
ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը.
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, սեպտեմբերի 25-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