Архивы Անվտանգ սնունդ - anvtangsnund.am https://anvtangsnund.am/category/անվտանգսնունդ/ Անվտանգ սնունդ հետազոտական հարթակ Tue, 29 Sep 2026 23:45:06 +0000 ru-RU hourly 1 https://wordpress.org/?v=7.1.3 «Շեղումը» խախտում չէ. ՍԱՏՄ պարզաբանումն ու հաշվետվությունն իրար հակասում են https://anvtangsnund.am/sheghumy-khakhtum-che-satm-parzabanumn-u-hashvetvutyunn-irar-hakasum-en/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=sheghumy-khakhtum-che-satm-parzabanumn-u-hashvetvutyunn-irar-hakasum-en https://anvtangsnund.am/sheghumy-khakhtum-che-satm-parzabanumn-u-hashvetvutyunn-irar-hakasum-en/#respond Sat, 19 Sep 2026 10:28:43 +0000 https://anvtangsnund.am/?p=8170 ՍԱՏՄ-ն պարզաբանումներով և լուրերով փորձել է հերքել իր իսկ հաշվետվության մեջ գրված տվյալները։

Сообщение «Շեղումը» խախտում չէ. ՍԱՏՄ պարզաբանումն ու հաշվետվությունն իրար հակասում են появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Տաթև Խաչատրյան

Որևէ խնդիր լուծելու համար անհրաժեշտ է, նախ, ընդունել, որ այն կա։ Իսկ երբ դրա մասին բարձրաձայնվում է, հաջորդ քայլը պետք է լինի խնդիրը լուծելը, այլ ոչ թե հերքելը։

Մի քանի օր է անցել միրգ-բանջարեղենում թունաքիմիկատների մասին մեր հրապարակումից, թեման ԱԺ-ում բարձրաձայնել է պատգամավոր Հարություն Մնացականյանը՝ պահանջելով ամբողջությամբ հրապարակել մոնիթորինգի արդյունքներն ու խորհրդարանական լսումներ հրավիրել։

Ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պարզաբանում է տարածել, որը հակասում է իր իսկ հաշվետվությանը, իսկ ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է՝ «պտուղ-բանջարեղենը պետք է պարունակի թունաքիմիկատ»։

Եթե «պտուղ-բանջարեղենը պետք է պարունակի թունաքիմիկատ», ապա ի՞նչն էր ՍԱՏՄ-ն իր հաշվետվությունում անվանել «շեղում» և դա էլ համարել «խախտում». թունաքիմիկատը միրգ-բանջարեղենում քի՞չ է եղել։ 

Ինչո՞ւ, ունենալով խախտումների այս պատկերը, պատասխանատու մարմնի պաշտոնյան 2025թ.ին պնդում էր, որ «Հայաստանում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ ուտել», իսկ հիմա՝ 2026-ին, հայտարարում է, որ «վիճակը վատ չէ», և որ պտուղ-բանջարեղենը «պետք է պարունակի թունաքիմիկատ»։

Սկսենք փաստերից։

.

.

Շեղում, ոչ թե՝ «շեղում»

Թունաքիմիկատները ժամանակակից գյուղատնտեսության անբաժանելի մասն են. դրանք ոչնչացնում են վնասատուներին, պայքարում հիվանդությունների և մոլախոտերի դեմ, ավելացնում բերքատվությունը։

Հաշվարկված է, որ թունաքիմիկատները 30-70%-ով ավելացնում են մրգերի, բանջարեղենի, հատիկեղենի բերքատվությունը։

Սակայն Կառավարության N 1904-Ն որոշմամբ՝ բուսական ծագման սննդամթերքի համար սահմանված են թունաքիմիկատների առավելագույն մնացորդային քանակներ, իսկ «Բուսասանիտարիայի մասին» օրենքն արգելում է այդ քանակները գերազանցող մթերքի վաճառքը։

Շատ պարզեցնենք. չկա պահանջ, ըստ որի՝ միրգ-բանջարեղենում պետք է լինեն որոշակի քանակությամբ թունաքիմիկատներ։

ՍԱՏՄ-ն իր պարզաբանման մեջ հայտնում է, որ «զարմանալի է, որ խնդիր է համարվում պտուղ-բանջարեղենի մեջ թունաքիմիկատների առկայությունը»։ Միևնույն ժամանակ, ՍԱՏՄ-ն ընդունում է, որ կան իրավական ակտեր, որոնք թույլատրելի չափաքանակներ են սահմանում։ 

«Թունաքիմիկատները պտուղբանջարեղենում կարող են հայտնաբերվել ոչ միայն յուրաքանչյուր 2-րդ ում, այլև բոլոր նմուշներում։ Դա նորմալ է, քանի որ այդ նյութերն օգտագործվում են մշակության ժամանակ, և առանց դրանց առողջ բերք ստանալ հնարավոր չէ։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ այդ թունաքիմիկատները պտուղբանջարեղենում գերազանցում են թույլատրելի չափաքանակները։ 

Նույն միտքն է  «Հանրային հեռուստաընկերության»  եթերում կրկնում Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը.

«Պտուղ-բանջարեղենը պեստիցիդներ պետք է պարունակի։ Դա նորմալ է»։ 

Հիմա, եկեք բացենք ՍԱՏՄ հաշվետվությունը՝

«Արձանագրված շեղումները», ապա՝ «ամենաշատ խախտումները», «ամենամեծ խախտումները»։

Եթե «շեղում» նշանակում է պարզապես թունաքիմիկատի հայտնաբերում, ինչո՞ւ են նույն հաշվետվության մեջ այդ շեղումները բնութագրվում՝ որպես «խախտումներ»։ Նորից շեշտում ենք.  չկա պահանջ, որ միրգ-բանջարեղենում պետք է լինեն որոշակի քանակությամբ թունաքիմիկատներ։ Կա պահանջ, որ դրանք չգերազանցեն թույլատրված չափաքանակը։ 

Այս դեպքում ակհայտ է, որ ուղղակի թունաքիմիկատ հայտնաբերելը չի կարող լինել «շեղում», դա էլ իր հերթին՝ «խախտում»։

Նույն տրամաբանությամբ՝ ՍԱՏՄ-ն նշում է, որ «իրականացրել է ոչ թե 192, այլ 179 նմուշի փորձաքննություն, որոնցից միայն 6 նմուշում է թունաքիմիկատը գերազանցել նորման»։

Եկեք ՍԱՏՄ հաշվետվության թվերով կատարենք պարզ մաթեմատիկական հաշվհարկ՝ գումարելով Հայաստանի մարզերից վերցրած նմուշների քանակը


Նմուշները՝ 42+42+39+39+9+6+9+3+3 = 192

Շեղումները՝ 19+22+17+20+4+4+4+1+0 = 91

Հաշվարկն էլ դեռ մի կողմ. շեղումների տոկոսները հենց ՍԱՏՄ-ն է տվել։ Այսինքն՝ թե’ մեր հրաապարակման մեջ, թե’ Հ. Մնացականյանի ելույթի ժամանակ ներկայացվում են հենց ՍԱՏՄ հաշվարկված տոկոսները, որը վերջինս «թյուրիմացության մեջ գցող» է համարում։

Եթե 91-ից միայն 6 նմուշում է թունաքիմիկատի գերազանցել նորման, ստացվում է, ըստ ՍԱՏՄ-ի, «թունաքիմիկատի շեղումը» նորմա՞ է։ 

Այսինքն՝ «ամենաշատ և ամենամեծ խախտումները» որտե՞ղ են, նորմայի մե՞ջ։

Մի բանում, սակայն, ՍԱՏՄ-ն իրավացի է. հաշվետվության սկզբում իսկապես նշվում է 179 նմուշի մասին, սակայն մարզերի նմուշների գումարման ժամանակ, ինչպես տեսաք, այդ թիվը դառնում է 192։

Բայց սա,  ինչպես նաև հաշվետվության մեջ տեղ գտած մի շարք տրամաբանական անճշտություններ, պետք է պարզաբանի ՍԱՏՄ-ն։

.

«Վիճակը սարսափելի չէ, ավելին` վատ չէ». ՍԱՏՄ 

Ինչպես մեր նախորդ հետաքննությունից հետո, այս անգամ ևս ՍԱՏՄ-ն շարունակում է պնդել, որ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ օգտագործել»։

Հիմա, մի քանի մեջբերում ՍԱՏՄ հաշվետվությունից՝

  • «Փորձաքննությունների արդյունքում ակնհայտ է, որ ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Արարատի մարզից նմուշառված սեխի և ձմերուկի նմուշներում»:
  • «Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում ամենաշատ պեստիցիդները  հայտնաբերվել են Արարատի մարզում /իմիդակլոպրիդ, էմամեկտին բենզոատ, քլորպիրիֆոս, պենկոնազոլ, տրիադիմեֆոն/»
  • Նիտրատների առկայությունն ըստ մթերքի՝

    Սեխի 10 նմուշում  նիտրատների զանգվածային մասը՝ 83% /Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում/,

    Ձմերուկի 5 նմուշում  նիտրատների զանգվածային մասը՝ 62% /Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում/,
  • Կադմիումը ամենահաճախ հայտնաբերված ծանր մետաղն է , իսկ այդ մետաղը պարունակող մթերքներն ամենաշատը հայտնաբերվել են Արարատի մարզում։
  •  Ծանր մետաղները հիմնականում հայտնաբերվել են Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերում, հատկապես կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի նմուշներում։

Սա է նշում ՍԱՏՄ-ն իր հաշվետվության մեջ, իսկ հանրությանն ասում՝ «վիճակը սարսափելի չէ, ավելին՝ վատ չէ»։

Բուսասանիտարիայի պետն էլ ավելացնում է, որ «տեսչական մարմինն այս տվյալները հրապարակելու պարտավորություն չուներ» և մեղադրում հրապարակողներին։

«Ցավոք սրտի, այդ տվյալները վերցվել են և, ոչ ճիշտ վերլուծության և ոչ ճիշտ մեկնաբանության արդյունքում, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արվել։ Մեր ազգաբնակչությանը խուճապի մեջ են գցել»։ 

Այս դիտարկմանը կպատասխանենք հենց ՍԱՏՄ պարզաբանման տեքստով՝ 

«Անթույլատրելի է անհիմն խուճապ ստեղծելու միտում ունեցող նյութերի միջոցով մարդկանց մոլորեցնելը»։

.

