Архивы ԵԱՏՄ - anvtangsnund.am

Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը հայկական բոլոր ձեռնարկություններից
● Արամ Սահակյան

Վերջին ամիսներին Ռուսաստանը պարբերաբար սահմանափակումներ է կիրառում Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքների նկատմամբ։

Նախ սահմանափակումներ կիրառվեցին հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների, ապա՝ ծաղիկների, մրգի, բանջարեղենի և այլ բուսական ծագման գյուղմթերքի նկատմամբ, իսկ այժմ սահմանափակումները տարածվել են նաև ձկնամթերքի վրա։

Մայիսի 21-ից 27-ը «Ռոսսելխոզնադզորը» (Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ ստուգումներ էին իրականացրել Հայաստանի բուսաբուծական 8 արտադրավայրերում և ձկնաբուծական 4 արտադրություններում (նաև՝ ձկան վերամշակման գործարաններ, ինչպես նաև՝ կարմրախայտի արտադրություններ)՝ ստուգելու Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։

Ռուսական կողմը հայտնել է, որ հայկական արտադրությունների կեսը մերժել է ռուս մասնագետների մուտքը, և ընդհանուր առմամբ, ստուգման արդյունքները անբավարար են եղել: Արդյունքում, միայն «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ին և «Ինվեսթ Պլյուս» ՍՊԸ-ին էր թույլատրվել ձուկ մատակարարել:

Սակայն այսօր, «ՏԱՍՍ» / ТАСС գործակալության փոխանցմամբ, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ ժամանակավորապես կասեցնում է նաև այդ երկու հայկական ընկերությունների արտադրանքի հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը։

Սա նշանակում է, որ Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումներն այս պահին կասեցվել են։

Ռուսական կողմը հայտնել է, որ կասեցման որոշումը կայացվել է նախկինում հայտնաբերված խախտումների և համակարգային խնդիրների հիման վրա։

Մասնավորապես, նշվում է, որ վերջին ստուգումների և նախնական հաշվետվությունների արդյունքում պարզել է, որ հայկական ձկնաբուծական ձեռնարկությունների մասով անհրաժեշտ է լրացուցիչ փաստաթղթերի և տվյալների ներկայացում։

«Հետագայում, նյութերի վերլուծությունից հետո, կազմվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների շտկումը և անհրաժեշտ հիմնավորող նյութերի տրամադրումը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել այդ ձեռնարկությունների արտադրանքի հավաստագրումը», — հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»։

Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ իրենք համագործակցում է հայկական կողմի հետ՝ ռուսական շուկայի համար նախատեսված ձկան և ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։

Сообщение Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը հայկական բոլոր ձեռնարկություններից появились сначала на anvtangsnund.am.

Նոր պահանջներ հեռախոսների, պլանշետների և մեքենաների առցանց գնումների հայտարարագրման համար
● Արամ Սահակյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան փոփոխություններ է կատարել էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի լրացման կարգում։ Նոր պահանջները վերաբերում են, մասնավորապես, տրանսպորտային միջոցներին, բջջային հեռախոսներին և բջջային կապի հնարավորություն ունեցող պլանշետներին, որոնց հայտարարագրման ընթացքում անհրաժեշտ կլինի ներկայացնել լրացուցիչ տվյալներ։

Ինչ է փոխվել

ԵՏՀ-ն հայտնում է, որ էլեկտրոնային առևտրի շրջանակում տեղափոխվող տրանսպորտային միջոցների, բջջային հեռախոսների և բջջային կապի գործառույթ ունեցող պլանշետների հայտարարագրման ժամանակ անհրաժեշտ կլինի նշել տվյալներ, որոնք պահանջվում են դրանց նույնականացման և մաքսային վճարների հաշվարկման համար։

Փոփոխություններով նաև կարգավորվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ապրանքների ծագման երկրի, սակագնային արտոնությունների կիրառման և ամբողջ հայտարարագրի շրջանակում մաքսային վճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը։

Ինչ ազդեցություն կարող են ունենալ փոփոխությունները

ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Սերգեյ Շկլյաևի խոսքով՝ նոր պահանջները միտված են պարզեցնելու մաքսային ընթացակարգերը և արագացնելու ապրանքների առաքումը վերջնական ստացողներին.

«Նման տեղեկությունների հայտարարագրումը նվազագույնի կհասցնի մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի և տեղեկությունների պահանջները, մաքսային գործառնությունների իրականացման ժամկետները և, համապատասխանաբար, ապրանքների առաքման ժամանակը վերջնական ստացողին»։-ասել է նա։

Երբ կկիրառվեն նոր կանոնները

ԵՏՀ հաղորդագրության համաձայն՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը կկիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից։

Այն կօգտագործվի ինչպես էլեկտրոնային առևտրային հարթակներից ֆիզիկական անձանց կողմից անմիջապես ձեռք բերված ապրանքների, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում գտնվող պահեստներից ֆիզիկական անձանց վաճառվող ապրանքների համար։

Նշենք, որ 2023թ.  դեկտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում ստորագրվել էր արձանագրություն, որով նախատեսվում էին փոփոխություններ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում՝ արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով։

Ավելի վաղ՝ 2024թ. դեկտեմբերի 17-ին, ԵՏՀ կոլեգիայի թիվ 143 որոշմամբ հաստատվել էին էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևն ու դրա լրացման կարգը։

Сообщение Նոր պահանջներ հեռախոսների, պլանշետների և մեքենաների առցանց գնումների հայտարարագրման համար появились сначала на anvtangsnund.am.

100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պայմանավորված տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտի մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով որոշմամբ առաջարկվում է 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը կոնյակի սպիրտ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» համապատասխան ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։

Աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար, ինչպես նաև այն տնտեսավարողներին, որոնք 2026 թ. չեն իրականացրել խաղողի մթերումներ։

Բացի այդ, սահմանվում է որ 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2026 թ. մթերված խաղողին համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի կրկնապատիկի չափը, իսկ մթերված խաղողին համարժեք կոնյակի սպիրտի քանակությունը հաշվարկվում է 11 կգ խաղողը մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակի սպիրտին համարժեք չափով։

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողների մթերման կետերում խաղողի մթերումների գործընթացի մշտադիտարկումը վերապահվում է մարզպետների աշխատակազմերին՝ տնտեսավարողների կողմից ներկայացված գրության հիման վրա։ Արդյունքում՝ տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև կխթանի ընթացիկ տարում լրացուցիչ քանակությամբ խաղողի մթերումների իրականացմանը։

Ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում 2026 թ. հունիսի 1-ից մինչև 2027 թ. հունիսի 1-ը կարտահանվի շուրջ 12․0 մլն լիտր կոնյակի սպիրտ։

Сообщение 100 դրամ՝ 1 լիտր արտահանված կոնյակի սպիրտի համար. պետության աջակցությունը տնտեսվարողներին появились сначала на anvtangsnund.am.

Նոր խստացումներ. Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը
● Արամ Սահակյան

Վաղվանից՝  2026թ հունիսի 12-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը՝ ներառյալ դրանց տարանցումը դեպի ԵԱՏՄ երկրներ։

Որոշումը պայմանավորված է կրկնվող կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ և վերահսկողական համակարգի խնդիրներով։

Ի՞նչ է որոշվել

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 12-ից ուժի մեջ է մտնում լայնածավալ սահմանափակում, որը վերաբերում է՝

Հայաստանից ներմուծվող բոլոր կարանտինային արտադրանքին

ինչպես նաև՝ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ իրականացվող տարանցմանը

Սահմանափակումը կգործի մինչև նոր մեխանիզմի մշակումը, որը պետք է ապահովի մատակարարումների անվտանգության և հետագծելիության վերահսկում։

Կարանտինային արտադրանք են համարվում այն ապրանքները, որոնք կարող են պարունակել բույսերի համար վտանգավոր վնասատուներ կամ հիվանդություններ։

