Լրագրողական էթիկա
«Անվտանգ Սնունդը» ոչ միայն պարենային անվտանգության և հանրային առողջության մասին հավաստի տեղեկությունների աղբյուր է, այլև վայր, որտեղ մենք պահպանում ենք լրագրողական էթիկայի բարձր չափանիշներն ու պատասխանատվություն կրում դրանք խախտելու համար:
Կայքում տեղ գտած բոլոր հրապարակումները ստեղծվել են՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա՝
- Օբյեկտիվություն և ճշգրտություն
-Մենք տրամադրում ենք միայն հավաստի, ստուգված և բազմակողմանի տեղեկություն։ - Անկախություն
-Մենք բացառում ենք երրորդ կողմի ազդեցությունը լրագրողի աշխատանքի և նրա ստեղծած բովանդակության վրա:
-Մեր թիմի անդամներից ոչ մեկ չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքականությամբ կամ պետական պաշտոն զբաղեցնել։
- Մենք խուսափում ենք ցանկացած համագործակցությունից և միջամտությունից, որոնք կարող են ազդել մեր բովանդակության օբյեկտիվության և արժանահավատության վրա: - Ազնվություն
-Մեզ համար կարևոր է պահպանել մեր լսարանի վստահությունը, ինչն անգնահատելի կապիտալ է ԶԼՄ համար։ - Հարգանք
- Մեզ համար կարևոր են բազմակարծության ապահովումն ու կառուցողական քննարկումները։ Հետևաբար, բոլոր կարծիքներն ու մեկնաբանություններն այս հարթակում պետք է լինեն հարգալից, զերծ վիրավորանքներից ու ագրեսիայից։ - Համապատասխանություն օրենքներին և իրավունքներին
- Մեր բոլոր գործողություններն իրականացվում են օրենքի շրջանակներում և մասնագիտական էթիկական չափանիշներին համապատասխան: