Архивы Խորհուրդներ - anvtangsnund.am https://anvtangsnund.am/category/խորհուրդներ/ Անվտանգ սնունդ հետազոտական հարթակ Fri, 11 Sep 2026 14:33:50 +0000 ru-RU hourly 1 https://wordpress.org/?v=7.1.3 Համեղ կիսաֆաբրիկատների «ոսկե կանոնները». ինչպե՞ս պահպանել որակը՝ արտադրամասից մինչև Ձեր խոհանոց https://anvtangsnund.am/hamegh-kisafabrikatneri-voske-kanonnery-inchpes-pahpanel-oraky-artadramasits-minchev-dzer-khohanots/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=hamegh-kisafabrikatneri-voske-kanonnery-inchpes-pahpanel-oraky-artadramasits-minchev-dzer-khohanots https://anvtangsnund.am/hamegh-kisafabrikatneri-voske-kanonnery-inchpes-pahpanel-oraky-artadramasits-minchev-dzer-khohanots/#respond Thu, 14 May 2026 15:00:00 +0000 https://anvtangsnund.am/?p=7648 Ամենավտանգավոր երևույթը, որին կարող է բախվել սպառողը, կրկնակի սառեցումն է, ինչը հատկապես կրիտիկական է պելմենիի և խինկալիի պարագայում։

Сообщение Համեղ կիսաֆաբրիկատների «ոսկե կանոնները». ինչպե՞ս պահպանել որակը՝ արտադրամասից մինչև Ձեր խոհանոց появились сначала на anvtangsnund.am.

]]>
Վճարովի բովանդակություն

Ժամանակակից մարդու խոհանոցում կիսաֆաբրիկատները, հատկապես պելմենը ու խինկալին, վաղուց արագ սնվելու միջոց չեն։ Դրանք այսօր որակյալ և հարմարավետ ընտրություն են, սակայն որպեսզի սառցարանից հանված այս մթերքները սեղանին հայտնվեն իրենց լավագույն տեսքով ու համով, անհրաժեշտ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք, որտեղ արտադրողի պատասխանատվությունը հանդիպում է սպառողի գիտելիքներին։

Շատերը կարծում են, որ արտադրանքի որակը բացառապես կախված է գործարանային պայմաններից, սակայն իրականում գլխավոր «փորձությունը» սկսվում է այն պահից, երբ ապրանքը հայտնվում է գնորդի զամբյուղում։ Սառնարանային շղթայի անընդհատությունը արտադրանքի անվտանգության գլխավոր երաշխիքն է, և հենց այստեղ է թաքնված ամենատարածված սխալը, որը կարող է փչացնել և որակազրկել նույնիսկ ամենաբարձրորակ մթերքը։

Որակյալ ընտրության գործընթացը սկսվում է հենց խանութից. մասնագետները խորհուրդ են տալիս սառեցված մթերքը վաճառակետի սառնարանից վերցնել ամենավերջում՝ դրամարկղին մոտենալուց անմիջապես առաջ։ Այս պարզ քայլը թույլ է տալիս առավելագույնս կրճատել մթերքի շփումը սենյակային ջերմաստիճանի հետ և կանխել հալման գործընթացը՝ մինչև տուն հասնելը։

Ամենավտանգավոր երևույթը, որին կարող է բախվել սպառողը, կրկնակի սառեցումն է, ինչը հատկապես կրիտիկական է պելմենիի և խինկալիի պարագայում։ Համաձայն վերոնշյալ ապրանքատեսակների պահպանման տեխնոլոգիական չափորոշիչների, եթե սառեցված արտադրանքը սառցարանից հանելուց հետո հասցրել է փափկել կամ խոսակցական լեզվով ասած «հետ գալ», դրա վերադարձը սառցախցիկ կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ 

.

Ինչպե՞ս է դա պատահում 

Հալվելու ընթացքում մսի և խմորի մեջ առկա բնական խոնավությունը մանրէների համար վերածվում է բարենպաստ միջավայրի, իսկ կրկնակի սառեցումը ոչ թե վերացնում է այդ բակտերիաները, այլև ժամանակավորապես կասեցնում է նրանց ակտիվությունը։ Արդյունքում, նույնիսկ ամենաբարձր չափանիշներով պատրաստված արտադրանքը, պահպանման ջերմաստիճանային ռեժիմի խախտման հետևանքով, կարող է կորցնել իր անվտանգությունն ու համային հատկանիշները։ Սա կարևոր է գիտակցել. եթե մթերքը փոխել է իր հատկությունները սխալ պահպանման պատճառով, դա ամենևին չի նշանակում, թե արտադրանքն է թերի։ Դա վկայում է սպառողի խոհանոցում տեխնոլոգիական շղթայի խախտման մասին, ինչի հետևանքով նախևառաջ տուժում է խմորի առաձգականությունը։

Ջերմաստիճանային տատանումների արդյունքում խմորը կարող է կորցնել իր բնական գույնը և դառնալ կպչուն։ Նման դեպքերում սառեցված հատիկներն իրարից առանձնացնելիս արտաքին շերտը վնասվում է, ինչն էլ պատրաստման ընթացքում հանգեցնում է խմորի պատռվելուն և ուտեստի էսթետիկ տեսքի ու հյութեղության կորստին։

Որպեսզի խինկալին ու պելմենը խոհանոցում վերածվեն իսկական խոհարարական գլուխգործոցի, կարելի է կիրառել մի քանի հետաքրքիր հնարքներ, որոնք հաճախ օգտագործում են պրոֆեսիոնալները։

Օրինակ, պելմենին եփելիս խորհուրդ է տրվում ջրի մեջ ավելացնել ոչ միայն աղ, այլև դափնու տերև և սև պղպեղի հատիկներ։ Այս նրբություններն այնքան առանցքային են իդեալական արդյունք ստանալու համար, որ պատասխանատու արտադրողներն այսօր չեն սահմանափակվում միայն որակյալ մթերք առաջարկելով. նրանք սպառողին առաջարկում են հատուկ տեսաուղեցույցներ՝ պատրաստման յուրաքանչյուր քայլը ճիշտ կատարելու համար։

Իսկ խինկալիի պարագայում գոյություն ունի մի հետաքրքիր գաղտնիք. երբ ջուրը սկսում է եռալ, անհրաժեշտ է այնտեղ ստեղծել փոքրիկ ջրապտույտ և նոր միայն հերթով գցել հատիկները։

Սա թույլ է տալիս, որ խինկալիները չնստեն կաթսայի հատակին և չկպչեն իրար՝ պահպանելով իրենց մեջ պարունակվող հյութը, որը, կարելի է ասել՝ այս ուտեստի այցեքարտն է։

Պահպանման և պատրաստման այս պարզ, սակայն առանցքային կանոնների պահպանումը ոչ միայն սեփական առողջության հանդեպ պատասխանատվության դրսևորում է, այլև հնարավորություն՝ լիարժեք վայելելու այն որակն ու համային գամման, որը նախատեսվել է արտադրողի կողմից։

Сообщение Համեղ կիսաֆաբրիկատների «ոսկե կանոնները». ինչպե՞ս պահպանել որակը՝ արտադրամասից մինչև Ձեր խոհանոց появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/hamegh-kisafabrikatneri-voske-kanonnery-inchpes-pahpanel-oraky-artadramasits-minchev-dzer-khohanots/feed/ 0
Ինչպես ճանաչել սթրեսն ու ինչ անել այն նվազեցնելու համար. խորհուրդներ հոգեբույժից https://anvtangsnund.am/inchpes-chanachel-stresn-u-inch-anel-ayn-nvazetsnelu-hamar-khorhurdner-hogebuyjhits/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=inchpes-chanachel-stresn-u-inch-anel-ayn-nvazetsnelu-hamar-khorhurdner-hogebuyjhits https://anvtangsnund.am/inchpes-chanachel-stresn-u-inch-anel-ayn-nvazetsnelu-hamar-khorhurdner-hogebuyjhits/#respond Mon, 06 Apr 2026 13:08:42 +0000 https://anvtangsnund.am/?p=7505 Ապրիլ ամիսն աշխարհում նշվում է որպես սթրեսի իրազեկման ամիս:

Сообщение Ինչպես ճանաչել սթրեսն ու ինչ անել այն նվազեցնելու համար. խորհուրդներ հոգեբույժից появились сначала на anvtangsnund.am.

]]>
Գևորգ Փաշիկյան
ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու

Ինչ է սթրեսը

Սթրեսը հոգեբանական լարվածության կամ անհանգստության վիճակ է, որը կարող է առաջանալ կյանքի դժվարին իրավիճակներում: Այն օրգանիզմի բնական ռեակցիան է, ինչն օգնում է մարդուն կենտրոնանալ և արդյունավետ գործել դժվարին իրավիճակներում:

Սակայն երկարատև և կայուն սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ հոգեկան , թե՛ ֆիզիկական առողջության վրա:

Ինչպես ճանաչել սթրեսը

Յուրաքանչյուր անձի մոտ սթրեսը կարող է դրսևորվել յուրովի: Կարևոր է ուշադրություն դարձնել այն ֆիզիկական կամ հոգեբանական փոփոխություններին, որոնք կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներում: Դրանցից որոշներն են՝

  • Ներքին լարվածություն և անհանգստություն
  • Դյուրագրգռություն
  • Տրամադրության փոփոխություններ
  • Գլխացավ
  • Սրտխփոց
  • Ախորժակի և մարսողության  հետ կապված փոփոխություններ
  • Քնի խանգարումներ:

Տևական սթրեսն ազդում է անձի թե՛ առողջության վրա` առաջ բերելով առողջական խնդիրներ, թե՛ նպաստում է արդեն առկա առողջական խնդիրների խորացմանը:

Ինչպես նվազեցնել սթրեսը

  • Պահպանե՛ք կանոնավոր և բավարար քունը
  • Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ
  • Պահպանե՛ք աշխատանքային հիգիենան (աշխատանք- հանգիստ հավասարակշռությունը)
  • Պահպանեք սոցիալական կապերը
  • Կատարեք շնչառական և հանգստացնող ինքնօգնության վարժություններ:

Եթե չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել սթրեսը, ապա դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի:

Ապրիլ ամիսն աշխարհում նշվում է որպես սթրեսի իրազեկման ամիս: Այն ևս մեկ առիթ է հիշեցնելու հոգեկան առողջության մասին հոգ տանելու  և առողջ սովորություններ ձևավորելու կարևորությունը:

Իրազեկ լինելով և ժամանակին ճիշտ միջոցներ ձեռնարկելով` կարող եք արդյունավետ կառավարել սթրեսը` հնարավորինս քիչ վնասներ հասցնելով ձեր հոգեկան ու ֆիզիկական առողջությանը:

Сообщение Ինչպես ճանաչել սթրեսն ու ինչ անել այն նվազեցնելու համար. խորհուրդներ հոգեբույժից появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/inchpes-chanachel-stresn-u-inch-anel-ayn-nvazetsnelu-hamar-khorhurdner-hogebuyjhits/feed/ 0
Ինչպես ընտրել թարմ և որակյալ ձու, ինչպես ճիշտ լվալ և պահել այն․խորհուրդ մասնագետից https://anvtangsnund.am/inchpes-yntrel-tarm-ev-orakyal-dzu-inchpes-chisht-lval-ev-pahel-ayn%e2%80%a4khorhurd-masnagetits/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=inchpes-yntrel-tarm-ev-orakyal-dzu-inchpes-chisht-lval-ev-pahel-ayn%25e2%2580%25a4khorhurd-masnagetits https://anvtangsnund.am/inchpes-yntrel-tarm-ev-orakyal-dzu-inchpes-chisht-lval-ev-pahel-ayn%e2%80%a4khorhurd-masnagetits/#respond Fri, 03 Apr 2026 17:53:27 +0000 https://anvtangsnund.am/?p=7490 Ինչո՞վ է ձուն օգտակար, ինչի՞ մասին է վկայում դեղնուցի գույնն ու ինչպես են ստանում «յոդացված» ձուն։