.

.

Կարդացեք նաև՝

Сообщение «Շեղումը» խախտում չէ. ՍԱՏՄ պարզաբանումն ու հաշվետվությունն իրար հակասում են появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/sheghumy-khakhtum-che-satm-parzabanumn-u-hashvetvutyunn-irar-hakasum-en/feed/ 0
14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը https://anvtangsnund.am/14-or-tunaqimikatneri-monitorigi-tvyalnern-ambokhjutyamb-haytnelu-hamar-ajh-patgamavorn-andradardzel-e-anvtangsnund-am-i-hraparakmany/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=14-or-tunaqimikatneri-monitorigi-tvyalnern-ambokhjutyamb-haytnelu-hamar-ajh-patgamavorn-andradardzel-e-anvtangsnund-am-i-hraparakmany https://anvtangsnund.am/14-or-tunaqimikatneri-monitorigi-tvyalnern-ambokhjutyamb-haytnelu-hamar-ajh-patgamavorn-andradardzel-e-anvtangsnund-am-i-hraparakmany/#respond Thu, 17 Sep 2026 18:00:51 +0000 https://anvtangsnund.am/?p=8153 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը։

Сообщение 14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Տաթև Խաչատրյան

Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն անդրադարձել է anvtangsnund.am-ի սեպտեմբերի 15-ի հրապարակմանը, որում գտել և ներկայացրել էինք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2024թ. միրգ-բանջարեղենի մոնիթորինգի արդյունքները։

Ըստ հրապարակված տվյալների՝ միրգ-բանջարեղենի ամեն  2-րդ նմուշում թունաքիմիկատների գերազանցում է հայտնաբերվել։ 

Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Հայաստանի գյուղատնտեսական 4 հիմնական մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն և Կոտայք։

Մոնիթորինգի տվյալներում հայտնաբերվել են նաև նիտրատների գերազանցումնր և ծանր մետաղներ, հատկապես՝ կադմիում։

Հ. Մնացականյանն ընդգծել է, որ թեման վերաբերվում է բոլորիս և ընդգրկում է 3 ոլորտ՝ բնապահպանություն, առողջապահություն և գյուղատնտեսություն.

«Ես ուզում եմ՝ էս թիվը պատկերացնեք {ամեն 2-րդ, հեղ.}։ Սա, ոնց որ, վիճակախաղ խաղաս և միշտ պարտվես, որովհետև ոչ ոքս պաշտպանված չենք թունաքիմիկատների ազդեցությունից»,-ասել է նա։

Պատգամավորն անդրադարձել է նաև 2025 թվականին anvtangsnund.am-ի նույն թեմայով հրապարակված նախորդ հետաքննությանը, որի շրջանակում գիտնականները հաշվարկել էին, որ Հայաստանի բնակչության 20%-ը կամ ամեն 5-րդը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսնկյունից։

Նա հիշեցրել է, որ դրան հաջորդած ՍԱՏՄ-ի մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանատու պաշտոնյան հայտարարել էր, որ Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենը հանրությունը կարող է հանգիստ օգտագործել։

«Այսինքն՝ երբ ՍԱՏՄ-ի պատասխանատուն մամուլի ասուլիսով հայտարարում էր այս մասին, ինքը գիտեր իրականությունը և ստում էր»,-ասել է նա։

Մնացականյանը մտահոգություն է հայտնել, որ մենք, օգտագործելով Հայաստանում արտադրված սնունդը, մեծ ռիսկի տակ ենք դնում մեր երեխաների, մեր ծնողների առողջությունը։

Միաժամանակ պատգամավորը շեշտել է, որ խնդրի պատասխանատուն, իր գնահատմամբ, գյուղացին չէ.

«Ես չեմ եկել էստեղ գյուղացուն մեղադրելու։ Նա չի կարող պատկերացնել և հստակ չափորոշիչներ սահմանել՝ ինչպես օգտագործի թունաքիմիկատները։ Դրա համար պետք է կոնկրետ վերահսկողություն»,-ասել է պատգամավորը՝ ընդծելով, որ պատասխանատու մարմինները թաքցրել են տվյալները և փափուկ բարձ դրել մարդկանց գլխի տակ։

Ավելին, հիմա էլ ռիսկերի վերլուծություն են ներկայացրել՝ առանց դրա համար անհրաժեշտ գիտական հիմքի և լիազորության։ Վերջերս էլ նաև օրենսդրական փոփոխություններ են առաջարկել, որոնք, ըստ Հ. Մնացականյանի, պետք է իրականացվեն հիմա, այլ ոչ թե հերթական մոնիթորինգից հետո։

Միաժամանակ, նա ներկայացրել է, թե ինչ կոնկրետ քայլեր է առաջարկում իրականացնել.

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 14-օրյա ժամկետում պետք է ամբողջությամբ հրապարակի 2024թ. մոնիթորինգի արդյունքները՝ ըստ մթերքի, ըստ նյութի, ըստ քանակի և ըստ մարզի, ոչ թե ընդհանուր տոկոսներով, այլ այնպես, որ քաղաքացին կարողանա հասկանալ»,-ասել Հ. Մնացականյանը։

Նա պահանջել է նաև ԱԺ-ի պրոֆիլային հանձնաժողովում խորհրդարանական լսումներ անցկացնել՝ ՍԱՏՄ, Էկոնոմիկայի նախարարության ղեկավարության, գիտնականների ու պատգամավորների մասնակցությամբ։

«Պաշտոնյաները պետք է այս պատերի ներսում պատասխանեն՝ ինչու են մեկուկես տարի պահել այն, ինչը պարտավոր էին հրապարակել։ Եթե պաշտոնյան, ունենալով տվյալներ, հանրությանը հակառակն է ասել, դա ոչ թե հաղորդակցության թերություն է, այլ հանրային առողջության հանդեպ անպատասխանատվություն։ Սա ասում եմ մեղմ, իսկ ավելի կոպիտ պետք է լինի՝ հանցավոր անպատասխանատվություն։ Չի կարելի, չի կարելի այսպես շարունակել»,- եզրափակել է նա։

.

Կարդացեք նաև՝

Сообщение 14 օր՝ թունաքիմիկատների տվյալներն ամբողջությամբ հայտնելու համար. ԱԺ պատգամավորն անդրադարձել է anvtangsnund.am-ի հրապարակմանը появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/14-or-tunaqimikatneri-monitorigi-tvyalnern-ambokhjutyamb-haytnelu-hamar-ajh-patgamavorn-andradardzel-e-anvtangsnund-am-i-hraparakmany/feed/ 0
Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց https://anvtangsnund.am/tunaqimikatner-mirg-banjaregheni-amen-2-rd-nmushum-aroghj-apsen-mek-tari-ants/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=tunaqimikatner-mirg-banjaregheni-amen-2-rd-nmushum-aroghj-apsen-mek-tari-ants https://anvtangsnund.am/tunaqimikatner-mirg-banjaregheni-amen-2-rd-nmushum-aroghj-apsen-mek-tari-ants/#comments Tue, 15 Sep 2026 06:14:05 +0000 https://anvtangsnund.am/?p=8074 Ուսումնասիրել ենք ՍԱՏՄ-ի 2024-ի մոնիթորինգի արդյունքները՝ հասկանալու, թե ինչ փոխվեց մեր նախորդ հետաքննությունից հետո։

Сообщение Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց появились сначала на anvtangsnund.am.

]]>
● Տաթև Խաչատրյան

Պատկերացրեք՝ մեկ տարի առաջ դուք իմացաք, որ ձեր սննդակարգի մաս կազմող միրգն ու բանջարեղենը պարունակում են շատ թունաքիմիկատներ, և ձեր շրջապատի ամեն 5-րդ մարդ մտահոգության շեմում է։

Ի՞նչ կանեիք դրանից հետո։ Կսպասեի՞ք, որ պատասխանատու պետական մարմիններն օգտագործեն այդ հետազատությունը, գտնեն պատճառներն ու միջոցներ ձեռնարկեն ռիսկերը նվազեցնելու համար։

Մենք էլ էինք դրան սպասում։ Հատկապես, երբ մեր հետաքննությանը հաջորդած ասուլիսում Սննդամթերքի անտվտանգության տեսչական մարմինը նշեց, որ հայտնի են նաև 2024թ. մոնիթորինգի արդյունքները, մնում է վերլուծել։

Արդյունքներ, որոնք ՍԱՏՄ-ն մեզ 1,5 տարի այպես էլ համառորեն չտրամադրեց՝ դրանք ռիսկերի հաշվարկում ներառելու համար, և որոնք 2026թ. օգոստոսին, ի վերջո, գտանք ՍԱՏՄ-ի կայքի ենթաբաժիններից մեկում։

Եվ դրանք ամենևին էլ այն մասին չէին, որ հանրային առողջապահական ռիսկերը գոնե մի քիչ նվազել են։ Ընդհակառակը, Հայաստանի 4 հիմնական գյուղատնտեսական մարզերում
պատկերն ավելի էր վատացել. թունաքիմիկատներից բացի, հայտնաբերվել էին նիտրատների գերազանցումներ և ծանր մետաղներ։

Ինչու՞ էր 2025-ին ՍԱՏՄ-ն պնդում, որ «Հայաստանում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն հանրությունը կարող է հանգիստ ուտել», եթե այդ ժամանակ արդեն իսկ ուներ այս տվյալները։

Ինչու՞ չօգտագործեց մեր կողմից իրականացված նախորդ մոնիթորինգների ռիսկերի հաշվարկը, ինչո՞ւ չտրամադրեց 2024-ինը, որ կարողանայինք դա էլ վերլուծել։

Ի վերջո, ինչպիսի՞ն է մեր «առողջ ափսեն» մեկ տարի անց։ 

Եկեք պարզենք։

.
.

