Архивы Հարցազրույցներ - anvtangsnund.am

Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը
● Տաթև Խաչատրյան

Վերջերս  նյութ էինք հրապարակել այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք, ըստ մեր հետազոտության արդյունքների և ռիսկերի վերլուծության, կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Մասնավորապես, վերլուծել էինք 2024թ.ին հրապարակված 2019թ., 2021թ. պետական մոնիթորինգի արդյունքները, ներկայացրել ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, որպեսզի գիտնականներն ու հետազոտողները հաշվարկեն քաղցկեղի զարգացման իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը։

Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ

Պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 20 %–ը  կամ ամեն 5-րդը, մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Ինչու՞ թունաքիմիկատները պատշաճ չեն փորձաքննվում, որքա՞ն ժամկետանց թունաքիմիկատ կա Հայաստանում, ի՞նչն է այս պատկերի պատճառը, ովքե՞ր են մեղավոր և ի՞նչ անել։ Այս հարցերի մասին զրուցել ենք ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։

Շատ կարևոր է` ճիշտ վերահսկել Հայաստան ներմուծվող ագրոքիմիկատները, քանի որ ամեն ինչ սկսվում է հենց այդտեղից։ Ասում է ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Նա նշում է, որ այդ հարցը դեռևս 2016-2017թթ.ից ուշադրության կենտրոնում էր, և Կառավարությունն այդ ժամանակ քայլեր էր ձեռնարկում ժամկետանց թունանյութերի, թունաքիմիկատների, կայուն օրգանական միացությունների փաթեթավորման և դրանց՝ երկրից արտահանման մասով։

«Ճիշտ է, այդ պրոցեսը կիսատ մնաց, և այս պահին, ոնց որ,  չեն էլ զբաղվում, բայց, իմ օպերատիվ տվյալներով՝ շուրջ 200 տոննա այդպիսի նյութեր կան հանրապետությունում՝ վաղուց ժամկետանց ու պահպանման տեղերն են շատ վտանգավոր. Երևանի հարակից տարածքում էլ կան»,-ասում է Ա. Հարությունյանը։

Նախկին փոխնախարարի խոսքով՝ ժամանակին իրենք նախաձեռնել էին նաև օրենսդրական փոփոխություններ, որով սահմանվում էր, որ Հայաստան ներկրվող թունաքիմիկատների արտադրության ժամկետն ու վերջնաժամկետը առնվազն 1-1,5 տարի պահուստային ժամկետով լինեն։

«Ի՞նչ էր կատարում՝ այն թունաքիմիկատները, որոնք որ դրսում արդեն մոտենում էին իրենց ժամկետայնության {ավարտին}, շատ էժան գներով ներկրում էին հանրապետություն և մեկ սեզոն չվաճառվելու դեպքում, խանութում դառնում էին ժամկետանց։ Այսինքն` ոնց որ թե Հայաստանը կամաց֊կամաց դառնում էր ժամկետանց պեստիցիդների վայր։ Դրա դեմը մենք առանք. փոփոխություններ արեցինք։ Անկեղծ, չեմ կարող ասել, հիմա վերահսկողությունը պատշաճ կատարվում է, թե ոչ»։

Ըստ Ա. Հարությունյանի՝ մեկ այլ խնդիր է թունաքիմիկատների ճիշտ կիրառումը, քանի որ գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ զբաղվող մարդիկ «իներցիայով» են դրանք օգտագործում, թունաքիմիկատների վաճառքի շատ կետերում էլ գիտելիքի պատշաճ մակարդակ չկա. չի մատուցվում խորհորդատվություն, չի բացատրվում օգտագործման կարգը և դեռևս տարածված է՝ «թույն առնել, թույն վաճառել» ասվածը։

«Չգիտեն՝ որը որից հետո պետք է արվի, ինչ քանակներով, դրանք ինչ սպասման ժամկետներ ունեն և, կուտակվելով սննդամթերքի մեջ, ինչ ծանր հետևանքներ են ունենում, առավել ևս՝ մատաղ սերնդի զարգացման վրա»,-ասում է նա։

Բույսերի պաշտպանները խորհուրդ են տալիս «հերթափոխել» թունաքիմիկատները. օրինակ,  եթե առաջին սրսկումն իրականացվել է քլորպիրիֆոսով, 2-րդ սրսկումն իրականացնել դիմետոատով։ Բացի այդ, եթե մշտապես օգտագործվի մեկ տեսակի թունաքիմիկատ, վնասատուն դիմադրողականություն է ձեռք կբերի դրա նկատմամբ, ինչպես, օրինսկ, հակաբիոտիկների դեպքում է։

Նաև, ցանկացած թունաքիմիկատ ունի իր սպասման ժամկետը. պարզ ասած, եթե սրսկել եք լոլիկը, ասենք, դիմետոատով, 14 օր իրավունք չունենք քաղելու և ուտելու։

Ա. Հարությունյանը վստահ է՝ եթե հիմա էլ մտնենք ցանկացած բանջարանոց, այգի, որտեղ մեծ քանակությամբ գյուղմթերք է արտադրվում, դրանցում թունաքիմիկատները մի քանի անգամ գերազանցելու են.

«Ճիշտ ժամանակին, ճիշտ ձևով չեն օգտագործում, էֆեկտը չեն տեսնում, կրկնում են կամ չափաքանակ են ավելացնում՝ առանց հասկանալու, որ դրանք կուտակվում են, ասենք, խաղողի մեջ՝ գնում է գինի, գինուց գալիս է, օգտագործում ենք, լյարդի վրա է անմիջապես ազդում։ Մեկ էլ՝ նիտրատներն են կուտակվում ձմերուկի մեջ, կարտոֆիլի մեջ, ուտում ենք թարմ, թեկուզ՝ եփած, դարձյալ, նիտրատները համարվում են քաղցկեղածին։ Այս ամեն ինչը անվերահսկողության, մասնագետների պակասի, պարարտանյութերի չափաքանակն առանց հասկանալու օգտագործելու հետևանք է։ Պատահական չէ, որ ժամանակին գիտահետազոտական աշխատանքներ են արվել, թեկնածուականեր են պաշտպանվել այդ չափաքանակների հետ կապված, հիմա գիտեն, թե ինչքան շատ տան, այնքան բերք շատ կստանան, չեն հասկանում, որ վնասում են իրենց երեխային»,-ասում է Ա. Հարությունյանը։

Խնդիրներից մեկն էլ, ըստ նախկին փոխնախարարի, նաև այն է, որ թունաքիմիկատները պատշաճ չեն փորձաքննվում, գրանցումը միայն փաստաթղթավորմամբ է կատարվում՝ «ոչ կոմպետենտ» հանձնաժողովի կողմից։

«Բուսասանիտարիայի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստան ներմուծվող, արտադրվող և շրջանառվող թունաքիմիկատները  ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր պետական գրանցման։ Գրանցումն իրականացվում է ՍԱՏՄ կողմից՝ գրանցման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որում ընդգրկվում են մասնագետներ տարբեր գերատեսչություններից, գիտական, կրթական կազմակերպություններից։

Գրանցման համար պարտադիր է ունենալ թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացություն, որը տրամադրում է Առողջապահության նախարարությունը։

Ագրոքիմիկատների լաբորատոր փորձաքննությունն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարության՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ թունաքիմիկատները փորձաքննվում են ՍԱՏՄ՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի (ՀԱԲԼԾԿ) կողմից։

Բացի այդ, 2025թ. հունիսի 3-ից ուժի մեջ են մտել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի փոփոխությունները, որով հաստատվել են բուսաբուծության ոլորտում աշխատանքի, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների հետ աշխատանքի անվտանգության կանոնները։

ՀՀ-ում գրանցված և օգտագործման համար թույլատրրված թունաքիմիկատների և ագրոգիմիկատների ցանկը կարելի է տեսնել այստեղ

Նշված խնդիրներին զուգահեռ, թուլացել է վերահսկողությունը, ինչն էլ իր հերթին մեծացնում է վտանգավոր հետևանքները.

