Архивы Լրահոս - anvtangsnund.am

100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պայմանավորված տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտի մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով որոշմամբ առաջարկվում է 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» համապատասխան ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։

Աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսավարողներին, որոնք 2026 թ. չեն իրականացրել խաղողի մթերումներ։

Բացի այդ, սահմանվում է որ 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2026 թ. մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի կրկնապատիկի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողների մթերման կետերում խաղողի մթերումների գործընթացի մշտադիտարկումը վերապահվում է մարզպետների աշխատակազմերին՝ տնտեսավարողների կողմից ներկայացված գրության հիման վրա։ Արդյունքում՝ տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև կխթանի ընթացիկ տարում լրացուցիչ քանակությամբ խաղողի մթերումների իրականացմանը։

Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը կարտահանվի շուրջ 12․0 մլն լիտր կոնյակի սպիրտ։

Сообщение 100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին появились сначала на anvtangsnund.am.

Նոր խստացումներ. Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը
● Արամ Սահակյան

Վաղվանից՝  2026թ հունիսի 12-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը՝ ներառյալ դրանց տարանցումը դեպի ԵԱՏՄ երկրներ։

Որոշումը պայմանավորված է կրկնվող կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ և վերահսկողական համակարգի խնդիրներով։

Ի՞նչ է որոշվել

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 12-ից ուժի մեջ է մտնում լայնածավալ սահմանափակում, որը վերաբերում է՝

Հայաստանից ներմուծվող բոլոր կարանտինային արտադրանքին

ինչպես նաև՝ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ իրականացվող տարանցմանը

Սահմանափակումը կգործի մինչև նոր մեխանիզմի մշակումը, որը պետք է ապահովի մատակարարումների անվտանգության և հետագծելիության վերահսկում։

Կարանտինային արտադրանք են համարվում այն ապրանքները, որոնք կարող են պարունակել բույսերի համար վտանգավոր վնասատուներ կամ հիվանդություններ։

Դրանք ենթակա են հատուկ ստուգումների՝ ներմուծումից առաջ, քանի որ կարող են վնասել գյուղատնտեսությանը, պահեստներին և արտադրական շղթային։

Կարանտինային ապրանքներ են մրգերը, բանջարեղենը, ընկույզները, չրերը, սերմերը և բուսական ծագման այլ գյուղմթերքը։

Ինչու է ընդունվել որոշումը

Գերատեսչության տվյալներով՝ վերջին ամիսներին շարունակվել են կրկնվող խախտումները։

Հունիսին արձանագրվել է 3 նոր դեպք, որոնցում հայտնաբերվել է կարանտինային վնասատու՝ կապրայի բզեզ (khapra beetle)՝

ընկույզների խմբաքանակում

չորացրած դեղձում

չորացրած լոլիկում

Ռուսական կողմը պնդում է, որ սա վկայում է մատակարարումների վերահսկողության թերությունների մասին։

Կապրայի բզեզը համարվում է կարանտինային վնասատու, որը չի հանդիպում Ռուսաստանի տարածքում և համարվում է բարձր ռիսկային տեսակ գյուղատնտեսության համար։

Այն կարող է վնասել տարբեր տեսակի պահեստավորված արտադրանք՝

հացահատիկ, հատիկավոր մշակաբույսեր, յուղատու և տեխնիկական մշակաբույսեր, ինչպես նաև դրանց վերամշակված արտադրանքը։

Վնասատուն կարող է տարածվել նաև պահեստներում, պահեստային տարածքներում, տրանսպորտային միջոցներում, ալյուրի և հացահատիկի պահեստներում, ինչպես նաև սննդի արտադրության ձեռնարկություններում։

Մասնագետների գնահատմամբ՝ այն կարող է վնասել մինչև պահեստավորված արտադրանքի 70%-ը։

Ռուսական կողմի գնահատականը

«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ նշվում է, որ հայկական համապատասխան մարմնի վերահսկողությունը բավարար արդյունավետ չէ, ինչը կարող է վտանգել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը։

Գերատեսչությունը նաև նշում է, որ նախկինում արդեն բազմիցս ուղարկվել են ծանուցումներ արձանագրված խախտումների վերաբերյալ։

Հիշեցնենք,  որ վերջին ամիսներին Ռուսաստանը արդեն փուլային կերպով սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ներմուծվող տարբեր ապրանքների նկատմամբ՝

միրգ և բանջարեղեն

ծաղկային արտադրանք

ձկնամթերք

ալկոհոլային խմիչքներ

«Ջերմուկ» հանքային ջուր

Նոր որոշումը փաստացի ընդլայնում է նախկինում կիրառվող վերահսկողական սահմանափակումները։

Сообщение Նոր խստացումներ. Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը появились сначала на anvtangsnund.am.