.

Ի՞նչ էինք պարզել 2025թ.-ին, երբ, ըստ ՍԱՏՄ-ի, «իրավիճակը սարսափելի» չէր

 

2025թ.ի մեր հետաքննությունը սկսվել էր ՍԱՏՄ-ի 2019 և 2021 թվականների մոնիթորինգների «մտահոգիչ» արդյունքների մասին հաղորդագրությունից։ Այդ երկու ստուգումների ընթացքում փորձաքննվել էր ընդհանուր 30 տեսակի միրգ-բանջարեղենի 340 նմուշ, և եթե 2019-ին խախտումներ չէին հայտնաբերվել միայն ծիրանի, նռան ու հնդկաձավարի նմուշներում, ապա 2021-ին պատկերը վատացել էր․ թունաքիմիկատների մնացորդային քանակների գերազանցումներ եղել էին փորձաքննված բոլոր նմուշներում։

Երկու մոնիթորինգների ընթացքում տարբեր նմուշներում փորձաքննվել էր ընդհանուր 34 թունաքիմիկատ, որոնցից 21-ը կամ 60%-ը հայտնաբերվել էր առնվազն 1 նմուշում։

Քլորպիրիֆոս, բիֆենտրին, դիմետոատ, ցինեբ և տասնյակ այլ դժվար հիշվող անուններն այն թունաքիմիկատներն են, որոնք մենք այս տարիների ընթացքում կերել ենք խնձորի, ծիրանի, խաղողի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, ձմերուկի հետ։

2019թ.ին, օրինակ, բիֆենտրին էր հայտնաբերվել խաղողի բոլոր 15 նմուշներում, սալորի 7 նմուշներից 6-ում և ձմերուկի ամեն 2-րդ նմուշում։ 

«Բիֆենտրինը միջատասպան թունաքիմիկատ է, արգելված՝ ԵՄ երկրներում։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը (U.S. Environmental Protection Agency (EPA)) բիֆենտրինը դասակարգել է՝ որպես C կարգի հնարավոր քաղցկեղածին նյութ. այս գնահատականը հիմնված է մկների մոտ միզապարկի ուռուցքների, արու մկների մոտ՝ լյարդի ադենոմայի և ադենոկարցինոմայի, ինչպես նաև՝ որոշ էգ մկների մոտ թոքերի բրոնխոալվեոլային ադենոմաների և ադենոկարցինոմաների աճի մակարդակի վրա.  EPA 2011թ. հաշվետվության մեջ նշում է, որ բիֆենտրինի՝ կենդանիների վրա որոշ փորձերում կարող է նկատվել քաղցկեղածին ակտիվություն (հատկապես լյարդի բջիջներում և միզապարկում). մարդկանց վրա ռիսկը համարվում է դեռևս ցածր։

Սալորի գրեթե բոլոր նմուշներում, խնձորի՝ ամեն 2-րդ և լոբու՝ ամեն 5-րդ  նմուշում հայտնաբերվել էր դիմետոատ։

Դիմետոատը ֆոսֆորօրգանական թունաքմիկատ է. որն արգելված է ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում։  ԵԱՏՄ երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում ու մի շարք այլ զարգացող երկրներում արգելված չէ, սակայն՝ թույլատրելի առավելագույն մակարդակների խիստ վերահսկողությամբ։

Դիմետոատը չունի հստակ միջազգային դասակարգում՝ որպես քաղցկեղածին, սակայն կան մի շարք հետազոտություններ, որոնք փաստում են դիմետոատի ու քաղցկեղի, մասնավորապես, ոչ Հոջկինի լիմֆոմայի և լեյկեմիայի առաջացման կապի մասին։

Բացի այդ, դիմետոատը կարող է նաև վնասել ԴՆԹ-ն։

Կամ, 2021թ.ին ամենահաճախ հայտնաբերված թունաքիմիկատներից էր քլորպիրիֆոսը․ այն հայտնաբերվել էր տաքդեղի ամեն 2-րդ, վարունգի և դեղձի ամեն 3-րդ,, ձմերուկի, սեխի ու սմբուկի ամեն 4-րդ, կարտոֆիլի և ծիրանի ամեն 5-րդ, խաղողի ամեն 6-րդ նմուշում։

Միայն խնձորի 18 նմուշում փորձաքննված 10 թունաքիմիկատներից 8-ը հայտնաբերվել էր։

Քլորպիրիֆոս — նույնպես ֆոսֆորօրգանական թունաքիմիկատ է, շուկայում հայտնվել է 1960-ականներին։ Ունի ազդեցության լայն շրջանակ, սպասման համեմատաբար կարճ ժամկետ, պահպանում է բույսը վնասատուներից անգամ կիրառումից շաբաթներ անց, ինչի շնորհիվ առաջատար դիրքեր է գրավել շուկայում։ Սա բույսերի պաշտպանության տեսակետից արդյունավետ է, սակայն սննդամթերքի անվտանգության առումով՝ կարող է մտահոգություններ առաջացնել։

Եվրոպական քիմիական գործակալությունը (European Chemicals Agency,  ECHA) քլորպիրիֆոսը դասակարգել է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

ԵԱՏՄ-ում և զարգացող երկրներում քլորպիրիֆոսը դեռ կիրառվում է՝ մնացորդային քանակների խիստ վերահսկողությամբ, մինչդեռ Կանադան, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները այն ամբողջությամբ արգելել են։

Թեև քլորպիրիֆոսը հստակ դասակարգված չէ, որպես քաղցկեղածին, բայց կան առանձին հետազոտություններ, որոնք վկայում են, որ կապ կա դրա և թոքերի քաղցկեղի ռիսկի բարձրացման միջև . քլորպիրիֆոս առավել հաճախ օգտագործողների մոտ թոքերի քաղցկեղի հարաբերական ռիսկը գրեթե կրկնակի բարձր է եղել՝ համեմատած չօգտագործողների հետ։

«Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի մասնագետները կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ՝ իրականացրել էին ռիսկերի վերլուծություն, որի արդյունքնում պարզվել էր նաև, որ միայն խնձոր ու կարտոֆիլ ուտելով՝ մարդիկ ստանում են քլորպիրիֆոսի օրական թույլատրելի շեմի գրեթե 40%-ը, իսկ ուսումնասիրության մեջ ներառված 10 մթերքներ ուտելու դեպքում այդ թիվը դառնում է 45.63%։

Իսկ ամենակարևոր բացահայտումն այն էր, որ միրգ-բանջարեղենի սպառման այն թվերով, որը կա Հայաստանում, բնակչության մոտ 20%-ը՝ կամ ամեն 5-րդը մտահոգության շեմում է թունաքիմիկատների տեսանկյունից։

Ի՞նչ արեց ՍԱՏՄ-ն այս վերլուծությունից հետո։ Օրեր անց պարզաբանում տարածեց՝ նշելով, որ Հայաստանում կա մոտ 350 000 գյուղացիական տնտեսություն և խախտումների հավանականությունը չի կարելի ամբողջությամբ բացառել, իսկ դրան հաջորդած ասուլիսում Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն ասաց, որ «Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն մեր հանրությունը կարող է հանգիստ ուտել»։

«Աշխատելու տեղ ունենք, բայց չի կարելի ասել, թե սարսափելի է»,-նշեց նա, և դրանից մոտ մեկ տարի հետո էլ ՍԱՏՄ-ն մեզ այդպես էլ չտրամադրեց նոր մոնիթորինգի արդյունքները։

Ինչու՞, գուցե իրավիճակը, այնուամենայնիվ «սարսափելի՞ էր»։

.

 

Ինչու՞ ՍԱՏՄ-ն մեզ չտրամադրեց 2024-ի տվյալները


Հարցի պատասխանը ստանալու և տվյալների վերլուծությունն սկսելու համար, եկեք վերադառնանք 2024թ. սեպտեմբեր։

Սեպտեմբերի 17-ին ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Հայաստանի բոլոր մարզերի գյուղացիական տնտեսություններից պատահականության սկզբունքով իրականացնում է բուսական ծագման մթերքների նմուշառում։

Դեռևս նախորդ տարի՝ 2025թ. փետրվարին, երբ մենք ցանկանում էինք գիտական կենտրոնի հետ ռիսկերի հաշվարկ իրականացնել, ՍԱՏՄ-ին խնդրեցինք տրամադրել նաև 2024թ.ի մոնթիորինգի տվյալները, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ «արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, ավարտին կհասցվեն մեկ ամսվա ընթացքում»:

Մեկ ամսից մենք նորից դիմեցինք ՍԱՏՄ՝ հիշեցնելով, որ ժամկետը լրացել է, սակայն մեզ պատասխանեցին, որ լրացուցիչ աշխատանք պետք է իրականացնեն։

«Ձեր հարցումը պահանջում է լրացուցիչ աշխատանք, այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում»,- հայտնեց ՍԱՏՄ-ն 2025թ. մարտի 27-ին։ 

2025թ. հունիսի նույնպես նմանատիպ պատասխան ստացանք.

