջոցների տարեկան արժեքը մեկ հիվանդի համար գնահատվում է 20․000–25․000 £ ֆունտ ստեռլինգ (26 000-33 000 ԱՄՆ դոլար), իսկ Մեծ Բրիտանիայում այս դեղերը ստանալու իրավունք կունենային շուրջ 70․000 մարդ, ինչը տարեկան պետական բյուջեից կպահանջեր մոտ 1․5 միլիարդ ֆունտ։

NHS-ը նաև նշում է, որ այս դեղերի կիրառումը պահանջում է պարբերաբար ներարկումներ և գլխուղեղի սկանավորումներ՝ վերահսկելու լուրջ կողմնակի ազդեցությունները, ինչը ևս մեծացնում է ծախսերը։

Հետազոտություններում նկատվող արդյունքները համեստ են. օրինակ՝ lecanemab դեղամիջոցի ազդեցությունը հիվանդների վրա գնահատվել է ընդամենը 0․45 միավորով՝ 18 միավորանոց սանդղակով։

Մասնագետները նշում են, որ դա իրական կյանքում նկատելի արդյունք չէ։

NICE-ի դեղերի գնահատման վարչության տնօրեն Հելեն Նայթը նշել է, որ այս որոշումը կարող է հիասթափություն առաջացնել, սակայն նշված դեղամիջոցները «միայն չափավոր օգուտ են տալիս, սակայն պահանջում են էական ռեսուրսներ», որոնք կարող էին ուղղվել ավելի անհրաժեշտ ծառայությունների ֆինանսավորմանը։

Երկու արտադրող ընկերությունները՝ «Eisai» (lecanemab) և «Eli Lilly» (donanemab) պատրաստվում են բողոքարկել այս որոշումը։

Ալցհայմերի հետազոտությամբ զբաղվող մի շարք բարեգործական կազմակերպություններ դժգոհել են որոշումից՝ պնդելով, որ  պացիենտները զրկվում են նորարարական բուժումներից առողջապահական համակարգի սահմանափակումների պատճառով։

Օրինակ, Ալցհայմերի հետազոտությունների Մեծ Բրիտանիայի գործադիր տնօրեն Հիլարի Էվանս-Նյուտոնն ասել է, որ արդյունքը «ցավոտ» է, և հիվանդները կզրկվեն այս և ապագա նորարարություններից «ոչ թե այն պատճառով, որ գիտությունն է ձախողում է, այլ այն պատճառով, որ ձախողում է  համակարգը»։

Այնուամենայնիվ, կան մասնագետներ, որոնք կողմ են են NICE-ի որոշմանը։ Օրինակ, Նոթինգհեմի համալսարանի դեմենցիայի հետազոտությունների պրոֆեսոր  Թոմ Դենինգը հայտարարել է, որ ինքն NICE որոշմանն ամբողջությամբ «աջակցում է», քանի որ դեղամիջոցների օգուտը «մինիմալ» է, իսկ դրանցից առաջացած աղմուկը շեղում է ուշադրությունն իրական խնդիրներից։

Էդինբուրգի համալսարանի գիտնական Տարա Սփայրս-Ջոնսն էլ հույս է հայտնել, որ «ապագայում կունենան ավելի արդյունավետ և անվտանգ բուժումներ»։

Նշենք, որ ներկայումս աշխարհում ընթանում է ավելի քան 180 կլինիկական փորձարկում Ալցհայմերի դեմ նոր դեղամիջոցներ մշակելու համար։

Сообщение Նոր դեղամիջոցները դանդաղեցնում են Ալցհայմերը, բայց դեռ անհասանելի են հազարավոր հիվանդների համար появились сначала на anvtangsnund.am.