Архивы Առողջապահություն - anvtangsnund.am https://anvtangsnund.am/tag/առողջապահություն/ Անվտանգ սնունդ հետազոտական հարթակ Tue, 20 Oct 2026 11:36:54 +0000 ru-RU hourly 1 https://wordpress.org/?v=7.1.3 Վտանգավոր նյութեր մանկական խաղալիքներում https://anvtangsnund.am/vtangavor-nyuter-mankakan-khaghaliqnerum/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=vtangavor-nyuter-mankakan-khaghaliqnerum https://anvtangsnund.am/vtangavor-nyuter-mankakan-khaghaliqnerum/#respond Tue, 20 Oct 2026 11:26:08 +0000 https://anvtangsnund.am/?p=8292 Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դրանք պարունակում են վտանգավոր նյութեր։

Сообщение Վտանգավոր նյութեր մանկական խաղալիքներում появились сначала на anvtangsnund.am.

]]>
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Վարդանյան Արամ Գևորգի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «Մարինե Մեջլումյան Տիգրանի» Ա/Ձ-ին  (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8)  պատկանող առևտրի կետերում։

Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

  • արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
  • արտադրանքի հետկանչման,
  • և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

Сообщение Վտանգավոր նյութեր մանկական խաղալիքներում появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/vtangavor-nyuter-mankakan-khaghaliqnerum/feed/ 0
14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը https://anvtangsnund.am/14-or-tunaqimikatneri-monitorigi-tvyalnern-ambokhjutyamb-haytnelu-hamar-ajh-patgamavorn-andradardzel-e-anvtangsnund-am-i-hraparakmany/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=14-or-tunaqimikatneri-monitorigi-tvyalnern-ambokhjutyamb-haytnelu-hamar-ajh-patgamavorn-andradardzel-e-anvtangsnund-am-i-hraparakmany https://anvtangsnund.am/14-or-tunaqimikatneri-monitorigi-tvyalnern-ambokhjutyamb-haytnelu-hamar-ajh-patgamavorn-andradardzel-e-anvtangsnund-am-i-hraparakmany/#respond Thu, 17 Sep 2026 18:00:51 +0000 https://anvtangsnund.am/?p=8153 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը։

Сообщение 14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Տաթև Խաչատրյան

Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն անդրադարձել է anvtangsnund.am-ի սեպտեմբերի 15-ի հրապարակմանը, որում գտել և ներկայացրել էինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2024թ. միրգ-բանջարեղենի մոնիթորինգի արդյունքները։

Ըստ հրապարակված տվյալների՝ միրգ-բանջարեղենի ամեն  2-րդ նմուշում թունաքիմիկատների գերազանցում է հայտնաբերվել։ 

Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Հայաստանի գյուղատնտեսական 4 հիմնական մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն և Կոտայք։

Մոնիթորինգի տվյալներում հայտնաբերվել են նաև նիտրատների գերազանցումնր և ծանր մետաղներ, հատկապես՝ կադմիում։

Հ. Մնացականյանն ընդգծել է, որ թեման վերաբերվում է բոլորիս և ընդգրկում է 3 ոլորտ՝ բնապահպանություն, առողջապահություն և գյուղատնտեսություն.

«Ես ուզում եմ՝ էս թիվը պատկերացնեք {ամեն 2-րդ, հեղ.}։ Սա, ոնց որ, վիճակախաղ խաղաս և միշտ պարտվես, որովհետև ոչ ոքս պաշտպանված չենք թունաքիմիկատների ազդեցությունից»,-ասել է նա։

Պատգամավորն անդրադարձել է նաև 2025 թվականին anvtangsnund.am-ի նույն թեմայով հրապարակված նախորդ հետաքննությանը, որի շրջանակում գիտնականները հաշվարկել էին, որ Հայաստանի բնակչության 20%-ը կամ ամեն 5-րդը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսնկյունից։

Նա հիշեցրել է, որ դրան հաջորդած ՍԱՏՄ-ի մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատու պաշտոնյան հայտարարել էր, որ Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենը հանրությունը կարող է հանգիստ օգտագործել։

«Այսինքն՝ երբ ՍԱՏՄ-ի պատասխանատուն մամուլի ասուլիսով հայտարարում էր այս մասին, ինքը գիտեր իրականությունը և ստում էր»,-ասել է նա։

Մնացականյանը մտահոգություն է հայտնել, որ մենք, օգտագործելով Հայաստանում արտադրված սնունդը, մեծ ռիսկի տակ ենք դնում մեր երեխաների, մեր ծնողների առողջությունը։

Միաժամանակ պատգամավորը շեշտել է, որ խնդրի պատասխանատուն, իր գնահատմամբ, գյուղացին չէ.

«Ես չեմ եկել էստեղ գյուղացուն մեղադրելու։ Նա չի կարող պատկերացնել և հստակ չափորոշիչներ սահմանել՝ ինչպես օգտագործի թունաքիմիկատները։ Դրա համար պետք է կոնկրետ վերահսկողություն»,-ասել է պատգամավորը՝ ընդծելով, որ պատասխանատու մարմինները թաքցրել են տվյալները և փափուկ բարձ դրել մարդկանց գլխի տակ։

Ավելին, հիմա էլ ռիսկերի վերլուծություն են ներկայացրել՝ առանց դրա համար անհրաժեշտ գիտական հիմքի և լիազորության։ Վերջերս էլ նաև օրենսդրական փոփոխություններ են առաջարկել, որոնք, ըստ Հ. Մնացականյանի, պետք է իրականացվեն հիմա, այլ ոչ թե հերթական մոնիթորինգից հետո։

Միաժամանակ, նա ներկայացրել է, թե ինչ կոնկրետ քայլեր է առաջարկում իրականացնել.

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 14-օրյա ժամկետում պետք է ամբողջությամբ հրապարակի 2024թ. մոնիթորինգի արդյունքները՝ ըստ մթերքի, ըստ նյութի, ըստ քանակի և ըստ մարզի, ոչ թե ընդհանուր տոկոսներով, այլ այնպես, որ քաղաքացին կարողանա հասկանալ»,-ասել Հ. Մնացականյանը։

Նա պահանջել է նաև ԱԺ-ի պրոֆիլային հանձնաժողովում խորհրդարանական լսումներ անցկացնել՝ ՍԱՏՄ, Էկոնոմիկայի նախարարության ղեկավարության, գիտնականների ու պատգամավորների մասնակցությամբ։

«Պաշտոնյաները պետք է այս պատերի ներսում պատասխանեն՝ ինչու են մեկուկես տարի պահել այն, ինչը պարտավոր էին հրապարակել։ Եթե պաշտոնյան, ունենալով տվյալներ, հանրությանը հակառակն է ասել, դա ոչ թե հաղորդակցության թերություն է, այլ հանրային առողջության հանդեպ անպատասխանատվություն։ Սա ասում եմ մեղմ, իսկ ավելի կոպիտ պետք է լինի՝ հանցավոր անպատասխանատվություն։ Չի կարելի, չի կարելի այսպես շարունակել»,- եզրափակել է նա։

.

Կարդացեք նաև՝

Сообщение 14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/14-or-tunaqimikatneri-monitorigi-tvyalnern-ambokhjutyamb-haytnelu-hamar-ajh-patgamavorn-andradardzel-e-anvtangsnund-am-i-hraparakmany/feed/ 0
Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց https://anvtangsnund.am/tunaqimikatner-mirg-banjaregheni-amen-2-rd-nmushum-aroghj-apsen-mek-tari-ants/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=tunaqimikatner-mirg-banjaregheni-amen-2-rd-nmushum-aroghj-apsen-mek-tari-ants https://anvtangsnund.am/tunaqimikatner-mirg-banjaregheni-amen-2-rd-nmushum-aroghj-apsen-mek-tari-ants/#comments Tue, 15 Sep 2026 06:14:05 +0000 https://anvtangsnund.am/?p=8074 Ուսումնասիրել ենք ՍԱՏՄ-ի 2024-ի մոնիթորինգի արդյունքները՝ հասկանալու, թե ինչ փոխվեց մեր նախորդ հետաքննությունից հետո։

Сообщение Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Տաթև Խաչատրյան

Պատկերացրեք՝ մեկ տարի առաջ դուք իմացաք, որ ձեր սննդակարգի մաս կազմող միրգն ու բանջարեղենը պարունակում են շատ թունաքիմիկատներ, և ձեր շրջապատի ամեն 5-րդ մարդ մտահոգության շեմում է։

Ի՞նչ կանեիք դրանից հետո։ Կսպասեի՞ք, որ պատասխանատու պետական մարմիններն օգտագործեն այդ հետազատությունը, գտնեն պատճառներն ու միջոցներ ձեռնարկեն ռիսկերը նվազեցնելու համար։

Մենք էլ էինք դրան սպասում։ Հատկապես, երբ մեր հետաքննությանը հաջորդած ասուլիսում Սննդամթերքի անտվտանգության տեսչական մարմինը նշեց, որ հայտնի են նաև 2024թ. մոնիթորինգի արդյունքները, մնում է վերլուծել։

Արդյունքներ, որոնք ՍԱՏՄ-ն մեզ 1,5 տարի այպես էլ համառորեն չտրամադրեց՝ դրանք ռիսկերի հաշվարկում ներառելու համար, և որոնք 2026թ. օգոստոսին, ի վերջո, գտանք ՍԱՏՄ-ի կայքի ենթաբաժիններից մեկում։

Եվ դրանք ամենևին էլ այն մասին չէին, որ հանրային առողջապահական ռիսկերը գոնե մի քիչ նվազել են։ Ընդհակառակը, Հայաստանի 4 հիմնական գյուղատնտեսական մարզերում
պատկերն ավելի էր վատացել. թունաքիմիկատներից բացի, հայտնաբերվել էին նիտրատների գերազանցումներ և ծանր մետաղներ։

Ինչու՞ էր 2025-ին ՍԱՏՄ-ն պնդում, որ «Հայաստանում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ ուտել», եթե այդ ժամանակ արդեն իսկ ուներ այս տվյալները։

Ինչու՞ չօգտագործեց մեր կողմից իրականացված նախորդ մոնիթորինգների ռիսկերի հաշվարկը, ինչո՞ւ չտրամադրեց 2024-ինը, որ կարողանայինք դա էլ վերլուծել։

Ի վերջո, ինչպիսի՞ն է մեր «առողջ ափսեն» մեկ տարի անց։ 

Եկեք պարզենք։

.
.