Դրանք ենթակա են հատուկ ստուգումների՝ ներմուծումից առաջ, քանի որ կարող են վնասել գյուղատնտեսությանը, պահեստներին և արտադրական շղթային։

Կարանտինային ապրանքներ են մրգերը, բանջարեղենը, ընկույզները, չրերը, սերմերը և բուսական ծագման այլ գյուղմթերքը։

Ինչու է ընդունվել որոշումը

Գերատեսչության տվյալներով՝ վերջին ամիսներին շարունակվել են կրկնվող խախտումները։

Հունիսին արձանագրվել է 3 նոր դեպք, որոնցում հայտնաբերվել է կարանտինային վնասատու՝ կապրայի բզեզ (khapra beetle)՝

ընկույզների խմբաքանակում

չորացրած դեղձում

չորացրած լոլիկում

Ռուսական կողմը պնդում է, որ սա վկայում է մատակարարումների վերահսկողության թերությունների մասին։

Կապրայի բզեզը համարվում է կարանտինային վնասատու, որը չի հանդիպում Ռուսաստանի տարածքում և համարվում է բարձր ռիսկային տեսակ գյուղատնտեսության համար։

Այն կարող է վնասել տարբեր տեսակի պահեստավորված արտադրանք՝

հացահատիկ, հատիկավոր մշակաբույսեր, յուղատու և տեխնիկական մշակաբույսեր, ինչպես նաև դրանց վերամշակված արտադրանքը։

Վնասատուն կարող է տարածվել նաև պահեստներում, պահեստային տարածքներում, տրանսպորտային միջոցներում, ալյուրի և հացահատիկի պահեստներում, ինչպես նաև սննդի արտադրության ձեռնարկություններում։

Մասնագետների գնահատմամբ՝ այն կարող է վնասել մինչև պահեստավորված արտադրանքի 70%-ը։

Ռուսական կողմի գնահատականը

«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ նշվում է, որ հայկական համապատասխան մարմնի վերահսկողությունը բավարար արդյունավետ չէ, ինչը կարող է վտանգել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգությունը։

Գերատեսչությունը նաև նշում է, որ նախկինում արդեն բազմիցս ուղարկվել են ծանուցումներ արձանագրված խախտումների վերաբերյալ։

Հիշեցնենք,  որ վերջին ամիսներին Ռուսաստանը արդեն փուլային կերպով սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից ներմուծվող տարբեր ապրանքների նկատմամբ՝

միրգ և բանջարեղեն

ծաղկային արտադրանք

ձկնամթերք

ալկոհոլային խմիչքներ

«Ջերմուկ» հանքային ջուր

Նոր որոշումը փաստացի ընդլայնում է նախկինում կիրառվող վերահսկողական սահմանափակումները։

Сообщение Նոր խստացումներ. Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային բոլոր ապրանքների ներմուծումը появились сначала на anvtangsnund.am.

«Խախտումները չեն շտկվել»․ Ռուսաստանը սահմանափակում է հայկական միրգ-բանջարեղենի ներմուծումը
● Արամ Սահակյան

2026թ. մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակվելու է Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։ Այս մասին երեկ հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Ռուսական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը գործելու է մինչև «արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը»։

ՌԴ կողմը նշում է, որ որոշումն ընդունվել է հայկական միրգ-բանջարեղենի մատակարարումների ընթացքում արձանագրվող խախտումների հաճախացման և «Ռուսաստանի ֆիտոսանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով»։

«Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի բուսանիտարական վիճակի համար», — ասվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրության մեջ։

Ռուսական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ հայկական իրավասու մարմինների կողմից «նախկինում արձանագրված խախտումների մասով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել»։

Նշենք, որ մայիսի 21-27-ը «Ռոսսելխոզնադզոր»-ը ստուգումներ է իրականացրել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց ընթացքում ջերմոցային համալիրներում հայտնաբերվել են ԵԱՏՄ երկրների համար կարանտինային համարվող օբյեկտներ։