Сообщение Ինչպես ընտրել թարմ և որակյալ ձու, ինչպես ճիշտ լվալ և պահել այն․խորհուրդ մասնագետից появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Հասմիկ Բալեյան

Զատիկին ընդառաջ՝ մարդիկ մեծ քանակով ձու են գնում ու ներկում։ Հատկապես վերջերս ձվի շուկայում իրականացված ստուգումներից ու հայտնաբերված խախտումներից հետո կարևոր է հասկանալ՝ ինչպես ընտրել թարմ ու որակյալ ձու, երբ և ինչպես այն ճիշտ լվանալ, ինչպես խաշել՝ առանց ճաքերի, ինչքան պահել եփած ձուն և ինչ անել, որ այն մնա անվտանգ։

Ինչո՞վ է ձուն օգտակար, ինչի՞ մասին է վկայում դեղնուցի գույնն ու ինչպես են ստանում «յոդացված» ձուն։

Այս բոլոր հարցերի մասին խոսել ենք անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանի հետ։

։

։

— Ինչպե՞ս կարելի է որակյալ ու թարմ ձու ընտրել խանութում, ադյո՞ք ձվի չափը կամ կարգը (1-ին, 2-րդ և այլն) ազդում են դրա որակի կամ սննդային արժեքի վրա։

— Առաջնակարգ ձուն, եթե տնական չէ, ունենում է նշումներ․ դրա վրա արտադրանքի ժամկետն է և կոդերը։ Կոդերը, սովորաբար, ձվի քաշն են արտացոլում, այսինքն՝ սա որակի հետ որևէ կապ չունի, ձվի մեծության մասին է։ Խանութում ձու գնելիս դրա թարմությունը կարելի է ստուգել հետևյալ կերպ։ Առաջին հերթին ձվի կեղևը չպետք է լինի փայլուն․ դա թարմության նշան է, իսկ հնանալու պարագայում ժամանակի ընթացքում ձուն ստանում է փայլուն մակերես։

Երկրորդ՝ թափահարելու միջոցով կարելի է թարմությունը ստուգել․ եթե ձուն թարմ է, ականջի մոտ պահելով թափահարելիս ձայն չի լսվում, իսկ հին ձվի դեպքում միջի պարունակությունը շարժվում է ու ձայն ենք լսում։

Տանը չկոտրած ձուն կարելի է ստուգել ջրի միջոցով․ թարմ ձուն իջնում է ջրի հատակը․ եթե այն, այսպես ասած, «պառկած վիճակում է» (հորիզոնական դիրքով է, հեղ․), նշանակում է՝ շատ թարմ է, իսկ եթե հատակին կանգնած վիճակում է (ուղղահայաց դիրքով, հեղ․), նշանակում է՝ այն մի թեթև ավելի հին է, իսկ փչացած ձուն բարձրանում է ջրի մակերեսի վրա։

Ձուն կոտրելուց հետո ևս կարելի է հասկանալ՝ այն թարմ է, թե ոչ․ թարմ ձվի դեղնուցը կլոր է, սպիտակուցն էլ ջրիկ չէ, ու, բնականաբար, ձուն տհաճ հոտ չի ունենում։ Իսկ եթե ձուն կոտրելուց հետո դեղնուցի ձևը փոխվում է, սպիտակուցն էլ՝ ծորում, նշանակում է՝ այն շատ թարմ չէ։

Դեղնուցի գույնը պետք է լինի մուգ նարնջագույն։ Իհարկե, այդ գույնը կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ է կերել հավը, ուստի, օրինակ, տնական ձվի դեղնուցը նարնջագույն է, ավելի մուգ է, քանի որ հավն ամեն ինչ կերել է։ Թռչնաֆաբրիկաների ձվերի դեղնուցն ավելի բաց գույն ունի։ Եվ պետք է հիշել՝ որքան մուգ է դեղնուցի գույնը, այնքան ձուն թարմ ու որակյալ է։

— Կեղտոտ կճեպով ձուն վտանգավո՞ր է, թե՞ դա նորմալ երևույթ է։

— Ցանկացած ձու օգտագործելուց առաջ նախընտրելի է լվանալ, քանի որ գոյություն ունի սալմոնելոզ հիվանդություն, որը կեղտի միջոցով կարող է անցնել ձվի կեղևին։ Կարող է նույնիսկ կեղևը կեղտոտ չլինել, բայց այն սալմոնելոզ պարունակի, և եթե, օրինակ, ձվածեղ պատրաստեք ու այն հայտնվի ուտելիքի մեջ ու պատշաճ  ջերմային մշակում չանցնի, կարող է դառնալ հիվանդության հարուցիչ։ Իսկ ահա եռացնելու, խաշելու պարագայում 10-15 րոպեի ընթացքում բարձր ջերմաստիճանի պայմաններում հարուցիչը վերանում է։

Ցանկալի է ձուն լվանալ օգտագործելուց առաջ այսպես՝ 5-10 րոպե թողնել սոդայաջրի մեջ, իսկ հետո հանել ու հոսող ջրի տակ մաքուր սպունգով լվանալ։

— Որքա՞ն ժամանակ կարելի է պահել ձուն և ի՞նչ պայմաններում։

— Թարմ ձուն մոտ 2 ամիս կարելի է պահել սառնարանում։ Ճիշտ է, այն իր օգտակարությունը ժամանակի ընթացքում մի փոքր կորցնում է, բայց թունավարում չի լինի։ Սովորաբար, փչացած ձուն ակնհայտորեն տարբերվում է։ Եթե ձուն կոտրեք ու մեջը պղտոր լինի, դեղնուցը կլոր չլինի ու  հոտ ունենա, չի կարելի այն օգտագործել. կարող է թունավորում առաջացնել։

— Ի՞նչ է նշանակում «յոդացված ձու» և ինչպե՞ս է ստացվում այն։

— Յոդացված ձու ածող թռչունը կերակրվում է յոդ պարունակող կերով։ Կարծում եմ՝ դա առանձնապես մեծ տարբերություն չի տա, քանի որ ձվի մեջ եղած յոդի պարունակությունը շատ մեծ չէ, բայց յոդացված ձուն ավելի օգտակար է, մանավանդ, մեր երկրում, որ բոլորս ունենք յոդի խնդիր։ 

— Ի՞նչ օգտակար նյութեր է պարունակում ձուն։

— Ձուն պարունակում է սպիտակուց, որը մեր օրգանիզվի համար շատ կարևոր է։ Սա կենդանական սպիտակուց է։ Իհարկե, կան մարդիկ, որ դրա հանդեպ ալերգիա ունեն։ Ձուն՝ հիմնականում դեղնուցը, պարունակում է նաև միկրոէլեմենտներ, A, B, C, E վիտամիններ, հակաօքսիդանտներ, որոնք շատ օգկտակար են տեսողության համար։

Ձուն պարունակում է նաև երկաթ, ֆոլաթթու, ֆոսֆոր, սելեն, ցինկ։ Այն նաև այսպես կոչված՝ օգտակար, լավ խոլեստերին է պարունակում, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։ Այսուամենայնիվ, ձուն նաև դիետիկ է։ Նիհարել ցանկացողների համար հիանալի սնունդ է․ սպիտակուցի աղբյուր է։

— Զատկին մարդիկ հաճախ մեծ քանակով ձու են գնում․ արդյո՞ք դա կարող է ազդել շուկայի վրա կամ արտադրության որակի վրա։

— Հավը չի կարող իր հնարավորություններից ավելի մեծ քանակությամբ ածել։ Սովորաբար, ձվի ինչ-որ քանակ թռչնաֆաբրիկաները պահեստավորում են նախապես, որպեսզի պահանջարկը լրացնեն։

— Ինչպե՞ս ճիշտ եփել ձվերը, որպեսզի դրանք չճաքեն և անվտանգ լինեն օգտագործման համար։

— Ձուն պետք է սառնարանից հանել, մեկ ժամ թողնել, որ այն սենյակային ջերմասիճանի լինի, ապա խաշել սառը, խիտ աղաջրի մեջ։ Իսկ եթե մեծ քանակով ձուն են խաշում, ապա, որպես խորհուրդ, կարող եմ ասել՝ կաթսայի մակերեսին կարելի է կտոր դնել, որ խաշվելիս ձվերի շարժը շատ չլինի ու դրանք, իրար դիպչելով, չկոտրվեն։ Բայց, խաշելիս անգամ ճաքելու կամ պայթելու դեպքում ձուն վտանգավոր չէ, քանի որ այն 10-15 րոպե խաշվում է, և դա բավական է, որ այդ ընթացքում վնասազերծվեն, վերանան բոլոր վնասատու բակտերիաները ձվի մակերեսից։

— Որքա՞ն ժամանակ կարելի է պահել արդեն եփված և ներկված ձվերը։

— Եթե ձուն օրվա կեսը  դնելու են սեղանին ու հետո դնեն սառնարանը, ապա այն կարելի է 2-3 օր պահպանել։ Իսկ եթե ձուն  խաշեն ու սառնարանում պահեն,  5 օր կարելի է պահպանել։

Сообщение Ինչպես ընտրել թարմ և որակյալ ձու, ինչպես ճիշտ լվալ և պահել այն․խորհուրդ մասնագետից появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/inchpes-yntrel-tarm-ev-orakyal-dzu-inchpes-chisht-lval-ev-pahel-ayn%e2%80%a4khorhurd-masnagetits/feed/ 0
Ինչպես ճիշտ պատրաստել և պահպանել տոնական ուտեստները https://anvtangsnund.am/inchpes-chisht-patrastel-ev-pahpanel-tonakan-utestnery/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=inchpes-chisht-patrastel-ev-pahpanel-tonakan-utestnery https://anvtangsnund.am/inchpes-chisht-patrastel-ev-pahpanel-tonakan-utestnery/#respond Tue, 30 Dec 2025 13:11:24 +0000 https://anvtangsnund.am/?p=7110 Ինչպե՞ս ճիշտ պատրաստել խոզի բուդն ու որքան է դրա պահման ժամկետը, ինչու՞ մայրաքաղաքային աղցանին կանաչին պետք է ավելացնել վերջում։

Сообщение Ինչպես ճիշտ պատրաստել և պահպանել տոնական ուտեստները появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Հասմիկ Բալեյան

Ամանորին հայկական սեղաններն աչքի են ընկնում իրենց ճոխությամբ ու բազմազանությամբ. մարդիկ նախապատրաստական աշխատանքներն սկսում են օրեր, երբեմն՝ շաբաթներ առաջ,  և դա, անշուշտ, սննդամթերքի անվտանգության տեսանկյունից բարձրացնում է ռիսկերը։ Հետևաբար, հատկապես այս ընթացքում շատ կարևոր է ճիշտ պահպանել սննդամթերքի անվտանգության ու պահպանման կանոնները՝սննդային թունավորումներից և առողջական այլ խնդիրներից խուսափելու համար։

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել խոզի բուդն ու որքան է դրա պահման ժամկետը, ինչպե՞ս ընտրել և պահպանել բաստուրման ու սուջուխը, ինչու՞ մայրաքաղաքային աղցանի վրա կանաչին պետք է ավելացնել վերջում, ի՞նչ խմորեղեն գնել ու ի՞նչ պատրաստել, ի՞նչ ջերմաստիճանի վրա դնել սառնարանն տոնական օրերին։

Այս և մի շարք այլ հարցերի,ինչպես նաև` ամենատարածված միֆերի մասին մեր #ԽորհուրդՄասնագետից շարքում Ամանորին ընդառաջ զրուցել ենք ՀՀ ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի հետ։

.