.

Ի՞նչ էինք պարզել 2025թ.-ին, երբ, ըստ ՍԱՏՄ-ի, «իրավիճակը սարսափելի» չէր

 

2025թ.ի մեր հետաքննությունը սկսվել էր ՍԱՏՄ-ի 2019 և 2021 թվականների մոնիթորինգների «մտահոգիչ» արդյունքների մասին հաղորդագրությունից։ Այդ երկու ստուգումների ընթացքում փորձաքննվել էր ընդհանուր 30 տեսակի միրգ-բանջարեղենի 340 նմուշ, և եթե 2019-ին խախտումներ չէին հայտնաբերվել միայն ծիրանի, նռան ու հնդկաձավարի նմուշներում, ապա 2021-ին պատկերը վատացել էր․ թունաքիմիկատների մնացորդային քանակների գերազանցումներ եղել էին փորձաքննված բոլոր նմուշներում։

Երկու մոնիթորինգների ընթացքում տարբեր նմուշներում փորձաքննվել էր ընդհանուր 34 թունաքիմիկատ, որոնցից 21-ը կամ 60%-ը հայտնաբերվել էր առնվազն 1 նմուշում։

Քլորպիրիֆոս, բիֆենտրին, դիմետոատ, ցինեբ և տասնյակ այլ դժվար հիշվող անուններն այն թունաքիմիկատներն են, որոնք մենք այս տարիների ընթացքում կերել ենք խնձորի, ծիրանի, խաղողի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, ձմերուկի հետ։

2019թ.ին, օրինակ, բիֆենտրին էր հայտնաբերվել խաղողի բոլոր 15 նմուշներում, սալորի 7 նմուշներից 6-ում և ձմերուկի ամեն 2-րդ նմուշում։ 

«Բիֆենտրինը միջատասպան թունաքիմիկատ է, արգելված՝ ԵՄ երկրներում։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA)) բիֆենտրինը դասակարգել է՝ որպես C կարգի հնարավոր քաղցկեղածին նյութ. այս գնահատականը հիմնված է մկների մոտ միզապարկի ուռուցքների, արու մկների մոտ՝ լյարդի ադենոմայի և ադենոկարցինոմայի, ինչպես նաև՝ որոշ էգ մկների մոտ թոքերի բրոնխոալվեոլային ադենոմաների և ադենոկարցինոմաների աճի մակարդակի վրա.  EPA 2011թ. հաշվետվության մեջ նշում է, որ բիֆենտրինի՝ կենդանիների վրա որոշ փորձերում կարող է նկատվել քաղցկեղածին ակտիվություն (հատկապես լյարդի բջիջներում և միզապարկում). մարդկանց վրա ռիսկը համարվում է դեռևս ցածր։

Սալորի գրեթե բոլոր նմուշներում, խնձորի՝ ամեն 2-րդ և լոբու՝ ամեն 5-րդ  նմուշում հայտնաբերվել էր դիմետոատ։

Դիմետոատը ֆոսֆորօրգանական թունաքմիկատ է. որն արգելված է ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում։  ԵԱՏՄ երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում ու մի շարք այլ զարգացող երկրներում արգելված չէ, սակայն՝ թույլատրելի առավելագույն մակարդակների խիստ վերահսկողությամբ։

Դիմետոատը չունի հստակ միջազգային դասակարգում՝ որպես քաղցկեղածին, սակայն կան մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են դիմետոատի ու քաղցկեղի, մասնավորապես, ոչ Հոջկինի լիմֆոմայի և լեյկեմիայի առաջացման կապի մասին։

Բացի այդ, դիմետոատը կարող է նաև վնասել ԴՆԹ-ն։

Կամ, 2021թ.ին ամենահաճախ հայտնաբերված թունաքիմիկատներից էր քլորպիրիֆոսը․ այն հայտնաբերվել էր տաքդեղի ամեն 2-րդ, վարունգի և դեղձի ամեն 3-րդ,, ձմերուկի, սեխի ու սմբուկի ամեն 4-րդ, կարտոֆիլի և ծիրանի ամեն 5-րդ, խաղողի ամեն 6-րդ նմուշում։

Միայն խնձորի 18 նմուշում փորձաքննված 10 թունաքիմիկատներից 8-ը հայտնաբերվել էր։

Քլորպիրիֆոս — նույնպես ֆոսֆորօրգանական թունաքիմիկատ է, շուկայում հայտնվել է 1960-ականներին։ Ունի ազդեցության լայն շրջանակ, սպասման համեմատաբար կարճ ժամկետ, պահպանում է բույսը վնասատուներից անգամ կիրառումից շաբաթներ անց, ինչի շնորհիվ առաջատար դիրքեր է գրավել շուկայում։ Սա բույսերի պաշտպանության տեսակետից արդյունավետ է, սակայն սննդամթերքի անվտանգության առումով՝ կարող է մտահոգություններ առաջացնել։

Եվրոպական քիմիական գործակալությունը (European Chemicals Agency,  ECHA) քլորպիրիֆոսը դասակարգել է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

ԵԱՏՄ-ում և զարգացող երկրներում քլորպիրիֆոսը դեռ կիրառվում է՝ մնացորդային քանակների խիստ վերահսկողությամբ, մինչդեռ Կանադան, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները այն ամբողջությամբ արգելել են։

Թեև քլորպիրիֆոսը հստակ դասակարգված չէ, որպես քաղցկեղածին, բայց կան առանձին հետազոտություններ, որոնք վկայում են, որ կապ կա դրա և թոքերի քաղցկեղի ռիսկի բարձրացման միջև . քլորպիրիֆոս առավել հաճախ օգտագործողների մոտ թոքերի քաղցկեղի հարաբերական ռիսկը գրեթե կրկնակի բարձր է եղել՝ համեմատած չօգտագործողների հետ։

«Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի մասնագետները կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ՝ իրականացրել էին ռիսկերի վերլուծություն, որի արդյունքնում պարզվել էր նաև, որ միայն խնձոր ու կարտոֆիլ ուտելով՝ մարդիկ ստանում են քլորպիրիֆոսի օրական թույլատրելի շեմի գրեթե 40%-ը, իսկ ուսումնասիրության մեջ ներառված 10 մթերքներ ուտելու դեպքում այդ թիվը դառնում է 45.63%։

Իսկ ամենակարևոր բացահայտումն այն էր, որ միրգ-բանջարեղենի սպառման այն թվերով, որը կա Հայաստանում, բնակչության մոտ 20%-ը՝ կամ ամեն 5-րդը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Ի՞նչ արեց ՍԱՏՄ-ն այս վերլուծությունից հետո։ Օրեր անց պարզաբանում տարածեց՝ նշելով, որ Հայաստանում կա մոտ 350 000 գյուղացիական տնտեսություն և խախտումների հավանականությունը չի կարելի ամբողջությամբ բացառել, իսկ դրան հաջորդած ասուլիսում Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն ասաց, որ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն մեր հանրությունը կարող է հանգիստ ուտել»։

«Աշխատելու տեղ ունենք, բայց չի կարելի ասել, թե սարսափելի է»,-նշեց նա, և դրանից մոտ մեկ տարի հետո էլ ՍԱՏՄ-ն մեզ այդպես էլ չտրամադրեց նոր մոնիթորինգի արդյունքները։

Ինչու՞, գուցե իրավիճակը, այնուամենայնիվ «սարսափելի՞ էր»։

.

 

Ինչու՞ ՍԱՏՄ-ն մեզ չտրամադրեց 2024-ի տվյալները


Հարցի պատասխանը ստանալու և տվյալների վերլուծությունն սկսելու համար, եկեք վերադառնանք 2024թ. սեպտեմբեր։

Սեպտեմբերի 17-ին ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Հայաստանի բոլոր մարզերի գյուղացիական տնտեսություններից պատահականության սկզբունքով իրականացնում է բուսական ծագման մթերքների նմուշառում։

Դեռևս նախորդ տարի՝ 2025թ. փետրվարին, երբ մենք ցանկանում էինք գիտական կենտրոնի հետ ռիսկերի հաշվարկ իրականացնել, ՍԱՏՄ-ին խնդրեցինք տրամադրել նաև 2024թ.ի մոնթիորինգի տվյալները, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ «արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, ավարտին կհասցվեն մեկ ամսվա ընթացքում»:

Մեկ ամսից մենք նորից դիմեցինք ՍԱՏՄ՝ հիշեցնելով, որ ժամկետը լրացել է, սակայն մեզ պատասխանեցին, որ լրացուցիչ աշխատանք պետք է իրականացնեն։

«Ձեր հարցումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- հայտնեց ՍԱՏՄ-ն 2025թ. մարտի 27-ին։ 

2025թ. հունիսի նույնպես նմանատիպ պատասխան ստացանք.