«Եթե մինչև 2019թ. իներցիայով մի բան աշխատում էր, կային ոլորտին շատ, թե քիչ տիրապետող մասնագետներ, կար ինչ֊որ կարգ ու կանոն, դրանից հետո վիճակն ավելի վատացել է։ Ես հաստատ համոզված եմ, որ եթե հիմա իրականացվի մոնիթորինգ՝ 2023-2025 թթ., վիճակը շատ ավելի վատ է, որովհետև մենք ոլորտի մարդ ենք, տեսնում ենք` ինչեր են ներկրվում, ոնց է օգտագործվում,-ասում է Ա. Հարությունյանը։- Այգիներ կան, որ {թունաքիմիկատների} կիրառումից հետո անմիջապես չորանում են, և հետո նոր վնասատուներ, նոր հիվանդություններ են «ներմուծվում», որովհետև սերմեր, տնկիներ, տնկանյութ, որ ներկրվում է, պատշաճ ստուգում չի իրականացվում, և կարանտին վնասատուներ, հիվանդություններ են եկել Հայաստան,-ասում է նա՝ նշելով, որ պաշտոնյաների մի մասը հիմնականում կա’մ չեն հասկանում, կա’մ ղեկավարվում են՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Արդյունքում, գյուղատնտեսությունը, որը շատ կարևոր ճյուղ է Հայաստանի համար, ներկայումս չունի ոլորտի արդյունավետ քաղաքականություն մշակող։ ՍԱՏՄ-ն էլ, որ պետք է այս մոնիթորինգից հետո հստակ գործողություններ իրականացներ նաև հողի, ներկրված թունաքիմիկատների ու դրանց կիրառման մասով, ոչինչ չի արել։

Ա. Հարությունյանը խորհուրդներ տալ չի ուզսում, սակայն ասում է, որ եթե որևէ մեկը ցանկանում է մեծ այգի հիմնել, անպայման պետք է ներգրավի համապատասխան մասնագետների՝ ագրոնոմներ, բույսերի պաշտպանների և այլն՝ չխնայելով դրա վրա, քանի որ հաճախ մարդիկ վճարում են ամեն ինչի համար, բացի մասնագետներից, և արդյունքում ստացվում է այպսիսի պատկեր։

Աշոտ Հարությունյանի և «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի հետ թեմայի շուրջ քննարկումը կարող եք դիտել այստեղ՝

Сообщение Ժամկետանց թունաքիմիկատներ, թերի վերահսկողություն, անկանոն կիրառում. ինչ է պատմում Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը появились сначала на anvtangsnund.am.

Թունաքիմիկատները սննդում․ ինչ հիվանդություններ են առաջացնում, ովքեր են խոցելի, ինչպես նվազեցնել ռիսկերը
● Տաթև Խաչատրյան

Վերջերս  նյութ էինք հրապարակել այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք, ըստ մեր հետազոտության արդյունքների և ռիսկերի վերլուծության, կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Մասնավորապես, վերլուծել էինք 2024թ.ին հրապարակված 2019թ., 2021թ. պետական մոնիթորինգի արդյունքները, ներկայացրել ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, որպեսզի գիտնականներն ու հետազոտողները հաշվարկեն քաղցկեղի զարգացման իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը։

Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ

Պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 20 %–ը  կամ ամեն 5-րդը, մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Էլ ի՞նչ հիվանդություններ կարող են առաջացնել թունաքիմիկատները, ովքե՞ր են խոցելի խմբում, ի՞նչն է մեծացնում ռիսկն ու ինչպես դրանք նվազեցնել։ Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանի հետ։

«Արդեն վաղուց հստակ կորելացիոն կապեր և վերջին 10 տարվա ընթացքում հարյուրավոր հոդվածներ կան, որոնք հաստատում են Պարկինսոնի հիվանդություն և թունաքիմիկատներ, Ալցհայմեր և թունաքիմիկատներ, երեխաների պարագայում՝ կոգնիտիվ զարգացում և թունաքիմիկատներ կապը ,-ասում է Ա. Մկրտչյանը:- Դա երկարատև, քրոնիկ թունավորման հետևանք է, այսինքն՝ ես անընդհատ այդ թունաքիմիկատով բանջարեղենն եմ գնում, անընդհատ դրանով եմ սնվում՝ միկրոքանակներով»։

Բացի այդ, թունաքիմիկատները կարող են ազդել էնդոկրին (հորմոնալ) համակարգի վրա։ Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ թունաքիմիկատների շարունակական ազդեցության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի միջև նույնպես կապ կա։

Ա. Մկրտչյանն նշում է, որ թունաքիմիկատները կարող են ազդեցություն ունենալ նաև վերարտադրողական համակարգի վրա՝ թե’ տղամարդկանց, թե’ կանանց մոտ։  Օրինակ, ըստ որոշ հետազոտությունների, տղամարդկանց դեպքում կարող է նկատվել սերմնահեղուկի ծավալի փոփոխություն, սպերմատոզոիդների շարժունակության անկում, դրանց որակի վատացում։ Կանանց մոտ՝  հղիության ինքնաբուխ ընդհատումներ` վիժումներ, ինչպես նաև՝ բնածին արատներ պտղի մոտ։ Որոշ դեպքերում այդ արատները կարող են լինել կյանքի հետ անհամատեղելի, ինչի հետևանքով հղիությունը կամ ինքնաբերաբար ընդհատվում է, կամ, բժշկական ցուցումով, դադարեցվում։

Թունաքիմիկատները կարող են ազդել նաև վերին շնչուղիների վրա։ Օրինակ, ասթման, ինչպես նաև քրոնիկ բրոնխիտի դեպքերն առավել հաճախ հանդիպում են գյուղատնտեսական ոլորտում աշխատող անձանց մոտ, ովքեր պարբերաբար քիչ քանակությամբ, բայց երկարաժամկետ շնչում են թունաքիմիկատների մնացորդները։

Բայց ամենամեծ ռիսկի խումբն, իհարկե, քաղցկեղի առաջացման ռիսկն է.