.

Ինչպե՞ս ճիշտ պատրաստել խոզի բուդը

Տոնական օրերին հայկական սեղաններից անպակաս է խոզի ազդրամիսը՝ բուդը։  Այն եփելիս պետք է  հիշել՝ շատ կարևոր է պատճաշ ջերմային մշակումը։ Կարևորվում է ինչպես ջերմաստիճանի ընտրությունը, այնպես էլ՝ եփման տևողությունը։ Խոզի բուդը պետք է եփել առնվազն 5-6 ժամ, իսկ եթե բուդը 6 կիլոգրամից ավելի է, ապա ամեն կիլոգրամի համար պետք է 1 ժամ ջերմային մշակում անել(օրինակ՝ եթե բուդը8 կիլոգրամ է, պետք է 8 ժամ ջերմային մշակման ենթարկել)։

«Կարևոր է, որ մսեղիքի խորքում կարողանանք ապահովել պատշաճ ջերմաստիճան։ Որպեսզի տան պայմաններում հասկանաք, որ խոզի բուդը պատշաճ եփված է, ապա պետք է ստուգել, համոզվել, որ ոսկորը հեշտորեն անջատվի ոսկորից։ Եթե համոզվում եք, որ այդպես է, այսինքն՝ լավ եփվել է, միայն այդ դեպքում կարելի է համարել, որ խոզի բուդն արդեն պատրաստ է»,-ասում է սննդագետը։

Անդրադառնալով բաստուրմային ու սուջուխին՝ Դ. Պիպոյանն ասում է, որ պահպան տեսանկյունից դրանց ռիսկն ավելի քիչ է.

«Երբ հայկական խոհանոցի և ուտելիքների մասին եմ խոսում, բնականաբար, զգուշավոր եմ, բայց պետք է ասեմ՝ բաստուրման ու  սուջուխը չորացված են ու աղի շատ բարձր պարունակություն ունեն։ Այս տարի աղի հետ կապված հետազոտություն էինք անում։ Փորձաքննության ենթարկած՝ մեր մթերքներից բաստուման և սուջուխը ունեցել են աղի ամենաբարձր պարունակությունը։ Անշուշտ, աղի բարձր պարունակությունը խոչընդոտում է բակտերիաների աճը։ Սա շատ կարևոր է, ուստի բաստուրման ու սուջուխը պահպանման տեսանկունից ավելի նվազ ռիսկային են»,- նշում է Պիպոյանը։

Նա հիշեցնում է՝ խանութներում հիմա առկա է բաստուրմայի ու սուջուխի փաթեթավորված տեսականի, որն արդեն կտրատված է։ Ուստի, խիստ ցանկալի է բաստուրման ու սուջուխը ձեռք բերել վակուումային փաթեթավորմամբ և մատուցելուց առաջ բացել այդ տարաները։

։

Եթե ցանկանում եք խմորեղենն ավելի երկար պահպանել, ապա Դավիթ Պիպոյանը հորդորում է նախապատվությունը տալ այն թխվածքներին, որոնք կրեմով չեն.

«Այդ առումով մեր հայկական խոհանոցը այդ հնարավորությունը տալիս է։ Օրինակ, փախլավան, գաթան շատ ավելի երկար պիտանելության ժամկետ ունեն, քան կրեմային տորթերը։ Հատկապես, եթե թխվածքները սենյակային ջերմաստիճանում են գտնվում, կրեմային տորթերը շատ ավելի ռիսկային են»,- նշում է Պիպոյանը։

Սննդագետն խոսքով՝ սխալ է կարծել, թե կրեմային ու ոչ կրեմային տորթերը կարելի է միաժամանակ պատրաստել ու օրեր շարունակ պահպանել. պիտանելության ավելի երկար ժամկետ ունեն ոչ կրեմային տորթերը։ Կրեմային տորթերը պետք է քիչ գնել, այսինքն՝ այնքան, որ դրանք հնարավորինս շուտ սպառեք։

 

Ինչպես խուսափել խաչաձև աղտոտումից

Տոնական սեղանների համար շատ կարևոր է սննդի անվտանգության կանոնների պահպանումը։ Այստեղ կարևոր են մաքրությունը, եփված ու հում ուտեստների պատշաճ առանձնացումը, ճիշտ եփումը և պահպանումը.

«Ոմանք հաճախ մոռանում են պատշաճ լվանալ ու աղտահանել այն մակերեսները, որտեղ իրականացվում է, օրինակ, մսի կամ ձկան մշակում։ Պետք է հիշել խաչաձև աղտոտման ռիսկերի մասին, քանի որ այն միայն սննդամթերքի արտադրությունում չէ, որ տեղի է ունենում։ Տան պայմաններում ևս կարող է խաչաձև աղտոտում լինել, եթե ափսեները, դանակները կամ բոլոր այն մակերեսները, որի հետ հում սնունդը շփվել է, պատշաճ չի լվացվում։ Եթե այդ մակերեսներին կան մանրէներ, բնականաբար, կարող է լինել խաչաձև աղտոտման ռիսկ»,- նշում է Դավիթ Պիպոյանը։ 

։

Ինչպե՞ս կարգավորել սառնարանի ջերմաստիճանը

Տոնական օրերին սառնարանը գերբեռնվում է, ուստի Դավիթ Պիպոյանը խորհուրդ է տալիս այս օրերին սառնարանում ջերմաստիճանը 4 աստիճան կամ մի փոքր ավելի ջերմաստիճանը նվազեցնել։

Ցանկալի է ուտելիքները պատրաստել այնքան, որ հնարավոր լինի դրանք 1-2 օրում սպառել։

։

Տարածված միֆերը

Տարածված միֆ է, թե աղցանը պատրաստելիս պետք է բոլոր բաղադրիչներն իրար խառնել, օրեր շարունակ սառնարանում պահպանել և օգտագործել։ Բոլորովին անհրաժեշտ չէ մեծ տարաներով «Մայրաքաղաքային» (ավելի հայտնի՝ որպես Օլիվիե) աղցան պատրաստել՝ այն էլ կանաչեղենը, խաշած ձուն, մայոնեզը դրան խառնել, քանի որ այս մթերքները ռիսկային են ու սննդի պիտանելության ժամկետը կարճացնում են.

«Խիստ ցանկալի է կանաչեղենն աղցանին խառնել այն մատուցելիս, եփած ձուն հենց նույն օրը եփել ու խառնել։ Մայոնեզով ու թթվասերով պատված աղցանները իդեալական միջավայր են բակտերիաների զարգացման համար։ Իսկ եթե աղցանի մեջ չեք լցրել կանաչեղեն, խաշած ձու կամ մայոնեզ, ապա աղցանը մինչև3 օր(72 ժամ) կարելի է  սառնարանում պահպանել։

Եվ, իհարկե, վերջին տարածված միֆերից է կարծել, որ խոզի բուդը կարելի է ողջ օրը թողնել սեղանին՝ մտածելով՝ եթե այն եփված է, չի փչանա.

 «Կարևոր է խոզի ազդրամիսը պահպանել սառնարանում․ չի կարելի այն ողջ օրը թողնել տոնական սեղանին՝ սենյակային ջերմաստիճանում»,- մանրամասնում է Դավիթ Պիպոյանը։

Ոչ բոլոր տներում կան մեծ սառնարաններ, ուստի որոշ դեպքերում խոզի բուդը հնարավոր չի լինում տեղավորել սառնարանում, հետևաբար, ազդրամիս ընտրելիս կարևոր է հաշվի առնել դրա և ձեր սառնարանի չափերը և համոզվել, որ եփելուց հետո այն կկարողանաք պահպանել սառնարանում՝ իհարկե, հստակ տարանջատելով եփված ու չեփված ուտելիքները, որպեսզի խաչաձև աղտոտումը բացառվի։

Զրույցի վերջում Դավիթ Պիպոյանը դարձյալ հիշեցնում է՝ բոլոր ուտեստները պետք է գնել կամ պատրաստել այնքան, որ դրանք կարողանաք սպառել մի քանի օրում՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության բոլոր կանոնները։

Միայն այս պարագայում հնարավոր կլինի խուսափել թունավորումներից և առողջական այլ խնդիրներից և տոնական օրերն անցկացնել առողջ ու խաղաղ։

։

։

Կարդացեք նաև՝

● Շաքարային դիաբետ. ինչ ուտել, ինչպես կանխել, ովքեր են ռիսկի խմբում

● Ինչպես հասկանալ, որ երեխան տեսողական խնդիրներ ունի և ինչ անել

● Ինչպես ճիշտ նիհարել և չվնասել առողջությանը

 

Сообщение Ինչպես ճիշտ պատրաստել և պահպանել տոնական ուտեստները появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/inchpes-chisht-patrastel-ev-pahpanel-tonakan-utestnery/feed/ 0
Ինչպես ճիշտ նիհարել և չվնասել առողջությանը https://anvtangsnund.am/inchpes-chisht-niharel-ev-chvnasel-aroghjutyany/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=inchpes-chisht-niharel-ev-chvnasel-aroghjutyany https://anvtangsnund.am/inchpes-chisht-niharel-ev-chvnasel-aroghjutyany/#respond Thu, 11 Dec 2025 12:45:00 +0000 https://anvtangsnund.am/?p=6938 Ինչպե՞ս հասկանալ, որ ավելորդ քաշ ունեք, ինչպե՞ս ճիշտ նիհարել՝ չվնասելով առողջությանը, ի՞նչ է ճարպակալումը, ի՞նչ վտանգներ ունեն նիհարեցնող միջոցները։

Сообщение Ինչպես ճիշտ նիհարել և չվնասել առողջությանը появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Հասմիկ Բալեյան

2021թ. հրապարակված վերջին հետազատության համաձայն՝ Հայաստանում կան սննդային վարքագծի խնդիրներ. 7-8 տարեկանների երեխաների 27.7%-ն ունի ավելցուկային քաշ, 12.6%-ը` ճարպակալում, և նկատվում է ճարպակալման տարածվածության աճի միտում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած վերջին տվյալներով՝ 2022թ. դրությամբ աշխարհում ճարպակալում  ունի ավելի քան մեկ միլիարդ մարդ, այսինքն՝ ամեն 8-րդը, իսկ «Lancet» ամսագրի տվյալներով՝ աշխարհի մեծահասակների 43%-ն ունեցել է ավելորդ քաշ։ 

Նիհարելը շարունակում է մնալ ակտուալ թեմա. մարդիկ դիմում են տարբեր միջոցների՝ հրաժարվում որոշ սննդատեսակներից, դիետաներ պահում, նիհարեցնող հաբեր օգտագործում, վիրահատության դիմում և այլն։ 

Բայց ինչպե՞ս հասկանալ, որ իսկապես ավելորդ քաշ ունեք և պետք է նիհարել, ինչպե՞ս ճիշտ նիհարել՝ չվնասելով առողջությանը, ի՞նչ է ճարպակալումն ու ի՞նչ հետևանքներ ունի,  ի՞նչ վտանգներ ունեն նիհարեցնող միջոցները և, ի վերջո, կարելի՞ է «հաց» ուտել նիհարելու ընթացքում, թե՞ ոչ։

Այս և մի շարք այլ հարցերի, ոլորտի միֆերի մասին մեր «Խորհուրդ մասնագետից» շարքում զրուցել ենք «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի սննդաբան-գաստրէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանի հետ։

 .