«2024թ. մոնիթորինգի արդյունքները դեռ ամփոփված չեն, կտրամադրվեն պատրաստ լինելուն պես»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից։

Մեկ տարի անց՝ 2026թ. հուլիսին, մենք նորից հարցում ուղարկեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել 2024թ.-ի տվյալները, սակայն նորից ստացանք նույն պատասխանը՝

«Լաբորատոր հետազոտության արդյունքները դեռևս ամփոփված չեն»։

Իսկ արդեն օգոստոսին, ի վերջո, մենք գտանք այդ արդյունքները։ 

Ի՞նչ են ցույց տալիս 2024թ. մոնիթորինգի տվյալները, որոնք ՍԱՏՄ-ն մեզ 1,5 տարի այդպես էլ չտրամադրեց։

.

Թունաքիմիկատի գերազանցում ամեն 2-րդ նմուշում

 

2024թ.ին փորձաքննության է ենթարկվել 179 նմուշ միրգ-բանջարեղեն և 19 նմուշ եգիպտացորեն՝ նաև ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիմներ, հեղ.) ստուգելու համար։

Փորձաքննվել է ընդհանուր 12 տեսակի միրգ- բանջարեղեն. խնձորը, դեղձը, սալորը, ելակը, խաղողը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, տաքդեղն ու սբմուկը։ Բացի ելակից, բոլորը մթերքները փորձաքննվել էին նաև 2019 և 2021թթ.ին, և բոլորում խախտումներ էին հայտնաբերվել։ 

Թունաքիմիկատների մասով՝ փորձաքննվել է 192 նմուշ, որից 91-ում կամ ամեն 2-րդում խախտում է հայտնաբերվել։ Այս անգամ, սակայն, ՍԱՏՄ-ն նույնիսկ չի հայտնել, թե որ միրգ-բանջարեղենում ինչ թունաքիմիկիատի գերազանցում է հայտնաբերվել. տվյալները ներկայացրել է պարզապես՝ ըստ մարզերի և նմուշների քանակի։

Ըստ այդ արդյունքների՝ ամենաշատը նմուշ է վերցվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից (համապատասխանաբար՝ 42, 42, 39 և 39 նմուշ)։

Ամենաքիչը նմուշները վերցվել են Վայոց ձորից և Տավուշից, ընդամենը՝ 3-ական նմուշ։

Ամենաշատը թունաքիմիկատի գերազանցումներ հայտնաբերվել են Արմավիրի մարզում. նմուշների 52%-ում, կամ 22-ում շեղումներ են եղել։ Արմավիրին հաջորդում է Կոտայքը` 51%, ապա՝ Արարատն ու Արագածոտնը (համապատասխանաբար՝ 45% և 43,5%)։

Թեև Լոռիում, Շիրակում և Գեղարքունիքիում նույնպես խախտումները տոկոսային առումով շատ են, սակայն այդ մարզերում փորձաքննվել է ընդամենը 6-9 նմուշ։

Միակ մարզը, որտեղ շեղում չի հայտնաբերվել, Տավուշն է, բայց այստեղ ևս փորձաքննվել է ընդամենը 3 նմուշ դեղձ։

Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Արարատի մարզից փորձաքննված սեխի և ձմերուկի նմուշներում, մասնավորապես՝ իմիդակլոպրիդ, էմամեկտին բենզոատ, քլորպիրիֆոս, պենկոնազոլ և տրիադիմեֆոն։ Թե սեխի ու ձմերուկի քանի նմուշներում և կոնկրետ ինչ քանակությամբ են հայտնաբերվել այդ թունաքիմիկատներից, ՍԱՏՄ-ն չի նշում։

Իմիդակլոպրիդ — նեոնիկոտինոիդ միջատասպան է, որի ազդեցության դեպքում հիմնական առողջական մտահոգություններից մեկը նյարդային համակարգն է։ ԵՄ-ում դրա բոլոր բացօթյա կիրառություններն արգելված են 2018-ից՝ հատկապես փոշոտիչների համար ռիսկի պատճառով։

Էմամեկտին բենզոատ — միջատասպան է, որի հիմնական թունաբանական ազդեցությունը նույնպես նյարդային համակարգի վրա է։ ԵՄ-ում և ԱՄՆ-ում այն ամբողջությամբ արգելված չէ և կիրառվում է սահմանված պայմաններով։

Քլորպիրիֆոս — օրգանոֆոսֆորային միջատասպան է, որի համար մտահոգություններ կան հատկապես նյարդային համակարգի զարգացման և վերարտադրողական առողջության վերաբերյալ։ Դասակարգված է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

Պենկոնազոլ — ֆունգիցիդ է, Սննդամթերքի անվտանգության եվրոպական մարմնի (European Food Safety Authority, EFSA) 2025թ. փորձագիտական քննարկման մեջ նշվել են կենդանիների ուսումնասիրություններում լյարդի վրա անբարենպաստ ազդեցություններ, այդ թվում՝ լյարդի մեծացում, հյուսվածաբանական փոփոխություններ, բորբոքում, ֆիբրոզ և բարձր դոզաներում՝ բջիջների վնասում/նեկրոզ։ ԵՄ-ում այն ներկայումս արգելված չէ և պարբերաբար կիրառումը վերանայվում է։ Այժմ դրա հաստատման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ. հոկտեմբերի 15-ը։

Տրիադիմեֆոն — ֆունգիցիդ է, որի հիմնական թունաբանական մտահոգություններից մեկը նեյրոտոքսիկությունն է (նյարդային հյուսվածքի վրա քայքայիչ ազդեցություն ունեցող տոքսիններ)։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (Environmental Protection Agency, EPA) այն դասակարգել է՝ որպես հնարավոր քաղցկեղածին, իսկ ԵՄ-ում այն արգելված է։

Ձմերուկի մասով նշենք, որ 2025թ.ին մենք պարզել էինք, ամռան ամիսներին Հայաստանում դրա օրական սպառումը գերազանցում է 500 գրամը (պատկերավորության համար՝ 500գ-ը 1 դիլիմ ձմերուկի միջին քաշն է, հեղ.), Այսինքն՝ միայն ձմերուկի սպառումը գերազանցում է միրգ-բանջարեղենի օրական սպառման չափաբաժինը՝ 400-500գ, որը մասնագետները խորհուրդ էին տվել ռիսկերը հաշվարկելուց հետո։

 

.
83% նիտրատ սեխի 10 նմուշում

 

Ձմերուկի դեպքում ռիսկի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև նիտրատների խնդիրը։ Մասնավորապես, ըստ ՍԱՏՄ հաշվհետվության,  ձմերուկի, սեխի և կարտոֆիլի փորձաքննված 16 նմուշում հայտնաբերվել են նաև նիտրատների գերազանցումներ։

Նիտրատները բնականորեն հանդիպում են բույսերում, հատկապես՝ որոշ բանջարեղեններում, և կարող են մթերք անցնել նաև ազոտական պարարտանյութերի միջոցով։ Օրգանիզմում նիտրատների մի մասը վերածվում է նիտրիտի, որը մեծ քանակի դեպքում կարող է խանգարել արյան՝ թթվածին տեղափոխելու կարողությանը։ Հատկապես խոցելի են փոքր երեխաները։ 

Միաժամանակ, նիտրատներն ինքնին արգելված նյութեր չեն․ խնդիրը դրանց թույլատրելի մակարդակի գերազանցումն է։ ԵՄ-ում, օրինակ, որոշ բանջարեղենների համար սահմանված են նիտրատի առավելագույն մակարդակներ։

 

Օրինակ, ձմերուկի 5 նմուշում նիտրատների զանգվածային մասը եղել է 62%։ Այս նմուշները վերցված են եղել Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերից։

Սակայն ամենաշատ գերազանցումը եղել է սեխի նմուշներում. 10 նմուշում նիտրատների զանգվածային մասը կազմել է 83%։ Այս նմուշները նույնպես վերցվել էին Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից։

Գեղարքունիքի կարտոֆիլի 1 նմուշում նույնպես հայտնաբերվել է նիտարտների զանգվածային մասի շեղում՝ 4,1%։

Ինչ վերաբերում է ԳՁՕ-ներին, ապա փորձաքննված եգիպտացորենի 19 նմուշներից միայն մեկում է հայտնաբերվել՝ 5,2%։ Նմուշը վերցվել է Լոռու մարզից։

ԳՁՕ-ն օրգանիզմ է, որի գենետիկական նյութը փոփոխվել է այնպիսի եղանակով, որը բնական զուգավորման կամ վերարտադրության արդյունքում չէր առաջանա։ ԳՁՕ լինելը, սակայն, ինքնին չի նշանակում, որ մթերքը վտանգավոր է․ սննդի անվտանգության տեսանկյունից գնահատվում է յուրաքանչյուր կոնկրետ ԳՁՕ-ի առողջապահական և բնապահպանական ռիսկը։ ԵՄ-ում, օրինակ, սննդի կամ կերի համար ԳՁՕ-ն շուկա հանելուց առաջ անցնում է ռիսկի գնահատում և թույլտվության գործընթաց։

.