«Օրինակ, կապ կա ոչ Հոջկինի լիմֆոմայի հետ, որը, երևի, ամենատարածված 5 օնկոլոգիաներից մեկն է. կա հստակ կապ, նաև լեյկոզների պարագայում- ասում է Ա. Մկրտչյանը: -{Թունաքիմիկատները} կարող են ախտահարել տարբեր օրգաններ, առաջացնել լյարդի, երիկամի ուռուցքներ և այլն. բավականին շատ հետազոտություններ կան, որոնք դրական կորելացիա են տալիս՝ ինչքան ավելի երկար է այդ մարդը շփվել այդ թունաքիմիկատի հետ, օգտագործել այդ մթերքները, այդքան ավելի մեծ է ռիսկը»,-ասում է նա։

Ոչ Հոջկինի լիմֆոմա (ՈՀԼ) լիմֆատիկ համակարգի չարորակ ուռուցք է, որն սկսվում է լիմֆոցիտներից՝ սպիտակ արյան բջիջներից, որոնք պատասխանատու են իմունային համակարգի աշխատանքի համար։ Ի տարբերություն Հոջկինի լիմֆոմայի, ՈՀԼ-ն ունի բազմաթիվ ենթատեսակներ և կարող է զարգանալ ինչպես լիմֆատիկ հանգույցներում, այնպես էլ՝ այլ օրգաններում, ներառյալ՝ փայծաղը, ոսկրածուծը և մարսողական համակարգը։

ՈՀԼ-ի ռիսկի գործոններն են իմունային համակարգի խանգարումները, որոշ վարակներ (օր.՝ Էպշտեյն-Բարի /Epstein-Barr/ վիրուս), գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի, թունաքիմիկատների ազդեցությունները։

Հիվանդությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է խոսել թունաքիմիկատների կեսնակուտակման և կենսամագնիսացման մասին, ինչի հետևանքով, ըստ սննդաբանի, ստանում ենք դրանց ավելի մեծ չափաքանակ, քան թվում է։

Կենսակուտակում (bioaccumulation) այն է, երբ վնասակար քիմիական նյութերը ժամանակի ընթացքում կուտակվում են օրգանիզմում, հիմնականում՝ ճարպային հյուսվածքներում կամ օրգաններում, քանի որ օրգանիզմը չի հասցնում դրանք դուրս բերել։

Կենսամագնիսացում (biomagnification) տեղի է ունենում, երբ այդ կուտակված վնասակար նյութերը սննդային շղթայի ընթացքում փոխանցվում են մի օրգանիզմից մյուսին և յուրաքանչյուր հաջորդ օղակում դրանց խտությունն ավելի է բարձրանում։

Օրինակ, թունաքիմիկատը կուտակվել է ջրիմուռում, հետո այն կերել է փոքր ձուկը, նրան՝ մեծ ձուկը, վերջում՝ մարդը։ Եվ հենց մարդն ստանում է այդ նյութի առավելագույն քանակը։

Սա վտանգավոր է հատկապես ճարպալույծ թունաքիմիկատների (նյութեր, որոնք լավ են լուծվում ճարպերում, հեղ.) դեպքում, որոնք կուտակվում են ճարպային հյուսվածքներում. սկզբում դրանք կարող են ոչ մի ազդեցություն չունենալ, բայց, ժամանակի ընթացքում, փոքր դոզաներով կուտակվելով, անցնում են թույլատրելի շեմքը և սկսում ազդել գրեթե բոլոր օրգանների վրա։

Ա. Մկրտչյանն ասում է, որ հաճախ դրանք կուտակվում են լյարդում, երիկամներում, մկաններում, ուղեղում, կարող են հայտնվել կրծքագեղձում և կաթի մեջ՝ վտանգելով հատկապես կրծքով կերակրող մայրերի և նորածինների առողջությունը։ Կարող են ազդել նաև նյարդային համակարգի վրա։

Սննդաբանը նշում է՝ վնասը մեծացնում է նաև այն, որ շատ թունաքիմիկատների դեպքում կիսադուրսբերման պարբերությունը (biological half-life, այն ժամանակահատվածը, որի ընթացքում նյութի կեսը դուրս է գալիս օրգանիզմից կամ քայքայվում է, հեղ.) ավելի փոքր է, քան դրա՝ մեր ստանալու արագությունը, և օրգանիզմը չի հասցնում այն ամբողջությամբ մաքրել մինչև հաջորդ քանակը ստանալը։

Բացի այդ, թունաքիմիկատներն այլ թույների հետ կարող են կուտակային (cumulative)  կամ հավելյալ (additive) ազդեցություն ունենալ, այսինքն՝ ավելի շատ վնասել, քան եթե լինեին առաձին-առանձին.

«Կոպիտ բացատրեմ, օրինակ, ամեն մեկը 10 մմ–ով մեր ճնշումը կբարձրացներ, եթե իրենք իրար հետ են աշխատում, 35-40 մմ–ով կբարձրացնեն մեր ճնշումը, այսինքն՝ ռիսկը շատ ավելի մեծանում է։ Ռիսկը մեծանում է նաև ալկոհոլի հետ. տետրաքլոր մեթանը, եթե ալկոհոլի հետ զուգահեռ է, տոքսիկ էֆեկտը քառակի-հնգակի ավելանում է»,-նշում է սննդաբանը։

Ա. Մկրտչյանն ասում է, որ նույնիսկ եթե միրգ-բանջարեղենը ձեր տնամերձ  հողատարածքից է, միևնույնն է, դուք վստահ չեք կարող լինել, որ «մաքուր» միրգ կամ բանջարեղեն եք ուտում, քանի որ, հնարավոր է, դուք ոռոգում եք այն ջրով, որով քիչ այն արդյունաբերական ծավալներով ցորենի կամ կարտոֆիլի արտադրություն ունեցող մեկն է ջրում, և այդ ջրով թունաքիմիկատների մնացորդները հասնելու են ձեր այգի.

«Ես նման փորձ ունեմ. ելակը ջրել եմ ծորակի ջրով և ոռոգման ջրով, և այնտեղ, որտեղ ոռոգման ջրով եմ ջրել, ծանր մետաղներն ու թունաքիմիկատներն ավելի շատ են եղել. այնպես որ, ոչ մեկ չի կարող վստահ լինել»,-ասում է Ա. Մկրտչյանը։

Ովքեր են ռիսկի խմբում ու ինչպես նվազեցնել վտանգը

Սննդաբանն ասում է, որ թեև այս դեպքում ռիսկի խմբում բոլորն են, սակայն ռիսկը մեծանում է  մի խումբ մարդկանց համար։ Օրինակ, այն երեխաների, որոնք ինտենսիվ աճի և զարգացման փուլում են և շատ են ուտում։ Նույնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր չունեն թունաքիմիկատները վերամշակելու, փոխակերպելու կամ չեզոքացնելու բավարար ունակություն՝ օրինակ, լյարդի կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Բարձր ռիսկային խմբում են նաև հղի կանայք և տարեց մարդիկ, որոնց օրգանիզմի պաշտպանական համակարգերը թուլացած են։

Ա. Մկրտչյանն առանձնացնում է նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատողներին և հատկապես նրանց, ովքեր չեն տիրապետում անձնական հիգիենայի կանոններին տարբեր տեսակի թունաքիմիկատներ կիրառելիս, չեն կրում դիմակներ, ձեռնոցներ, չեն լվանում ձեռքերը կամ թունքիմիկատներն օգտագործում են սխալ չափաբաժնով։

Արդեն եղած ռիսկերը նվազեցնելու համար սննդաբանը մի պարզ խորհուրդ է տալիս. անպայման լավ լվանալ միրգն ու բանջարեղենը, կարելի նաև՝ փափուկ խոզանակով, եթե նույնիսկ հետո կեղևազրկելու եք. դա որոշակիորեն կնվազեցնի մակերեսային թունքաիմիկատների քանակը.

«Անպայման մաքրեք կեղևը, ինչքան էլ ասեն, որ շատ օգտակար է, ինուլին (օրգանական նյութ, բնական պրեբիոտիկ, հեղ.) կա մեջը, սննդային թելիկներն ավելի շատ են, բայց, ամեն դեպքում, եթե դուք կասկածում եք, չգիտեք՝ որտեղից է, և ռիսկը մեծ է, որ թունաքիմիկատներ կարող են լինել, ապա կեղևազրկեք,-ասում է սննդաբանը։ — Օրինակ, Ամերիկայում, Եվրոպայում խորհուրդ են տալիս նաև քացախ կամ սոդա, օրինակ, քացախը 1:4-ի հարաբերությամբ ջրի մեջ մոտ 15 րոպե թողնել այդ միրգ-բանջարեղենը,  հետո հանել, հոսող ջրով լվանալ ու նոր օգտագործել։ Կամ, եթե շերտերով է, անպայման մաքրել վերևի շերտերը»։

Սակայն, նույնիսկ հաշվի առնելով այս ամենը, սննդաբանն ասում է, որ չի կարելի ասել՝ մի կերեք միրգ-բանջարեղեն, քանի որ պետք է կշեռքի նժարին դնել օգուտը և վնասը.

«Եթե ես պատրաստ եմ մուլտվիտամինային անբավարարություն ունենալ, պետք է ընդհանրապես հրաժարվեմ բանջարեղենից,-ասում է Ա. Մկրտչյանը։- Հետևաբար, այո’, ես շարունակելու եմ ուտել, բայց շարունակելու եմ իմ ասած խորհուրդներով մաքրել ուտելուց առաջ, երբեք չեմ գնա պոկեմ, ձեռքով մաքրեմ և ուտեմ, որովհետև դա օրգանական է և իմ իմացած ինչ֊որ մի ծանոթի բանջարանոցից է։ Եվ, միևնույն ժամանակ, եթե ես առաջ ասում էի՝ թեկուզ 600գ, թեկուզ 800գ օրական կերեք, հիմա ես շատ ավելի զգույշ եմ և ասում եմ` 400-500 գրամ, մինչև 400 գրամը լրիվ բավարար է»,-ասում է սննդաբանը։

Եզրափակելով Ա. Մկրտչյանն ասում է, որ թունաքիմիկատ ամեն տեղ էլ օգտագործում են, ամենաշատը՝ Չինաստնում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, այլ հարց է, թե ինչպես է դրա կիրառումը վերահսկվում Հայաստանում.

«Համապատասխան կառույցներին պետք է դիմել այդ հարցով»,-ասում է նա։

Сообщение Թունաքիմիկատները սննդում․ ինչ հիվանդություններ են առաջացնում, ովքեր են խոցելի, ինչպես նվազեցնել ռիսկերը появились сначала на anvtangsnund.am.

«Մեր սերունդները, որ օգտագործում են այս թունաքիմիկատները, հիվանդ մարդիկ են դառնալու». ուռուցքաբան
● Տաթև Խաչատրյան

Վերջերս  նյութ էինք հրապարակել այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք, ըստ մեր հետազոտության արդյունքների և ռիսկերի վերլուծության, կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Մասնավորապես, վերլուծել էինք 2024թ.ին հրապարակված 2019թ., 2021թ. պետական մոնիթորինգի արդյունքները, ներկայացրել ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, որպեսզի գիտնականներն ու հետազոտողները հաշվարկեն քաղցկեղի զարգացման իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը։

Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ

Պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 20 %–ը  կամ ամեն 5-րդը, մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Թեմայի շուրջ մենք զրուցել ենք ՀՀ Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական բաժնի փոխտնօրեն, բ.գ.թ., ուռուցքաբան Հայկուհի Գյոքչյանի հետ, ով պարզաբանել է՝ ինչ դեր ունի սնունդը հիվանդությունների և մասնավորապես, քաղցկեղի զարգացման մեջ։

Առողջապահության ազգային ինստիտուտի՝ 2024թ. հրապարակած վերջին տվյալների համաձայն (ամփոփված են 2023թ. տվյալները, հեղ.)՝ Հայաստանում քաղցկեղ ունի մոտ 63 000 մարդ, այսինքն՝ ամեն 47-րդը։ Մահերի պատճառների թվում քաղցկեղը 2-րդ տեղում է (ընդհանուր մահերի 20% հենց քաղցկեղից է, հեղ.)։

5 տարում Հայաստանում քաղցկեղի տարածվածությունն ավելացել է 45%-ով. համեմատության համար, 2019թ-ին Հայաստանում քաղցկեղ ուներ ամեն 68-րդը։

Քաղցկեղի դեպքերն ամենաշատը Երևանում են. վերջին տվյալներով՝ Երևանի ամեն 42-րդ բնակիչ քաղցկեղ ունի։

Հաջորդը Լոռու մարզն է. քաղցկեղ ունի ամեն 44-րդը։ Ամենաքիչը դեպքերն Արմավիրի մարզում են. քաղցկեղ ունի մարզի ամեն 58-րդ բնակիչը։ Արմավիրի հաջորդում է Արագածոտնը. քաղցկեղ ունի մարզի ամեն 56-րդ բնակիչը։

Տոկոսային շատ քիչ տարբերությամբ՝ քաղցկեղ ավելի շատ հայտնաբերվում է կանանց մոտ։ Օրինակ, 2023թ.ին արձանագրված քաղցկեղի 8327 դեպքից 55,7%-ը կանանց մոտ է, 44,3%-ը՝ տղամարդկանց։

Թեև թե’ կանանց, թե’ տղամարդկանց մոտ դեպքերն ամենաշատը գրանցվել են 60-ից բարձր տարիքում, սակայն կանանց մոտ նկատվում է քաղցկեղի երիտասարդացում, մասնավորապես՝ 25-45 տարեկան կանանց շրջանում։ Օրինակ, 25-54 տարեկան կանանց մոտ քաղցկեղի դեպքերը մոտ 2 անգամ ավելի շատ են, քան նույն տարիքային խմբի տղամարդկանց մոտ։

«Մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք»,-առաջին միտքն էր, որ ասաց Հայկուհի Գյոքչյանը` լսելով մեր հետազոտության թեման։ Նա ընդգծում է՝ սնունդը շատ կարևոր գործոն է ոչ միայն քաղցկեղի, այլև մնացած բոլոր հիվանդությունների զարգացման մեջ, իսկ սննդի և քաղցկեղի կապը մի ամբողջական շղթա է.

«Ապացուցված է, որ ճարպակալումը, նյութափոխանակության խանգարումները, չափից դուրս շատ շաքարի և ածխաջրերի օգտագործումը բերում են կրծքագեղձի, էնդոմետրիալ քաղցկեղի, շագանակագեղձի և կոլոռեկտալ քաղցկեղի զարգացմանը»,-ասում է նա։

Ուռուցքաբանը նշում է, որ  այն ընտանիքները, որոնք շատ են օգտագործում կարմիր միս, նրանք առավել  հաճախ են հիվանդանում կոլոռեկտալ քաղցկեղով (հաստ աղու քաղցկեղ, ուղիղ աղու քաղցկեղ, աղիների քաղցկեղ, հեղ.). մինչդեռ եթե հայկական ընտանիքներում միս կամ մսով ճաշ չկա, ուրեմն ընտանիքը սոված է.

«Պետք է այդ միֆը հանել, որովհետև սպիտակուցների աղբյուր կարող են լինել բազմաթիվ այլ մթերքներ, իսկ կարմիր միսը մենք ընդհանրապես խորհուրդ ենք տալիս օգտագործել շաբաթվա մեջ 2-3 անգամ, ընդամենը 400-500 գրամ»,-նշում է Հ. Գյոքչյանը։

Խոսելով ածխաջրերի չարաշահման մասին՝ ուռուցքաբանն ասում է, որ մասնավորապես, 50 և բարձր տարիքի կանանց մոտ ածխաջրերով սննդի չարաշահումը հաճախ հանգեցնում է ճարպակալմանը և էստրոգենի ավելցուկին (կանացի հորմոն, հեղ.), ինչն էլ մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Հ. Գյոքչյանը նշում է, որ վերջին տարիներին շատացել են վահանձև գեղձի քաղցկեղի դեպքերը, ինչը, ըստ ուռուցքաբանի, պայմանավորված է նաև թունաքիմիկատներ պարունակող սննդի կիրառմամբ և օդի աղտոտվածությամբ, այլ ոչ միայն Հայաստանում եղած յոդի դեֆիցիտով։

Հետևաբար,  թունքիմիկատներով, նիտրատներով և նիտրիտներով միրգ և բանջարեղենի երկարատև կիրառումը մեծացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը, պարզապես, ուռուցքաբանի խոսքով, հետևանքներն անմիջապես չեն երևում, քանի որ այն կուտակային է.