.

Ի՞նչ է ճարպակալումն ու ինչպես հասկանալ, որ ավելորդ քաշ ունեք

Ճարպակալումը  ճարպային հյուսվածքների ավելցուկային կուտակումն է, որը բարդ, քրոնիկ հիվանդություն է և կարող է մեծացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, հոդերի, վերարտադրողական առողջության խանգարումների, քաղցկեղի և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ 

Հետևաբար, ճարպակալումը պետք է բուժել։ Այս մասին ասում է սննդաբան-գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ 2 կամ 10 կիլոգրամ նիհարելոով, հետո կրկին քաշն ավելացնելով՝ հնարավոր չէ խնդիրը լուծել։ Անհրաժեշտ է այնպես նիհարել, որ քաշը հետո չավելանա, քանի որ հիվանդության կրկնման, սրացման դեպքերը շատ են. 

«Սննդի և քաշի կառավարումը, իջեցումը պետք է հսկվի արհեստավարժ բժիշկների կողմից, որոնք քաշի իջեցման փորձ ունեն։ Ինչպես, օրինակ, ատամնաբույժի մոտ գնում եք ատամը բուժելու, նույն կերպ ճարպակալում ունենալիս պետք է դիմել սննդաբանի, էնդոկրինոլոգի։ Ճարպակալումից ազատվելու համար մի բանաձև չկա, որ, ենթադրենք, ասենք՝ առավոտյան այսչափ այս ուտելիքից կերեք,-ասում է մասնագետը.- Հարկավոր է մասնագետի դիմել, որը կզննի, ապա կտա անհրաժեշտ խորհուրդներ»։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ ճարպակալումը բարդ, համակցված հիվանդություն է, և եթե կա ճարպակալում, նյութափոխանակությունն արդեն բարձրացնում է ախորժակը, ախորժակի և քաղցի հորմոնների դիսբալանս է լինում, և մարդը միշտ ախորժակ ունենում․ դա կամքի խնդիր չէ, նյութափոխանակության խնդիր է։

Ավելորդ քաշը և ճարպակալումը էներգիայի ընդունման (սննդակարգի) և էներգիայի ծախսման (ֆիզիկական ակտիվություն) միջև անհավասարակշռության հետևանք են: Կարող է առաջանալ բազմաթիվ գործոնների համադրմամբ, այդ թվում՝ ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական հանգամանքների հետևանքով:

Ըստ ԱՀԿ-ի սահմանած ցուցանիշերի՝ «ավելորդ քաշ»  և «ճարպակալում» ախտորոշումները հաստատվում են մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ)  հաշվարկի միջոցով՝ քաշը ( կգ) բաժանելով  հասակի քառակուսու (մ²) վրա։ Սակայն, մարմնի զանգվածի ինդեքսն անուղղակի ցուցանիշ է, ուստի, անհրաժեշտության դեպքում, կիրառվում են լրացուցիչ չափումներ, օրինակ, գոտկատեղի շրջագծի գնահատումը։

Երեխաների և դեռահասների դեպքում գնահատման չափանիշները տարիքային առանձնահատկություններ ունեն։

ԱՀԿ-ն ավելցուկային քաշի և ճարպակալման ախտորոշման համար հետևյալ չափանիշերն է առաջարկել․ 

  •         մեծահասակների համար՝

o    Մարմնի զանգվածի ինդեքս ≥ 25 – ավելցուկային քաշ
  մարմնի զանգավծի ինդեքս ≥ 30 – ճարպակալում

  •         Մինչև 5 տարեկան երեխաների համար՝

o    Առկա է ավելորդ քաշ, եթե «քաշ/հասակ» հարաբերությունը գերազանցում է ֆիզիկական զարգացման ստանդարտների մեդիանը 2 ստանդարտ շեղումով,

o    Ճարպակալում՝ նշված հարաբերությունը գերազանցում է ստանդարտների մեդիանը 3 ստանդարտ շեղումով

  •         5–19 տարեկանների համար՝

o    Առկա է ավելորդ քաշ, եթե տվյալ տարիքի համար մարմնի զանգվածի ինֆեքսը գերազանցում է ստանդարտների մեդիանը 1 ստանդարտ շեղմամբ։

o    Առկա է ճարպակալում, եթե մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է ստանդարտների մեդիանը 2 ստանդարտ շեղումով։

.

Ինչպե՞ս ճիշտ նիհարել և ինչ վտանգներ ունեն նիհարեցնող միջոցները

Վարդանուշ Պետրոսյանը հիշեցնում է՝ ավելորդ քաշ չունենալու համար, նախ,  անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ՝ բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, սահմանափակել բարձր կալորիականությամբ, տրանսճարպեր, ճարպեր, աղ, շաքար պարունակող սննդամթերքի և շաքար պարունակող ըմպելիքների ընդունումը, օգտագործել առողջ սնունդ (մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հացահատիկներ և ընկուզեղեն), հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից, պահպանել քաշի ավելացման նորմերը հղիության ընթացքում, նորածնին առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել, հետևել երեխաների սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը՝ անկախ նրանց քաշից: 

Խուսափել դեղատներից կամ տարբեր կայքերի միջոցով նիհարեցնող հաբեր, թեյեր գնելուց, քանի որ դրանց հետևանքով կարող են լինել թունավորման դեպքեր, փորլուծություն։

«Դրանք հիմնականում լուծողական և միզամուղներ են, ոչ մի կախարդական բան չկա դրանցում։ Ուղեղի վրա՝ ախորժակի կենտրոնի վրա աշխատող քիմիական բաղադրություն ունեցող հաբեր են, որոնք ունեն կողմնակի էֆեկտներ, նաև սրտի վրա են բացասաբար ազդում, դեպրեսիաների են հանգեցնում,-ասում է Վ. Պետրոսյանը. -դրանք դեղեր չեն, սննդային հավելումներ են։ Չի՛ կարելի հաբեր կամ խոտաբույսեր օգտագործել՝ չիմանալով անգամ դրանց բաղադրության մասին»,- շեշտում է նա։

Սննդաբանը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել, նիհարելու ու ճարպակալումից ազատվելու համար դիմել բժշկի.

«Մեր հասարակության մեջ հաճախ ավելորդ քաշը «թմբլիկություն» է (նկատի ունի՝ նորմալ է ընկալվում, հեղ.) համարվում։ Հայաստանում մեծահասակների 58% և երեխաների 50 %-ն ունի ավելորդ քաշ կամ ճարպակալում։ Դրա համար էլ մարդկանց աչքը սովոր է։ Օրինակ, Ռուսաստանում ավելորդ երկու կամ երեք կիլոգրամը համարվում է գիրություն, ուստի նաև  միջավայրն է ստիպում նիհարել։ Եթե կա խնդիր, ապա պետք է դիմել բժշկի և ազատվել այդ խնդրից»,- ասում է Վարդանուշ Պետրոսյանը

.

Ինչպիսի հաց ընտրել

Մենք՝ հայերս, հաց շատ ենք օգտագործում, այն միշտ մեր սեղանին է, հետևաբար՝ նախ հարկավոր է իմանալ՝ ինչպիսի հաց ընտրել։ Խոսելով այս մասին՝ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն ասում է՝ առողջ հացը, այսինքն՝ ամբողջահատիկ հացը, մշակութային առումով մեր ուտելիքների հիմքն է.

«Ոչ թե մշակված, սպիտակ ցորենի հաց պետք է ընտրել, այլ ամբողջահատիկ հաց կամ երկրորդ տեսակի ալյուրից պատրաստված, որտեղ բջջանյութի քանակը շատ է, ավելին՝ այն նաև B խմբի վիտամինի աղբյուր է, մեզ էներգիա է տալիս։ Հացի մեջ աղի քանակը չպետք է շատ լինի, բայց իրականում այժմ հայկական շուկայում մշակված, առաջին կարգի ալյուրից պատրաստված, սպիտակ հացեր են վաճառվում, որոնցում նաև շատ աղ կա։ Իսկ աղի շատ օգտագործումը կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ»,- մանրամասնում է մասնագետը։

Վ. Պետրոսյանը հիշեցնում է՝ հաց գնելիս հարկավոր է ուշադիր լինել, որ վրան գրված լինի «ամբողջահատիկ հաց».

«Ամբողջահատիկ հաց ստանալու համար ցորենը չի մշակվում, վրայի կեղևը չի անջատվում, այսինքն՝ ցորենը ամբողջական աղում են, ինչպես արվում էր առաջ, երբ տատիկները, պապիկները ցորենն աղում էին քարի աղացներով։  Իսկ սպիտակ ալյուրը ստանալիս ցորենի կեղևը հանում են, դարձնում անասնակեր, մինչդեռ այդ թեփն ամանաօգտակարն է»,- բացատրում է սննդագետը։

.

Միֆեր ճարպակալման ու նիհարելու մասին

«Ամենատարածված միֆն այն է, որ մարդ շատ է ուտում, դրա համար է գիրանում, ճարպակալում, մինչդեռ մարդը կարող քիչ ուտել, բայց նրա քաշն ավելանա։ Իհարկե, սկզբում, երբ մարդն ավելորդ քաշ չի ունեցել, այդպես է եղել, շատ ուտելու հետևանքով է եղել։ Այսինքն՝ մարդը նորմալ քաշ է ունեցել, բայց շատ ուտելու, քիչ էներգիա ծախսելու հետևանքով նրա քաշն ավելացել է, հետո ճարպակալում է առաջացել։ Շատ ուտելու հետևում միշտ ինչ-որ հոգեբանական խնդիր կա․ ինչ-որ բանից հետո է դա լինում․ օրինակները շատ են՝ մարդու կյանքն է փոխվում, նստակյաց աշխատանքի է անցնում, ֆիզիկական ակտիվությունն է նվազում, մարդու միջավայրն է փոխվում, սթրես է առաջանում։ Այսպիսի հազար ու մի բան կարող է լինել. հոգեբանական գրգռիչներ են լինում, ապա քաշը բարձրանում է։ Մարդը կարող է ծխելը թողնելուց հետո կամ վահանաձև գեղձի խնդիրների առկայության դեպքում էլ քաշի ավելացում ունենալ։ Երբ անձն արդեն  հասնում է ճարպակալման մակարդակի, նա կարող է քիչ ուտել, բայց քաշը չնվազի»,- բացատրում է մասնագետը։

Ըստ նրա՝ մյուս միֆն այն է, որ պետք է շատ ակտիվ մարզվել, պարապել նիհարելու համար։ Դա առողջության համար, իհարկե, օգտակար է, բայց քաշն իջեցնելու հետ առանձնապես կապ չունի։

Միֆերից է նաև այն է, որ հնարավոր չէ քաշն իջեցնել, քանի որ ինչքան էլ իջեցնեն, մեկ է, էլի բարձրանալու է։

«Միֆ է նաև այն կարծիքը, թե կարելի է միայն վիրահատական ճանապարհով հարցը լուծել, այսինքն՝ ստամոքսի վիրահատություն կատարել։ Բայց հարկ է հասկանալ, որ ստամոքսի բարիատրիկ վիրահատությունից հետո ևս կարող են  քաշի բարձրացում ունենալ։ Իսկ ամենամեծ միֆն այն է, որ մարդը կարծում է, որ առանց բժշկի դիմելու կարող են ինքնուրույն բուժել ճարպակալումը կամ ազատվել ավելորդ քաշից»,- եզրափակում է մասնագետը։


