Մեր մասին  


Բարի գալուստ «Անվտանգ սնունդ» կայք՝ առաջին և դեռևս միակ մասնագիտացված հարթակը, որն ուսումնասիրում է պարենային անվտանգության և հանրային առողջության ոլորտը։

Այն հիմնել է «Անվտանգ սնունդ» տեղեկատվական-հետազոտական ՀԿ-ն, որի նպատակն է ոչ միայն տրամադրել հավաստի, ճշգրիտ և վստահելի տեղեկություն, այլև համատեղ ջանքերով ոլորտը դարձնել ավելի անվտանգ, իսկ երկրում լավ փոփոխությունները՝ իրատեսական։

Մեր թիմն ունի սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության թեմաները լուսաբանելու մեծ փորձ։ Դուք, հավանաբար, լսել կամ կարդացել եք կաթնաշոռի, թթվասերի, նրբերշիկի, հավի մսի, պաղպաղակի, մանկական ջրի և այլ սննդատեսակների վերաբերյալ լաբորատոր փորձաքննությունների, դրանցում հայտնաբերված խախտումների՝ աղիքային ցուպիկների, մանրէների և հակաբիոտիկների մասին. այ դա արել է մեր թիմը։

2016թ.ից ի վեր ձեռք բերված գիտելիքների և փորձի շնորհիվ և ստեղծվել է այս կայքը, որը hetq.am-ում իրականացված «Անվտանգ սնունդ» նախագծի տրամաբանական շարունակությունն է։

Մեր նպատակն է «Անվտանգ սնունդ»-ը դարձնել ավելին, քան պարզապես տեղեկատվական հարթակ. մենք ցանկանում ենք ստեղծել միասնական համայնք, որտեղ բոլորը կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները և մասնակիցը լինել անվտանգ և առողջ սննդի մշակույթի ձևավորմանը:

Մենք անչափ կարևորում ենք ձեր վստահությունն ու հավատրիմ ենք մնալու լրագրողական էթիկային և մասնագիտական արժեքներին։