6 ամսով սահմանափակվում է ցորենի արտահանումը Հայաստանից
Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0 ծածկագրին դասվող ցորենի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում։

Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք կսահմանվի ցորեն ապրանքատեսակի նկատմամբ:

Նշվում է, որ որոշումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Ըստ հիմնավորման՝ նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։

Сообщение 6 ամսով սահմանափակվում է ցորենի արտահանումը Հայաստանից появились сначала на anvtangsnund.am.

Մանրէներ և աղիքային ցուպիկ «Զվարթնոց» օդանավակայանի սննդում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կողմից «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում («Զվարթնոց» օդանավակայան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։

Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։

Այսպես՝ փորձաքննության ներկայացված «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ» (ՄԱՖԱնՄՔ) և «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին: ։

ՄԱՖԱՄ- ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին  և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ծառայությունում արտադրվող «Եփած բրինձ» խոհարարական արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

Сообщение Մանրէներ և աղիքային ցուպիկ «Զվարթնոց» օդանավակայանի սննդում появились сначала на anvtangsnund.am.

«Արտադրողները, որոնք կշարունակեն վտանգել արտահանման հնարավորությունները, կզրկվեն այդ իրավունքից». ՍԱՏՄ պետ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է,  որ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպում է անցկացրել Հայաստանի ձկնաբույծների և ձկնամթերք արտադրողների հետ՝ քննարկելու ոլորտում ստեղծված իրավիճակն ու արտահանման հեռանկարները։

Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է, որ հանդիպման նպատակը ոչ թե պարզապես խնդիրներ արձանագրելն ու մեղադրանքներ հնչեցնելն է, այլ առկա լրջագույն մարտահրավերը ոլորտի վերափոխման հնարավորության վերածելը։

Անդրադառնալով դեպի Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կասեցմանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ խնդիրը կարգավորելու համար, նաև հստակեցրել, որ անվտանգության և հիգիենայի չափանիշները չեն կարող «աչքաթող արվել». արտահանման ներկայացված բոլոր խմբաքանակների նմուշները ներկայացվելու են լաբորատոր հետազոտության՝ մանրէաբանություն, հիվանդություններ ու արգելված նյութերի մնացորդային քանակություն ցուցանիշներով:

Նա փաստել է, որ Տեսչական մարմինն այսուհետ է՛լ ավելի է խստացնելու ներքին վերահսկողությունը թե՛ արտադրանքի, թե՛ ձեռք բերվող հումքի նկատմամբ՝ ԵԱՏՄ շուկայում հայկական արտադրանքի վստահելիությունը վերականգնելու համար։

«Այն արտադրողները, որոնք կշարունակեն անփույթ մոտեցում ցուցաբերել և վտանգել ամբողջ ոլորտի զարգացմանն ու արտահանման հնարավորություններին, կզրկվեն արտահանման իրավունքից, քանի որ մեկ ընկերության պատճառով չպետք է տուժի ամբողջ ոլորտը»,- զգուշացրել է Տեսչական մարմնի ղեկավարը։

Խոսվել է նաև Եվրոպական Միության շուկաներ ձկնամթերքի արտահանման հնարավորությունների մասին, որն արդեն բաց է հայկական ձկնամթերքի համար եվրոպական ստանդարտներին լիարժեք համապատասխանության դեպքում։

Արտադրողներին տեղեկացվել է, որ Վտանգների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգը (ՎՎՀԿ/HACCP) պետք է գործի անխափան, պետք է ապահովվի արտադրական շղթայի թափանցիկություն ու հետագծելիություն՝ ձկան կերից ու ջրի որակից մինչև պատրաստի արտադրանք։

ՍԱՏՄ-ն հանդես է գալիս որպես արտադրողների գործընկեր և պատրաստ է անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են այցելել տնտեսություններ, իրականացնել աուդիտ և մատնանշել արտահանմանը խոչընդոտող թերությունները:

Сообщение «Արտադրողները, որոնք կշարունակեն վտանգել արտահանման հնարավորությունները, կզրկվեն այդ իրավունքից». ՍԱՏՄ պետ появились сначала на anvtangsnund.am.

Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսում.

Երևան քաղաքում՝

Հունիսի 8-ի երեկոյան, 9-13-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 8-ին կեսօրից հետո, 9-13-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        36.6°C (1966թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               7.6°C (1996թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       21.4°C

Сообщение Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ появились сначала на anvtangsnund.am.