Կարդացեք նաև՝

● Շաքարային դիաբետ. ինչ ուտել, ինչպես կանխել, ովքեր են ռիսկի խմբում

● Ինչպես հասկանալ, որ երեխան տեսողական խնդիրներ ունի և ինչ անել




Сообщение Ինչպես ճիշտ նիհարել և չվնասել առողջությանը появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/inchpes-chisht-niharel-ev-chvnasel-aroghjutyany/feed/ 0
Ինչպես հասկանալ, որ երեխան տեսողական խնդիրներ ունի և ինչ անել https://anvtangsnund.am/inchpes-haskanal-or-erekhan-tesoghakan-khndirner-uni-ev-inch-anel/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=inchpes-haskanal-or-erekhan-tesoghakan-khndirner-uni-ev-inch-anel https://anvtangsnund.am/inchpes-haskanal-or-erekhan-tesoghakan-khndirner-uni-ev-inch-anel/#respond Wed, 26 Nov 2025 10:00:00 +0000 https://anvtangsnund.am/?p=6750 Կարճատեսություն ունեցող երեխաների թիվն աշխարհում 1,5 անգամ աճել է։ Ըստ կանխատեսումների՝ 2050թ.ին աշխարհի երեխաների 40%-ը կլինի կարճատես։

Сообщение Ինչպես հասկանալ, որ երեխան տեսողական խնդիրներ ունի և ինչ անել появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Հասմիկ Բալեյան

Վերջին 30 տարում կարճատեսություն ունեցող երեխաների թիվն աշխարհում 1,5 անգամ աճել է։ Եթե այս միտումը շարունակվի, ապա, ըստ կանխատեսումների,  2050թ.ին աշխարհի երեխաների 40%-ը կլինի կարճատես։

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան տեսողական խնդիրներ ունի, ի՞նչ հաճախականությամբ տանել ակնաբույժի մոտ,  ի՞նչ սնունդ տալ երեխային լավ տեսողության համար, ի՞նչ ընտրել՝ ակնոց, թե կոնտակտային լինզա։

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները պարզելու, ինչպես նաև՝ ոլորտի միֆերը կոտրելու համար մեր՝ «Խորհուրդ մասնագետից» շարքում զրուցել ենք «Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի» ակնաբույժ Նաիրա Խչեյանի հետ։


.

.

Նախ, մի քանի թիվ

«Բրիտանական ակնաբուժության ամսագրում» («British Journal of Ophthalmology») հեղինակավոր գիտական ամսագրում 2024թ.ին հրապարակվել է մի ուսումնասիրություն, որով ամփոփ տվյալներ են ներկայացվել՝ վերլուծելով հրապարակված թեմատիկ 276 ուսումնասիրություն աշխարհի 50 երկրներում ապրող ավելի քան 5,4 միլիոն տարբեր տարիքի երեխաների և դեռահասների տեսողության վերաբերյալ։ 

Ըստ այդ հետազոտության՝ 2023թ.ին կարճատեսություն (միոպիա) ունեցող երեխաների թիվը 1,5 անգամ աճել է 1990թ. համեմատ. 2023թ.ին տվյալներով՝ երեխաների մոտ 35,81%-ն ունի կարճատեսություն։

«Հատկանշական է, որ կարճատեսության տարածվածության ավելի բարձր համամասնություն ունեն Արևելյան Ասիայում (35.22%) կամ քաղաքային վայրերում (28.55%), իգական սեռում (33.57%), դեռահասների (47.00%) և ավագ դպրոցի աշակերտների (45.71%) ներկայացուցիչները»:

Հատված հետազոտությունից

Նշվում է, որ, եթե այս միտում շարունակվի, մինչև 2050թ. աշխարհի երեխաների 40%-ը կարճատեսություն կունենա։

«Մանկական կարճատեսության համաշխարհային տարածվածությունը զգալի է, ազդում է երեխաների և դեռահասների մոտավորապես մեկ երրորդի վրա՝ տարբեր ժողովրդագրական խմբերի շրջանում տարածվածության զգալի տատանումներով։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը կարճատեսության համաշխարհային դեպքերի թիվը կգերազանցի 740 միլիոնը»։

Հատված հետազոտությունից

;

Առավել հաճախ հանդիպող խնդիրները

Երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են կարճատեսությունը, աստիգմատիզմը (պատկերի աղավաղում հեռավորության վրա), հեռատեսությունը, շլությունը, ծույլ աչքի համախտանիշը։ Այս մասին նշում է «Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնի» ակնաբույժ Նաիրա Խչեյանը։

Խոսելով իր պրակտիկայում հանդիպած դեպքերի մասին՝ ակնաբույժն ասում է՝ Հայաստանում երեխաների շրջանում նկատվող տեսողական խնդիրների հիմնական պատճառներն են գենետիկ նախատրամադրվածությունը, երկարատև տեսողական ծանրաբեռնվածությունը մոտ հեռավոտությունների վրա, դրսում ոչ բավարար չափով ժամանակ անցկացնելը, գաջեթներից շատ օգտվելը, ինչպես նաև՝ խնդիրները ուշ հայտնաբերելը։

«Հատկապես մինչև 1 տարեկանը գաջեթի էկրանին նայող երեխան ունենում է տեսողական համակարգի գերծանրաբեռնվածություն, որը կարող է առաջացնել վաղ առաջացող կարճատեսություն, տեսողական զարգացման հապաղում, ուշադրության ու կենտրոնացման հետ կապված խնդիրներ, քնի խանգարում, խոսքի զարգացման խնդիրներ,-նշում է նա։- Ակնաբուժության և, առհասարակ, նաև մանկաբուժության ոսկե կանոններից մեկը հետևյալն է․ մինչև 2 տարեկանը երեխան էկրաններին չպետք է նայի։ Իսկ 2-5 տարեկանում՝ օրական ոչ ավելի, քան մեկ ժամ․ ընդ որում` այս մեկ ժամը պետք է լինի ընդմիջումներով։ Վեց տարեկաններից բարձր երեխաների դեպքում  կարելի է էկրանին նայել ոչ ավելի, քան օրական 1,5-2 ժամ․ սա առանձին ենք դիտարկում՝ դպրոցական ծանրաբեռնվածությունը չհաշված։ Ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների դեպքում պետք է հիշել․ գաջեթներից պետք է օգտվել ընդմիջումներով․ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ հարկավոր է ընդմիջել ու 20 վայրկյան նայել հեռու՝ ոչ պակաս, քան 6 մետր հեռավորության վրա գտնվող օբյեկտի։ Եվ, իհարկե, տեսողական ծանրաբեռնվածության համար պետք է լինի ճիշտ տեսողական հեռավորություն՝ 40 սանտիմետր»,- բացատրում է ակնաբույժը։

Նաիրա Խչեյանը մանրամասնում է՝ գաջեթներից հաճախ օգտվող երեխաները կարող են ունենալ կարճատեսություն, ակոմոդացիայի սպազմ (կեղծ կարճատեսություն), աստենոպիա, այսինքն՝ աչքերի հոգնածություն, որն ուղեկցվում է մրմռոցով, գլխացավերով։

Գաջեթներից պարբերաբար օգտվելը կարող է հանգեցնել նաև աչքերի չորության, երկաչյա տեսողության ձևավորման խանգարման։ Ինչքան վաղ տարիքից է երեխան էկրաններին նայում, այնքան ավելի բարձր է նրա՝ կարճատեսություն ունենալու հավանականությունը։

;

Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան տեսողական խնդիրներ ունի

Եթե երեխան կկոցում է աչքերը, ինչ-որ բանի նայելիս գլուխը թեքում է, առարկաները տեսնելու համար ավելի մոտ է պահում, պետք է անհապաղ դիմել ակնաբույժի։

Ն. Խչեյանն ասում է, որ դպրոցահասակ երեխաների դեպքում կարող է լինել նաև հետևյալ ախտանշանը․ տեսողական խնդիրներ ունեցողը կարող է հետաքրքրությունը կորցնել կարդալու հանդեպ, քանի որ շուտ է հոգնում, գանգատվում է աչքերի հոգնածությունից կամ գլխացավերից։

Տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարող են նաև կորցնել հավասարակշռությունը, սայթաքել։ Եթե երեխան ֆիքսող հայացք չունի կամ շլություն ունի, նման դեպքերում ևս պետք է դիմել մասնագետի։ 

;

Որն է նախընտրելի․ կոնտակտային լինզա՞ն, թե՞ ակնոցը

«Երեխաներին առավել հաճախ նշանակում ենք ակնոց, քանի որ երեխաների պարագայում դա ավելի անվտանգ ու կառավարելի կորեկցիայի մեթոդ է։ Կոնտակտային լինզաներ նշանակում ենք ավելի ակտիվ երեխաներին՝ նրանց, ովքեր սպորտով են զբաղվում, նաև այն դեպքերում, երբ երկու աչքերի միջև տեսողական մեծ տարբերություն կա, այսինքն՝ առկա է ամբլիոպիա («ծույլ աչք», երբ մի աչքի տեսողությունը նվազում է, որը պայմանավորված է կյանքի վաղ շրջանում տեսողության ոչ նորմալ զարգացմամբ, հեղ․)։ Դեռահասներին ևս երբեմն նշանակում ենք կոնտակտային լինզա օրթոկերատոլոգիայի դեպքում (թերապիայի տեսակ է), երբ նպատակ կա լինզան ցերեկը չդնելու, այսինքն՝ կան հատուկ լինզաներ, որոնք գիշերը երեխան դնում է քնելուց առաջ, արթնանում է, հանում է և ամբողջ ցերեկն ունենում է 100% տեսողություն։ Երեխաների դեպքում այս լինզաների կիրառության նպատակն այն է, որ կանխարգելվի կարճատեսության աճը։ Տարեկան կտրվածքով մենք ունենում ենք 60-80% արդյունավետություն։ Եթե երեխան ակնոց կրելու բարդույթ ունի, այդ պարագայում ևս կոնտակտային լինզա ենք  նշանակում։ Լինզաների օգտագործումը պահանջում է հիգիենայի կանոնների խիստ պահպանում, գիտակցական բարձր մակարդակ, իսկ եթեխաների դեպքում սա ապահովելը մի քիչ ավելի բարդ է»,- մանրամասնում է ակնաբույժ Ն. Խչեյանը։

Նա ասում է, որ երեխաների դեպքում լազերային կորեկցիա չի կատարվում, քանի որ աչքն աճում է մինչև 18-22 տարեկանը. պետք է սպասել, որ լինի վերջնական ձևավորված կարճատեսության չափ, դրանից հետո միայն կարելի է դիտարկել լազերային կորեկցիայի տարբերակը։

;

Ի՞նչ ուտել լավ տեսողության համար. ակնաբույժի խորհուրդները

Ակնաբուժն ասում է, որ աչքերի առողջության համար ցանկալի է հաճախ օգտագործել վիտամին A (գազար, դդում, ծիրան, զեոքսանտին), վիտամին E (ընկուզեղեն), վիտամին С (ցիտրուսային մրգեր), լյուտեին (բրոկոլի, սպանախ, ձու), օմեգա 3 (ծովամթերք), հակաօքսիդանտ պարունակող մթերքներ (հապալաս, հաղարջ)։

Մասնագետը նշում է՝ այս մթերքները, իհարկե, չեն լուծում արդեն առկա տեսողական խնդիրները, բայց շատ կարևոր են ընդհանուր առմամբ աչքի առողջությունը պահպանելու համար. դրանք օգտագործելով՝ կարող եք «աջակցել» տեսողությանը։

Իհարկե, պետք է ունենալ նաև ֆիզիկական ակտիվություն, հաճախ դրսում բնական լույսի տակ ժամանակ անցկացնել։

.