 

Կադմիում. ամենաշատ հայտնաբերված ծանր մետաղը

 

Ի տարբերություն թունաքիմիկատների, ՍԱՏՄ հաշվետվության համաձայն, ծանր մետաղների մասով զգալիորեն քիչ շեղումներ են եղել. 696 նմուշներից միայն 9-ում են դրանք հայտնաբերվել։ Դրանցից 3-ը վերցվել էին Արարատի, 2-ականը՝ Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերից։

Ամենահաճախը հայտնաբերվել է կադմիում, իսկ այն պարունակող մթերքների ամենամեծ թիվը եղել է Արարատի մարզում` 3 նմուշ։  

Կադմիումը ծանր մետաղ է, որը կարող է հողից և ջրից անցնել բույսերի մեջ և սննդի միջոցով մտնել մարդու օրգանիզմ։ Երկարատև ազդեցության դեպքում այն կարող է վնասել հատկապես երիկամները և ոսկրային համակարգը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության  (International Agency for Research on Cancer (IARC)) կողմից կադմիումը և դրա միացությունները դասակարգում է՝ որպես մարդու համար քաղցկեղածին։ 

Հետո, սակայն, ՍԱՏՄ-ն նշում է, որ «ծանր մետաղները հիմնականում հայտնաբերվել են նաև Գեղարքունիքի, Շիրակի և Արագածոտնի մարզերի նմուշներում՝ հատկապես կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի դեպքում»։ Հաշվետվությունից պարզ չէ՝ այս ձևակերպումը վերաբերում է հայտնաբերման բոլոր դեպքերի՞ն, թե՞ դրանց թույլատրելի մակարդակների գերազանցումներին։

.

 

«Պետական վերահսկողը հերքում է իր իսկ թվերը». սննդագետը՝ «թաքնված հաշվետվության» մասին 

 

2024թ. մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի 4 հիմնական գյուղատնտեսական մարզերի գրեթե ամեն 2-րդ նմուշում հայտնաբերվել է թունքիմիկատի գերազանցում։

«Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը ՍԱՏՄ հաշվետվության մեջ մի շարք խնդրահարույց կետեր է առանձնացնում։ 

Նախ, որևէ անդրադարձ կամ համեմատություն չկար 2019թ. և 2021թ.ին իրականացրած մոնիթորինգի արդյունքների հետ։ Սա, ըստ նրա, շատ կարևոր ցուցիչ է, քանի որ նախորդ տարի հրապարակված և հաշվարկված տվյալները ՍԱՏՄ-ն կարող էր ընդունել՝ որպես ահազանգ, օգտագործել և համապատասխան քայլեր ձեռնարկեր։

Ըստ սննդագետի՝ սա է նաև պատճառներից մեկը, որ հաշվետվության պատկերը շատ ավելի վատն է, քան նախորդը. 

«Ակնհայտ է, չէ՞, որ 2024թ. մոնիթորինգի տվյալները, այն պահին, երբ իրենք հայտարարում էին, որ խնդիր չկա {2025թ. ասուլիսին, հեղ.}, արդեն կային. իրենք գիտեին, որ գրեթե ամեն 2-րդ նմուշում խախտում կար։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ պաշտոնյաների պատասխանատվությունը սեփական երկրի սպառողների հանդեպ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ իմանալով, որ նմանատիպ իրավիճակ է, կանգնել են տեսախցիկների առաջ և ասել են՝ «Մենք տանն ուտում ենք»»,-ասում է Դ. Պիպոյանը։ 

Բացի այդ, նա մտահոգություն է հայտնում, որ ՍԱՏՄ-ն ցանկացած «մանր-մունր խախտում» հայտնաբերելիս իր էջում հոլովակներ է տեղադրում ու տարածում, մինչդեռ այս մոնիթորինգի մասին, որի վրա միլիոնավոր դրամներ են ծախսվել, նույնիսկ չի հայտնել մարդկանց, և սա «թաքցված հաշվետվություն» է։ 

Այս գործելաոճը, ըստ սննդագետի, ստիպում է ենթադրել, որ պետական վերահսկողություն իրականացնող մարմինը պատահական չէ թաքցնում այս տվյալները.

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հաշվետվության մեջ խախտումների ինչ թիվ է։ Օրինակ, եվրոպական երկրներում, դրանք 1%-ի կարգի են. այսինքն՝ 100 նմուշ պիտի փորձաքննես, որ մեկում շեղում հայտնաբերես։ Մեզ մոտ կամայական 100 նմուշ ուղարկեք լաբորատորիա, փաստացի,՝ 47-ում խախտում կգա»,-ասում է նա։

Մյուս խնդրահարույց կետն այն է, որ ՍԱՏՄ-ն 2026թ-ի հաշվետվության մեջ ներկայացրել է ռիսկի պատկեր, սակայն, ըստ օրենքի, ռիսկեր գնահատելու լիազորություն չունի. դա գիտական գործառույթ է, որը իրականացվում է կոնկրետ սպառման տվյալների հիման վրա։

Բացի այդ, թունաքիմիկատների ռիսկը գնահատելիս կարևոր է ոչ միայն հայտնաբերված նյութի քանակը, այլև այն, թե մարդը ինչ մթերք է օգտագործում, ինչ քանակով և ինչ հաճախականությամբ։ 

Դ. Պիպոյանի խոսքով՝ այստեղ նույնիսկ մթերքի դասակարգումը կարող է ազդել հաշվարկների վրա։ Օրինակ՝ մի դասակարգիչով ձմերուկն ու սեխը մրգերի շարքում են, մյուսով՝ բանջարեղենի։ Հայաստանում այդ երկու մթերքն էլ շատ են սպառվում, և, դասակարգումից կախված, կարող է փոխվել նաև թունաքիմիկատների ազդեցության պատկերը։

Իսկ մոնիթորինգի ազգային պլանները պետք է հիմնված լինեն արտադրական ծավալների և երկրում ռիսկի գնահատման պատկերների վրա, որպեսզի ճիշտ նմուշառում իրականացվի՝ հաշվի առնելով մարզային առանձնահատկությունները.

«Մենք ամեն տարի և անընդհատ բախվում ենք նույն խնդիրներին։ Նշանակում է՝ համակարգը չի գործում։ Մինչդեռ սա լրջագույն, հանրային առողջապահական մարտահրավեր է»,-ասում է սննդագետը։

Ըստ նրա՝ եթե նախորդ տարի կամ գոնե հիմա ՍԱՏՄ-ն տրամադրեր ամբողջական տվյալները, իրենք պատրաստ կլինեին կրկին իրականացնել ռիսկի գնահատում։

Ինչ վերաբերում է այս խնդիրները շտկելու համար ՍԱՏՄ՝ տնտեսվարողների հետ իրականացված բացատրական աշխատանքներին, Դ. Պիպոյանն ասում է, որ մինչև 2024-ն էլ էին ասում, որ անում են, սակայն պատկերը չի փոխվել.

«Հետո՞, քանի՞ տարի են տանելու։ Չեն տեսնու՞մ, որ այդ բացատրական աշխատանքները չեն ազդում»,-ասում է նա։
.

 

Ծանր մետաղների պատկերը նույնպես հարցեր է առաջացնում

 

Դ. Պիպոյանը կասկածի տակ է դնում ծանր մետաղների մասով ստացված տվյալները (9 շեղում 696 նշուշում, հեղ.)՝ հատկապես հաշվի առնելով Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական արտադրության ծավալներն ու իր երկարամյա ուսումնասիրությունները։

«Հայաստանի Հանրապետությունում՝ Արարատի և Արմավիրի մարզերում, չի կարող ընդամենը 9 նմուշում հայտնաբերվել ծանր մետաղ։ Դա բացառված է»,- ասում է սննդագետը։

Նրա խոսքով՝ իրենք տարիներ շարունակ ուսումնասիրել են ծանր մետաղների ռիսկերը և, մասնավորապես, Հայաստանում աճեցված մրգերում կապարը ավելի խնդրահարույց են համարել, քան կադմիումը. 

Իրենց կողմից իրականացված ուսումնասիրություններում կադմիումի ավելի մեծ կուտակում եղել է կարտոֆիլում։

Նա նշում է, որ այս արդյունքները ներկայացրել են նաև գիտաժողովներում և շեշտում, որ պետական մարմնի գործառույթը չպետք է լինի հանրության մոլորեցումը.

«Կապարի և կադմիումի դեպքում ես կոնկրետ գիտեմ այն մեթոդաբանությունը, որով իրականացվում է դրանց ռիսկի գնահատումը։ Իսկ գիտե՞նք՝ ինչ մեթոդաբանություն է ՍԱՏՄ-ն կիրառել։ Ես չգիտեմ»,-ասում է սննդագետը։

.

Ի՞նչ անել հիմա՝ 2026-ին

 

Աշխարհի մի շարք երկրներ, ըստ Դ. Պիպոյանի, «կերազեին» միրգ-բանջարեղենի այնքան սպառում ունենենալ, որքան Հայաստանում է, քանի որ դա մեծ առավելություն կլիներ հանրային առողջության տեսանկյունից, մինչդեռ մեզ մոտ եղած պատկերը ստիպում է կրկնել նույն խորհուրդը. օրական առավելագույն 400գ միրգ-բանջարեղեն։

Բացի այդ, ինչքան բազմազան է տեսակային կազմն ու որքան քիչ է մեծ չափաբաժիններով միատեսակ մրգի կամ բանջարեղենի օգտագործումը, այնքան ռիսկը նվազում է. 20% մտահոգության շեմն այն մարդկանց մոտ է, ովքեր օրական 800գ-ից ավելի են սպառում.

«Ձմերուկը ավելի քիչ կերեք, ուզում եք կադմիում չստանալ, կարտոֆիլը պիտի կլպեք։ Լավ կլպեք։ Հա, կարող է 15% կորուստի փոխարեն 20% կորուստ ունենաք, բայց, միևնույն է»,-ասում է նա։

Ամեն դեպքում, այս և նախորդ խորհուրդները չեն կարող փոխարինել պետության կողմից պարտավորությունների կատարումն ու անվտանգ մթերքի ապահովումը. 

«Մենք չենք կարող ձեռքներս ծալել և թույլ տալ, որ ՍԱՏՄ-ն ամեն տարի այսքան խախտումներով միրգ և բանջարեղեն թողնի շրջանառության մեջ։ Ինչքա՞ն պիտի կույր ձևանանք։ Խնդիրները նոր չեն առաջացել։ Եվ հավաստիացնում եմ ձեզ՝ եթե մեզ լսեին, մենք շատ խնդիրներ լուծած կլինեինք»,-ասում է սննդագետը՝ նշելով, որ սխալները փոխելու կամք, ցավոք, չի տեսնում։

.

 

Ռիսկերի գնահատման ու կառավարման համակարգը դեռ լիարժեք չէ. ՍԱՏՄ

 

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի վերլուծությունն արդյունավետ իրականացնելու համար «առաջնային է ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և հաղորդակցման շղթայի փոխկապակցված գործունեությունը»։

Սակայն նաև նշում է, որ թեև 2025թ.ին Կառավարությունը անասնաբուժության ոլորտի համար նշանակել է գիտական կենտրոն, բայց սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտների համար նման կենտրոն դեռևս չկա։ Սա էլ իր հերթին խոչընդոտում է ռիսկերի արդյունավետ կառավարումը։

Ռիսկերի կառավարման գործընթացում խնդիրներից մեկը , ըստ ՍԱՏՄ-ի, նաև այն է, որ տնտեսավարողների վերաբերյալ ծրագրային տեղեկատվական բազա չկա։

Բացի այդ, սննդի շղթայի օպերատորները միշտ չէ, որ ժամանակին և ամբողջությամբ հայտնում են իրենց գրանցման կամ գործունեության բնույթի փոփոխությունների մասին, ինչը դժվարացնում է վերահսկողության կազմակերպումը։

.

Այնուամենայնիվ, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ

Բացահայտված «ռիսկերի վերլուծության արդյունքնում» ՍԱՏՄ մի շարք կանխարգելիչ գործողություններ է առաջարկել։

Մասնավորապես՝

  • Այն տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց, որոնցից վերցված նմուշներում անհամապատասխանություններ են հայտնաբերվել, իրազեկել արդյունքների մասին և տրամադրել թունաքիմիկատների ու նիտրատների ճիշտ կիրառման ուղեցույցներ։
  • Հողօգտագործողներին նույնպես տրամադրել այդ ուղեցույցներից։
  • Արտահանվող բուսական ծագման մթերքների նկատմամբ սահմանային պետական վերահսկողության շրջանակում իրականացնել ուժեղացված լաբորատոր հսկողություն՝ թունաքիմիկատների և մնացորդային նյութերի մասով։
  • Ներմուծվող, այդ թվում՝ ցանքսի նպատակով ներմուծվող եգիպտացորենը լաբորատոր փորձաքննության ենթարկել՝ ԳՁՕ-ի առկայությունը ստուգելու համար։
  • Նախաձեռնել ջերմատներում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթի մշակում։
  • Լիազոր մարմնին առաջարկել իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգ՝ հողում և ջրում ծանր մետաղներով աղտոտվածությունը վերահսկելու համար։
  • Նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ «դիտարկման» շրջանակն ընդլայնելու և իրացման շղթայում բուսական ծագման մթերքի նկատմամբ թունաքիմիկատների, մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հսկողություն սահմանելու համար։

.

Մեկ տարի անց՝ արգելված թունաքմիկիատների ցանկ ստեղծելու ճանապարհին

 

Այս առաջարկների ֆոնին 2026-ի սեպտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ նախագիծ է ներկայացրել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում հուլիսին կատարված փոփոխությունները գործնականում կիրառելու համար։

Այդ փոփոխություններով, մասնավորապես, Կառավարությանը լիազորություն է տրվել՝ սահմանելու Հայաստանում արգելված թունաքիմիկատների, դրանց ազդող, համագործիչ կամ օժանդակ նյութերի, ինչպես նաև՝ ագրոքիմիկատների և դրանց բաղադրիչների ցանկը,եթե դրանք առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգ են ներկայացնում։

Օրենքով նախատեսվում է նաև սահմանել այդ նյութերի արգելման և շրջանառությունից հանելու կարգը։

Սեպտեմբերի 2-ի նախագծով առաջարկվում է հաստատել, թե ինչ քայլեր պետք է արվեն օրենքը գործնականում կիրառելու համար և երբ պետք է դրանք իրականացվեն։

Դրա ընդունումից հետո պետք է մշակվի այն իրավական ակտը, որով նախատեսվում է սահմանել առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների, դրանց ազդող, համագործիչ և օժանդակ նյութերի, ագրոքիմիկատների ու դրանց բաղադրիչների արգելված ցանկը և դրանց շրջանառությունից հանելու կարգը։

Նոր կարգավորումը նաև ենթադրում է թունաքիմիկատների և ագրոքիմիկատների գրանցման գործող կարգավորումների համապատասխանեցում նոր պահանջներին։ 

2020-2026թթ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 20 600 տոննա թունաքիմիկատ (ԱՏԳ ԱԱ 3808 ապրանքային կոդ` միջատասպան նյութ, հերբիցիդ, ռոդենտիցիդ, ֆունգիցիդ), ընդհանուր՝ ավելի քան 122 մլն դոլարի։

Նշված ժամանակահատվածում տարեկան միջինը ներկրվել է 3129 տոննա թունաքիմիկատ։

2020-ից 2025թթ. թունաքիմիկատների ներմուծումն աճել է մոտ 41%-ով։ 

Արդյո՞ք նոր կարգավորումը Էկոնոմիկայի նախարարությանն ու ՍԱՏՄ-ին տալիս է այնպիսի գործիքներ, որոնք նրանք չունեին 2019, 2021 և 2024 թվականների մոնիթորինգներում հայտնաբերված խնդիրները կանխելու համար։

Ոչ. մինչև 2026-ի հուլիսյան փոփոխությունը Հայաստանում արդեն արգելված էր չգրանցված, օգտագործումից հանված, ժամկետանց, անորակ, ինչպես նաև արգելված և բնակչության առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր թունաքիմիկատների օգտագործումը։ 

Ավելին, դրանց գրանցումը կարող էր մերժվել, եթե ազդող, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված էր Հայաստանի՝ արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում։ Իսկ գործող գրանցումից էլ թունքամիկատը կարող էր հանվել, եթե այդ նյութերից մեկը ներառվեր այդ ցանկում։ 

Այսինքն` նախկին կարգավորումն արդեն հնարավորություն էր տալիս արգելված նյութի առկայության դեպքում չգրանցել կամ գրանցումից հանել թունաքիմիկատը։

«Հայաստան չեն ներմուծվում, չեն գրանցվում ու չեն օգտագործվում քաղցկեղածին պեստիցիդներ»,- 2025թ.ին մեր հետաքննությանը հաջորդած ասուլիսին ասում էր ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը։

Իսկ սննդագետ Դ. Պիպոյանի գնահատմամբ՝ սա ընդամենը «արդարացման փոփոխություն է».

 — Իրենք անցած տարի էլ գործիք ունեին, այս տարի էլ գործիք ունեն, բոլոր տարիներն էլ գործիք ունեին։

— Լավ, եթե իրենք այս նյութը կարդալուց հետո ասեն՝ «ի վերջո, պետք է դիմել մասնագետներին ու լրջորեն զբաղվել հարցով», դուք պատրաստակամ կլինե՞ք օգնել։

— Միշտ, ես միշտ եմ պատրաստ։ 

։

։

Կարդացեք նաև՝

 

Сообщение Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/tunaqimikatner-mirg-banjaregheni-amen-2-rd-nmushum-aroghj-apsen-mek-tari-ants/feed/ 2
Սնդիկ Ծավի խմելու ջրում․ ինչո՞ւ է այն վտանգավոր https://anvtangsnund.am/sndik-tsavi-khmelu-jrum%e2%80%a4-incho%d5%9e%d6%82-e-ayn-vtangavor/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=sndik-tsavi-khmelu-jrum%25e2%2580%25a4-incho%25d5%259e%25d6%2582-e-ayn-vtangavor https://anvtangsnund.am/sndik-tsavi-khmelu-jrum%e2%80%a4-incho%d5%9e%d6%82-e-ayn-vtangavor/#respond Mon, 14 Sep 2026 17:56:21 +0000 https://anvtangsnund.am/?p=8114 Սնդիկը թունավոր քիմիական տարր է, որի ազդեցությունը կարող է վնասել մարդու նյարդային, երիկամային և այլ համակարգերին։

Сообщение Սնդիկ Ծավի խմելու ջրում․ ինչո՞ւ է այն վտանգավոր появились сначала на anvtangsnund.am.