«2024թ. մոնիթորինգի արդյունքները դեռ ամփոփված չեն, կտրամադրվեն պատրաստ լինելուն պես»,-հայտնել էին ՍԱՏՄ-ից։

Մեկ տարի անց՝ 2026թ. հուլիսին, մենք նորից հարցում ուղարկեցինք ՍԱՏՄ՝ խնդրելով տրամադրել 2024թ.-ի տվյալները, սակայն նորից ստացանք նույն պատասխանը՝

«Լաբորատոր հետազոտության արդյունքները դեռևս ամփոփված չեն»։

Իսկ արդեն օգոստոսին, ի վերջո, մենք գտանք այդ արդյունքները։ 

Ի՞նչ են ցույց տալիս 2024թ. մոնիթորինգի տվյալները, որոնք ՍԱՏՄ-ն մեզ 1,5 տարի այդպես էլ չտրամադրեց։

.

Թունաքիմիկատի գերազանցում ամեն 2-րդ նմուշում

 

2024թ.ին փորձաքննության է ենթարկվել 179 նմուշ միրգ-բանջարեղեն և 19 նմուշ եգիպտացորեն՝ նաև ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիմներ, հեղ.) ստուգելու համար։

Փորձաքննվել է ընդհանուր 12 տեսակի միրգ- բանջարեղեն. խնձորը, դեղձը, սալորը, ելակը, խաղողը, ձմերուկը, սեխը, կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, տաքդեղն ու սբմուկը։ Բացի ելակից, բոլորը մթերքները փորձաքննվել էին նաև 2019 և 2021թթ.ին, և բոլորում խախտումներ էին հայտնաբերվել։ 

Թունաքիմիկատների մասով՝ փորձաքննվել է 192 նմուշ, որից 91-ում կամ ամեն 2-րդում խախտում է հայտնաբերվել։ Այս անգամ, սակայն, ՍԱՏՄ-ն նույնիսկ չի հայտնել, թե որ միրգ-բանջարեղենում ինչ թունաքիմիկիատի գերազանցում է հայտնաբերվել. տվյալները ներկայացրել է պարզապես՝ ըստ մարզերի և նմուշների քանակի։

Ըստ այդ արդյունքների՝ ամենաշատը նմուշ է վերցվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից (համապատասխանաբար՝ 42, 42, 39 և 39 նմուշ)։

Ամենաքիչը նմուշները վերցվել են Վայոց ձորից և Տավուշից, ընդամենը՝ 3-ական նմուշ։

Ամենաշատը թունաքիմիկատի գերազանցումներ հայտնաբերվել են Արմավիրի մարզում. նմուշների 52%-ում, կամ 22-ում շեղումներ են եղել։ Արմավիրին հաջորդում է Կոտայքը` 51%, ապա՝ Արարատն ու Արագածոտնը (համապատասխանաբար՝ 45% և 43,5%)։

Թեև Լոռիում, Շիրակում և Գեղարքունիքիում նույնպես խախտումները տոկոսային առումով շատ են, սակայն այդ մարզերում փորձաքննվել է ընդամենը 6-9 նմուշ։

Միակ մարզը, որտեղ շեղում չի հայտնաբերվել, Տավուշն է, բայց այստեղ ևս փորձաքննվել է ընդամենը 3 նմուշ դեղձ։

Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Արարատի մարզից փորձաքննված սեխի և ձմերուկի նմուշներում, մասնավորապես՝ իմիդակլոպրիդ, էմամեկտին բենզոատ, քլորպիրիֆոս, պենկոնազոլ և տրիադիմեֆոն։ Թե սեխի ու ձմերուկի քանի նմուշներում և կոնկրետ ինչ քանակությամբ են հայտնաբերվել այդ թունաքիմիկատներից, ՍԱՏՄ-ն չի նշում։

Իմիդակլոպրիդ — նեոնիկոտինոիդ միջատասպան է, որի ազդեցության դեպքում հիմնական առողջական մտահոգություններից մեկը նյարդային համակարգն է։ ԵՄ-ում դրա բոլոր բացօթյա կիրառություններն արգելված են 2018-ից՝ հատկապես փոշոտիչների համար ռիսկի պատճառով։

Էմամեկտին բենզոատ — միջատասպան է, որի հիմնական թունաբանական ազդեցությունը նույնպես նյարդային համակարգի վրա է։ ԵՄ-ում և ԱՄՆ-ում այն ամբողջությամբ արգելված չէ և կիրառվում է սահմանված պայմաններով։

Քլորպիրիֆոս — օրգանոֆոսֆորային միջատասպան է, որի համար մտահոգություններ կան հատկապես նյարդային համակարգի զարգացման և վերարտադրողական առողջության վերաբերյալ։ Դասակարգված է` որպես վնասակարության 2-րդ դասի նյութ, ինչի հիման վրա ԵՄ-ն արգելել է դրա կիրառումը։ 

Պենկոնազոլ — ֆունգիցիդ է, Սննդամթերքի անվտանգության եվրոպական մարմնի (European Food Safety Authority, EFSA) 2025թ. փորձագիտական քննարկման մեջ նշվել են կենդանիների ուսումնասիրություններում լյարդի վրա անբարենպաստ ազդեցություններ, այդ թվում՝ լյարդի մեծացում, հյուսվածաբանական փոփոխություններ, բորբոքում, ֆիբրոզ և բարձր դոզաներում՝ բջիջների վնասում/նեկրոզ։ ԵՄ-ում այն ներկայումս արգելված չէ և պարբերաբար կիրառումը վերանայվում է։ Այժմ դրա հաստատման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ. հոկտեմբերի 15-ը։

Տրիադիմեֆոն — ֆունգիցիդ է, որի հիմնական թունաբանական մտահոգություններից մեկը նեյրոտոքսիկությունն է (նյարդային հյուսվածքի վրա քայքայիչ ազդեցություն ունեցող տոքսիններ)։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը (Environmental Protection Agency, EPA) այն դասակարգել է՝ որպես հնարավոր քաղցկեղածին, իսկ ԵՄ-ում այն արգելված է։

Ձմերուկի մասով նշենք, որ 2025թ.ին մենք պարզել էինք, ամռան ամիսներին Հայաստանում դրա օրական սպառումը գերազանցում է 500 գրամը (պատկերավորության համար՝ 500գ-ը 1 դիլիմ ձմերուկի միջին քաշն է, հեղ.), Այսինքն՝ միայն ձմերուկի սպառումը գերազանցում է միրգ-բանջարեղենի օրական սպառման չափաբաժինը՝ 400-500գ, որը մասնագետները խորհուրդ էին տվել ռիսկերը հաշվարկելուց հետո։

 

.
83% նիտրատ սեխի 10 նմուշում

 

Ձմերուկի դեպքում ռիսկի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև նիտրատների խնդիրը։ Մասնավորապես, ըստ ՍԱՏՄ հաշվհետվության,  ձմերուկի, սեխի և կարտոֆիլի փորձաքննված 16 նմուշում հայտնաբերվել են նաև նիտրատների գերազանցումներ։

Նիտրատները բնականորեն հանդիպում են բույսերում, հատկապես՝ որոշ բանջարեղեններում, և կարող են մթերք անցնել նաև ազոտական պարարտանյութերի միջոցով։ Օրգանիզմում նիտրատների մի մասը վերածվում է նիտրիտի, որը մեծ քանակի դեպքում կարող է խանգարել արյան՝ թթվածին տեղափոխելու կարողությանը։ Հատկապես խոցելի են փոքր երեխաները։ 

Միաժամանակ, նիտրատներն ինքնին արգելված նյութեր չեն․ խնդիրը դրանց թույլատրելի մակարդակի գերազանցումն է։ ԵՄ-ում, օրինակ, որոշ բանջարեղենների համար սահմանված են նիտրատի առավելագույն մակարդակներ։

 

Օրինակ, ձմերուկի 5 նմուշում նիտրատների զանգվածային մասը եղել է 62%։ Այս նմուշները վերցված են եղել Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերից։

Սակայն ամենաշատ գերազանցումը եղել է սեխի նմուշներում. 10 նմուշում նիտրատների զանգվածային մասը կազմել է 83%։ Այս նմուշները նույնպես վերցվել էին Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից։

Գեղարքունիքի կարտոֆիլի 1 նմուշում նույնպես հայտնաբերվել է նիտարտների զանգվածային մասի շեղում՝ 4,1%։

Ինչ վերաբերում է ԳՁՕ-ներին, ապա փորձաքննված եգիպտացորենի 19 նմուշներից միայն մեկում է հայտնաբերվել՝ 5,2%։ Նմուշը վերցվել է Լոռու մարզից։

ԳՁՕ-ն օրգանիզմ է, որի գենետիկական նյութը փոփոխվել է այնպիսի եղանակով, որը բնական զուգավորման կամ վերարտադրության արդյունքում չէր առաջանա։ ԳՁՕ լինելը, սակայն, ինքնին չի նշանակում, որ մթերքը վտանգավոր է․ սննդի անվտանգության տեսանկյունից գնահատվում է յուրաքանչյուր կոնկրետ ԳՁՕ-ի առողջապահական և բնապահպանական ռիսկը։ ԵՄ-ում, օրինակ, սննդի կամ կերի համար ԳՁՕ-ն շուկա հանելուց առաջ անցնում է ռիսկի գնահատում և թույլտվության գործընթաց։

.