Տեսողության հետ կապված տարածված միֆերը

Նաիրա Խչեյանն ասում է՝ շատ միֆեր կան, որոնք խանգարում են ժամանակին ախտորոշել ու բուժել տեսողության խնդիրները։ 

«Ամենատարծված միֆերից մեկը հետևյալն է․ երեխան դեռ փոքր է և երբ մեծանա, տեսողույթունն ինքնուրույն կկարգավորվի։ Անշուշտ, նման կերպ մտածելը կոպիտ սխալ է։ Օրինակ, աստիգմատիզմը, աչքի ծուծությունը, շլությունը ավելի են խորանում, ամրապնդում իրենց դիրքերը։ Մյուս միֆն այն է, որ ակնոց կրելը կախվածություն է առաջացնում ու փչացնում է տեսողությունը։ Այդպես չէ, ընդհակառակը, ակնոցն օգնում է, որ աչքը ճիշտ աշխատի։ Եթե երեխային ակնոց է հարկավոր, բայց նա չի կրում, ապա նրա տեսողությունը կարող է էլ ավելի վատանալ։ Կա կարծիք, որ մանկուց ակնոց կրող երեխաների աչքերը ծուլանում են․ նման բան չկա․ ակնոցը բարելավում է տեսողական համակարգի զարգացումը»։

Ամենավնասակար բանն էլ, ըստ Ն. Խչեյանի,  հրաժարվել ակնոցից, երբ այն ցուցված է.

«Կա կարծիք, որ մինչև երեխայի դպրոց գնալը նրա տեսողությունը ստուգելու կարիք չկա․ դա, իհարկե, սխալ պնդում է։ Կյանքի առաջին երեք տարիները  չափազանց կարևոր են խնդիրները հայտնաբերելու համար։ Մյուս միֆն այն է, որ պետք է սպասել, ու երեխայի շլությունը կուղղվի»,- նշում է մասնագետը։

Նաիրա Խչեյանը հիշեցնում է՝ եթե անգամ երեխան չունի գանգատներ, պետք է պարբերաբար նրան ակնաբույժի մոտ տանել ու հիշել՝ որքան խնդիրը շուտ է հայտնաբերվում, այնքան ավելի արմատական ու ճիշտ լուծում կարելի է տալ դրան։ Նույնիսկ խնդիրներ չնկատելու դեպքում երեխային առաջին անգամ 6 ամսականում պետք է տանել ակնաբույժի մոտ․ նա կստուգի տեսողությունը, աչքերի դիրքը, ընդհանուր հետազոտություններ կկատարի։

Երկրորդ այցը կարելի է կատարել մեկ տարեկանում, իսկ դրանից հետո՝ տարին մեկ անգամ։ 

«Եթե գանգատներ նկատեք երեխայի կողմից կամ ինքներդ նկատեք որևէ խնդիր, ապա շտապ դիմեք ակնաբույժի։ Կան հիվանդություններ, որոնք վաղ հայտնաբերելով, համբերատար ու հետևողականորեն աշխատելով՝ հնարավոր է լավ արդյունքի հասնել և խննդիրը լուծել»,- եզրափակում է մասնագետը։

Կարդացեք նաև՝

● Շաքարային դիաբետ. ինչ ուտել, ինչպես կանխել, ովքեր են ռիսկի խմբում


Сообщение Ինչպես հասկանալ, որ երեխան տեսողական խնդիրներ ունի և ինչ անել появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/inchpes-haskanal-or-erekhan-tesoghakan-khndirner-uni-ev-inch-anel/feed/ 0
Շաքարային դիաբետ. ինչ ուտել, ինչպես կանխել, ովքեր են ռիսկի խմբում https://anvtangsnund.am/shaqarayin-diabet-inch-utel-inchpes-kankhel-ov-qer-en-riski-khmbum/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=shaqarayin-diabet-inch-utel-inchpes-kankhel-ov-qer-en-riski-khmbum https://anvtangsnund.am/shaqarayin-diabet-inch-utel-inchpes-kankhel-ov-qer-en-riski-khmbum/#respond Fri, 14 Nov 2025 16:15:31 +0000 https://anvtangsnund.am/?p=6655 Հայաստանում շաքարային դիաբետ ունի 122 000 մարդ կամ ամեն 25-րդը. 2020թ.ից հետո հիվանդության դեպքերն ավելացել են 15%-ով։

Сообщение Շաքարային դիաբետ. ինչ ուտել, ինչպես կանխել, ովքեր են ռիսկի խմբում появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Հասմիկ Բալեյան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Դիաբետի միջազգային ֆեդերացիան նոյեմբերի 14-ը նշում են որպես դիաբետի դեմ պայքարի միջազգային օր. նոյեմբերի 14-ը ինսուլինը հայտնագործողներից մեկի՝ Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրն է։

Աշխարհի չափահաս բնակչության 11.1 % կամ ամեն 9-րդը շաքարային դիաբետ ունի, իսկ 10-ից 4-ը չգիտեն, որ ունեն։ Հայաստանում շաքարային դիաբետ ունի 122 000 մարդ կամ ամեն 25-րդը. 2020թ.ից հետո հիվանդության դեպքերն ավելացել են 15%-ով։

Շաքարային դիաբետն առաջին տեղում է էնդոկրին համակարգի հիվանդությունների շարքում և համարվում է առողջապահական համակարգի գերակա խնդիրներից մեկը:

Կանխատեսվում է, որ մինչև 2050թ. յուրաքանչյուր 8 չափահասից մեկը՝ մոտ 853 միլիոն մարդ կունենա շաքարային դիաբետ, այսինքն՝ կգրանցվի հիվանդացության 46% աճ։

—————————————

Մեր նոր՝ «Խորհուրդ մասնագետից» շարքում ամեն շաբաթ կխոսենք հանրային առողջության, պարենային անվտանգության և այլ կարևոր թեմաներից, կկոտրենք միֆերն ու կներկայացնենք գիտականորեն հիմնավորված խորհուրդներ։

.

.

Ինչ է շաքարային դիաբետը և ինչպես է դրսևորվում

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է օրգանիզմում ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարությունը․ այն հանգեցնում է նյութափոխանակության (հիմնականում ածխաջրային) փոխանակության խանգարումների: Ինսուլինը հորմոն է, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը։ 

Շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են՝

  • ընդհանուր թուլությունը
  • հոգնածությունը
  • մեզի քանակի ավելացումը կամ հաճախամիզությունը
  • մշտական ծարավի և քաղցի զգացումը
  • քաշի անկումը կամ ավելացումը
  • տեսողության վատթարացումը։

Կա շաքարային դիաբետի երկու տեսակ.

Առաջին տիպի շաքարային դիաբետն աուտոիմուն հիվանդություն է, որը հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրման քանակի նվազմանը: Առաջին տիպի շաքարային  դիաբետն առավել հաճախ զարգանում է երեխաների և երիտասարդների շրջանում, կարող է ունենալ ժառանգական բնույթ:  

Աուտոիմուն հիվանդություններն այն հիվանդություններն են, երբ մարդու իմունային համակարգը սխալմամբ «հարձակվում է» սեփական օրգանների ու հյուսվածքների վրա՝ կարծելով, թե դրանք վտանգավոր են։

Գոյություն ունի առնվազն 80 տեսակի աուտոիմուն հիվանդություն։

Երկրորդ տիպի  շաքարային դիաբետը նյութափոխանակության խանգարում է, որի դեպքում օրգանիզմի բջիջները դառնում են ոչ զգայուն ենթաստամոքսային գեղձի կողմից արտադրված ինսուլինի նկատմամբ: Շաքարային դիաբետ ունեցողների շուրջ 90%-ն ունի երկրորդ տիպի շաքարային դիաբետ, որը հիմնականում զարգանում է մեծահասակների շրջանում, սակայն ճարպակալման և ցածր ֆիզիկական ակտիվության պատճառով վերջին տարիների ընթացքում  ​​զարգանում է նաև երիտասարդների շրջանում:

Երկրորդ տիպի շաքարային դիաբետը պայմանավորված է սոցիալ—տնտեսական, ժողովրդագրական, բնապահպանական և գենետիկական գործոններով։ Երկրորդ տիպի շաքարային դիաբետի տարածման հիմնական պատճառներն են՝

  • քաղաքային կենսակերպի տարածումը
  • ծերացող բնակչություն
  • ֆիզիկական ակտիվության նվազումը
  • ավելորդ քաշի և ճարպակալման աճող մակարդակը։

Այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել շաքարային դիաբետի ազդեցությունը՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեմ կիրառելով կանխարգելիչ միջոցառումներ։ Այս քայլերը կարող են օգնել հիվանդներին խուսափել բարդությունների զարգացումից կամ հնարավորինս հետաձգել դրանք։

.

Հայաստանի բնակչության 4%-ը շաքարային դիաբետ ունի

Շաքարային դիաբետի իրական տարածվածությունն աշխարհում շատ ավելի բարձր է, քանի որ բազմաթիվ դեպքեր մնում են չախտորոշված: Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների թվի շարունակական աճը պայմավավորված է բնակչության ծերացմամբ, ուրբանիզացիայով, ճարպակալման տարածվածությամբ և նստակյաց ապրելակերպով: Մեծ դեր են խաղում նաև ժառանգական նախատրամադրվածությունը, սթրեսը, նյութափոխանակության հետ կապված խնդիրները, ոչ բալանսավորված սնունդը,  արյան շրջանառության հիվանդությունները:

Դիաբետի միջազգային ֆեդերացիայի (International Diabetes Federation, IDF) վերջին զեկույցի՝ «Diabetes Atlas 2025»-ի տվյալներով՝ չափահաս բնակչության (20-79 տարեկան) 11.1 %-ը (կամ ամեն 9 մարդուց մեկը) ունի շաքարային դիաբետ, ընդ որում՝ 10-ից 4-ը չի էլ գիտակցում, որ ունի այդ հիվանդությունը։ 

Կանխատեսվում է, որ մինչև 2050թ. յուրաքանչյուր 8 չափահասից մեկը՝ մոտ 853 միլիոն մարդ, կունենա շաքարային դիաբետ, այսինքն՝ կգրանցվի հիվանդացության 46% աճ։

«Առողջապահության ազգային ինստիտուտի» առողջապահության վիճակագրության տարեգրքում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ 2024թ.ին Հայաստանում շաքարային դիաբետ ունի 122 009 մարդ, կամ ամեն 25-րդը։ Մեծահասակների շրջանում ավելի քան 90%-ի մոտ երկրորդ տիպի շաքարային դիաբետ է (112 050 մարդ)։

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեն երեխաներն ու պատանիները, ընդհանուր՝ 9055 մարդ, կամ 7,4%-ը, որից 623-ը՝ 0-14 տարեկան, 281-ը՝ 15-17 տարեկան։

2024 թվականին շաքարային դիաբետի հետևանքով Հայաստանում մահացել է 365 մարդ (ընդհանուր մահերի 1.7%-ը, հեղ.)։ Մահվան դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է 70 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում։

։

Ինչ ուտել և ինչպես կանխել հիվանդությունը

«Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի» խորհրդատվության բաժնի էնդոկրինոլոգ Լաուրա Կարապետյանը, խոսելով շաքարային դիաբետից հնարավորինս խուսափելու մասին, հիշեցնում է՝ հարկավոր է զերծ մնալ նստակյաց կյանքից, պետք է ակտիվ կենսապերպ ունենալ և առողջ սնվել։ Անշուշտ, շատ կարևոր է նաև սթրեսներից զերծ մնալը և քունը կարգավորելը։