«Մարդը տարիներ շարունակ պետք է անընդհատ օգտագործի, որ այդ քաղցկեղածին նյութերի քանակն այնքան բարձրանա օրգանիզմում, որ {քաղցկեղ} առաջացնի,-ասում է նա -Մենք ունենք սննդակարգի ուղեցույց մեր պացիենտների համար, որտեղ գրում ենք` ինչն է կարելի և ինչը խորհուրդ չի տրվում, կամ ինչ քանակով օգտագործել, որպեսզի սնուցումը ճիշտ կազմակերպվի, ինչն էլ կնպաստի հիվանդության կա’մ չառաջացմանը, կա’մ առաջանալու դեպքում՝ հնարավորինս ավելի ճիշտ բուժմանը»,-ասում է ուռուցքաբանը։

Սննդակարգի առումով՝ ուռուցքաբանը խորհուրդ է տալիս ուտել միայն սեզոնային մրգեր և «վախենալ շատ գեղեցիկներից», բացի այդ, լավ լվանալ և, հնարավորության դեպքում, կեղևազրկել միրգն ու բանջարեղենը, քանի որ  հիմնականում «թունավոր նյութերը» կուտակվում են կեղևի մեջ.

Հ. Գյոքչյանն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ այս ուսումնասիրությամբ կարողանանք Կառավարությանը ցույց տալ, որ անհրաժեշտ է պարտադիր նորմեր սահմանել, որ «այդ թունաքիմիկատները մեզ մոտ էլ պատշաճ ստուգվեն», ինչպես, օրինակ, արվում է եվրոպական երկրներում.

«Մեր սերունդները, որոնք օգտագործում են այս թունաքիմիկատները, ապագայում հիվանդ մարդիկ են դառնալու։ Այսինքն՝ սա տարիների երկար գործընթաց է, մինչև հիվանդությունը զարգանում է, բայց մենք կունենանք հիվանդ սերունդ, դրա համար պետք է մենք այսօրվանից այդ ամենը ճիշտ կարգավորենք»,-ասում է նա՝ ընդգծելով, որ բժիշկներն ինչքան էլ այսքանն ասեն, կարևոր է, որ լինի վերահսկողություն պետական մակարդակով.

«Կան բաներ, որոնք տանը մենք միշտ կատարում ենք, որպեսզի հնարավորինս իջեցնենք ռիսկը, բայց, իհարկե, գաղափարը ոչ թե այն է, որ ամեն մեկն իր տանը կեղևազրկի կամ սոդայով լվանա, այլ որ դա լինի կառավարական մակարդակով, որպեսզի թույլ չտա, որ մենք ուտենք պեստիցիդներով, նիտրատներով, նիտրիտներով հագեցված սնունդ, և հետագայում մեր սերունդները լինեն հիվանդ, այ սա է մեր ամենակարևոր մեսիջը»,-եզրափակում է նա։

Сообщение «Մեր սերունդները, որ օգտագործում են այս թունաքիմիկատները, հիվանդ մարդիկ են դառնալու». ուռուցքաբան появились сначала на anvtangsnund.am.

Մանրէները ջրում. ինչո՞վ են պայմանավորված ջրի համն ու հոտը, ե՞րբ է ցնդում քլորը, ինչու՞ է ֆիլտրն անօգուտ
● Տաթև Խաչատրյան

Վերջերս մենք լաբորատոր փորձաքննության էինք ներկայացրել Երևանի բոլոր՝  12  վարչական շրջաններից վերցրած ծորակի ջուրը։ Փորձաքննությամբ պարզվել էր, որ որոշ վարչական շրջաններում ջուրն ունի խնդիրներ կոշտության, հանքայնացման և կալցիումի քանակի մասով։

Մանրէաբանական շեղումներ ոչ մի վարչական շրջանում չէին հայտնաբերվել։ Սա, սակայն, կասկածի տեղիք էր տվել մեր ընթերցողների մոտ, որոնք նշում էին, որ ծորակի ջուրն ունի «վատ համ և հոտ», հետևաբար, «չեն վստահում փորձաքննության արդյունքներին»։

Այդ պատճառով մենք խնդրեցինք մասնագետին պարզաբանել, թե ինչու մանրէաբանական շեղումների բացակայությունն ամենևին էլ չի նշանակում, որ ջուրը պետք է համ ու հոտ չունենա, և սպառողները գոհ լինեն դրա որակից։

Բացի այդ, մանրէաբանը բացատրում է, թե ինչո՞վ են պայմանավորված ջրի կոշտությունը, համն ու հոտը, ինչպե՞ս լավացնել ջրի համը, ինչու՞ շուկայում եղած ջրի ֆիլտրերը «չեն սպանում մանրէներին», ինչու՞ է վտանգավոր թորած ջուր խմելն, ու ե՞րբ է ցնդում քլորը։

Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք ԵՊՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, մանրէաբան Ինգա Բազուկյանի հետ։

Ի՞նչ մանրէներ են սովորաբար լինում ջրում և ի՞նչ հետևանքներ կլինեին, եթե Երևանի ջուրն իսկապես ունենար անվտանգային խնդիրներ։

Երևան քաղաքը մատակարարող ջրամբարները բաց համակարգեր են, և քանի որ ջրամբարներն իրենցից ներկայացնում են էկոխորշ, ապա այնտեղ կարող են բնակվել որոշակի մանրէներ։ Սակայն, ըստ պետական ստանդարտների, ջուրը միշտ ենթարկվում է մշակման այնպիսի նյութերով, որոնք թույլատրված են հենց պետական կառույցների կողմից։

Այն ջուրը, որ մենք խմում ենք, կարող է պարունակել որոշակի քանակությամբ մանրէ, բայց դա գտնվում է թույլատրելի սահմաններում։

Ինչո՞վ է պայմանավորված ջրի համն ու հոտը

Ջրի համը և հոտը ձևավորվում է բազմաթիվ գործոններից։

Առաջին հերթին՝ այն ջրամբարներից, որտեղ որ հավաքվում է, այսինքն՝ այն մայրական ապարներից. երբ որ ձնհալի ժամանակ ջուրը հալվելով հավաքվում է ջրամբարում, այն անցնում է հողային հատվածներով՝ հողից դուրս լվալով նաև իր մեջ լուծված աղերը։ Դրա համար մենք այս կամ այն վարչական շրջանում ստանում ենք տարբեր հանքայնացման, տարբեր կոշտության ջրեր. սա կախված է նրանից, թե ինչ ջրամբարից է մատակարարվում Երևանի տվյալ հատվածը։

Իրականում կոշտությունը պայմանավորված է հենց այն հողային և մայր ապարներով, որոնք մասակցում են տվյալ ջրամբարում հավաքվող ջրի ջրամատակարարմանը։