 

Կադմիում. ամենաշատ հայտնաբերված ծանր մետաղը

 

Ի տարբերություն թունաքիմիկատների, ՍԱՏՄ հաշվետվության համաձայն, ծանր մետաղների մասով զգալիորեն քիչ շեղումներ են եղել. 696 նմուշներից միայն 9-ում են դրանք հայտնաբերվել։ Դրանցից 3-ը վերցվել էին Արարատի, 2-ականը՝ Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերից։

Ամենահաճախը հայտնաբերվել է կադմիում, իսկ այն պարունակող մթերքների ամենամեծ թիվը եղել է Արարատի մարզում` 3 նմուշ։  

Կադմիումը ծանր մետաղ է, որը կարող է հողից և ջրից անցնել բույսերի մեջ և սննդի միջոցով մտնել մարդու օրգանիզմ։ Երկարատև ազդեցության դեպքում այն կարող է վնասել հատկապես երիկամները և ոսկրային համակարգը, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության  (International Agency for Research on Cancer (IARC)) կողմից կադմիումը և դրա միացությունները դասակարգում է՝ որպես մարդու համար քաղցկեղածին։ 

Հետո, սակայն, ՍԱՏՄ-ն նշում է, որ «ծանր մետաղները հիմնականում հայտնաբերվել են նաև Գեղարքունիքի, Շիրակի և Արագածոտնի մարզերի նմուշներում՝ հատկապես կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի դեպքում»։ Հաշվետվությունից պարզ չէ՝ այս ձևակերպումը վերաբերում է հայտնաբերման բոլոր դեպքերի՞ն, թե՞ դրանց թույլատրելի մակարդակների գերազանցումներին։

.

 

«Պետական վերահսկողը հերքում է իր իսկ թվերը». սննդագետը՝ «թաքնված հաշվետվության» մասին 

 

2024թ. մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի 4 հիմնական գյուղատնտեսական մարզերի գրեթե ամեն 2-րդ նմուշում հայտնաբերվել է թունքիմիկատի գերազանցում։

«Էկոկենտրոնի» սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը ՍԱՏՄ հաշվետվության մեջ մի շարք խնդրահարույց կետեր է առանձնացնում։ 

Նախ, որևէ անդրադարձ կամ համեմատություն չկար 2019թ. և 2021թ.ին իրականացրած մոնիթորինգի արդյունքների հետ։ Սա, ըստ նրա, շատ կարևոր ցուցիչ է, քանի որ նախորդ տարի հրապարակված և հաշվարկված տվյալները ՍԱՏՄ-ն կարող էր ընդունել՝ որպես ահազանգ, օգտագործել և համապատասխան քայլեր ձեռնարկեր։

Ըստ սննդագետի՝ սա է նաև պատճառներից մեկը, որ հաշվետվության պատկերը շատ ավելի վատն է, քան նախորդը. 

«Ակնհայտ է, չէ՞, որ 2024թ. մոնիթորինգի տվյալները, այն պահին, երբ իրենք հայտարարում էին, որ խնդիր չկա {2025թ. ասուլիսին, հեղ.}, արդեն կային. իրենք գիտեին, որ գրեթե ամեն 2-րդ նմուշում խախտում կար։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ պաշտոնյաների պատասխանատվությունը սեփական երկրի սպառողների հանդեպ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ իմանալով, որ նմանատիպ իրավիճակ է, կանգնել են տեսախցիկների առաջ և ասել են՝ «Մենք տանն ուտում ենք»»,-ասում է Դ. Պիպոյանը։ 

Բացի այդ, նա մտահոգություն է հայտնում, որ ՍԱՏՄ-ն ցանկացած «մանր-մունր խախտում» հայտնաբերելիս իր էջում հոլովակներ է տեղադրում ու տարածում, մինչդեռ այս մոնիթորինգի մասին, որի վրա միլիոնավոր դրամներ են ծախսվել, նույնիսկ չի հայտնել մարդկանց, և սա «թաքցված հաշվետվություն» է։ 

Այս գործելաոճը, ըստ սննդագետի, ստիպում է ենթադրել, որ պետական վերահսկողություն իրականացնող մարմինը պատահական չէ թաքցնում այս տվյալները.

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հաշվետվության մեջ խախտումների ինչ թիվ է։ Օրինակ, եվրոպական երկրներում, դրանք 1%-ի կարգի են. այսինքն՝ 100 նմուշ պիտի փորձաքննես, որ մեկում շեղում հայտնաբերես։ Մեզ մոտ կամայական 100 նմուշ ուղարկեք լաբորատորիա, փաստացի,՝ 47-ում խախտում կգա»,-ասում է նա։

Մյուս խնդրահարույց կետն այն է, որ ՍԱՏՄ-ն 2026թ-ի հաշվետվության մեջ ներկայացրել է ռիսկի պատկեր, սակայն, ըստ օրենքի, ռիսկեր գնահատելու լիազորություն չունի. դա գիտական գործառույթ է, որը իրականացվում է կոնկրետ սպառման տվյալների հիման վրա։

Բացի այդ, թունաքիմիկատների ռիսկը գնահատելիս կարևոր է ոչ միայն հայտնաբերված նյութի քանակը, այլև այն, թե մարդը ինչ մթերք է օգտագործում, ինչ քանակով և ինչ հաճախականությամբ։ 

Դ. Պիպոյանի խոսքով՝ այստեղ նույնիսկ մթերքի դասակարգումը կարող է ազդել հաշվարկների վրա։ Օրինակ՝ մի դասակարգիչով ձմերուկն ու սեխը մրգերի շարքում են, մյուսով՝ բանջարեղենի։ Հայաստանում այդ երկու մթերքն էլ շատ են սպառվում, և, դասակարգումից կախված, կարող է փոխվել նաև թունաքիմիկատների ազդեցության պատկերը։

Իսկ մոնիթորինգի ազգային պլանները պետք է հիմնված լինեն արտադրական ծավալների և երկրում ռիսկի գնահատման պատկերների վրա, որպեսզի ճիշտ նմուշառում իրականացվի՝ հաշվի առնելով մարզային առանձնահատկությունները.

«Մենք ամեն տարի և անընդհատ բախվում ենք նույն խնդիրներին։ Նշանակում է՝ համակարգը չի գործում։ Մինչդեռ սա լրջագույն, հանրային առողջապահական մարտահրավեր է»,-ասում է սննդագետը։

Ըստ նրա՝ եթե նախորդ տարի կամ գոնե հիմա ՍԱՏՄ-ն տրամադրեր ամբողջական տվյալները, իրենք պատրաստ կլինեին կրկին իրականացնել ռիսկի գնահատում։

Ինչ վերաբերում է այս խնդիրները շտկելու համար ՍԱՏՄ՝ տնտեսվարողների հետ իրականացված բացատրական աշխատանքներին, Դ. Պիպոյանն ասում է, որ մինչև 2024-ն էլ էին ասում, որ անում են, սակայն պատկերը չի փոխվել.

«Հետո՞, քանի՞ տարի են տանելու։ Չեն տեսնու՞մ, որ այդ բացատրական աշխատանքները չեն ազդում»,-ասում է նա։
.

 

Ծանր մետաղների պատկերը նույնպես հարցեր է առաջացնում

 

Դ. Պիպոյանը կասկածի տակ է դնում ծանր մետաղների մասով ստացված տվյալները (9 շեղում 696 նշուշում, հեղ.)՝ հատկապես հաշվի առնելով Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական արտադրության ծավալներն ու իր երկարամյա ուսումնասիրությունները։

«Հայաստանի Հանրապետությունում՝ Արարատի և Արմավիրի մարզերում, չի կարող ընդամենը 9 նմուշում հայտնաբերվել ծանր մետաղ։ Դա բացառված է»,- ասում է սննդագետը։

Նրա խոսքով՝ իրենք տարիներ շարունակ ուսումնասիրել են ծանր մետաղների ռիսկերը և, մասնավորապես, Հայաստանում աճեցված մրգերում կապարը ավելի խնդրահարույց են համարել, քան կադմիումը. 

Իրենց կողմից իրականացված ուսումնասիրություններում կադմիումի ավելի մեծ կուտակում եղել է կարտոֆիլում։

Նա նշում է, որ այս արդյունքները ներկայացրել են նաև գիտաժողովներում և շեշտում, որ պետական մարմնի գործառույթը չպետք է լինի հանրության մոլորեցումը.

«Կապարի և կադմիումի դեպքում ես կոնկրետ գիտեմ այն մեթոդաբանությունը, որով իրականացվում է դրանց ռիսկի գնահատումը։ Իսկ գիտե՞նք՝ ինչ մեթոդաբանություն է ՍԱՏՄ-ն կիրառել։ Ես չգիտեմ»,-ասում է սննդագետը։

.

Ի՞նչ անել հիմա՝ 2026-ին

 

Աշխարհի մի շարք երկրներ, ըստ Դ. Պիպոյանի, «կերազեին» միրգ-բանջարեղենի այնքան սպառում ունենենալ, որքան Հայաստանում է, քանի որ դա մեծ առավելություն կլիներ հանրային առողջության տեսանկյունից, մինչդեռ մեզ մոտ եղած պատկերը ստիպում է կրկնել նույն խորհուրդը. օրական առավելագույն 400գ միրգ-բանջարեղեն։

Բացի այդ, ինչքան բազմազան է տեսակային կազմն ու որքան քիչ է մեծ չափաբաժիններով միատեսակ մրգի կամ բանջարեղենի օգտագործումը, այնքան ռիսկը նվազում է. 20% մտահոգության շեմն այն մարդկանց մոտ է, ովքեր օրական 800գ-ից ավելի են սպառում.

«Ձմերուկը ավելի քիչ կերեք, ուզում եք կադմիում չստանալ, կարտոֆիլը պիտի կլպեք։ Լավ կլպեք։ Հա, կարող է 15% կորուստի փոխարեն 20% կորուստ ունենաք, բայց, միևնույն է»,-ասում է նա։

Ամեն դեպքում, այս և նախորդ խորհուրդները չեն կարող փոխարինել պետության կողմից պարտավորությունների կատարումն ու անվտանգ մթերքի ապահովումը. 