]]>
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

Սնդիկը թունավոր քիմիական տարր է, որի ազդեցությունը կարող է վնասել մարդու նյարդային, երիկամային և այլ համակարգերին։ Ռիսկերը կախված են սնդիկի ձևից, քանակից և ազդեցության տևողությունից։

Մասնավորապես, սնդիկը կարող է վնասակար ազդեցություն ունենալ նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, երիկամների, թոքերի, մաշկի և աչքերի վրա։

Շրջակա միջավայր մտնել ինչպես բնական գործընթացների, այնպես էլ մարդու գործունեության՝ մասնավորապես հանքարդյունաբերության, որոշ արդյունաբերական գործընթացների, ածխի այրման և թափոնների պատճառով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ներառում է խմելու ջրի համար վերահսկվող քիմիական վտանգների շարքում։ Օրինակ, ԵՄ խմելու ջրի վերաբերյալ դիրեկտիվով սնդիկի պարամետրային արժեքը 1 մկգ/լ է։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA) գործող ստանդարտը անօրգանական սնդիկի համար 0.002 մգ/լ (2 մկգ/լ) է

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։

Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:

«Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով»:

Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար»,-հայտնում է նախարարությունը։

Сообщение Սնդիկ Ծավի խմելու ջրում․ ինչո՞ւ է այն վտանգավոր появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/sndik-tsavi-khmelu-jrum%e2%80%a4-incho%d5%9e%d6%82-e-ayn-vtangavor/feed/ 0
Խմելու ջրի 35 նմուշում վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել. ՀՎԿԱԿ https://anvtangsnund.am/khmelu-jri-35-nmushum-varakich-hivandutyunneri-harutsichner-chen-haytnabervel-hvkak/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=khmelu-jri-35-nmushum-varakich-hivandutyunneri-harutsichner-chen-haytnabervel-hvkak https://anvtangsnund.am/khmelu-jri-35-nmushum-varakich-hivandutyunneri-harutsichner-chen-haytnabervel-hvkak/#respond Thu, 10 Sep 2026 08:31:35 +0000 https://anvtangsnund.am/?p=8069 Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում:

Сообщение Խմելու ջրի 35 նմուշում վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել. ՀՎԿԱԿ появились сначала на anvtangsnund.am.

]]>
Սեպտեմբերի 6-ի երեկոյան Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել քաղաքացիներ:

Սեպտեմբերի 7-ի առավոտյան Բյուրեղավան քաղաքում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» (ՀՎԿԱԿ)-ի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառումներ.  խմելու ջրից և հիվանդներից վերցվել են կենսանմուշներ հետագա լաբորատոր հետազոտությունների համար։

Խմելու ջրի նմուշառումներն իրականացվել են 2 փուլով. առավոտյան վերցվել է խմելու ջրի 16 նմուշ և 25 կենսանմուշ, իսկ նույն օրվա երեկոյան՝ խմելու ջրի ևս 19 նմուշ։

Այս պահի դրությամբ խմելու ջրի վերցված բոլոր նուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։

Մշտադիտարկման նպատակով իրականացվող նմուշառումները կրելու են շարունակական բնույթ:

ԱՆ ՀՎԿԱԿ հետևում է իրավիճակին։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում:

Сообщение Խմելու ջրի 35 նմուշում վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել. ՀՎԿԱԿ появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/khmelu-jri-35-nmushum-varakich-hivandutyunneri-harutsichner-chen-haytnabervel-hvkak/feed/ 0
Երբ արևը բավարար չէ. ու՞մ է պետք վիտամին D և ի՞նչ ռիսկեր ունի ավելցուկը https://anvtangsnund.am/yerb-arevy-bavarar-che-um-e-petq-vitamin-d-ev-inch-risker-uni-aveltsuky/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=yerb-arevy-bavarar-che-um-e-petq-vitamin-d-ev-inch-risker-uni-aveltsuky https://anvtangsnund.am/yerb-arevy-bavarar-che-um-e-petq-vitamin-d-ev-inch-risker-uni-aveltsuky/#respond Tue, 08 Sep 2026 07:33:00 +0000 https://anvtangsnund.am/?p=8040 Ինչպես հասկանալ, որ վիտամին D-ի պակաս ունեք, ինչ վտանգներ ունի այն առանց ստուգելու խմելը և ինչպես ընդունել անվտանգ։

Сообщение Երբ արևը բավարար չէ. ու՞մ է պետք վիտամին D և ի՞նչ ռիսկեր ունի ավելցուկը появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Մարինա Գրիգորյան

Երբեմն մարդիկ վիտամին D-ն սկսում են ընդունել ինքնուրույն՝ «որպես մոդայիկ» վիտամին՝ առանց ստուգելու դրա մակարդակը և հասկանալու՝ արդյոք օրգանիզմն իսկապես դրա կարիքն ունի։ 

Ոմանք էլ տարիներով անուշադրության են մատնում հնարավոր պակասը՝ այն վերագրելով հոգնածությանը, վատ ինքնազգացողությանը կամ սթրեսին։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ վիտամին D-ի և՛ պակասը, և՛ չվերահսկվող օգտագործումը կարող են խնդիրներ առաջացնել։

anvtangsnund.am-ն ուսումնասիրել է՝ ինչպես հասկանալ, որ վիտամին D-ի պակաս ունեք, ով և  երբ պետք է այն ստուգի, ինչ վտանգներ ունի վիտամինն առանց ստուգելու խմելը և ինչպես ընդունել այն անվտանգ։

.

.

Ի՞նչ է վիտամին D-ն և որտեղից ստանալ

Վիտամին D-ի գլխավոր և ապացուցված գործառույթը օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակության կարգավորումն է։ Այն կարևոր դեր ունի նաև ոսկրային համակարգի բնականոն զարգացման և պահպանման գործում։ Այսպես է վիտամին D-ն «Ջի Կլինիկ» (G. Cliniq) բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Դիանա Խաչատուրյանը.

«Վիտամին D-ն մասնակցում է ոսկորների հանքայնացմանը, ապահովում է դրանց  ամրությունն ու խտությունը։ Երեխաների մոտ այն կանխարգելում է ռախիտը, իսկ մեծահասակների մոտ՝ ոսկորների փափկեցումը (օստեոմալացիա)»,-ասում է նա

Բացի այդ, վիտամինն ուղղակիորեն ազդում է մկանների ուժի վրա. եթե մարմնում դրա արտահայտված պակաս կա, մարդը կարող է զգալ մկանային թուլություն, ցավեր ողնաշարի, կողերի կամ ոսկորների շրջանում:
Տարեցների համար սա առավել վտանգավոր է, քանի որ մկանների թուլացումը մեծացնում է հավասարակշռությունը կորցնելու, վայր ընկնելու և ծանր կոտրվածքներ ստանալու ռիսկը:

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Սննդային հավելումների գրասենյակի (National Institutes of Health, Office of Dietary Supplements) տվյալներով՝ առողջ մարդկանց համար վիտամին D-ի օրական առաջարկվող քանակը կախված է տարիքից։ 0–12 ամսական երեխաներին անհրաժեշտ է 400 ՄՄ (10 մկգ), 1–18 տարեկան երեխաներին և դեռահասներին՝ 600 ՄՄ (15 մկգ)։ Մեծահասակների համար մինչև 70 տարեկանը առաջարկվող քանակը 600 ՄՄ (15 մկգ) է, իսկ 71 տարեկանից՝ 800 ՄՄ (20 մկգ)։

Թեև D-ն դասվում է վիտամինների շարքին, ժամանակակից գիտական գրականության մեջ վիտամին D-ն հաճախ բնութագրվում է՝ որպես պրոհորմոն, քանի որ օրգանիզմում այն մի քանի փուլով փոխակերպվում է ակտիվ հորմոնի՝ կալցիտրիոլի (1,25-dihydroxyvitamin D)։

Պրոհորմոնն այն նյութն է, որն իր սկզբնական տեսքով դեռևս կենսաբանորեն ակտիվ չէ, բայց ծառայում է որպես «հումք» կամ նախանյութ, որից մեր օրգանիզմը հետագայում ստեղծում է ակտիվ հորմոնը։

Վիտամին D-ի որոշակի քանակ կարելի է ստանալ սննդից՝ ձկան յուղից, յուղոտ ձկնատեսակներից, ձվի դեղնուցից։ Սակայն, ինչպես նշում է էնդոկրինոլոգ Դիանա Խաչատուրյանը, միայն սննդով վիտամին D չես ապահովի. վերջինիս առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն մնացած վիտամինների, օրգանիզմը կարող է այն սինթեզել նաև արևի լույսի (արևի ուլտրամանուշակագույն B (UVB) ճառագայթների) ազդեցությամբ.