«Հարկավոր է հնարավորինս խուսափել պարզ ածխաջրեր պարունակող սննդանյութերից, այսինքն՝ այն ածխաջրերից, որոնք շատ արագ են յուրացվում և կբարձրացնեն շաքարի մակարդակն արյան մեջ։ Դրանք են՝ շաքար պարունակող ըմպելիքները, քաղցրավենիքը՝ կոնֆետ, շոկոլադ, ջեմեր և այլն։ Սպիտակ ալյուրով պատրաստված մթերքների օգտագործումը ևս պետք է հնարավորինս նվազեցնել։ Փոխարենը կարելի է ընտրել բարդ ածխաջրեր պարունակող սնունդ, որն իր մեջ ներառում է ամբողջական հացահատիկով պատրաստված սննդատեսակները։ Բարդ ածխաջուրը, ի տարբերություն պարզ ածխաջրի, շատ ուշ է քայքայվում, ուշ է յուրացվում արյան մեջ, ուստի շաքարի մակարդակն արյան մեջ դանդաղ է բարձրանում»,- բացատրում է մասնագետը։

Շաքարային դիաբետից խուսափելու համար հարկավոր է խուսափել նաև տրանս—ճարպեր (սննդային ճարպի ամենավատ տեսակը, հեղ.) պարունակող սննդատեսակներից՝ երշիկեղեն, ֆաստֆուդ, տապակած սնունդ, շատ յուղոտ սնունդ։ Անհրաժեշտ է ընտրել առողջ սպիտակուցներ՝ ցածր յուղայնությամբ մսամթերք, կաթնամթերք, բուսական սպիտակուց պարունակող սնունդ (հատիկեղեն՝ սիսեռ, ոսպ, լոբի և ընդեղեն)։ Առողջ սննդակարգ ունենալու համար պետք է ուտել մեծ քանակությամբ բջջանյութ պարունակող սննդատեսակներ՝ բանջարեղեն, կանաչեղեն և այլն։

«
Բջջանյութը բարելավում է աղիների աշխատանքը, աղիներում ունենում ենք միկրոբիոզի լավացում, հետևաբար, օրգանիզմից դուրս են գալիս հավաքված տոքսինները, և օրգանիզմը հարստանում է անհրաժեշտ միկրոէլեմենտներով և անհրաժեշտ վիտամիններով։ Ինսուլինի բարձրացումն արյան մեջ հանգեցնում է անընդհատ սովի զգացում ունենալուն, քաղցրի  նկատմամբ բարձր պահանջ է լինում։ Ուստի, նախաճաշին պետք է ունենալ սպիտակուցներով հարուստ սնունդ, որն արյան մեջ չի հանգեցնի ինսուլինի կտրուկ բարձրացման, հետևաբար, օրվա ընթացքում քաղցրի նկատմամբ մեծ պահանջ չենք ունենա»,- մանրամասնում է էնդոկրինոլոգը։

Մասնագետը հիշեցնում է՝ ցանկալի է օրական 3-4 անգամ սնվել, որպեսզի օրգանիզմում չունենանք շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ։ Պետք է նախընտրել սպիտակուցներով, բջջանյութերով, բարդ ածխաջրերով հարուստ սնունդ։

Խոսելով մեր երկրում առկա՝ շաքարային դիաբետի աճի տեմպերի մասին՝ մասնագետը նշում է՝ դրա հիմնական պատճառներն են սննդամթերքի սխալ նախընտրությունը, սննդամթերքի ընդունման սխալ կարգը, պասիվ ու նստակյաց ապրելակերպը, մշտապես սթրեսներ ունենալը, ժողովրդի հոգսառատ ապրելակերպը, ճարպակալումը և, իհարկե, ժառանգականության գործոնը, որը բարձրացնում է հիվանդության առաջացման ու զարգացման ռիսկերը։

Լ. Կարապետյանն ընդգծում է նաև Հայաստանում շաքարային դիաբետի դեմ պրոֆիլակտիկ բուժական միջոցառումների սակավությունը կամ ոչ բավարար զարգացած լինելը, ինչպես նաև՝  մարդկանց անտարբեր վերաբերմունքը սեփական առողջության նկատմամբ։

Վերջում մասնագետը խորհուրդ է տալիս  հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և հիշել, որ երկրորդ  տիպի շաքարային դիաբետը հնարավոր է կանխարգելել և վերահսկել։

..

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Առողջապահության նախարարությունը

Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և հիվանդության սոցիալ—տնտեսական բեռի նվազեցման նպատակով Առողջապահության նախարարությունն իրականացնում է «Շաքարային դիաբետի դեմ պայքարի և բարդությունների կանխարգելման ուղղությամբ» 2022–2026 թվականների ծրագիրը, որը, ըստ նախարարության, նպատակ ունի կանխարգելել հիվանդությունն ու մեծացնել բուժման և հիվանդության վերահսկման արդյունավետությունը։

Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և մշտադիտարկման բարելավման նպատակով ներդրվել է՝

  • շաքարային դիաբետի ազգային ռեգիստր
  • առողջության առաջնային պահպանման հաստատություններում` շաքարային դիաբետի սքրինինգային ծրագիր
  • գեստացիոն դիաբետի սքրինինգ հղիների շրջանում։

Հայաստանում դիաբետ ունեցող մարդկանց դեղապահովումն իրականացվում է անվճար`  եվրոպական արտադրության 3 տեսակի դեղերով: Իսկ մինչև 28 տարեկան շուրջ 1700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաներին, դեռահասների և պատանիներին անվճար տրամադրվում են 2 տեսակի ինսուլինային անալոգներ, ինսուլինային գրիչ—ներարկիչներ, ասեղներ, արյան մեջ գլյուկոզի որոշման համար նախատեսված սարքեր և դրանց համար նախատեսված թեստ—երիզներ, նաև «Գլյուկագոն» 1 մգ հիպոգլիկեմիկ շոկի կանխարգելման դեղը:

2025թ. մայիսից մինչև 18 տարեկան շահառուներին եռամսյակային կտրվածքով անվճար տրամադրվել է 600 հատ թեստ—երիզ կամ 12 տուփ, նախկին՝ 300-ի կամ 6 տուփի փոխարեն:

Մինչև 18 տարեկան 1100 ինսուլինակախյալ պացիենտների համար մեկնարկի փուլում է արյան մեջ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովման և սպասարկման ծրագիրը, ինչը, ըստ նախարարության, հնարավորություն կտա շահառուներին կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ կոմաները և կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորեն որոշել ինսուլինի դեղաչափը:

 

Сообщение Շաքարային դիաբետ. ինչ ուտել, ինչպես կանխել, ովքեր են ռիսկի խմբում появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/shaqarayin-diabet-inch-utel-inchpes-kankhel-ov-qer-en-riski-khmbum/feed/ 0
Թունաքիմիկատները սննդում․ ինչ հիվանդություններ են առաջացնում, ովքեր են խոցելի, ինչպես նվազեցնել ռիսկերը https://anvtangsnund.am/tunaqimikatnery-snndum%e2%80%a4-inch-hivandutyunner-en-arajatsnum-ovqer-en-khotseli-inchpes-nvazetsnel-riskery/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=tunaqimikatnery-snndum%25e2%2580%25a4-inch-hivandutyunner-en-arajatsnum-ovqer-en-khotseli-inchpes-nvazetsnel-riskery https://anvtangsnund.am/tunaqimikatnery-snndum%e2%80%a4-inch-hivandutyunner-en-arajatsnum-ovqer-en-khotseli-inchpes-nvazetsnel-riskery/#respond Fri, 26 Sep 2025 07:40:22 +0000 https://anvtangsnund.am/?p=6326 Վերջերս նյութ էինք հրապարակել, որ տեղական միրգ-բանջարեղենում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Сообщение Թունաքիմիկատները սննդում․ ինչ հիվանդություններ են առաջացնում, ովքեր են խոցելի, ինչպես նվազեցնել ռիսկերը появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Տաթև Խաչատրյան

Վերջերս  նյութ էինք հրապարակել այն մասին, որ տեղական միրգ-բանջարեղենում պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել էին թունաքիմիկատներ, որոնք, ըստ մեր հետազոտության արդյունքների և ռիսկերի վերլուծության, կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Մասնավորապես, վերլուծել էինք 2024թ.ին հրապարակված 2019թ., 2021թ. պետական մոնիթորինգի արդյունքները, ներկայացրել ԳԱԱ «Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոն, որպեսզի գիտնականներն ու հետազոտողները հաշվարկեն քաղցկեղի զարգացման իրական ռիսկերը՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության օրական սննդակարգը։ 

Պարզվել էր, որ Հայաստանի բնակչության 20 %–ը  կամ ամեն 5-րդը, մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Էլ ի՞նչ հիվանդություններ կարող են առաջացնել թունաքիմիկատները, ովքե՞ր են խոցելի խմբում, ի՞նչն է մեծացնում ռիսկն ու ինչպես դրանք նվազեցնել։ Այս և մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանի հետ։

 

 

«Արդեն վաղուց հստակ կորելացիոն կապեր և վերջին 10 տարվա ընթացքում հարյուրավոր հոդվածներ կան, որոնք հաստատում են Պարկինսոնի հիվանդություն և թունաքիմիկատներ, Ալցհայմեր և թունաքիմիկատներ, երեխաների պարագայում՝ կոգնիտիվ զարգացում և թունաքիմիկատներ կապը ,-ասում է Ա. Մկրտչյանը:- Դա երկարատև, քրոնիկ թունավորման հետևանք է, այսինքն՝ ես անընդհատ այդ թունաքիմիկատով բանջարեղենն եմ գնում, անընդհատ դրանով եմ սնվում՝ միկրոքանակներով»։

Բացի այդ, թունաքիմիկատները կարող են ազդել էնդոկրին (հորմոնալ) համակարգի վրա։ Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ թունաքիմիկատների շարունակական ազդեցության և 2-րդ տիպի շաքարային դիաբետի միջև նույնպես կապ կա։

Ա. Մկրտչյանն նշում է, որ թունաքիմիկատները կարող են ազդեցություն ունենալ նաև վերարտադրողական համակարգի վրա՝ թե’ տղամարդկանց, թե’ կանանց մոտ։  Օրինակ, ըստ որոշ հետազոտությունների, տղամարդկանց դեպքում կարող է նկատվել սերմնահեղուկի ծավալի փոփոխություն, սպերմատոզոիդների շարժունակության անկում, դրանց որակի վատացում։ Կանանց մոտ՝  հղիության ինքնաբուխ ընդհատումներ` վիժումներ, ինչպես նաև՝ բնածին արատներ պտղի մոտ։ Որոշ դեպքերում այդ արատները կարող են լինել կյանքի հետ անհամատեղելի, ինչի հետևանքով հղիությունը կամ ինքնաբերաբար ընդհատվում է, կամ, բժշկական ցուցումով, դադարեցվում։

Թունաքիմիկատները կարող են ազդել նաև վերին շնչուղիների վրա։ Օրինակ, ասթման, ինչպես նաև քրոնիկ բրոնխիտի դեպքերն առավել հաճախ հանդիպում են գյուղատնտեսական ոլորտում աշխատող անձանց մոտ, ովքեր պարբերաբար քիչ քանակությամբ, բայց երկարաժամկետ շնչում են թունաքիմիկատների մնացորդները։

Բայց ամենամեծ ռիսկի խումբն, իհարկե, քաղցկեղի առաջացման ռիսկն է.