Ռուսական կողմի տվյալներով՝ միայն 2026թ.  ընթացքում հայկական միրգ-բանջարեղենի ներմուծման ժամանակ արձանագրվել է նման խախտման 181 դեպք։

Բացի այդ, «Ռոսսելխոզնադզոր»-ը պնդում է, որ հայկական բազմաթիվ արտահանողներ գործում են «անհայտ սեփականության ձևով» և խուսափում են կարանտինային բուսանիտարական վերահսկողությունից, ինչը, ըստ գերատեսչության, վկայում է արտահանվող արտադրանքի հետագծելիության համակարգի բացակայության մասին։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ռուսաստանը սահմանափակումներ և խստացված վերահսկողություն էր կիրառել նաև հայկական հանքային ջրի, ծաղիկների և որոշ ալկոհոլային խմիչքների նկատմամբ։

Մանրամասները կարդացեք մեր նախորդ հրապարակման մեջ՝

Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու

Сообщение «Խախտումները չեն շտկվել»․ Ռուսաստանը սահմանափակում է հայկական միրգ-բանջարեղենի ներմուծումը появились сначала на anvtangsnund.am.

Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու
● Արամ Սահակյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը խստացված վերահսկողությունն ու սահմանափակումներ է կիրառել Հայաստանից ներմուծվող մի շարք արտադրանքների նկատմամբ։

Միայն «Ջերմուկ» հանքային ջրի դեպքում սահմանափակումները վերաբերում են մոտ 37 միլիոն շշի, իսկ հայկական ծաղիկների վերահսկման ընթացքում արձանագրվել է խախտման 135 դեպք։

Ժամանակավորապես դադարեցվել է նաև «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան» ընկերությունների մի շարք արտադրատեսակների վաճառքը։

Այս ֆոնին շարունակվում են նաև տեղեկությունները Վերին Լարսի անցակետում հայկական բեռների նկատմամբ խստացված ստուգումների և երկար հերթերի մասին։

Ռուսական կողմը հիմնավորում է որոշումները «անվտանգության», «ֆիտոսանիտարական վերահսկողության» և «արտադրանքի համապատասխանության» հարցերով, մինչդեռ հայկական բիզնես շրջանակներում աճում են մտահոգությունները արտահանման խոչընդոտների շուրջ։

«Ջերմուկ»-ի ներմուծումն ու վաճառքը դադարեցվել է

ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ը դեռևս ապրիլի վերջին հայտարարել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծման և շրջանառության ժամանակավոր դադարեցման մասին։ Ռուսական կողմի տվյալներով՝ որոշ խմբաքանակներում հայտնաբերվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների բարձր պարունակություն, ինչը չի համապատասխանել պիտակավորման վրա նշված տվյալներին։

Ռուսական պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ սահմանափակումը վերաբերում է 2025թ. հոկտեմբերից մինչև 2026թ.  ապրիլ արտադրված մի շարք խմբաքանակների։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ նման անհամապատասխանությունը կարող է սպառողներին մոլորեցնել ջրի բուժիչ հատկությունների վերաբերյալ և «առողջական ռիսկեր» ստեղծել։

Ըստ ռուսական «Չեստնի զնակ» պետական մակնշման համակարգի օպերատորի՝ «Ջերմուկի» նկատմամբ կիրառված սահմանափակումները վերաբերում են շուրջ 37 միլիոն շշի։

Մասնավորապես, 0.33, 0.5, 1 և 1.5 լիտրանոց ապակյա և պլաստիկ տարաներով հանքային և գազավորված ջրերին, այդ թվում՝ համային հավելումներով արտադրանքին։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, «խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել».

«Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն»,-նշել էր ՍԱՏՄ-ն։

Ռուսաստանը սահմանափակել է նաև հայկական ծաղիկների ներմուծումը

ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել նաև Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ՝ մինչև հայկական ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը։

Ռուսական կողմը նշել է, որ, չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչության երաշխիքներին, մասնագետները շարունակում են հայտնաբերել ԵԱՏՄ-ի համար կարանտինային համարվող օբյեկտներ։

«96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ընթացքում հայտնաբերվել է 135 դեպք։ Սա կազմում է ամբողջ 2025 թվականի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ը», — ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ։

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ սահմանափակումների մասին պաշտոնական ծանուցում չի ստացել և չի կարող նշել, թե դրանք որքան կտևեն։

«Եթե մենք ընդհանուր առմամբ ստանում ենք 2 միլիարդ ծաղիկ, իսկ 96 միլիոնը գալիս է Հայաստանից, ապա դա կազմում է 5%-ից մի փոքր քիչ»,- ասել է  «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Նա նաև հայտարարել է, որ ռուսական կողմը խնդիրներ է արձանագրում ոչ միայն Հայաստանից ներմուծվող ծաղիկների, այլ նաև մրգերի և բանջարեղենի դեպքում։

«Խնդիրը միայն ծաղիկները չեն։ Մենք խնդիրներ ունենք նաև բանջարեղենի և մրգերի հետ», — ռուսական «Вести»-ի փոխանցմամբ՝ ասել է Դանկվերտը։

Ալկոհոլային խմիչքների նկատմամբ վերահսկողությունը խստացվել է

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է, որ Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանից ներմուծված որոշ գինիների և կոնյակների վաճառքը։ Խոսքը վերաբերում է «Վեդի-Ալկո», «Աբովյանի կոնյակի գործարան» և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան արտադրանքին։

Ռուսական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է արտադրանք, որը «չի համապատասխանել պարտադիր պահանջներին»։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել է, որ առևտրային ցանցերին և ներմուծողներին արդեն ուղարկվել են ծանուցումներ՝ տվյալ արտադրանքի վաճառքը դադարեցնելու և այն շրջանառությունից հանելու վերաբերյալ։

Ռուսական կողմի հրապարակած ցանկում ներառված են՝

«Գետափ Վերնաշեն» կարմիր կիսաքաղցր գինի (11% ալկոհոլ, 0.75 լ),

«Legends Arni» սպիտակ չոր գինի (12% ալկոհոլ, 0.75 լ),

«Հայկական կոնյակ 5 աստղ»,

«Shahnazaryan XO» յոթնամյա հայկական կոնյակ։

Այս պահին ռուսական կողմը չի հրապարակել, թե կոնկրետ ինչ չափանիշների կամ ցուցանիշների չեն համապատասխանել տվյալ խմիչքները։

Լարսում հայկական բեռների ստուգումները երկարացել են

Հայկական բեռնափոխադրողների շրջանում վերջին օրերին հաճախ են հայտնում Վերին Լարսի անցակետում երկար հերթերի և խստացված ստուգումների մասին, հատկապես՝ սննդամթերքի և ալկոհոլային արտադրանքների դեպքում։

Ռուսական պաշտոնական կառույցները այս մասով առանձին մանրամասն հայտարարություն դեռ չեն հրապարակել, սակայն թեման ակտիվ քննարկվում է հայկական տիրությում, նաև՝ բեռնափոխադրողների և արտահանողների շրջանում։

Ռուսական պատվիրակությունը Հայաստանում ստուգումներ է իրականացնում

Այս ֆոնին Հայաստանում է գտնվում ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունը։ ՍԱՏՄ-ի հետ համատեղ ստուգումներ են իրականացնում հայկական մի շարք ընկերություններում՝ բուսական և կենդանական ծագման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ պահանջներին գնահատելու նպատակով։

Ըստ ՍԱՏՄ-ի՝ առաջիկա օրերին վերահսկողական միջոցառումներ կիրականացվեն 8 բուսաբուծական և 4 ձկնաբուծական արտադրություններում։ Ստուգումները տևելու են 1 շաբաթ։

Сообщение Հայաստանը ռուսական սահմանափակումների ֆոնին․ որ ապրանքներն են հայտնվել արգելքի տակ և ինչու появились сначала на anvtangsnund.am.