«Մենք չենք կարող ձեռքներս ծալել և թույլ տալ, որ ՍԱՏՄ-ն ամեն տարի այսքան խախտումներով միրգ և բանջարեղեն թողնի շրջանառության մեջ։ Ինչքա՞ն պիտի կույր ձևանանք։ Խնդիրները նոր չեն առաջացել։ Եվ հավաստիացնում եմ ձեզ՝ եթե մեզ լսեին, մենք շատ խնդիրներ լուծած կլինեինք»,-ասում է սննդագետը՝ նշելով, որ սխալները փոխելու կամք, ցավոք, չի տեսնում։

.

 

Ռիսկերի գնահատման ու կառավարման համակարգը դեռ լիարժեք չէ. ՍԱՏՄ

 

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի վերլուծությունն արդյունավետ իրականացնելու համար «առաջնային է ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և հաղորդակցման շղթայի փոխկապակցված գործունեությունը»։

Սակայն նաև նշում է, որ թեև 2025թ.ին Կառավարությունը անասնաբուժության ոլորտի համար նշանակել է գիտական կենտրոն, բայց սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտների համար նման կենտրոն դեռևս չկա։ Սա էլ իր հերթին խոչընդոտում է ռիսկերի արդյունավետ կառավարումը։

Ռիսկերի կառավարման գործընթացում խնդիրներից մեկը , ըստ ՍԱՏՄ-ի, նաև այն է, որ տնտեսավարողների վերաբերյալ ծրագրային տեղեկատվական բազա չկա։

Բացի այդ, սննդի շղթայի օպերատորները միշտ չէ, որ ժամանակին և ամբողջությամբ հայտնում են իրենց գրանցման կամ գործունեության բնույթի փոփոխությունների մասին, ինչը դժվարացնում է վերահսկողության կազմակերպումը։

.

Այնուամենայնիվ, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ

Բացահայտված «ռիսկերի վերլուծության արդյունքնում» ՍԱՏՄ մի շարք կանխարգելիչ գործողություններ է առաջարկել։

Մասնավորապես՝

  • Այն տնտեսավարողներին և ֆիզիկական անձանց, որոնցից վերցված նմուշներում անհամապատասխանություններ են հայտնաբերվել, իրազեկել արդյունքների մասին և տրամադրել թունաքիմիկատների ու նիտրատների ճիշտ կիրառման ուղեցույցներ։
  • Հողօգտագործողներին նույնպես տրամադրել այդ ուղեցույցներից։
  • Արտահանվող բուսական ծագման մթերքների նկատմամբ սահմանային պետական վերահսկողության շրջանակում իրականացնել ուժեղացված լաբորատոր հսկողություն՝ թունաքիմիկատների և մնացորդային նյութերի մասով։
  • Ներմուծվող, այդ թվում՝ ցանքսի նպատակով ներմուծվող եգիպտացորենը լաբորատոր փորձաքննության ենթարկել՝ ԳՁՕ-ի առկայությունը ստուգելու համար։
  • Նախաձեռնել ջերմատներում ստուգումներ իրականացնելու ստուգաթերթի մշակում։
  • Լիազոր մարմնին առաջարկել իրականացնել շրջակա միջավայրի մոնիթորինգ՝ հողում և ջրում ծանր մետաղներով աղտոտվածությունը վերահսկելու համար։
  • Նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ՝ «դիտարկման» շրջանակն ընդլայնելու և իրացման շղթայում բուսական ծագման մթերքի նկատմամբ թունաքիմիկատների, մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հսկողություն սահմանելու համար։

.

Մեկ տարի անց՝ արգելված թունաքմիկիատների ցանկ ստեղծելու ճանապարհին

 

Այս առաջարկների ֆոնին 2026-ի սեպտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունն արդեն իսկ նախագիծ է ներկայացրել «Բուսասանիտարիայի մասին» օրենքում հուլիսին կատարված փոփոխությունները գործնականում կիրառելու համար։

Այդ փոփոխություններով, մասնավորապես, Կառավարությանը լիազորություն է տրվել՝ սահմանելու Հայաստանում արգելված թունաքիմիկատների, դրանց ազդող, համագործիչ կամ օժանդակ նյութերի, ինչպես նաև՝ ագրոքիմիկատների և դրանց բաղադրիչների ցանկը,եթե դրանք առողջության կամ շրջակա միջավայրի համար վտանգ են ներկայացնում։

Օրենքով նախատեսվում է նաև սահմանել այդ նյութերի արգելման և շրջանառությունից հանելու կարգը։

Սեպտեմբերի 2-ի նախագծով առաջարկվում է հաստատել, թե ինչ քայլեր պետք է արվեն օրենքը գործնականում կիրառելու համար և երբ պետք է դրանք իրականացվեն։

Դրա ընդունումից հետո պետք է մշակվի այն իրավական ակտը, որով նախատեսվում է սահմանել առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների, դրանց ազդող, համագործիչ և օժանդակ նյութերի, ագրոքիմիկատների ու դրանց բաղադրիչների արգելված ցանկը և դրանց շրջանառությունից հանելու կարգը։

Նոր կարգավորումը նաև ենթադրում է թունաքիմիկատների և ագրոքիմիկատների գրանցման գործող կարգավորումների համապատասխանեցում նոր պահանջներին։ 

2020-2026թթ. հուլիսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 20 600 տոննա թունաքիմիկատ (ԱՏԳ ԱԱ 3808 ապրանքային կոդ` միջատասպան նյութ, հերբիցիդ, ռոդենտիցիդ, ֆունգիցիդ), ընդհանուր՝ ավելի քան 122 մլն դոլարի։

Նշված ժամանակահատվածում տարեկան միջինը ներկրվել է 3129 տոննա թունաքիմիկատ։

2020-ից 2025թթ. թունաքիմիկատների ներմուծումն աճել է մոտ 41%-ով։ 

Արդյո՞ք նոր կարգավորումը Էկոնոմիկայի նախարարությանն ու ՍԱՏՄ-ին տալիս է այնպիսի գործիքներ, որոնք նրանք չունեին 2019, 2021 և 2024 թվականների մոնիթորինգներում հայտնաբերված խնդիրները կանխելու համար։

Ոչ. մինչև 2026-ի հուլիսյան փոփոխությունը Հայաստանում արդեն արգելված էր չգրանցված, օգտագործումից հանված, ժամկետանց, անորակ, ինչպես նաև արգելված և բնակչության առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր թունաքիմիկատների օգտագործումը։ 

Ավելին, դրանց գրանցումը կարող էր մերժվել, եթե ազդող, համագործիչ կամ օժանդակ նյութերից որևէ մեկը ներառված էր Հայաստանի՝ արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկում։ Իսկ գործող գրանցումից էլ թունքամիկատը կարող էր հանվել, եթե այդ նյութերից մեկը ներառվեր այդ ցանկում։ 

Այսինքն` նախկին կարգավորումն արդեն հնարավորություն էր տալիս արգելված նյութի առկայության դեպքում չգրանցել կամ գրանցումից հանել թունաքիմիկատը։

«Հայաստան չեն ներմուծվում, չեն գրանցվում ու չեն օգտագործվում քաղցկեղածին պեստիցիդներ»,- 2025թ.ին մեր հետաքննությանը հաջորդած ասուլիսին ասում էր ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը։

Իսկ սննդագետ Դ. Պիպոյանի գնահատմամբ՝ սա ընդամենը «արդարացման փոփոխություն է».

 — Իրենք անցած տարի էլ գործիք ունեին, այս տարի էլ գործիք ունեն, բոլոր տարիներն էլ գործիք ունեին։

— Լավ, եթե իրենք այս նյութը կարդալուց հետո ասեն՝ «ի վերջո, պետք է դիմել մասնագետներին ու լրջորեն զբաղվել հարցով», դուք պատրաստակամ կլինե՞ք օգնել։

— Միշտ, ես միշտ եմ պատրաստ։ 

։

։

Կարդացեք նաև՝

 

Сообщение Թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենի ամեն 2-րդ նմուշում. «առողջ ափսեն» մեկ տարի անց появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/tunaqimikatner-mirg-banjaregheni-amen-2-rd-nmushum-aroghj-apsen-mek-tari-ants/feed/ 2
Սալմոնելա, աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ. պարզվել են «Արմենիա Մարիոթ»-ում սննդային թունավորման պատճառները https://anvtangsnund.am/salmonela-aghiqayin-tsupik-ev-mafam-parzvel-en-armenia-mariot-um-snndayin-tunavorman-patcharnery/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=salmonela-aghiqayin-tsupik-ev-mafam-parzvel-en-armenia-mariot-um-snndayin-tunavorman-patcharnery https://anvtangsnund.am/salmonela-aghiqayin-tsupik-ev-mafam-parzvel-en-armenia-mariot-um-snndayin-tunavorman-patcharnery/#respond Thu, 03 Sep 2026 14:00:00 +0000 https://anvtangsnund.am/?p=8032 Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Сообщение Սալմոնելա, աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ. պարզվել են «Արմենիա Մարիոթ»-ում սննդային թունավորման պատճառները появились сначала на anvtangsnund.am.