Մանրէները նույնպես կարող են ձևավորել համն ու հոտը։ Սակայն, քանի որ ջրամատակարաման կազմակերպությունն օգտագործում է մանրէասպան միջոցներ, որպեսզի ջուրը խմելու ջուր դարձնի, ապա այդ ջրամբարներում բնակվող մանրէները մահանում են։ Այսինքն՝ ողջ բջիջ մենք չենք հայտնաբերում։ Բայց դա չի նշանակում, որ տվյալ ջրամբարում չկան այդ բջիջների մնացորդները. իրենք մարդու առողջության համար վտանգավոր չեն, բայց իրենք կարող են ձևավորել ջրի համն ու հոտը։

Փորձաքննության արդյունքներից խոսել ենք նաև տարբեր մանրէաբանների հետ, ովքեր նշում էին, որ եթե ջրում մանրէաբանական շեղումներ լինեին, դրանք անմիջապես կդրսևորվեին. համատարած աղիքային սուր հիվանդություններ կլինեին, համաճարակ և այլն։  Եթե մանրէաբանական շեղումներ իսկապես լինեին, ինչպե՞ս դրանք կդրսևորվեին։

Միանշանակ այդպես կլիներ։ Ջրում կարող են հայտնաբերվել բազմաթիվ ախտածին մանրէներ, պայմանական ախտածին մանրէներ։ Օրինակ, աղիքային ցուպիկը պայմանական ախտածին է, բայց դառնում է ախտածին այն դեպքում, երբ իր քանակությունն անցնում է թույլատրելի նորմայի սահմաններից։

Այդ պատճառով, եթե ջրում մենք ունենանք թույլատրելի սահմանից ավելի աղիքային ցուպիկ, ապա,  առաջին հերթին, տվյալ վարչական շրջանում կլինեին տարբեր աղիքային խանգարումներ, իսկ հետո դրանք կտարածվեին ամբողջ քաղաքում, և մենք կունենայինք համաճարակ։

Բացի աղիքային ցուպիկից, ջրում որոշվում է նաև ոսկեգույն ստաֆիլակոկը, որը ևս համարվում է սննդային թունավորումների պատճառ և սննդով է անցնում։ Օրինակ, եթե սնունդը լվանում ենք տվյալ ջրով, ապա այն միանաշանակ անցնում է օրգանիզմ։ Ախտածին մանրէների առկայությունը ջրում ոչ մի դեպքում թույլատրելի չէ։

Հետևաբար, կարող ենք ասել, որ տվյալ ջուրն անվտանգ է մանրէաբանական տեսանկյունից։

Նշեցիք, որ ջրում կարող են լինել մանրէների մնացորդներ, որոնք լաբորատոր փորձաքննությամբ կարող են չերևալ։ Այդ դեպքում կարելի՞ է դարձյալ ջուրը համարել անվտանգ, թե՞ դրանք կարող են այնուամենայնիվ կուտակվել և հետագայում ինչ-որ կերպ «դրսևորվել»։

Մանրէների կողմից սինթեզված նույնիսկ ամենաթունավոր նյութերը ժամանակի ընթացքում քայքայվում են, քանի որ օրգանական միացություններ են։

Ջրամբարում տեղի է ունենում օրգանական նյութերի շրջանառություն, բայց երբ մենք օգտագործում ենք մանրէասպան միջոցներ, նշանակում է, որ մենք ջրամբարում պահում ենք մանրէների թիվը թույլատրելի նորմայից ցածր։ Այսինքն՝ թունավոր նյութերը կուտակվել չեն կարող, քանի որ ջրամբարում անընդհատ օգտագործվում են մանրէասպան նյութեր։

Բացի աղբյուրներից, որոնցից ջուրը գալիս, հասնում է մինչև ծորակ, էլ ինչո՞վ է պայմանավորված ջրի համն ու հոտը։

Ջրի համն ու հոտը պայմանավորված է նաև այն խողովակներով, որոնք պատասխանատու են ջրամատակարարման համար։ Խողովակների հնությունը, խողովակների անսարք լինելը, ջրամբարից մինչև սպառողի տուն հասնելիս, կարող են մյուս աղբյուրներից վարակի պատճառ հանդիսանալ։

Եթե ձեր նմուշառումն արվել է հենց սպառողի ծորակից, ապա դուք արդեն այդ խնդիրը չեք հայտնաբերել։ Դա նշանակում է, որ խողովակը սարքին է։

Օրենքով՝ ջրամատակարարումն ապահովող կազմակերպությունը միշտ վերահսկում է, որովհետև եթե խողովակում լինի որևէ ծակ, անցք, ճաք, ապա կլինի ջրի կորուստ, իսկ ջուրն ամենաթանկարժեք բանն է Երկիր մոլորակում։ Եթե կա արտահոսք, ապա ջրամատակարման կազմակերպությունն այդ մասին պետք է իմանա։

Կարող է խողովակը լինել հին, ինչի պատճառով համն ու հոտը փոխվեն, բայց ախտածին մանրէի մուտք չկա։

Իսկ ջրի կոշտությունը, ինչը պայմանավորված է հանքային աղերի քանակով, կարո՞ղ է նույնպես ազդել համի վրա։

Միանաշանակ։ Կոշտությունը գալիս է նրանից, թե ինչքան լուծված աղ կա այդ ջրի մեջ։ Այն աղերը, որոնք գալիս են մայր ապարներից, կամ նույնիսկ  կուտակվում են խողովակներում, քիչ-քիչ լուծվում և լցվում են ջրի մեջ և փոխում համը։

Գիտենք, որ ջրի մանրէազերծման համար քլոր պարունակող միացություններ են օգտագործում, արդյո՞ք դա նույնպես կարող է ազդել համի և հոտի վրա, թե՞ դրանք ինչ-որ ժամանակ հետո ցնդում են։

Օգտագործվելիք նյութերը պետք է այնպիսին լինեն, որ իրենք համի ու հոտի վրա չազդեն։ Քլոր պարունակող միացությունները, որոնք հիմա օգտագործվում են, իրենք այնպիսին են, որ շատ արագ ցնդեն։ Այսինքն, եթե մենք հավաքում ենք ջուրը և 5 րոպե պահում ենք,  քլոր պարունակող այդ միացությունները պետք է ցնդեն։ Օրենքով՝ իրենք պետք է չազդեն համի ու հոտի վրա։

Այսինքն՝ կարո՞ղ ենք փաստել, որ, անկախ վատ համից ու տհաճ հոտից, եթե ջուրը քլորով մշակված է, ուրեմն, մանրէաբանական տեսանկյունից, այն անվտանգ է։

Քլորով պայմանավորված վատ համն ու տհաճ հոտը մի քանի րոպե պետք է լինի, դրանից հետո այն պետք է գոլորշիանա, ցնդի, և այդ հոտն այլևս պետք է չլինի։ Այսինքն, այդ նյութերը չպետք է ազդեն համի ու հոտի վրա։

Ի՞նչ միջոցառումներ կարելի է իրականացնել ջրի համն ու հոտը բարելավելու համար։

Միակ խորհուրդս, որ կարող եմ տալ մեր քաղաքացիներին, այն է, որ երբ խողովակը նոր եք բացում, թողեք 1-2 րոպե ջուրը հոսի, օրենքով՝ 5 րոպե պետք է հոսի, բայց դա ծախսատար է։ Նաև՝ բաժակները ողողեք 2-3 անգամ։

Համը, միանշանակ, կփոխվի, քանի որ ջուրը կանգնում է խողովակում, և առաջին րոպեների ընթացքում գալիս է այն ջուրը, որը կանգնած է խողովակում։ Իսկ խողովակները մենք հաճախ չենք փոխում, խողովակի պատերին եղած աղերը կարող են փոխել համը։