Մակնշման նոր կանոններ թեյի, սուրճի, խաղալիքների և այլ ապրանքների համար
● Արամ Սահակյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջարկների փաթեթը և ընդունել մի շարք որոշումներ, որոնք սահմանում են միասնական մակնշման կանոններ մի շարք ապրանքատեսակների համար՝ ներառյալ թեյը, սուրճը, կակաոն, ներկերն ու լաքերը, մանկական խաղալիքները և շինանյութերը։

Նշվում է, որ կանոնների նպատակը ապրանքների վերահսկելիությունն ու հետագծելիությունն ուժեղացնելն է, քանի որ մակնշման միասնական համակարգը թույլ կտա՝

հեշտացնել ապրանքի իսկության ստուգումը

պայքարել կեղծ և ապօրինի շրջանառվող ապրանքների դեմ,

ապահովել, որ ԵԱՏՄ երկրներում նույն ապրանքի կոդերը փոխադարձաբար ճանաչվեն

խուսափել ապրանքների վերամակնշումից՝ միության ներսում տեղափոխման ժամանակ

Սա նշանակում է, որ արտադրողները և ներմուծողները նոր ապրանքախմբերի համար պետք է կիրառեն նույնականացման հատուկ կոդեր, իսկ վերահսկող մարմինները կկարողանան հետևել ապրանքի շարժին շուկայում։

Ըստ ստորագրված փաստաթղթերի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները ինքնուրույն կորոշեն իրենց տարածքում արտադրանքի մակնշման ներդրման ժամկետներն ու կարգը՝ պարտավորվելով այդ մասին տեղեկացնել ԵՏՀ-ին ոչ ուշ, քան 6 ամիս առաջ՝ համապատասխան միջոցառումների մեկնարկից։

«Մակնշման ենթակա ապրանքատեսակների թվի ընդլայնումը վկայում է Միության միասնական մակնշման համակարգի զարգացման մասին, որը հնարավորություն է տալիս սպառողներին համոզվել արտադրանքի իսկության մեջ, ինչպես նաև բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակությունը՝ նվազեցնելով անօրինական շրջանառությունը»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նա նաև ընդգծել է, որ նոր խմբերի մակնշումը կիրականացվի միասնական կանոններով՝ համաձայն ԵԱՏՄ-ում 2019 թվականին ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված մակնշման համակարգի տեխնոլոգիական կազմակերպչական հիմնական մոդելի։

Ըստ նրա՝ սա կերաշխավորի կոդերի փոխադարձ ճանաչում և կվերացնի ապրանքների վերամակնշման անհրաժեշտությունը Միության տարածքում շրջանառության ընթացքում։

Сообщение Մակնշման նոր կանոններ թեյի, սուրճի, խաղալիքների և այլ ապրանքների համար появились сначала на anvtangsnund.am.

Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է «Ջերմուկի» ներմուծումն ու շրջանառությունը
● Աննա Սարգսյան

Երեկ՝ ապրիլի 28-ին, Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզորը» (Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայություն, հեղ.) հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։

Գերատեսչության տվյալներով՝ ջրի որոշ խմբաքանակներում հայտնաբերվել է հիդրոկարբոնատի իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն։

«2026 թվականի ապրիլի 28-ից Ռոսպոտրեբնադզորը սահմանել է ժամանակավոր սանիտարական միջոց՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» բնական հանքային բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի ներմուծման և շրջանառության դադարեցման վերաբերյալ՝ հետևյալ արտադրության ամսաթվերով՝ 17.02.2026, 05.03.2026, 13.03.2026, 12.01.2026, 18.11.2025, 19.02.2026, 24.11.2025, 27.03.2026, 10.01.2026, 22.11.2025, 23.10.2025», — նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Ռոսպոտրեբնադզորը» նաև ընդգծել է, որ նշված արտադրանքը «չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը», ինչը խախտում է ՄՄ 044/2017 տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները՝ «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի, անվտանգության մասին»։

«Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատի իոնների, քլորիդների և սուլֆատների չափազանց մեծ քանակություն։ Արտադրանքի բուժական հատկությունների մասին մոլորեցնող տեղեկատվությունը կարող է հանգեցնել անարդյունավետ բուժման և առողջության վատթարացման», — հատված «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարությունից։

Բացի այդ, մարդկանց առողջությանը հնարավոր վնաս հասցնելու ռիսկը կանխելու նպատակով «Ռոսպոտրեբնադզորը» տեղեկատվություն է փոխանցել «Օպերատոր-ЦРПТ» ընկերությանը՝ որպեսզի Ռուսաստանի տարածք ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը ժամանակավորապես կասեցվի պետական մոնիթորինգի համակարգի միջոցով, որը վերահսկում է պարտադիր մակնշմամբ ապրանքների շրջանառությունը։

Հիդրոկարբոնատները, քլորիդները և սուլֆատները հանքային ջրի բնական բաղադրիչներ են, սակայն դրանց չափազանց բարձր կոնցենտրացիան կարող է վկայել ջրի քիմիական կազմի շեղման մասին։

Նման շեղումները որոշ դեպքերում կարող են ազդել ջրի բուժիչ հատկությունների վրա և առողջության համար ստեղծել հնարավոր ռիսկեր՝ հատկապես երկարատև օգտագործման դեպքում։

Նշենք, որ երեկ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, «խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել».

«Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն»,-նշել էր ՍԱՏՄ-ն։

Сообщение Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է «Ջերմուկի» ներմուծումն ու շրջանառությունը появились сначала на anvtangsnund.am.

Հայաստանն առանց մաքսատուրքի սոխ կներմուծի
● Արամ Սահակյան

Սոցիալական նշանակություն ունեցող որոշ բանջարեղենների ներմուծման համար միջսեզոնային շրջանում կգործի մաքսատուրքի ժամանակավոր արտոնություն։ Այդ մասին որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողով-ի խորհուրդը։

Որոշմամբ նախատեսվում է ներմուծման մաքսատուրքից ազատել մանրածախ առևտրի համար նախատեսված մի շարք բանջարեղեններ։

Հայաստանի դեպքում որոշմամբ նախատեսված է միայն մեկ ապրանքատեսակ՝ սոխի ներմուծում՝  մինչև 5 հազար տոննա ծավալով։

Ընդհանուր առմամբ՝ ներմուծման արտոնությունների ամենամեծ ծավալը նախատեսված է Ղազախստանի համար․ այստեղ նախատեսվում է միաժամանակ մի քանի բանջարեղենի մատակարարում՝ կարտոֆիլ, սոխ, սպիտակ կաղամբ և գազար։ Տեսակների առավել մեծ բազմազանություն նախատեսված է Ղրղզստանի համար, որտեղ արտոնությունը վերաբերում է մի քանի ապրանքատեսակի՝ կարտոֆիլ, ծաղկակաղամբ և բրոկոլի, վարունգ, սմբուկ, քաղցր պղպեղ և լոլիկ։

Մասնավորապես, նախատեսվում է կարտոֆիլի մատակարարում՝ մինչև 100 հազար տոննա Ղազախստան և մինչև 50 հազար տոննա՝ Ղրղզստան։

Բացի այդ, նախատեսվում է սոխի մատակարարում մինչև 100 հազար տոննա՝ Ղազախստան։

Տարեկան արտոնությունը վերաբերում է նաև հետևյալ բանջարեղեններին․

ծաղկակաղամբ և բրոկոլի՝ մինչև 600 տոննա Բելառուս և մինչև 500 տոննա՝ Ղրղզստան,

սպիտակ կաղամբ՝ մինչև 35 հազար տոննա Ղազախստան,

գազար՝ մինչև 30 հազար տոննա Ղազախստան,

վարունգ՝ մինչև 400 տոննա Ղրղզստան,

սմբուկ՝ մինչև 200 տոննա Բելառուս, մինչև 200 տոննա Ղրղզստան և մինչև 6,6 հազար տոննա՝ Ռուսաստան,