]]>
Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում բակում մատուցված հյուրասիրությունից հետո 12 մասնակից հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գործողություններ էր ձեռնարկել՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները:

Վերահսկողություն էր իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի 24․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով հավի ֆիլեից, սպանդանոցային ծագման տեղական արտադրության խոզի մսից, «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի 25․06․26 թվականի արտադրության սաղմոնի ֆիլե ծխեցված և 08․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով իշխանի ֆիլե ապխտած արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Այսօր ՍԱՏՄ-ն հայտնել է, որ փորձաքննության արդյունքում՝ իշխանի ֆիլեն «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ հավի ֆիլեն՝ «ախտածին սալմոնելաներ», ցուցանիշներով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Տրվել են տվյալ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:

ՄԱՖԱՄ— ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ): Բնութագրում է ապրանքի որակը, թարմությունն ու անվտանգությունը։ Դրա քանակի գերազանցումը վկայում է արտադրության ժամանակ սանիտարական պայմանների կամ պատրաստման տեխնոլոգիայի չպահպանման, ինչպես նաև՝ վաճառքի կետերում ապրանքի պահպանման և իրացման պայմանների խախտման մասին։ Մանրէները կարող են լինել ախտածին  և տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։

Աղիքային ցուպիկի խմբի մանրէները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց առկայությունը վկայում է սանիտարական նորմերի, պահպանման, տեղափոխման և վաճառքի պայմանների և ջերմաստիճանի, ինչպես նաև՝ արտադրության տեխնոլոգիական պայմանների խախտման մասին:

Սալմոնելա բակտերիաները կարող են հայտնվել թռչնամսում երկու դեպքում՝ եթե թռչունները հիվանդ են եղել դեռ կենդանի ժամանակ, կամ եթե մորթից հետո միսը աղտոտվել է սանիտարական անբավարար պայմանների հետևանքով։

Սալմոնելան կարող է առաջացնել սալմոնելյոզ՝ սուր աղիքային վարակ՝ ախտանիշներով՝ բարձր ջերմություն, փորլուծություն, փսխում։ Հատկապես վտանգավոր է երեխաների, տարեցների և խոցելի խմբերի համար։

Բացի այդ, խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ «Պանո» տոստի հաց (արտադրված՝ 24․06․2026թ, պիտանիության ժամկետը՝ 4 օր), «Պանո» լոշիկ (արտադրված` 14․04․2026թ, պիտանիության ժամկետը՝ 7 օր), հաճարի ալյուր (արտադրված՝ 07․11․2025թ.) և պարմայի հաց` առանց պիտանիության ժամկետի:

Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հիմնվելով լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա, ինչպես նաև հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ վերահսկողոական միջոցառումներ են իրականացվել նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում, կատարվել են նմուշառումներ վերը նշված արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության. անհամապատասխանություններ չեն արձանագրվել:
։

;

Կարդացեք նաև՝

Сообщение Սալմոնելա, աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ. պարզվել են «Արմենիա Մարիոթ»-ում սննդային թունավորման պատճառները появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/salmonela-aghiqayin-tsupik-ev-mafam-parzvel-en-armenia-mariot-um-snndayin-tunavorman-patcharnery/feed/ 0
Որդեր «SAS»-ի դոնդողային տորթում. ՍԱՏՄ-ն ընթացք է տվել ահազանգին https://anvtangsnund.am/vorder-sas-i-dondoghayin-tortum-satm-n-yntatsq-e-tvel-ahazangin/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=vorder-sas-i-dondoghayin-tortum-satm-n-yntatsq-e-tvel-ahazangin https://anvtangsnund.am/vorder-sas-i-dondoghayin-tortum-satm-n-yntatsq-e-tvel-ahazangin/#respond Wed, 02 Sep 2026 12:30:00 +0000 https://anvtangsnund.am/?p=8021 «Ես պարզապես ուզում եմ, որ մյուս սպառողները տեղյակ լինեն և զգույշ լինեն, իսկ նման դեպքը պատշաճ կերպով ուսումնասիրվի»։

Сообщение Որդեր «SAS»-ի դոնդողային տորթում. ՍԱՏՄ-ն ընթացք է տվել ահազանգին появились сначала на anvtangsnund.am.

]]>
Օգոստոսի 28-ին մեր «ԱՆվտանգ սնունդ» խմբում Աննա Օհանյանն ահազանգել էր, որ նախորդ օրը «SAS» սուպերմարկետից գնված «SAS Sweet» դոնդողային տորթի մեջ հայտնաբերել է 3 որդ։

«Այս հրապարակման նպատակը որևէ մեկին մեղադրել չէ։ Ես պարզապես ուզում եմ, որ մյուս սպառողները տեղյակ լինեն և զգույշ լինեն, իսկ նման դեպքը պատշաճ կերպով ուսումնասիրվի»,-հայտնել էր նա։

Ա. Օհանյանը նաև նշել էր, որ «SAS»-ին տեղեկացրել է խնդրի մասին, սուպերմարկետից ներողություն են խնդրել, առաջարկել են վերադարձնել տորթն ու հետ ստանալ գումարը։ Սակայն նա հրաժարվել է և նշել, որ ցանկանում է հանրայինացնել խնդիրը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձագանքել է Ա. Օհանյանի ահազանգին և հայտնել, որ ընթացք կտա։

Մեկնաբանություններում օգտատերերից ոմանք ենթադրում էին, որ դոնդողային տորթում հայտնաբերված որդերը կարող էին կապված լինել դրա պատրաստման ժամանակ օգտագործված մրգի հետ, իսկ մյուսները շեշտում էին, որ սպառողը վճարում է արտադրանքի համար և ակնկալում է, որ այն համապատասխանի որակի ու անվտանգության պահանջներին։
.

Ինչպե՞ս կարող էին որդերը հայտնվել տորթի մեջ

Սննդամթերքում միջատների թրթուրներ կարող են հայտնվել տարբեր փուլերում։ Եթե տորթի պատրաստման համար օգտագործվել են թարմ մրգեր, հնարավոր է, որ որոշ միջատների ձվեր կամ թրթուրներ արդեն եղել են մրգի մեջ․ որոշ վնասատուների թրթուրներ զարգանում են պտղի ներսում։

Միջատներով աղտոտման մյուս հնարավոր ճանապարհը արտադրության, պահեստավորման կամ իրացման փուլն է։ Եթե սննդամթերքը կամ դրա բաղադրիչները պատշաճ կերպով պաշտպանված չեն միջատներից, դրանք կարող են մուտք գործել արտադրանք և աղտոտել այն։ Այդ պատճառով սննդի արտադրության, պահպանման և իրացման բոլոր փուլերում կարևոր է վնասատուների նկատմամբ վերահսկողությունը և համապատասխան հիգիենիկ պայմանների պահպանումը։

Սննդի հիգիենայի միջազգային՝ FAO/WHO Codex-ի սկզբունքները միջատներին և այլ վնասատուներին համարում են սննդի անվտանգության և պիտանիության համար վտանգ և պահանջում են կանխել դրանց մուտքն ու տարածումը սննդի արտադրության և պահպանման վայրերում։

։

Իսկ վտանգավո՞ր է առողջության համար

Codex Alimentarius-ի սննդի հիգիենայի սկզբունքները նշում են, որ վնասատուները կարող են վտանգել սննդի անվտանգությունն ու պիտանիությունը, իսկ դրանց դեմ վերահսկողությունը սննդի արտադրության կարևոր մասն է։

Թրթուրների կամ այլ վնասատուների առկայությունն ինքնին չի նշանակում, որ մարդն անպայման կթունավորվի կամ հիվանդանա, սակայն նման արտադրանքը համարվում է ոչ պատշաճ սննդամթերք, քանի որ վնասատուները կարող է վկայել նաև աղտոտման կամ հիգիենայի խնդիրների մասին։

Codex-ը խորհուրդ է տալիս սննդամթերքը պաշտպանել վնասատուներից և այլ մանրէաբանական, ֆիզիկական ու քիմիական աղտոտիչներից։

 

Сообщение Որդեր «SAS»-ի դոնդողային տորթում. ՍԱՏՄ-ն ընթացք է տվել ահազանգին появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/vorder-sas-i-dondoghayin-tortum-satm-n-yntatsq-e-tvel-ahazangin/feed/ 0
Երկաթի պարույր ANI կաթնաշոռում. ընկերությունը հետ է կանչել արտադրանքն ու ստուգումներ սկսել https://anvtangsnund.am/yerkati-paruyr-ani-katnashorum-ynkerutyuny-het-e-kanchel-artadranqn-u-stugumner-sksel/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=yerkati-paruyr-ani-katnashorum-ynkerutyuny-het-e-kanchel-artadranqn-u-stugumner-sksel https://anvtangsnund.am/yerkati-paruyr-ani-katnashorum-ynkerutyuny-het-e-kanchel-artadranqn-u-stugumner-sksel/#respond Sat, 29 Aug 2026 10:36:08 +0000 https://anvtangsnund.am/?p=8008 Ընկերությունը հայտնել է, որ վերադարձված արտադրանքը նախատեսվում է ոչնչացնել։

Сообщение Երկաթի պարույր ANI կաթնաշոռում. ընկերությունը հետ է կանչել արտադրանքն ու ստուգումներ սկսել появились сначала на anvtangsnund.am.