«Սովորական վիտամինները կարելի է ստանալ սննդի միջոցով, իսկ վիտամին D-ն օրգանիզմը կարող է «ստանալ անվճար»՝ սինթեզելով ինքնուրույն՝ արևի լույսի ներգործությամբ։ Վիտամինի ազդեցության մեխանիզմը նման է ստերոիդ հորմոնների աշխատանքին. դա օրգանիզմում սինթեզվող հատուկ նյութ է, որը կարգավորում է մարմնի կենսական գործառույթներն ու օրգանների աշխատանքը»,-ասում է էնդոկրինոլոգը՝ նշելով, որ եթե կա արտահայտված դեֆիցիտ, միայն սննդի և արևի հաշվին հազիվ թե կարողանա ապահովել վիտամին D-ի անհրաժեշտ քանակը.

«Այդ դեպքում պակասը լրացվում է հատուկ դեղատեսակներով»,-ասում է բժիշկը

։

Ովքե՞ր են ռիսկի խմբում 

Վիտամին D-ի պակասը բոլորիս մոտ էլ կարող է լինել, սակայն կան հիմնական ռիսկի մի քանի խմբեր։ 

Ըստ Դ. Խաչատուրյանի՝ առաջինը տարեցներն են. նրանք ավելի քիչ են լինում դրսում, և տարիքի հետ մաշկի՝ վիտամին արտադրելու հատկությունը բնականորեն նվազում է։ 

Այնուհետև բժիշկն առանձնացնում է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, հատկապես նրանց, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի խնդիրներ (օրինակ, ցելիակիա, Կրոնի հիվանդություն, աղիքների ներծծման խանգարումներ, հեղ.), քանի որ դրա պատճառով վիտամինը վատ է ներծծվում. 

«Ցանկում են նաև այսօր շատ ակտիվորեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արվող բարիատրիկ վիրահատություն տարած պացիենտները»,-ասում է Դ. Խաչատուրյանը՝ բացատրելով, որ  քաշի նվազեցման նպատակով ստամոքսի փոքրացման վիրահատությունները հաճախ կարող են հանգեցնել վիտամին D-ի կտրուկ պակասի։

։
Ինչպե՞ս հասկանալ, որ վիտամին D-ի պակաս ունեք

Այսօր մարդիկ հաճախ կարծում են, որ եթե ունեն քրոնիկ հոգնածություն, մազաթափություն, այտուցներ, տագնապայնություն, վատ քուն կամ հաճախ են մրսում, ապա պատճառը վիտամին D-ի պակասն է։ 

Էնդոկրինոլոգը հիշեցնում է, որ ամբողջ ախտանշանաբանությունը (սիմպտոմատիկա, ախտանշանների ամբողջություն, հեղ.), որը սովորական մարդիկ վերագրում են վիտամին D-ի անբավարարությանը, չունի հստակ ապացուցողական բազա։ Գիտականորեն հաստատված չէ, որ հենց դրա պակասն է առաջացնում այդ խնդիրները։

Եթե ընդհանուր ախտանշանները միշտ չէ, որ հուշում են դեֆիցիտի մասին, ինչպե՞ս հասկանալ՝ երբ է իրականում պետք գնալ լաբորատորիա։ 

Արյան հետազոտությունը կարող է անհրաժեշտ լինել հատկապես ռիսկի խմբում գտնվող մարդկանց՝ բժշկական ցուցման դեպքում։

Մյուս դեպքերում հետազոտության անհրաժեշտությունը պետք է որոշի բժիշկը։

,

Ի՞նչ անալիզ է 25(OH)D-ն

Երբ բժիշկն ուղղորդում է ստուգելու վիտամին D-ի մակարդակը, նշանակվում է արյան հատուկ հետազոտություն, որով չափվում է 25(OH) D մակարդակը (25-հիդրոքսիվիտամին D կամ կալցիդիոլ)։ 

Կարևոր է իմանալ՝ մեր օրգանիզմում կա նաև վիտամին D-ի ակտիվ ձևը, որը կոչվում է կալցիտրիոլ։ Շատերը սխալմամբ կարծում են, թե պետք է հենց այդ ակտիվ ձևն արյան մեջ ստուգել։ 

Սակայն իրականում, նույնիսկ երբ օրգանիզմում վիտամին D-ի ընդհանուր պաշարները սպառված են, ակտիվ ձևի մակարդակը կարող է պարադոքսալ կերպով նորմալ կամ նույնիսկ բարձր երևալ արյան մեջ։

Հետևաբար, իրական պատկերը տեսնելու համար բժիշկները  հիմնականում չափում են հենց 25(OH)D-ի մակարդակը։
։

Ո՞ր թվերն են համարվում ցածր

25(OH)D-ի մակարդակները տարբեր ուղեցույցներում կարող են տարբեր կերպ մեկնաբանվել։

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Սննդային հավելումների գրասենյակի տվյալներով՝ 20 նգ/մլ և ավելի մակարդակը մարդկանց մեծ մասի համար համարվում է բավարար, իսկ 12 նգ/մլ-ից ցածր մակարդակը կապված է վիտամին D-ի դեֆիցիտի հետ։ 12–20 նգ/մլ մակարդակները կարող են համարվել անբավարար։ 

Միևնույն ժամանակ, Էնդոկրինոլոգիական ընկերության (Endocrine Society, ԱՄՆ-ում հիմնադրված և Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող, բայց միջազգային մասնագիտական կազմակերպություն է, հեղ. ) 2024թ.ի ուղեցույցում նշվում է, որ վիտամին D-ի «բավարարության», «անբավարարության» և «դեֆիցիտի» համընդհանուր շեմեր սահմանված չեն։

Վիտամին D-ի թունավորության դեպքում 25(OH)D-ի մակարդակը սովորաբար շատ բարձր է՝ հաճախ 150 նգ/մլ-ից ավելի, և ուղեկցվում է արյան մեջ կալցիումի բարձրացմամբ (հիպերկալցեմիա)։ 

Թունավորությունը հիմնականում կապված է վիտամին D-ի հավելումների չափից ավելի օգտագործման հետ և կարող է առաջացնել, մասնավորապես, երիկամների վնասում և փափուկ հյուսվածքների կալցիֆիկացիա։

։

Արդյո՞ք արևապաշտպան քսուքը խանգարում է վիտամին D-ի սինթեզին

Թեև արևը համարվում է վիտամին D-ի «անվճար աղբյուր», բայց դրա սինթեզի  վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ արևի ճառագայթի անկման անկյունը, տարվա եղանակը և նույնիսկ մաշկի գույնը։ 

Էնդոկրինոլոգ Դ. Խաչատուրյանը հստակեցնում է նաև, որ մուգ մաշկ ունեցողների մոտ վիտամինն ավելի դանդաղ է արտադրվում։ Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ պետք է ժամերով մնալ արևի տակ.

«Եթե մարդը լինում է դրսում նորմալ, անվտանգ ժամերի, դա բավական է: Ես չեմ ասում, որ նա պետք է «տապակվի» արևի տակ. քաղցկեղի ռիսկերը անհամեմատ ավելի վտանգավոր են, քան վիտամին D-ի պակասը: Եթե կա դեֆիցիտ, մենք այն հանգիստ կարող ենք վերականգնել»,-ասում է նա։

Ինչ վերաբերում է արևապաշտպան քսուքներին, որոնք անհրաժեշտ են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար, ապա դրանք, ըստ էնդոկրինոլոգի, զգալիորեն նվազեցնում են վիտամին D-ի սինթեզը մաշկում։

։

Ինչո՞վ է վտանգավոր վիտամին D-ի գերդոզավորումը

Արևի տակ երկար մնալուց գերդոզավորում լինել չի կարող, քանի որ մարդու մաշկն ունի ինքնապաշտպանական մեխանիզմ և ավելցուկը քայքայում է:

Բայց այսօր ոմանք  խմում են վիտամին D-ն սեփական նախաձեռնությամբ՝ առանց բժշկի նշանակման կամ հետազոտություն անցնելու՝ կարծելով, թե որքան շատ խմեն, այնքան ավելի առողջ կլինեն,  ընդ որում՝  դեղատներում նույնիսկ ամենաբարձր դոզաները (օրինակ՝ 50,000 ՄՄ) վաճառվում են՝ առանց դեղատոմսի։ 

ԱՄՆ-ում 50,000 ՄՄ դեղաչափով վիտամին D-ի պատրաստուկները դասակարգվում են՝ որպես դեղատոմսով տրամադրվող դեղեր։

Կանադայում առանց դեղատոմսի վիտամին D-ի համար սահմանված է մինչև 2,500 ՄՄ օրական առավելագույն մակարդակ, իսկ 50,000 ՄՄ-անոց վիտամինների պատրաստուկները դեղատոմսով են։ 

Անգլիայում 50,000 ՄՄ դեղաչափով վիտամին D դեղերը նույնպես դեղատոմսով են, թեև նույն դեղաչափով որոշ սննդային հավելումներ հասանելի են առանց դեղատոմսի։

Էնդոկրինոլոգ Դ. Խաչատուրյանը զգուշացնում է, որ վիտամին D-ի գերդոզավորումը բավական վտանգավոր վիճակ է և լուրջ հետևանքներ կարող է ունենալ. 