քաղցր պղպեղ՝ մինչև 5,2 հազար տոննա Բելառուս, մինչև 2 հազար տոննա Ղրղզստան և մինչև 27 հազար տոննա՝ Ռուսաստան։

«Ավանդաբար միջսեզոնային շրջանում բանջարեղենի շուկայում նկատվում են սպառողական գների զգալի տատանումներ, ինչը առաջին հերթին պայմանավորված է տեղական արտադրության ապրանքների պաշարների ավարտով։ Ընդունված միջոցը թույլ կտա ապահովել ներքին շուկայում լրացուցիչ առաջարկ և բարձրացնել բանջարեղենի հասանելիությունը բնակչության համար»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը։

Արտոնությունը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Բացի այդ, մինչև 2026թ. մայիսի 31-ը կգործի նաև մաքսատուրքի արտոնություն՝ մինչև 5 հազար տոննա լոլիկի ներմուծման համար դեպի Ղրղզստան։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։

Сообщение Հայաստանն առանց մաքսատուրքի սոխ կներմուծի появились сначала на anvtangsnund.am.

Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի
● Արամ Սահակյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել՝ ըստ որի մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանը կազատվեն մաքսատուրքից կակաոյի հատիկների վերամշակման միջանկյալ արտադրանքների ներմուծման ժամանակ։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է չյուղազրկված կակաոյի մածուկին, կակաոյի յուղին և կակաոյի ճարպին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 և 1804 00 000 0 կոդեր)։

Ըստ որոշման՝ Հայաստանը կարող է ներմուծել առավելագույնը 300 տոննա կակաոյի մածուկ և 200 տոննա կակաոյի յուղ կամ ճարպ՝ առանց մաքսատուրքի։

Միաժամանակ, սահմանվել են նաև ներմուծման առավելագույն ծավալներ մյուս երկրների համար․

Բելառուս – մինչև 5,5 հազար տոննա կակաոյի մածուկ և 3,5 հազար տոննա կակաոյի յուղ,

Ղրղզստան – մինչև 300 տոննա (միայն կակաոյի ճարպ),

Ռուսաստան – մինչև 37 հազար տոննա՝ նշված երկու արտադրատեսակների ընդհանուր ծավալով։

Մաքսատուրքից ազատման այս միջոցառումը գործելու է մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ։

«Նշված արտադրանքը օգտագործվում է հրուշակեղենի արտադրողների կողմից՝ շոկոլադի, շոկոլադե կոնֆետների և շոկոլադե այլ արտադրատեսակների պատրաստման համար, ինչպես նաև կիրառվում է դեղագործական և օծանելիքի արդյունաբերությունում», – նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նրա խոսքով՝ «սակագնային արտոնության կիրառումը թույլ կտա ապահովել կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը՝ հումքի արժեքի նվազեցման հաշվին»։

Նախարարն ընդգծել է նաև, որ ներկայումս հրուշակեղենի ոլորտի ձեռնարկություններից մեկը իրականացնում է ներդրումային նախագիծ՝ կակաոյի հատիկների ամբողջական ցիկլով վերամշակման հզորությունների մեծացման նպատակով։ Սակայն այդ նախագիծը նախատեսվում է ավարտել միայն 2029 թվականին։

Միևնույն ժամանակ նշվում է, որ մաքսային արտոնությամբ ներմուծվող հումքը կարող է օգտագործվել միայն Հայաստանի կամ Բելառուսի տարածքում։

Որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից տասը օր անց։

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը ներմուծման արտոնությունն էր ստացել նաև շաքարեղեգի հումքի մասով։

Сообщение Հայաստանն առանց մաքսատուրքի կակաոյի հումք կներմուծի появились сначала на anvtangsnund.am.