Նաև նշեմ, որ ջրի համն ու հոտը կախված է նաև անհատից, քանի որ մենք ունենք տարբեր քիմք, համի ու հոտի տարբեր զգացում, ըստ որի՝ մի մարդու համար ջուրը համով է, մյուսի համար՝ համով չէ։

Բայց մեզ համար կարևորը, որ այն առողջության համար անվտանգ լինի, և առաջինը ջրի մանրէաբանական մաքրությունն է, հետո արդեն՝ կոշտությունը, հանքայնացումը և այլն։

Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ անվտանգության տեսանկյունից ջուրը խնդիր չունի

Կոշտության և հանքայնացման շեղումները, որոնք հայտնաբերվել են, պայմանավորված են աղերի պարունակությամբ։ Բայց, քանի որ քաղաքացիները ոչ միայն «ջրով են ողջ մնում», այլ նաև սնվում են, իրենք կարող են իրենց սննդակարգում օգտագործել շատ և շատ աղեր, որոնք արդեն կարող են կուտակումների պատճառ դառնալ։ Միայն և միայն համալիր գործոնների ազդեցությունը կարող է պատճառ դառնալ այս կամ այն հիվանդության զարգացման համար։

Ջրի ֆիլտրերը կարո՞ղ են օգնել, դրանք օգտագործելն իմաստ ունի՞

Ֆիլտրերն օգնում են, որ պահեն ավազի կոշտ մասնիկները, նաև՝ պոմպերի վերանորոգումից ջրից մեջ անցած յուղային հատվածները։ Սակայն ամբողջովին պակասեցենել աղերի քանակությունը ֆիլտրը չի կարող, մանրէներին հանել՝ բացարձակապես չի կարող։

Այն ֆիլտրերը, որոնք հիմա շուկայում կան, հիմնականում ուղղված են մեծ մասնիկները բռնելու և պահելու վրա։

Իսկ թորումը՞

Թորելիս ջուրը զրկվում է աղերից, առօրյայում մենք, սովորաբար, նման բան չենք անում, թորված ջուր չենք խմում ու այն չի էլ կարելի օգտագործել։ Ինքն անհամ է բացարձակապես, նույնիսկ վտանգավոր կարող է լինել, որովհետև ջրի հետ մենք ստանում ենք ինչ-որ քանակությամբ աղեր։

Сообщение Մանրէները ջրում. ինչո՞վ են պայմանավորված ջրի համն ու հոտը, ե՞րբ է ցնդում քլորը, ինչու՞ է ֆիլտրն անօգուտ появились сначала на anvtangsnund.am.

Պարունակու՞մ է արդյոք խմելու ջուրը ռիսկեր. գնահատում է սննդագետը
● Տաթև Խաչատրյան

«Անվտանգ սնունդ»-ը փորձաքննության էր ներկայացրել Երևանի՝ բոլոր 12 վարչական շրջանների խմելու ջուրը։  Քանի որ ստուգվել էին ոչ միայն անվտանգային ցուցանիշները, այլև ծանր մետաղների պարունակությունը, փորձաքննության արդյունքները ներկայացրել ենք սննդագետի՝ դրանց ռիսկերի գնահատումն իրականացնելու համար։

Ռիսկերը գնահատելիս օգտագործվել է միջազգայնորեն ընդունված և արդիական մեթոդը, որը հաշվի է առնում ջրի օրական սպառման չափաքանակների դեպքում առողջության վրա ազցդեցությունը։

Ի՞նչ նյութեր են հայտնաբերվել ջրում և ի՞նչ քանակությամբ, ինչո՞վ է պայմանավորված ջրի վատ հոտը, համը, ինչու՞ է այն հետքեր թողնում, ովքե՞ր են ավելի խոցելի ջրով պայմանավորված հնարավոր ռիսկերի նկատմամբ, խմե՞լ ի վերջո ծորակի ջուրը, թե՞ ոչ։

Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ։

Ի՞նչ նյութեր են հայտնաբերվել ջրում լաբորատոր փորձաքննության արդյունքում, և ինչպիսի՞ն են դրանց կոնցենտրացիաները։ Կա՞ն արդյոք ռիսկեր առողջության համար։

Երևանում իրականացված ծորակի ջրի լաբորատոր փորձաքննությունը ներառել է հավանական թունավոր տարրերի, մասնավորապես ալյումինի, բերիլիումի, կադմիումի, մանգանի, պղնձի, մոլիբդենի, մկնդեղի, նիկելի, սնդիկի, կապարի, սելենի, կոբալտի, քրոմի և բարիումումի պարունակության որոշում։ Այս նյութերի պարունակությունները եղել են  թույլատրելի  սահմաններում և համապատասպանել են սահմանված նորմերին:

Որից հետո իրականացվել է նաև ռիսկի գնահատում այն տարրերի համար, որոնց համար սահմանված են առողջության վրա հիմնված ուղենիշային արժեքներ: Իրականացվել է ռիսկի գնահատում՝ կիրառելով մեր Կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունների ժամանակ հավաքագրված ծորակի ջրի անհատական սպառման տվյալները: Երևան քաղաքի ծորակի ջրում այս նյութերի պարունակությունների հետ կապված առողջության համար անմիջական ռիսկեր չեն գրանցվել։

2020թ.ին ԳԱԱ Էկոկենտրոնը հետազոտել էր Երևանի ծորակի ջրի և սև սուրճի սպառումը, գնահատել դրանցում ոչ քաղցկեղածին և քաղցկեղածին միկրոտարրերի (Pb-կապար, As-մկնդեղ, Cd-կադմիում, Hg-սնդիկ, Mo մոլիբդեն, Cu-պղինթ, Fe-երկաթ) ռիսկերը։

Ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Երևանում ծորակի ջրի օրական սպառման միջին քանակը 822 մլ է, իսկ բնակչության 80%-ը օրական սպառում է 560 մլ ջուր, մինչդեռ ԱՀԿ-ն մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական 2-ից 2,5 լիտր հեղուկ ընդունել:

Թեև հետազոտությամբ ցուցանիշներից որևէ մեկը չէր գերազանցել ուղեցույցի սահմանած արժեքները, բայց դրանց քաղցկեղածին ռիսկի գնահատումը ցույց էր տվել, որ կապարի ցուցանիշները ծորակի ջրի և սև սուրճի օգտագործման դեպքում տղամարդկանց ու կանանց համար գերազանցում են ռիսկի սահմանաչափը՝ վկայելով հնարավոր քաղցկեղածին ռիսկի մասին:

Ի՞նչ չափորոշիչներ եք օգտագործվել ռիսկը գնահատելու համար։

Ռիսկը գնահատելու համար մենք օգտագործել ենք ներգործության սահման  (MOE – margin of exposure) միջազգայնորեն ընդունված և խիստ արդիական մեթոդը: Այս մեթոդը համեմատում է, թե արդյոք յուրաքանչյուր նյութի համար գնահատված օրական ընդունման չափաքանակները համապատասխանում են առողջության վրա հիմնված ուղենիշային արժեքներին:

Ավելի մանրակրկիտ ռիսկի գնահատումը պահանջում է շատ ավելի երկար ժամանակ, որտեղ առանձնացվում են տարբեր համայքների ամենաբարձր պարունակությունները, ինչպես նաև՝ ամենաշատ ջուր սպառողները: Ցավոք սրտի, ժամանակի սղության պատճառով ռիսկի գանահատման համար վերցվել է պարունակությունների միջինացված տվյալները, ինչպես նաև՝ սպառման միջին արժեքը, որը կազամել է 820 մլ ծորակի ջուր: Հետևապես այս արդյունքները տարածվում են բացառապես մինչև 820մլ ծորակի ջուր սպառող երևանցիների վրա:

Կարելի՞ է այս փորձաքննությունն օգտագործել՝ գնահատելու ավելի մեծ ծավալով օրական ջրի սպասռման կամ երկարաժամկետ օգտագործման դեպքում  առողջության վրա ազդեցությունն ու ռիսկերը գնահատելու համար։

Եթե միանվագ հետազոտությունով հնարավոր լինել գնահատել ջրի կամ որևէ այլ սննդամթերքի երկարաժամկետ օգտագործման ռիսկերը, ապա մենք կարող էինք տարվա ընթացքում մի քանի օր ընդամենը գնալ աշխատանքի: Այս գնահատման ժամանակ մենք հաշվարկն իրականացրել ենք նույն ժամանակահատվածում վերցված նմուշների միջին պարունակության տվյալներով, բայց եթե դուք ամիսը մեկ անգամ  փորձաքննություն իրականացնեք, կտեսնեք, որ ջրի մեջ այս տարրերի պարունակությունները փոփոխական են:

Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ համադրելով մեր կողմից իրականացված հետազոտության, ու ձեր հետազության պատկերը, Երևանի ծորանի ջուրը ծանր մետաղների և հավանական թունավոր տարրերի պարունակության մասով ահագնացող ռիսկեր չի պարունակում:

Մանրէաբանները մեզ հետ զրույցում նշում են, որ եթե Երևանի ջուրն իսկապես ունենար անվտանգային խնդիրներ, ապա համատարած բոլորը կհիվանդանային, համաճարակ կլիներ։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

Ի տարբերություն քիմիական վտանգների, մանրէաբանական վտանգները առավելապես պայմանավորում են սուր ռիսկերը, և հետևանքներն անհամեմատ կարճ ժամանակահատվածում են ի հայտ գալիս: Հետևապես, համակարծիք եմ կոլեգաների հետ՝ հաշի առնելով, որ զանգվածային վարակման դեպքեր չեն գրանցվել:

Կա՞ն մարդկանց խմբեր, որոնք կարող են ավելի խոցելի լինել ջրով պայմանավորված հնարավոր ռիսկերի նկատմամբ։

Որոշ խմբեր, ինչպիսիք են երեխաները, հղի կանայք, տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ,  կարող են ավելի խոցելի լինել ծորակի ջրի հետ կապված հնարավոր ռիսկերի նկատմամբ: Այնուամենայնիվ, սուղ ժամանակի պայմաններում հնարավոր չէ առանձին թիրախային խմբերի ռիսկի գնահատում իրականացնել:

Ի՞նչ խորհուրդներ կարելի է տալ ջուր սպառողներին. շարունակել խմե՞լ ծորակի ջուրը։

Համադրելով հետազության պատկերը՝ կարող եմ ասել, որ իրականացված փորձաքննության արդյունքում ջուրը կարող ենք համարել անվտանգ, բայց դա չի նշանակում, որ սպառողը պետք է գոհ լինի համից կամ որակից: Հետևապես ճաշերի եփման ժամանակ կարող եք օգտագործել, իսկ խմելու համար նախապատվությունը կարող եք տալ ձեր սիրելի ջրին՝ լինի դա փոքր տարաներում շշալցված, թե մեծ:

Երևանի բնակիչները հիմնականում բողոքում էին հենց ջրի համից, հոտից և սպասքի վրա մնացող հետքերից։ Ինչո՞վ են պայմանավորված այդ բողոքները։

Ծորակի ջրի համի, հոտի և արտաքին տեսքի վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղբյուրի որակը, մաքրման գործընթացները, ինչպես նաև՝ բաշխման ենթակառուցվածքը: Այս խնդիրները պարտադիր չէ, որ վկայեն առողջական ռիսկերի մասին:

Օրինակ, ես բնակարան ունեմ Զեյթունում, ծնողներս՝ Էրեբունիում, Զեյթունում ջրից տհաճ համ և հոտ չի գալիս, իսկ Էրեբունիում մի քանի տարի է ամռանը ծորակի ջուր չենք խմում: Ես կառաջարկեի հավաքագրել և քարտազագրել բողոքները, որից հետո ավելի մանրամասն ուսումնասիրություն իրականացնել՝ բնակիչների հուզող խնդիրներին պատասխանելու համար:

Ես, օրինակ, որպես Երևանցի և ջրի սպառող, անկախ այս հետազոտության պատկերից՝ գոհ չեմ ջրի որակից: Միայն այն հանգամանքը, որ բաժակները լվանալուց հետո այնպիսի բծեր են մնում, որ հետո մաքրել չի լինում, արդեն իսկ չի կարող չհուզել սպառողներին։

Արդյո՞ք մեր իրակացրած հետազտությունն ուներ այնպիսի բացթողումներ ու թերություններ, որոնք կարող էին ազդել փորձաքննության արդյուքների վրա։

Բնական է, որ ավելի մեծ թվով նմուշների դեպքում և մի քանի օրվա տարբերությամբ նմուշառում իրականացնելիս՝ ավելի ճշգրիտ կլինեին հետազոտությունները, բայց, հաշվի առնելով, որ մեծ գումարների հետ է կապված փորձաքննությունը, ու այնուամենայիվ, պարունակությունները տարբեր համայքներում բավականին մոտ են իրար, կարող ենք ասել, որ էական սպառնացող ռիսկեր չկան:

Ի՞նչ այլ լրացուցիչ հետազոտություն կամ մոնիթորինգ պետք է իրականացվի Երևանի ջրի սպառման հետ կապված առողջական ռիսկերն ավելի ճշգրիտ գնահատելու համար:

Ջրի որակի և մարդու առողջության վրա ազդեցության շարունակական մոնիտորինգը չափազանց կարևոր է: Լրացուցիչ հետազոտությունները կարող են կենտրոնանալ երկարաժամկետ առողջական խնդիրները գնահատելու, ինչպես նաև՝ համի և հոտի խնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու վրա: Սա թույլ կտա ավելի լավ հասկանալ առողջական հնարավոր ռիսկերը և բարելավել ջրի որակը:

Անհրաժեշտության դեպքում ի՞նչ գործողություններ կարելի է ձեռնարկել ջրի որակի բարելավման, (համի, հոտի, հետքերից խուսափելու ) ուղղությամբ։ Քաղաքացիներ կային, որոնք լրացուցիչ ֆիլտրեր տեղադրելու առաջարկ էին անում։

Ծորակից ջրի համը, հոտը և տեսքը բարելավելու գործողությունները կարող են ներառել մաքրման գործընթացների օպտիմալացում, բաշխման ենթակառուցվածքների բարելավում և աղբյուրի ջրի որակի խնդիրների լուծում: Լրացուցիչ ֆիլտրերի տեղադրումը կարող է նաև կենսունակ տարբերակ լինել կոնկրետ խնդիրների դեպքում: Կարևոր է աշխատել տեղական ջրային իշխանությունների և փորձագետների հետ՝ համապատասխան լուծումներ գտնելու համար՝ հիմնվելով Երևանի ջրամատակարարման յուրահատուկ բնութագրերի վրա:

Լաբորատոր փորձաքննության արձանագրություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝

այստեղ 1

այստեղ 2

Сообщение Պարունակու՞մ է արդյոք խմելու ջուրը ռիսկեր. գնահատում է սննդագետը появились сначала на anvtangsnund.am.