24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը՝ ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, Քաղսի, Սոլակ, Բջնի, Կարենիս, Ալափարս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Նոր Գյուղ գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների և «Մաքրավան-Աբովյան» ջրատարից սնվող իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

Сообщение 24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում появились сначала на anvtangsnund.am.

Եղանակը կտաքանա, սպասվում է կարճատև անձրև
ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսում.

Երևան քաղաքում՝

Հունիսի 1-6-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 1-ի ցերեկը, 2-6-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 2- 6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        37.6°C (1990թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               4.3°C (1978թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       20.7°C

Сообщение Եղանակը կտաքանա, սպասվում է կարճատև անձրև появились сначала на anvtangsnund.am.

«Խախտումները չեն շտկվել»․ Ռուսաստանը սահմանափակում է հայկական միրգ-բանջարեղենի ներմուծումը
● Արամ Սահակյան

2026թ. մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակվելու է Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։ Այս մասին երեկ հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Ռուսական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը գործելու է մինչև «արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը»։

ՌԴ կողմը նշում է, որ որոշումն ընդունվել է հայկական միրգ-բանջարեղենի մատակարարումների ընթացքում արձանագրվող խախտումների հաճախացման և «Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով»։

«Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի բուսանիտարական վիճակի համար», — ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրության մեջ։

Ռուսական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ հայկական իրավասու մարմինների կողմից «նախկինում արձանագրված խախտումների մասով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել»։

Նշենք, որ մայիսի 21-27-ը «Ռոսսելխոզնադզոր»-ը ստուգումներ է իրականացրել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց ընթացքում ջերմոցային համալիրներում հայտնաբերվել են ԵԱՏՄ երկրների համար կարանտինային համարվող օբյեկտներ։

Ռուսական կողմի տվյալներով՝ միայն 2026թ.  ընթացքում հայկական միրգ-բանջարեղենի ներմուծման ժամանակ արձանագրվել է նման խախտման 181 դեպք։

Բացի այդ, «Ռոսսելխոզնադզոր»-ը պնդում է, որ հայկական բազմաթիվ արտահանողներ գործում են «անհայտ սեփականության ձևով» և խուսափում են կարանտինային բուսանիտարական վերահսկողությունից, ինչը, ըստ գերատեսչության, վկայում է արտահանվող արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը սահմանափակումներ և խստացված վերահսկողություն էր կիրառել նաև հայկական հանքային ջրի, ծաղիկների և որոշ ալկոհոլային խմիչքների նկատմամբ։

Մանրամասները կարդացեք մեր նախորդ հրապարակման մեջ՝

Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու

Сообщение «Խախտումները չեն շտկվել»․ Ռուսաստանը սահմանափակում է հայկական միրգ-բանջարեղենի ներմուծումը появились сначала на anvtangsnund.am.

Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու
● Արամ Սահակյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը խստացված վերահսկողությունն ու սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող մի շարք արտադրանքների նկատմամբ։

Միայն «Ջերմուկ» հանքային ջրի դեպքում սահմանափակումները վերաբերում են մոտ 37 միլիոն շշի, իսկ հայկական ծաղիկների վերահսկման ընթացքում արձանագրվել է խախտման 135 դեպք։

Ժամանակավորապես դադարեցվել է նաև «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան» ընկերությունների մի շարք արտադրատեսակների վաճառքը։

Այս ֆոնին շարունակվում են նաև տեղեկությունները Վերին Լարսի անցակետում հայկական բեռների նկատմամբ խստացված ստուգումների և երկար հերթերի մասին։

Ռուսական կողմը հիմնավորում է որոշումները «անվտանգության», «ֆիտոսանիտարական վերահսկողության» և «արտադրանքի համապատասխանության» հարցերով, մինչդեռ հայկական բիզնես շրջանակներում աճում են մտահոգությունները արտահանման խոչընդոտների շուրջ։

«Ջերմուկ»-ի ներմուծումն ու վաճառքը դադարեցվել է

ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ը դեռևս ապրիլի վերջին հայտարարել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման և շրջանառության ժամանակավոր դադարեցման մասին։ Ռուսական կողմի տվյալներով՝ որոշ խմբաքանակներում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների բարձր պարունակություն, ինչը չի համապատասխանել պիտակավորման վրա նշված տվյալներին։

Ռուսական պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ սահմանափակումը վերաբերում է 2025թ. հոկտեմբերից մինչև 2026թ.  ապրիլ արտադրված մի շարք խմբաքանակների։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ նման անհամապատասխանությունը կարող է սպառողներին մոլորեցնել ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ և «առողջական ռիսկեր» ստեղծել։

Ըստ ռուսական «Չեստնի զնակ» պետական մակնշման համակարգի օպերատորի՝ «Ջերմուկի» նկատմամբ կիրառված սահմանափակումները վերաբերում են շուրջ 37 միլիոն շշի։

Մասնավորապես, 0.33, 0.5, 1 և 1.5 լիտրանոց ապակյա և պլաստիկ տարաներով հանքային և գազավորված ջրերին, այդ թվում՝ համային հավելումներով արտադրանքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, «խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել».

«Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն»,-նշել էր ՍԱՏՄ-ն։

Ռուսաստանը սահմանափակել է նաև հայկական ծաղիկների ներմուծումը

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել նաև Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ՝ մինչև հայկական ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը։

Ռուսական կողմը նշել է, որ, չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության երաշխիքներին, մասնագետները շարունակում են հայտնաբերել ԵԱՏՄ-ի համար կարանտինային համարվող օբյեկտներ։

«96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ընթացքում հայտնաբերվել է 135 դեպք։ Սա կազմում է ամբողջ 2025 թվականի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ը», — ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակումների մասին պաշտոնական ծանուցում չի ստացել և չի կարող նշել, թե դրանք որքան կտևեն։

«Եթե մենք ընդհանուր առմամբ ստանում ենք 2 միլիարդ ծաղիկ, իսկ 96 միլիոնը գալիս է Հայաստանից, ապա դա կազմում է 5%-ից մի փոքր քիչ»,- ասել է  «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Նա նաև հայտարարել է, որ ռուսական կողմը խնդիրներ է արձանագրում ոչ միայն Հայաստանից ներմուծվող ծաղիկների, այլ նաև մրգերի և բանջարեղենի դեպքում։

«Խնդիրը միայն ծաղիկները չեն։ Մենք խնդիրներ ունենք նաև բանջարեղենի և մրգերի հետ», — ռուսական «Вести»-ի փոխանցմամբ՝ ասել է Դանկվերտը։

Ալկոհոլային խմիչքների նկատմամբ վերահսկողությունը խստացվել է

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանից ներմուծված որոշ գինիների և կոնյակների վաճառքը։ Խոսքը վերաբերում է «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրանքին։

Ռուսական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է արտադրանք, որը «չի համապատասխանել պարտադիր պահանջներին»։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ առևտրային ցանցերին և ներմուծողներին արդեն ուղարկվել են ծանուցումներ՝ տվյալ արտադրանքի վաճառքը դադարեցնելու և այն շրջանառությունից հանելու վերաբերյալ։

Ռուսական կողմի հրապարակած ցանկում ներառված են՝

«Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինի (11% ալկոհոլ, 0.75 լ),

«Legends Arni» սպիտակ չոր գինի (12% ալկոհոլ, 0.75 լ),

«Հայկական կոնյակ 5 աստղ»,

«Shahnazaryan XO» յոթնամյա հայկական կոնյակ։

Այս պահին ռուսական կողմը չի հրապարակել, թե կոնկրետ ինչ չափանիշների կամ ցուցանիշների չեն համապատասխանել տվյալ խմիչքները։

Լարսում հայկական բեռների ստուգումները երկարացել են

Հայկական բեռնափոխադրողների շրջանում վերջին օրերին հաճախ են հայտնում Վերին Լարսի անցակետում երկար հերթերի և խստացված ստուգումների մասին, հատկապես՝ սննդամթերքի և ալկոհոլային արտադրանքների դեպքում։

Ռուսական պաշտոնական կառույցները այս մասով առանձին մանրամասն հայտարարություն դեռ չեն հրապարակել, սակայն թեման ակտիվ քննարկվում է հայկական տիրությում, նաև՝ բեռնափոխադրողների և արտահանողների շրջանում։

Ռուսական պատվիրակությունը Հայաստանում ստուգումներ է իրականացնում

Այս ֆոնին Հայաստանում է գտնվում ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունը։ ՍԱՏՄ-ի հետ համատեղ ստուգումներ են իրականացնում հայկական մի շարք ընկերություններում՝ բուսական և կենդանական ծագման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին գնահատելու նպատակով։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ առաջիկա օրերին վերահսկողական միջոցառումներ կիրականացվեն 8 բուսաբուծական և 4 ձկնաբուծական արտադրություններում։ Ստուգումները տևելու են 1 շաբաթ։

Сообщение Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու появились сначала на anvtangsnund.am.