]]>
Երեկ՝ օգոստոսի 28-ին, մեր «Անվտանգ Սնունդ» խմբում Քնարիկ Գասպարյանը հայտնել է, որ «ANI Product» ընկերության արտադրած կաթնաշոռի մեջ մետաղական կտոր է հայտնաբերել։

«Երեկ էլ էր մեկը գտել, կարող ա, ամեն դեպքում, այս խմբաքանակը հետ կանչե՞ք»,-գրել էր նա։

Բողոքին արձագաքնել է ընկերության մարքեթինգի ղեկավար Արտակ Հարությունյանը՝ հայտնելով, որ խանութներ ուղարկված արտադրանքի ամբողջ ծավալը վերադարձվել է գործարան և այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում է։

Նրա փոխանցմամբ՝ արտադրամասում նաև 24-ժամյա տեխնիկական աուդիտ է իրականացվում խնդրի հնարավոր պատճառը պարզելու համար։

Նա նաև հայտնել է, որ վերադարձված արտադրանքը նախատեսվում է ոչնչացնել, իսկ առաջացած իրավիճակի համար ներողություն է խնդրել սպառողներից։

Ընկերության պարզաբանումն ամբողջությամբ՝ ստորև։

,

Ինչպես շատերդ տեսել եք, մեր արտադրանքից կաթնաշոռի մեջ հայտնաբերվել էր երկաթի պարույր (ստռուշկա): Հանրային հաշվետվողականության և պատասխանատվության շրջանակներում ցանկանում եմ տեղեկացներ, որ`

  • Երեկ խանութներ գնացած ողջ ծավալը վերադարձվել է գործարան և հիմա այն մանրակրկիտ ուսումնասիրվում է, ապա ոչնչացվելու է (կից նկարները),
  • Արտադրամասում` արդեն 24-ժամյա ռեժիմով տեխնիկական աուդիտ են անում տեխնիկական մասնագետները` խոտանը գտնելու համար:

Կարծում եմ՝ մեր բոլորի շահերից է բխում լինել թափանցիկ և հաշվետու մեր սպառողի առաջ, քանի որ շատ ջանք ենք գործադրում, և դա արժանի չի, որ չափերով փոքր, բայց մեծ խնդիրը ստվերի ողջ աշխատանքը:

Ես ու մեր թիմը կրկին անգամ հայցում ենք Ձեր ներողամտությունը, ու հավաստիացնում ենք` մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նման դեպքերը ապագայում բացառվեն:

Տեղեկացնեմ, որ հիմա մեր արտադրական պրոցեսներում վերազինման աշխատանքներ են ընթանում, արտադրական մասը ամբողջովին վերազինվում է նոր և ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով (այս միջադեպի հետ կապ չունի, պրոցեսը սկսվել էր 6 ամիս առաջ) և պլանավորում էինք սեպտեմբերին պրեսս տուր կազմակերպել մեդիայի ներկայացուցիչների համար:

Տեղեկացնեմ, որ ղեկավարությունը ինձ հանձնարարել է այդ այցելությունը կազմակերպելիս հաշվի առնել նաև այս խմբի աչալուրջ ու հետևողական անդամներին և նրանցից ոմանց կամ ցանկացողներին հրավիրել այցի` սեփական աչքերով տեսնելու ամեն ինչ ներսից: Դա մենք կանենք անպայման:

Իսկ մինչ այդ, բոլորին մաղթում եմ առողջություն, իսկ մեզ էլ եռանդուն աշխատանք` ի շահ մեր սպառողի:

Շնորհակալություն, որ մեզ հետ եք:

 

Сообщение Երկաթի պարույր ANI կաթնաշոռում. ընկերությունը հետ է կանչել արտադրանքն ու ստուգումներ սկսել появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/yerkati-paruyr-ani-katnashorum-ynkerutyuny-het-e-kanchel-artadranqn-u-stugumner-sksel/feed/ 0
Խմորասունկ, բորբոսասունկ և մանրէներ «Jucinad» ըմպելիքում https://anvtangsnund.am/khmorasunk-borbosasunk-ev-manrener-jucinad-ympeliqum/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=khmorasunk-borbosasunk-ev-manrener-jucinad-ympeliqum https://anvtangsnund.am/khmorasunk-borbosasunk-ev-manrener-jucinad-ympeliqum/#respond Wed, 26 Aug 2026 12:13:32 +0000 https://anvtangsnund.am/?p=8000 Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։

Сообщение Խմորասունկ, բորբոսասունկ և մանրէներ «Jucinad» ըմպելիքում появились сначала на anvtangsnund.am.

]]>
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա և Անի» ՍՊ ընկերությանը պատկանող «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի, 1-ին փողոց, ապրանքանիշը՝ «Անի Պրոդուկտ», «Ջուսինադ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

ՄԱՄՔ- ( մեզոֆիլ աէրոբ մանրէներ, որոնց թվում կարող են լինել պոտենցիալ ախտածին տեսակներ): Մանրէաբանական ցուցանիշ է, որն օգնում է գնահատել արտադրանքի հիգիենիկ վիճակը և արտադրության, պահպանման ու իրացման պայմանները։ Ցուցանիշի թույլատրելի քանակի գերազանցումը կարող է վկայել արտադրության կամ շշալցման ընթացքում հիգիենիկ պահանջների կամ տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև պահպանման և իրացման ոչ պատշաճ պայմանների մասին։


Խմորասնկեր և բորբոսասնկեր — միկրոօրգանիզմներ են, որոնք կարող են զարգանալ սննդամթերքում և ըմպելիքներում։ Դրանց բարձր քանակը կարող է վկայել արտադրության, շշալցման, պահպանման կամ տեղափոխման ընթացքում հիգիենիկ պահանջների խախտումների կամ ոչ պատշաճ պահպանման պայմանների մասին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Сообщение Խմորասունկ, բորբոսասունկ և մանրէներ «Jucinad» ըմպելիքում появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/khmorasunk-borbosasunk-ev-manrener-jucinad-ympeliqum/feed/ 0
Սուր աղիքային վարակ. 3 հոգի հիվանդանոց է տեղափոխվել «Բամբու» բար-ռեստորանում սնվելուց հետո https://anvtangsnund.am/sur-aghiqayin-varak-3-hogi-hivandanots-e-teghapokhvel-bambu-bar-restoranum-snveluts-heto/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=sur-aghiqayin-varak-3-hogi-hivandanots-e-teghapokhvel-bambu-bar-restoranum-snveluts-heto https://anvtangsnund.am/sur-aghiqayin-varak-3-hogi-hivandanots-e-teghapokhvel-bambu-bar-restoranum-snveluts-heto/#respond Fri, 07 Aug 2026 12:20:53 +0000 https://anvtangsnund.am/?p=7938 ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում:

Сообщение Սուր աղիքային վարակ. 3 հոգի հիվանդանոց է տեղափոխվել «Բամբու» բար-ռեստորանում սնվելուց հետո появились сначала на anvtangsnund.am.

]]>
Օգոստոսի 6-ին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել 3 անձ:

Պարզվել է, որ նրանք այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսար աղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում: Եղած սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության:

Արդյունքները կհրապարակվեն։

Сообщение Սուր աղիքային վարակ. 3 հոգի հիվանդանոց է տեղափոխվել «Բամբու» բար-ռեստորանում սնվելուց հետո появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/sur-aghiqayin-varak-3-hogi-hivandanots-e-teghapokhvel-bambu-bar-restoranum-snveluts-heto/feed/ 0
Սնունդ առաքողների բուժգրքույկը կստուգվի․ խստացումներ օգոստոսի 1-ից https://anvtangsnund.am/snund-araqoghneri-bujhgrquyky-kstugvi-khstatsumner-ogostosi-1-its/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=snund-araqoghneri-bujhgrquyky-kstugvi-khstatsumner-ogostosi-1-its https://anvtangsnund.am/snund-araqoghneri-bujhgrquyky-kstugvi-khstatsumner-ogostosi-1-its/#respond Tue, 28 Jul 2026 12:00:00 +0000 https://anvtangsnund.am/?p=7912 Կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև բարեխիղճ կազմակերպությունների անունները։

Сообщение Սնունդ առաքողների բուժգրքույկը կստուգվի․ խստացումներ օգոստոսի 1-ից появились сначала на anvtangsnund.am.

]]>
Աձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռևս  2026-ի սկզբին տեղեկացրել էր առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն։

Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:

Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրեցին տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար:

Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվեց ողջամիտ ժամկետ:

2026թ. օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը առաքում իրականացնողների նկատմամբ:

Կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահաջը:

Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։

Сообщение Սնունդ առաքողների բուժգրքույկը կստուգվի․ խստացումներ օգոստոսի 1-ից появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/snund-araqoghneri-bujhgrquyky-kstugvi-khstatsumner-ogostosi-1-its/feed/ 0
Սուր աղիքային վարակի 10 դեպք՝ Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո. ստուգումներ «Արմենիա Մարիոթ»-ում https://anvtangsnund.am/sur-aghiqayin-varaki-10-depq%d5%9d-fransiayi-despanatan-yndunelutyunits-heto-stugumner-armenia-mariot-um/?utm_source=rss&utm_medium=rss&utm_campaign=sur-aghiqayin-varaki-10-depq%25d5%259d-fransiayi-despanatan-yndunelutyunits-heto-stugumner-armenia-mariot-um https://anvtangsnund.am/sur-aghiqayin-varaki-10-depq%d5%9d-fransiayi-despanatan-yndunelutyunits-heto-stugumner-armenia-mariot-um/#respond Fri, 24 Jul 2026 13:20:33 +0000 https://anvtangsnund.am/?p=7892 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն:

Сообщение Սուր աղիքային վարակի 10 դեպք՝ Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո. ստուգումներ «Արմենիա Մարիոթ»-ում появились сначала на anvtangsnund.am.

]]>
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ  հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա, առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:

Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից ստացվել է նամակ, ըստ որի՝ հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:

Նկատի ունենալով, որ արձանագրված դեպքի մասին Տեսչական մարմնին տեղեկատվությունը փոխանցվել է գրեթե 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել:

Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը և առաջնորդվելով հանրային առողջության պահպանման հրամայականով՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն:

Сообщение Սուր աղիքային վարակի 10 դեպք՝ Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո. ստուգումներ «Արմենիա Մարիոթ»-ում появились сначала на anvtangsnund.am.

]]>
https://anvtangsnund.am/sur-aghiqayin-varaki-10-depq%d5%9d-fransiayi-despanatan-yndunelutyunits-heto-stugumner-armenia-mariot-um/feed/ 0