«Գերդոզավորումը բերում է նրան, որ արյան մեջ կալցիումի քանակը կտրուկ բարձրանում է՝ առաջացնելով հիպերկալցեմիա։ Այդ ավելցուկային կալցիումը սկսում է «նստել» այնտեղ, որտեղ չպետք է լինի՝ փափուկ հյուսվածքներում, անոթների պատերին և օրգաններում»,-պարզաբանում է բժիշկը։ 

Բացի այդ, կալցիումի ավելցուկը ծանրաբեռնում է երիկամները՝ մեծ քանակությամբ դուրս գալով մեզի միջոցով, ինչը կարող է բերել երիկամներում քարերի առաջացման։

 

Сообщение Երբ արևը բավարար չէ. ու՞մ է պետք վիտամին D և ի՞նչ ռիսկեր ունի ավելցուկը появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/yerb-arevy-bavarar-che-um-e-petq-vitamin-d-ev-inch-risker-uni-aveltsuky/feed/ 0
Աղիքային վարակի դեպքերից հետո Բյուրեղավանի բնակիչներին հորդորում են չխմել ծորակի ջուրը https://anvtangsnund.am/aghiqayin-varaki-depqerits-heto-byureghavani-bnakichnerin-hordorum-en-chkhmel-tsoraki-jury/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=aghiqayin-varaki-depqerits-heto-byureghavani-bnakichnerin-hordorum-en-chkhmel-tsoraki-jury https://anvtangsnund.am/aghiqayin-varaki-depqerits-heto-byureghavani-bnakichnerin-hordorum-en-chkhmel-tsoraki-jury/#respond Mon, 07 Sep 2026 12:50:34 +0000 https://anvtangsnund.am/?p=8064 Լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Сообщение Աղիքային վարակի դեպքերից հետո Բյուրեղավանի բնակիչներին հորդորում են չխմել ծորակի ջուրը появились сначала на anvtangsnund.am.

]]>
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի:

Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։

ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։

Այնուամենայնիվ, ՀՎԿԱԿ-ը հորդորել է Բյուրեղավանի բնակիչներին ժամանակավորապես խմելու և սննդի պատրաստման նպատակով  ծորակի ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո:

«Այսօր ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ»,-հայտնել է Նախարարությունը։

Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Сообщение Աղիքային վարակի դեպքերից հետո Բյուրեղավանի բնակիչներին հորդորում են չխմել ծորակի ջուրը появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/aghiqayin-varaki-depqerits-heto-byureghavani-bnakichnerin-hordorum-en-chkhmel-tsoraki-jury/feed/ 0
Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ https://anvtangsnund.am/haytnabervel-e-qaghtskeghi-bujhman-keghts-degh-3/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=haytnabervel-e-qaghtskeghi-bujhman-keghts-degh-3 https://anvtangsnund.am/haytnabervel-e-qaghtskeghi-bujhman-keghts-degh-3/#respond Fri, 21 Aug 2026 13:44:00 +0000 https://anvtangsnund.am/?p=7994 Այն կիրառվում է նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների, այդ թվում՝ ռևմատոիդ արթրիտի դեպքում։

Сообщение Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ появились сначала на anvtangsnund.am.

]]>
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստացել է տեղեկատվություն՝ «Մաբթերա, ռիտուքսիմաբ, 10 մգ/մլ, 1 ապակե սրվակ, 50 մլ, կաթիլաներարկման լուծույթի խտանյութ» դեղի՝ N1130B24 խմբաքանակի վերաբերյալ։

«Մաբթերան» ռիտուքսիմաբ ակտիվ նյութով դեղ է, որն օգտագործվում է արյան քաղցկեղի որոշ տեսակների՝ մասնավորապես ոչ-Հոջկինյան լիմֆոմայի և քրոնիկ լիմֆոցիտային լեյկեմիայի բուժման համար։

Այն կիրառվում է նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների, այդ թվում՝ ռևմատոիդ արթրիտի, գրանուլոմատոզ պոլիանգիիտի, միկրոսկոպիկ պոլիանգիիտի և պեմֆիգուս վուլգարիսի դեպքում։

Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում այն կարող է նշանակվել քիմիաթերապիայի հետ համատեղ

Տեղեկատվության համաձայն՝ «Ֆ. Հոֆֆմանն-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության Գլոբալ խնդիրների կառավարման բաժնի կողմից իրականացված լաբորատոր քննության վերջնական արդյունքների՝ ներկայացված «Մաբթերա» N1130B24 խմբաքանակի դեղը հաստատվել է որպես կեղծ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումից»,-նշել է ԱԱՏՄ-ն։

Сообщение Հայտնաբերվել է քաղցկեղի բուժման կեղծ դեղ появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/haytnabervel-e-qaghtskeghi-bujhman-keghts-degh-3/feed/ 0
2000 դրամ՝ աշխատողից, մնացածը՝ գործատուից և պետությունից. ապահովագրություն 200 000-ից ցածր աշխատավարձ ստացողների համար https://anvtangsnund.am/2000-dram%d5%9d-ashkhatoghits-mnatsatsy%d5%9d-gortsatuits-ev-petutyunits-apahovagrutyun-200-000-its-tsatsr-ashkhatavardz-statsoghneri-hamar/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=2000-dram%25d5%259d-ashkhatoghits-mnatsatsy%25d5%259d-gortsatuits-ev-petutyunits-apahovagrutyun-200-000-its-tsatsr-ashkhatavardz-statsoghneri-hamar https://anvtangsnund.am/2000-dram%d5%9d-ashkhatoghits-mnatsatsy%d5%9d-gortsatuits-ev-petutyunits-apahovagrutyun-200-000-its-tsatsr-ashkhatavardz-statsoghneri-hamar/#respond Fri, 21 Aug 2026 11:19:58 +0000 https://anvtangsnund.am/?p=7987 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը պետք է վճարի գործատուն։

Сообщение 2000 դրամ՝ աշխատողից, մնացածը՝ գործատուից և պետությունից. ապահովագրություն 200 000-ից ցածր աշխատավարձ ստացողների համար появились сначала на anvtangsnund.am.

]]>
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է գործատուների հետ։ Հանդիպման նպատակը եղել է 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողների առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգի քննարկումն էր։

​Նախարարը ներկայացրել է նախագիծը, ըստ որի՝ պետք է ձևավորվի ապահովագրավճարը։

​Համաձայն նախագծի՝ 200 000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողը 2027 թվականին յուրաքանչյուր ամիս որպես ապահովագրավճար պետք է վճարի 2000 դրամ, 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, իսկ 4400 դրամը պետք է վճարի գործատուն։

​Այս ձևաչափի նպատակը մինչև 200 000 դրամ ստացող քաղաքացիների՝ ապահովագրության համակարգ ներգրավմամբ նրանց ֆինանսական բեռի կտրուկ աճի զսպումն է։

​Հանդիպմանը ներկա հաշվապահները, ընկերությունների ֆինանսական պատասխանատուները տասնյակ հարցերով, դիտարկումներով ու առաջարկներով հանդես եկան։

​Անահիտ Ավանեսյանը, կարևորելով մասնագետների դիտարկումները, նշել է, որ հենց դրանք հաշվի առնելու նպատակով է, որ բարեփոխման յուրաքանչյուր հատվածի դեռևս սկզբնական՝ նախագծային փուլում են նման հանդիպումները նախաձեռնվում։

​Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել ապահովագրության ներդրման պահից սկսած այս մասնագետների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ այն բավականին լայնածավալ էր՝ մասնագիտական հմտություն ու ճկունություն պահանջող։

​Նման հանդիպումները շարունակական կլինեն նաև առցանց տարբերակով՝ մինչև ապահովագրության՝ բոլոր փուլերով ամբողջական ներդրումը։

 

Сообщение 2000 դրամ՝ աշխատողից, մնացածը՝ գործատուից և պետությունից. ապահովագրություն 200 000-ից ցածր աշխատավարձ ստացողների համար появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/2000-dram%d5%9d-ashkhatoghits-mnatsatsy%d5%9d-gortsatuits-ev-petutyunits-apahovagrutyun-200-000-its-tsatsr-ashkhatavardz-statsoghneri-hamar/feed/ 0
Վանաձորում 6 մարդ հոսպիտալացվել է խնջույքից հետո մնացած սննդից https://anvtangsnund.am/vanadzorum-6-mard-hospitalatsvel-e-khnjuyqits-heto-mnatsats-snndits/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=vanadzorum-6-mard-hospitalatsvel-e-khnjuyqits-heto-mnatsats-snndits https://anvtangsnund.am/vanadzorum-6-mard-hospitalatsvel-e-khnjuyqits-heto-mnatsats-snndits/#respond Sat, 15 Aug 2026 14:54:00 +0000 https://anvtangsnund.am/?p=7965 Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։

Сообщение Վանաձորում 6 մարդ հոսպիտալացվել է խնջույքից հետո մնացած սննդից появились сначала на anvtangsnund.am.

]]>
2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» (ՀՎԿԱԿ), մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:

Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։

Համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։

Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։ ՀՎԿԱԿ-ը հետևում է իրավիճակին։

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի անհրաժեշտության դեպքում։

.

Տես նաև՝

 

Сообщение Վանաձորում 6 մարդ հոսպիտալացվել է խնջույքից հետո մնացած սննդից появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/vanadzorum-6-mard-hospitalatsvel-e-khnjuyqits-heto-mnatsats-snndits/feed/ 0