«Օրինակ, կապ կա ոչ Հոջկինի լիմֆոմայի հետ, որը, երևի, ամենատարածված 5 օնկոլոգիաներից մեկն է. կա հստակ կապ, նաև լեյկոզների պարագայում- ասում է Ա. Մկրտչյանը: -{Թունաքիմիկատները} կարող են ախտահարել տարբեր օրգաններ, առաջացնել լյարդի, երիկամի ուռուցքներ և այլն. բավականին շատ հետազոտություններ կան, որոնք դրական կորելացիա են տալիս՝ ինչքան ավելի երկար է այդ մարդը շփվել այդ թունաքիմիկատի հետ, օգտագործել այդ մթերքները, այդքան ավելի մեծ է ռիսկը»,-ասում է նա։

Ոչ Հոջկինի լիմֆոմա (ՈՀԼ) լիմֆատիկ համակարգի չարորակ ուռուցք է, որն սկսվում է լիմֆոցիտներից՝ սպիտակ արյան բջիջներից, որոնք պատասխանատու են իմունային համակարգի աշխատանքի համար։ Ի տարբերություն Հոջկինի լիմֆոմայի, ՈՀԼ-ն ունի բազմաթիվ ենթատեսակներ և կարող է զարգանալ ինչպես լիմֆատիկ հանգույցներում, այնպես էլ՝ այլ օրգաններում, ներառյալ՝ փայծաղը, ոսկրածուծը և մարսողական համակարգը։

ՈՀԼ-ի ռիսկի գործոններն են իմունային համակարգի խանգարումները, որոշ վարակներ (օր.՝ Էպշտեյն-Բարի /Epstein-Barr/ վիրուս), գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի, թունաքիմիկատների ազդեցությունները։ 

Հիվանդությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է խոսել թունաքիմիկատների կեսնակուտակման և կենսամագնիսացման մասին, ինչի հետևանքով, ըստ սննդաբանի, ստանում ենք դրանց ավելի մեծ չափաքանակ, քան թվում է։

Կենսակուտակում (bioaccumulation) այն է, երբ վնասակար քիմիական նյութերը ժամանակի ընթացքում կուտակվում են օրգանիզմում, հիմնականում՝ ճարպային հյուսվածքներում կամ օրգաններում, քանի որ օրգանիզմը չի հասցնում դրանք դուրս բերել։

Կենսամագնիսացում (biomagnification) տեղի է ունենում, երբ այդ կուտակված վնասակար նյութերը սննդային շղթայի ընթացքում փոխանցվում են մի օրգանիզմից մյուսին և յուրաքանչյուր հաջորդ օղակում դրանց խտությունն ավելի է բարձրանում։

Օրինակ, թունաքիմիկատը կուտակվել է ջրիմուռում, հետո այն կերել է փոքր ձուկը, նրան՝ մեծ ձուկը, վերջում՝ մարդը։ Եվ հենց մարդն ստանում է այդ նյութի առավելագույն քանակը։

Սա վտանգավոր է հատկապես ճարպալույծ թունաքիմիկատների (նյութեր, որոնք լավ են լուծվում ճարպերում, հեղ.) դեպքում, որոնք կուտակվում են ճարպային հյուսվածքներում. սկզբում դրանք կարող են ոչ մի ազդեցություն չունենալ, բայց, ժամանակի ընթացքում, փոքր դոզաներով կուտակվելով, անցնում են թույլատրելի շեմքը և սկսում ազդել գրեթե բոլոր օրգանների վրա։

Ա. Մկրտչյանն ասում է, որ հաճախ դրանք կուտակվում են լյարդում, երիկամներում, մկաններում, ուղեղում, կարող են հայտնվել կրծքագեղձում և կաթի մեջ՝ վտանգելով հատկապես կրծքով կերակրող մայրերի և նորածինների առողջությունը։ Կարող են ազդել նաև նյարդային համակարգի վրա։

Սննդաբանը նշում է՝ վնասը մեծացնում է նաև այն, որ շատ թունաքիմիկատների դեպքում կիսադուրսբերման պարբերությունը (biological half-life, այն ժամանակահատվածը, որի ընթացքում նյութի կեսը դուրս է գալիս օրգանիզմից կամ քայքայվում է, հեղ.) ավելի փոքր է, քան դրա՝ մեր ստանալու արագությունը, և օրգանիզմը չի հասցնում այն ամբողջությամբ մաքրել մինչև հաջորդ քանակը ստանալը։

Բացի այդ, թունաքիմիկատներն այլ թույների հետ կարող են կուտակային (cumulative)  կամ հավելյալ (additive) ազդեցություն ունենալ, այսինքն՝ ավելի շատ վնասել, քան եթե լինեին առաձին-առանձին.

«Կոպիտ բացատրեմ, օրինակ, ամեն մեկը 10 մմ–ով մեր ճնշումը կբարձրացներ, եթե իրենք իրար հետ են աշխատում, 35-40 մմ–ով կբարձրացնեն մեր ճնշումը, այսինքն՝ ռիսկը շատ ավելի մեծանում է։ Ռիսկը մեծանում է նաև ալկոհոլի հետ. տետրաքլոր մեթանը, եթե ալկոհոլի հետ զուգահեռ է, տոքսիկ էֆեկտը քառակի-հնգակի ավելանում է»,-նշում է սննդաբանը։

Ա. Մկրտչյանն ասում է, որ նույնիսկ եթե միրգ-բանջարեղենը ձեր տնամերձ  հողատարածքից է, միևնույնն է, դուք վստահ չեք կարող լինել, որ «մաքուր» միրգ կամ բանջարեղեն եք ուտում, քանի որ, հնարավոր է, դուք ոռոգում եք այն ջրով, որով քիչ այն արդյունաբերական ծավալներով ցորենի կամ կարտոֆիլի արտադրություն ունեցող մեկն է ջրում, և այդ ջրով թունաքիմիկատների մնացորդները հասնելու են ձեր այգի.

«Ես նման փորձ ունեմ. ելակը ջրել եմ ծորակի ջրով և ոռոգման ջրով, և այնտեղ, որտեղ ոռոգման ջրով եմ ջրել, ծանր մետաղներն ու թունաքիմիկատներն ավելի շատ են եղել. այնպես որ, ոչ մեկ չի կարող վստահ լինել»,-ասում է Ա. Մկրտչյանը։

 

 

Ովքեր են ռիսկի խմբում ու ինչպես նվազեցնել վտանգը

 

Սննդաբանն ասում է, որ թեև այս դեպքում ռիսկի խմբում բոլորն են, սակայն ռիսկը մեծանում է  մի խումբ մարդկանց համար։ Օրինակ, այն երեխաների, որոնք ինտենսիվ աճի և զարգացման փուլում են և շատ են ուտում։ Նույնը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր չունեն թունաքիմիկատները վերամշակելու, փոխակերպելու կամ չեզոքացնելու բավարար ունակություն՝ օրինակ, լյարդի կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Բարձր ռիսկային խմբում են նաև հղի կանայք և տարեց մարդիկ, որոնց օրգանիզմի պաշտպանական համակարգերը թուլացած են։

Ա. Մկրտչյանն առանձնացնում է նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատողներին և հատկապես նրանց, ովքեր չեն տիրապետում անձնական հիգիենայի կանոններին տարբեր տեսակի թունաքիմիկատներ կիրառելիս, չեն կրում դիմակներ, ձեռնոցներ, չեն լվանում ձեռքերը կամ թունքիմիկատներն օգտագործում են սխալ չափաբաժնով։

Արդեն եղած ռիսկերը նվազեցնելու համար սննդաբանը մի պարզ խորհուրդ է տալիս. անպայման լավ լվանալ միրգն ու բանջարեղենը, կարելի նաև՝ փափուկ խոզանակով, եթե նույնիսկ հետո կեղևազրկելու եք. դա որոշակիորեն կնվազեցնի մակերեսային թունքաիմիկատների քանակը.

«Անպայման մաքրեք կեղևը, ինչքան էլ ասեն, որ շատ օգտակար է, ինուլին (օրգանական նյութ, բնական պրեբիոտիկ, հեղ.) կա մեջը, սննդային թելիկներն ավելի շատ են, բայց, ամեն դեպքում, եթե դուք կասկածում եք, չգիտեք՝ որտեղից է, և ռիսկը մեծ է, որ թունաքիմիկատներ կարող են լինել, ապա կեղևազրկեք,-ասում է սննդաբանը։ — Օրինակ, Ամերիկայում, Եվրոպայում խորհուրդ են տալիս նաև քացախ կամ սոդա, օրինակ, քացախը 1:4-ի հարաբերությամբ ջրի մեջ մոտ 15 րոպե թողնել այդ միրգ-բանջարեղենը,  հետո հանել, հոսող ջրով լվանալ ու նոր օգտագործել։ Կամ, եթե շերտերով է, անպայման մաքրել վերևի շերտերը»։

Սակայն, նույնիսկ հաշվի առնելով այս ամենը, սննդաբանն ասում է, որ չի կարելի ասել՝ մի կերեք միրգ-բանջարեղեն, քանի որ պետք է կշեռքի նժարին դնել օգուտը և վնասը.

«Եթե ես պատրաստ եմ մուլտվիտամինային անբավարարություն ունենալ, պետք է ընդհանրապես հրաժարվեմ բանջարեղենից,-ասում է Ա. Մկրտչյանը։- Հետևաբար, այո’, ես շարունակելու եմ ուտել, բայց շարունակելու եմ իմ ասած խորհուրդներով մաքրել ուտելուց առաջ, երբեք չեմ գնա պոկեմ, ձեռքով մաքրեմ և ուտեմ, որովհետև դա օրգանական է և իմ իմացած ինչ֊որ մի ծանոթի բանջարանոցից է։ Եվ, միևնույն ժամանակ, եթե ես առաջ ասում էի՝ թեկուզ 600գ, թեկուզ 800գ օրական կերեք, հիմա ես շատ ավելի զգույշ եմ և ասում եմ` 400-500 գրամ, մինչև 400 գրամը լրիվ բավարար է»,-ասում է սննդաբանը։

Եզրափակելով Ա. Մկրտչյանն ասում է, որ թունաքիմիկատ ամեն տեղ էլ օգտագործում են, ամենաշատը՝ Չինաստնում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, այլ հարց է, թե ինչպես է դրա կիրառումը վերահսկվում Հայաստանում.

«Համապատասխան կառույցներին պետք է դիմել այդ հարցով»,-ասում է նա։

Сообщение Թունաքիմիկատները սննդում․ ինչ հիվանդություններ են առաջացնում, ովքեր են խոցելի, ինչպես նվազեցնել ռիսկերը появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/tunaqimikatnery-snndum%e2%80%a4-inch-hivandutyunner-en-arajatsnum-ovqer-en-khotseli-inchpes-nvazetsnel-riskery/feed/ 0
Բոտուլիզմ. ի՞նչ է և ինչպե՞ս խուսափել դրանից. ԱՆ խորհուրդները https://anvtangsnund.am/7/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=7 https://anvtangsnund.am/7/#respond Wed, 23 Aug 2023 05:31:00 +0000 http://themes.muffingroup.com/betheme/?p=2281 “Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում

Сообщение Բոտուլիզմ. ի՞նչ է և ինչպե՞ս խուսափել դրանից. ԱՆ խորհուրդները появились сначала на anvtangsnund.am.

]]>
Հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը և հետագա բարդություններից խուսափելու նպատակով` Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել բոտուլիզմի մասին, որով հորդորում է՝

  • զե՛րծ մնացեք տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց,
  • մի՛ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
  •  հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե՛ք բժշկի:

“Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տանը հնարավոր չէ ապահովել նշված պայմանները”:


Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են`

  •  սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը,
  • գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը,
  • տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը,
  •  խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը:

Сообщение Բոտուլիզմ. ի՞նչ է և ինչպե՞ս խուսափել դրանից. ԱՆ խորհուրդները появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/7/feed/ 0